Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 00:08

ԼՐԱՀՈՍ

,, Ուրագային քաղաքականություն,, հօգուտ ներմուծողի. Արմեն Մարտիրոսյան

 

Այն, ինչ կատարվում է գնագոյացման քաղաքականության մեջ այսօր, առնվազն խայտառակություն է: Իշխանությունը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով կողոպտում է քաղաքացիներին: Ինչը մի շարք բացասական երևույթների շարքում, նպաստում է նաև արտագաղթին: Ըստ էության, իշխանությունները որևէ իրական քայլ չեն կատարում այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Ես նույնիսկ կարծում եմ, որ ընդհակառակը, ներկայումս այնպիսի քաղաքականություն է վարվում, որ բոլոր ոլորտները մենաշնորհային կարգավիճակ ստանան: Այս խնդիրը լուծելու համար համակարգային փոփոխություններ են պետք, որովհետև մենաշնորհների առաջացումը ևս տեղի է ունեցել համակարգային փոփոխությունների միջոցով: Առանց քաղաքական և տնտեսական համակարգերի ազատականացման այս խնդիրը հնարավոր չէ լուծել: Ցավոք, մենք այժմ գնտվում ենք փակ շղթայի մեջ, որը կարելի է ջարդել արմատական, ես կասեի` հեղափոխական բարեփոխումների կամ հենց հեղափոխության միջոցով: Իշխանությունը ստեղծում է մենաշնորհներ, որոնք իրականացնում են ամբողջ տնտեսական դաշտի կառավարումը, դրանից հետո առաջանում են ֆինանսական և վարչական ռեսուրսների կենտրոնացում, որից հետո այդ նույն ռեսուրսները տրամադրվում են իշխանության անօրինական վերարտադրության համար (և ոչ թե վերընտրության): Ու այսպես շարունակ: Իշխանության քաղաքականությունը հետևյալն է: Քաղաքացի°, քո երկրից արտագաղթիր կամ գնա այլ երկիր աշխատի ու փող ուղարկի, որ քո հարազատը այստեղ գերթանկ գներով կարողանա գոյատևել (ոչ թե արժանավայել ապրել), և երկրի ամբողջ հարստությունը վաճառելով, այդ թվում օգտակար հանածոները անխնա շահագործելով` կարողանամ գերգերշահույթներ ունենամ: Տնտեսական մրցակցության հանձնաժողովի ձևական քայլեր, օրենսդրության իմիտացիոն փոփոխություններ, կառավարության բարի ցանկությունների հայտարարություններ: Սրանք խնդրի լուծում չեն: Խնդիրը ունի արմատական լուծման կարիք:

Առավել կարեւոր է գոնե հարվածել այն մենաշնորհներին, որոնք առկա են պարենային ապրանքների` սննդամթերքի ոլորտում, որովհետեւ դրանց արդյունքում բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Կարտոֆիլի պարագան մի փոքր այլ է, դրա գնագոյացման վրա ազդում են այլ պատճառներ, ինչպիսիք են` մշակման ծավալները, բնակլիմայական պայմանները, բերքատվությունը, արտահանման հնարավորությունը, վերավաճառելը: Այս տարվա այդպիսի բարձր գնի պատճառը կայանում է նաև նրանում, որ անցած տարիներին, գյուղացիների մշակած բերքը հնարավորություն չեղավ իրացնելու և գյուղացիները հայտնվեցին խիստ վատ վիճակում, ինչի պատճառով այս տարի և չցանակացան, և չկարողացան մշակել, որովհետև ֆինանսական աղբյուրներ արդեն չունեն դրա համար: Բացի այդ, գյուղացին այսօր ևս բռնել է գաղթի ճանապարհը և բնականաբար աշխատող ձեռքերը գյուղում քանի գնում նվազում է: Ինչ վերաբերվում է ձեթին, կարագին և այլ ապրանքներին, ապա պետք է նշել, որ ՙԺառանգությունը՚ ունի իր հստակ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Այդ ապրանքների ներմուծումը պետք է ազատականացվի և հնարավորություն ստեղծվի մեծացնել  ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների քանակը: Իրական մրցակցությունն է, որ բերում է իրական և ոչ թե կամայական գնի: Բայց կարծում եմ, որ մենաշնորհները ընդհանրապես, պետք է վերացնել, անկախ այն բանիցª դա առաջին անհրաժեշտության ապրանք է, թե ծառայություն:

Ինչո±ւ չի շահագրգռվում, որ մենաշնորհային շուկաներ այլ ընկերություններ էլ մտնեն, թեկուզ` արտասահմանյան: Դրան խանգարում է իշխանության վարած արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականությունը: Պատճառը մի ամբողջ շղթայից է կազմված: Մի պարզ օրինակ: Ամբողջ Եվրոպան, Ուկրաինան, Վրաստանը, Իրանը ցանկանում էին, որ մեծ խողովակաշարով իրանական գազը հասցնեին եվրոպական շուկա: Բայց մեր իշխանությունները ոչ միայն մեծ տրամաչափով խողովակաշար չկառուցեցին, այլ նույնիսկ փոքր տրամաչափով կառուցած խողովակաշարը ավարտվեց Հայաստանի տարածքում և տրվեց ռուսական կողմին: Ջուրը տրվել է եվրոպացիներին: Հայաստանի սարերից հոսող քրքջան ջուրը, որը ըստ էության գրեթե աշխատանք չի պահանջում մեզ վրա ծախում են ավելի թանկ, քան շատ երկրներ վաճառում են իրենց բարդ տեխնոլոգիաներով ստացված ջուրը: Էներգետիկան ևս ամբողջովին հանձնվել է ռուսական կողմին: Վառելանյութը և ավիավառելիքը ևս իրավունք ունեն բերել միայն իշխանությունների կողքին կանգնած տնտեսվարողները: Կամ մեր իշխանությունները ստորագրում են հայ-թուրքական նախապայմաններ պարունակող արձանագրություններ, Աստանայի հռչակագիր: Այս ամենի արդյունքում իշխանությունները ապահովում են իրենց վերարտադրությունը: Բանաձևը հետևյալն է: Դուք մեզ իշխանություն, մենք ձեզ` զիջումներ և փող:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պայքարի իմիտացիայի և օլիգարխների պաշտպանության հանձնաժողով է և նրա աշխատանքը քաղաքացիների տնտեսական իրավունքների պաշտպանության գործում մոտենում է զրոյի: Այստեղ մեկնաբանելն էլ է նույնիսկ ավելորդ: Իհարկե այդ տուգանքները խնդիր չեն տնտեսվարողների համար: Տասնյակ  միլիոն դոլար գերշահույթի դեպքում, ինչ մի դժվար է մի քանի միլիոն դրամ մուծելը:

Գների բարձրացմանը մեր երկրում վերջերս խիստ սկսել են նպաստել խոշոր սուպերմարկետները, որոնց, 2010-ի տվյալներով` բաժին է ընկել մանրածախ առեւտրաշրջանառության 65 տոկոսը: Խոսքը Երեւան սիթիի, Սասի, Սթարի ու Ֆրեշի մասին է: Դա կարելի է դիտելª որպես առեւտրի ոլորտի մենաշնորհացում: ՙԺառանգության՚ պատգամավորները, այդ թվում և ես վաղուց էինք զգուշացնում նման զարգացումների մասին: Մեր երկրում հարկեր չվճարելու և կոռուպցիայի շնորհիվ կուտակվում են լրացուցիչ մեծ եկամուտներ, որոնք անհրաժեշտություն ունեն դրվելու շրջանառության մեջ: Բնականաբար այդ գումարները ներդրվում են այն ոլորտներ, որոնք կայացած են և հստակ եկամուտ են երաշխավորում: Իսկ մանրածախ առևտուրը հենց նմանատիպ ոլորտ է: Առավել ևս եթե դու ներկրող ես էլ ավելի նպաստավոր դիրքերում ես գտնվում և նույնիսկ մրցակցության խնդիր չի առաջանում: Ուստի տեղի է ունենում խոշոր տնտեսվարողնորի կողմից նաև մանրածախ առևտրի ոլորտի մենաշնորհացման կամ գերակա դիրքի քաղաքականություն: Այս ամենը, բացի սոցիալակն արդարության հետ խնդիր ունենալուց նաև շատ վտանգավոր հետևանք է ունենում ռազմավարական տեսանկյունից: Ինքուրույն աշխատելու սովոր մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչները իրենց հայացքը կտրում են մեր երկրից և իրենց գործարար կարողությունները փորձում են իրացնել Հայաստանից դուրս, դրանով ավելացնելով արտագաղթողների թիվը:

Հռիփսիմե Ջեբեջյան

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ