Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:13

ԼՐԱՀՈՍ

Հայկական հետքը Եվրոպայում


Դեռևս 16-17-րդ դդ.-ում բասկերի ազգային պատմագրության հիմնադիրներ Էստեբան  դե Գարիբայը, Անդրես դե Պոսան և Բալթազար դե Էչավեն Հայաստանը համարել են բասկերի նախահայրենիքը և դա փորձել են ապացուցել հայ-բասկական տոպոնոմիական (տեղանուների) ընդհանրությամբ: Մասնավորապես, և Հայաստանում, և Էուսկադիում (Բասկերի երկրի անվանումը բասկերի լեզվում) կան Արաքս և Ուրումեա (համեմատիր Ուրմիայի հետ) անունով գետեր, Ատուրիա անունն են կրում Բասկերի երկրի գետերից և Տիգրիսի վտակներից մեկը: Բասկերի երկրում կան քաղաք Արմեն, ճանապարհ Էրմինիա անուններով, Արմենիտա, Արմենտեգի (բառացիորեն «հայի տեղե` Արմեն-հայ և տեգի-տեղ), Արամայոնա, Արամո և ևս մոտ 200 այլ տեղանուններ, որոնց իմաստը կարելի է ինչպես հայերենով բացատրել, այնպես էլ բասկերենով: Այսօր բասկերի մոտ Արամ անձնանունն ավելի հաճախ է հանդիպում քան հայերի մոտ: Հայկական ու բասկական դիցաբանական սյուժեների ընդհանրության հետևանքով, այսօր բազմաթիվ գիտնականներ են դառնում այս տեսության կողմնակիցներ: Բասկ գիտնական Անդրե դե Պոսան ուղղակիորեն պնդում է, որ բասկերը եկել են Հայաստանից: Նա նույնիսկ ճշտում է, որ Իսպանիայի միջերկրածովյան ափի Տարրագոնա քաղաքը հիմնադրել են հայերը, որի անունը հայերենում նշանակում է «հովիվների համայնքե: Այս թարգմանության հարցում դժվար է որոշակի բան ասել, սակայն ակնհայտ է Տարոն (որի հնագույն ձևը եղել է Տարավնա) և Տարրագոնա անունների միջև նմանությունը: Վերոհիշյալ տարեգրությունը մեծ տարածում է ստացել, և ավելի քան 300 տարի համարվում է բասկերի հայկական ծագման գլխավոր կռվանը: Բասկերի հայկական ծագման վերաբերյալ բավականին լուրջ ուսումնասիրություններ է կատարել նաև հայ գիտնական Վահան Սարգսյանը: Վ. Սարգսյանի ուսումնասիրություններն ակնհայտ դարձրին հայերի և «ուրարտացիներիե միջև պակասող օղակը: Այսօր բասկերենը համարվում է մեկուսացված լեզու, ինչը որոշ գիտնականների հիմք է տվել բասկերեն առանձին բառերի նմանության պատճառով, բասկերենը հայտարարել կովկասյան (քարթվելական) լեզուն, առանց խորանալու այդ բառերի ծագումնաբանության մեջ, որոնք անտարակույս հայերենից վրացերենին անցած բառեր են: Հայերենում և բասկերենում բազմաթիվ են նույնիմաստ և միևնույն հնչողություն ունեցող բառեր: Ավելացնենք, որ այժմ արմենոիդ ռասայի ամենատիպիկ ներկայացուցիչները համարվում են հայերը և բասկերը:

Վերջին ժամանակներս, ինչպես հայ, այնպես էլ արտերկրի գիտնականներն առավել հաճախ են անդրադառնում եվրոպական էթնոսների վրա հայկական տարրի ունեցած ազդեցությանը:

Եթե հայ-բասկական առնչությունների մասին հիշատակումները գնում են դարերի խորքը, ապա բավարական վարկածը մեծ թափ ստանալով 19-րդ դարում, այսօր գրեթե դուրս է մնացել գիտական հետաքրքրությունների շրջանակներից, իսկ կելտական (իռլանդական) և անգլոսաքսոնական ձևավորվող հայեցակարգերն ավելի արդիական են դառնում:

Որոշ ուսումնասիրողներ փորձում են կապ տեսնել նաև հայկական և սլավոնական էթնոսների միջև: Վերջինիս պարագայում խոսքն ավելի շուտ սիրողական, միգուցե և պատահական նմանությունների վրա է հենված, քան լուրջ գիտական ուսումնասիրությունների: Մասնավորապես, որպես կռվան են բերվում «Սասնա ծռերե դյուցազներգության գլխավոր հերոսներից Սանասարի և սլավոնական բիլինաներից հայտնի Սվյատոգորի անունները, որոնք  բառացի թարգմանությամբ նշանակում են. «սրբազան լեռե և վերջինս Սանասարի բառացի պատճենահանում-թարգմանությունն է:

Բավարական վարկածը մեծ թափ առնելով 19-րդ դարում, այսօր գրեթե դուրս մնալով գիտական հետաքրքրությունների շրջանակներից, այնուամենայնիվ շարունակում է արդիական մնալ, որովհետև բազմաթիվ են հայ-բավարական առնչությունների  վերաբերյալ վկայությունները: Եվ առաջին հերթին. 878 տողից բաղկացած գերմանական (բավարական) «Աննոյի երգըե պոեմի 20-րդ գլխում խոսելով բավարների մասին, բառացիորեն ասվում է հետևյալը. 


Թե ի~նչ արի ռազմիկներ էին նրանք,

Կարելի է կարդալ հեթանոսական մատյաններում:

Այնտեղ կարելի է լսել Noricus ensis–ի մասին, 

Որը նշանակում էր բավարական մի թուր,

Որի մասին հռոմեացիք կուզենային իմանալ,

Թե արդյո՞ք կար ավելի լավը հարվածի համար,

Որովհետև այն հատում-անցնում էր ողջ սաղավարտը:

Այսպես ռազմի տենչն ապրեց այս ազգի մեջ,

Եվ արիությունն իրենց այդտեղ հմտացավ`

Գալով Հայաստանից, երկրից լեռնային,

Որտեղ լքեց Նոյը տապանն իր փրկիչ,

Երբ աղավնուց ստացավ ճյուղը ձիթենու:


Բավարիայում հայկական հետքի մասին հիշատակելիս, անհրաժեշտ է նշել նաև  խերուսկների առաջնորդ Արմինիուսին, ով հայտնի է նաև Հերման անունով (որտեղից էլ հավանաբար` Գերմանիա), «Արմինիուսե մակնիշի գերմանական ատրճանակի մասին, իսկ Արմինիուս և Արմենիա անունների միջև նմանությունն ակնհայտ է: Հիշատակենք նաև, որ մինչև 19-րդ դար բավարացիների վահաններին պատկերված էր երկգագաթ Արարատը: Արդյո՞ք չափից շատ չեն զուգադիպությունները, դրանք պատահականություն համարելու համար: 

Հայերենով բացատրվող տեղանուններն առավել տարածված են Բալկաններում և առավելապես Թրակիայում, որի պատճառով մինչև վերջերս գիտության մեջ գերիշխում էր հայերի թրակիական ծագման վերաբերյալ սխալ տեսությունը: Սակայն ինչպես ցույց են տվել վերջին ուսումնասիրությունները, հնդեվրոպական ազգերի գաղթը Հայկական լեռնաշխարհից տեղի է ունեցել տևական ժամանակով և փուլ առ փուլ, որի պատճառով Արմենիա, Արամ և այլ հայկական անուններ ու տեղանուններ իրենց տարբերակներով սփռվել են հնդեվրոպական ազգերի գաղթի ճանապարհներին: Մասնավորապես դեպի հունական Թրակիա գաղթի ճանապարհին որպես հայկական հետք մնացել են ժամանակակից Սինոպ քաղաքի մերձակայքում գտնվող պատմական Հարմոնիա քաղաքի անունը, Սինոպ քաղաքի մոտ գտնվող Օրմինին սարը, որոնք ժամանակակից գիտական տեսության համաձայն` համարվել են հնդեվրոպական ազգերի կայանատեղիներից` Հայկական բարձրավանդակից դեպի Բալկաններ գաղթի ճանապարհին, իսկ Օրմինին, Հարմոնիա և Թրակիայի Արմենիոն քաղաքների, Հերոդոտոսի և Սիկիլիացու հիշատակած Արմենական լեռան անվանումների մեջ պահպանվել է նախահայրենիքի տեղաբնիկների` արմեններ-հայերի էթնոնիմը:

Ըստ իռլանդական մի ավանդության` Իռլանդիայի ներխուժումը տեղի է ունեցել 7 փուլով և այդ ներխուժման փուլներից մեկում եկվորների մեջ հիշատակվում են Իր և Էրեմոն (Արմենիա և Էրեմոն անունների նմանությունն ակնհայտ է),  եղբայրները (այլ տարբերակում` հայր և որդի), ովքեր դարձել են Իռլանդիայի արքաներ: Ավելի ուշ ժամանակներում հիշատակվում է ևս մի հայանուն արքա Տիգրան(մաս) անունով:  Այսօր Իռլանդիայի սրբազան լեռներից մեկը կոչվում է Լոխ Մասք, գրեթե այնպես ինչպես Սիփան լեռն անցյալում` Նեխ Մասիք: Մինչ օրս առեղծված է մնում հայկական և իռլանդական խաչքարերի նմանությունը: Արամո անունն է կրել կելտական արամիկներ ցեղի գլխավոր աստվածը: Մի՞թե այստեղ էլ բազմաթիվ համանմանությունները պիտի պատահականության վերագրել:

Վերջերս շրջանառության մեջ է դրվել հայ-անգլոսաքսոնական վաղնջական կապերը հաստատող մի տեսություն, համաձայն որի բրիտանացիներին են առնչվում Անգեղակոթ և Բրիտ գյուղերը` Սյունիքում, Անգեղ կամ Անգեղտուն գավառը պատմական Հայաստանում, ինչպես նաև Քարահունջ և Սթոհունջ աստղադիտարան-տեղանունների նույնականությունը: Այստեղ ուղղակի նշենք, որ մինչև թյուրքական տարրի ներխուժումը Հայաստան, հայերենում բացակայել է «ղե հնչյունը, որի փոխարեն գոյություն է ունեցել կոշտ «լե, որի պատճառով մինչ օրս հայերենում պահպանվել են զուգահեռներ, ինչպես «անաղի-անալիե, «Պլատոն-Պղատոնե, «ջիլ-ջիղե, «Օլիմպիոս-Ողիմպ(ոս)ե  և բազմաթիվ այլ զուգահեռներ: Այս լույսի ներքո ակնհայտ է դառնում Անգեղ կամ Անգեղտուն և անգ(ե)լ անունների նմանությունը: 

Սակայն վերջին փաստարկները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն և հեռու գնացող հետևություններ չի կարելի անել:  Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ վերոհիշյալ բոլոր էթնոսներն այսպես, թե այնպես կապված են եղել հայերի և Հայկական լեռնաշխարհի հետ:

Գագիկ Արծրունի
Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ