Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 00:08

ԼՐԱՀՈՍ

,, Ուրագային քաղաքականություն,, հօգուտ ներմուծողի. Արամ Մանուկյան


Մենաշնորհները վերացնելու համար բացարձակապես ոչինչ չի արվում իշխանության կողմից: Մեր երկրում այդ համարակարգը ղեկավարվող եւ կառավարվող է: Դա ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական խնդիր է, մոնոպոլիաներից առաջանում են անհավատալի մեծ գումարներ, որոնք համեմատվում են ողջ երկրի բյուջեի հետ: Այն, որ հիմա մի կերպ դեռ գոյատևում է երկիրը, կարելի ասել, մասնավոր տրանսֆերտների շնորհիվ է, մեզ փրկում են տրանսֆերտները: Ստեղծված իրավիճակում մեր երկրից ֆիզիկապես վերացման եզրին է փոքր ու միջին բիզնեսը: Մեր երկրի կապիտալը հիմա տեղափոխվում է Վրաստան, որտեղ բոլոր առումներով ավելի նպաստավոր պայմաններ են գործարարի համար, քան մեր երկրում: Այնտեղ կոռուպցիան շատ ավելի ցածր մակարդակի վրա է, մենաշնորհները մեր երկրի պես չեն, որովհետև վրացիները խելոք են, մտածում են իրենց երկրի մասին, գիտեն, որ մեր երկրի կապիտալը հանվում է և մտնում իրենց երկիր, իսկ մերոնքª անտաշ են:

Ես Հայաստանում չգիտեմ մի ոլորտ, որտեղ մենաշնորհներ չկան, այստեղ ամեն ինչ իրար մեջ որոշելու, իրար հետ բաժան-բաժան անելու վրա է հիմնված. այսքանըª ինձ, այսքանըª քեզ: Պահածոների շուկայում ակնհայտորեն մենոշնորհ կա, բենզինի, մսամթերքի, կաթնամթերքի շուկաներում, որտեղ թվում է թե մեկից ավելի ընկերություններ են գործում, բայց այնտեղ գնային մրցակցություն չկա, իսկ եթե մրցակցությունը չի երեւում, նշանակում է, որ այնտեղ պայմանավորվածություններն են աշխատում: Կախված այն բանից, թե ինչ են որոշել մենաշնորհատերերը, գները բարձրանում են, ընդ որումª դրանք մեր երկրոմ բարձրանում են կատաստրոֆիկ արագությամբ: Օրինակ, երբ սննդամթերքի գները համամետում ես մեկ-երկու տարի առաջվա գների հետ, տեսնում ես, որ դրանք կրկնակի, եռակի թանկացել են: Ձեթի, կարագի գինը բարձրացել է ուղիղ 2 անգամ, եթե մեկ տարի առաջ ձեթը 450 դրամ էր, հիմաª 800 դրամ է: Ապրանքներ կան, որտեղ գնաճը շատ ավելի մեծ է կազմում, հիշենք ձվի պատմությունը, կարտոֆիլի պատմությունը, 4-5 անգամ գինը բարձրացավ: Դրանք կազմակերպված եւ հրահանգված թանկացումներ են: Արտադրողին իրավունք ու հնարավորություն չեն տալիս, որ իր ուզած գնով իր արտադրած ապրանքը վաճառի: Գյուղացին է արտադրում կարտոֆիլը, լոլիկը, բայց դրանց գները որոշում ու սահմանում են իշխանությունները: Պարենային ապրանքների շուկան ընդհանրապես ամբողջությամբ մենաշնորհացված է, այնտեղ ահավոր արտահայտված ներմուծման մենաշորհներ կան, այն աստիճան, որ ոչ մի խելոք բիզնեսմեն չի մոտենա այդ դաշտին: Մի ցուցանիշ ասեմª Հայաստանում ներմուծումը 4.5 անգամ գերազանցում է արտահանմանը, դա աննախադեպ ցուցանիշ է մեր երկրի համար: Այդպես լինում է միայն ծայրահեղ հետամնաց երկրներում, որտեղ տնտեսության որեւէ ոլորտում աճ չկա, զարգացումներ չեն լինում եւ որտեղ ցանկություն էլ չկա առաջընթաց ունենալու: Դա զուտ օլիգարխների ու նրանց մոնոպոլիաների արդյունքն է, որոնք խարդախ միջոցներով ողջ երկրի տնտեսությունն իրենց ձեռքն են վերցրել: Այդ խարդախությունները թույլ չեն տալիս, որ նրանց հետ այլ գործարարներ էլ ոտք մեկնեն: Հասարակ մի բան ասեմ. նրանք ներմուծումեն, օրինակ, կարագ, բայց ձեւակերպում են գաջ, ուստի պարզ է, որ այդ պարագայում իրենց ուզած ապրանքի ինքնարժեքը չափազանց ցածր է լինում, փոքր բիզնեսմենն արդեն ի վիճակի չի լինում մտնել այդ դաշտ ու եկամուտ ստանալ: Այստեղ մոնոպոլիզացրել են բերվող ապրանքները, բերելու իրավունք ունեն միայն որոշ մարդիկ, իրենք են որոշումª դու բերես այդ ապրանքը, թե± ոչ: Վերջերս, երբ հագուստի բեռնափոխադրմանª քաշի գինը կտրուկ ավելացավ, դա նույնպես իրենք էին որոշել, բեռնափոխադրողներին իրենք են բերել, նարնց հրամայողը, նրանց վերահսկողը մեր կառավարությունն է, ուստի գինը սահմանողն էլ են իրենք, ուստի այդ էր պատճառը, որ տոնավաճառների առեւտրականներն այդպես ըմբոստացան, չէ± որ բեռնափոխադրողների հովանավորը էլի իրենք են: Ամեն ինչ անում են, որ տոնավաճառներից մարդկանց դուրս անեն ու տանեն էլի իրենց սուպերմարկետները: Մենք հաշվարկներ ենք կատարել, ըստ որոնց պարզվել է, որ ամեն մի սուպերմարկետի ստեղծման ժամանակ  տարածքից 100-150 խանութ է փակվում: Սուպերմարկետները սկզբում ինքնարժեքից ցածր գին են սահմանում (քանի որ մաքսային ձեւակերպումներումª ներմուծման ժամանակ արդեն խարդախություն են արել ու կարողացել են էժան ներմուծել, մեծ հնարավորություն ունեն գին իջեցնելու), ոչնչանում են տարածքի բոլոր խանութները, նոր հանգիստ սկսում են գները բարձրացնել իրենց ուզածով: Դրանք ինչ-որ նոր ձեւեր չեն, մեր նման մոնոպոլիզացված, բարձր կենտրոնացվածությամբ տնտեսություն ունեցող երկրներում այդ ձեւերը վաղուց են կիրառվում ու մերոնք այդ դասերը լավ քաղել ու կիրառում են: Հիմա մեր երկիրը հասել է մի աննորմալ վիճակի, երբ երկրի ՀՆԱ-ի ավելի քան 50%-ը ընդամենը 10 ընտանիք է տիրապետում: Ինչ վերաբերում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, դա պարզապես եւս մի կերակրվելու օջախ է, ուրիշ ոչինչ:

Այստեղ նույնիսկ աշխարհագրական մենաշնորհացում է տեղի ունենում, մոնոպոլիզացվում է Երեւանը: հայաստանի սպասարկումների 82%-ը Երեւանում է, շինարարության 90%-ը նույնպես Երեւանում է: Մարզերում քարտաշից սկսած մինչեւ սալիկապատողիցը վարորդն ու եռակցողը, բոլորին բերել են Երեւան: Հայաստանն այդպես են դատարկում, սա արտագաղթ է Հայաստանի ներսում:

Հռիփսիմե Ջեբեջյան

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ