Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:14

ԼՐԱՀՈՍ

Հայ ճարտարապետությունը 21-րդ դարում. մաս 3-րդ

Ի՞նչ կարող է փոխվել մեր ճարտարապետության մեջ, եթե պահպանվեն էթիկայի մի քանի կարևոր սկզբունքներ: Պարզվում է՝ շատ բան… «Երևակի» հերթական զրույցը «Այր-դիզայն» ընկերության տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ՝ «Հայ ճարտարապետությունը 21-րդ դարում» խորագրի ներքո:

Ինչպես յուրաքանչյուր ոլորտ, ճարտարապետությունը նույնպես ունի էթիկայի սկզբունքներ: Մեր երկրում որքանո՞վ են դրանք պահպանվում::

-Ժամանակին մենք գիտեինք, որ, օրինակ, Լը Կառբյուզեն, Միս վան դե Ռոյեն, Թամանյանը բարձրագույն արժեքներ են, իսկ նրանց կատարած գործերը` արվեստի լավագույն ստեղծա-գործություններ: Մենք աստիճանավորում էինք ու դրա վրա հենում էթիկայի կանոնները: Հի-մա՝ եթե մի վատ ճարտարապետի հասցնում ենք հեղինակության աստիճանի ու պետակա-նորեն հովանավորում, ինչպե՞ս կարող ենք խոսել էթիկայի կանոներից: Դուք գիտե՞ք՝ ո:ր ճարտարապետն է լավ գործեր ստեղծում Հայաստանում: Որպես քաղաքացի կարո՞ղ եք ա-սել: Չեք կարող ասել: Նույնիսկ ճարտաապետներն իրենք էլ չգիտեն՝ թե Հայաստանում որ մասնագետն է անում է լավ, մյուսը միջին, մեկը՝ վատ գործ: Որովհետև շատ վատ գործերը պետական մրցանակներ են ստանում, իսկ լավագույն աշխատանքները չեն էլ ճանաչվում: Որովհետև ստեղծված վարչությունները, եթե ճիշտ համակարգեն, դուրս կմնան այդ ցուցա-կից, իրենց ձեռնտու չէ ասել՝ սա մեր լավագույն ճարտարապետներից մեկն է, եկեք նրա գոր-ծերն էլ երիտասարդներին ցույց տանք:

-Ինչու՞ ձեռնտու չէ:

Իրենք լավագույնների մեջ չեն, իսկ միջակ մարդը միշտ ուզում է լավագույններին հողին հա-վասարեցնել: Ամբողջ համակարգն է այդպես: 25 տարի է՝ մեր երկրում կոմունիստական վատ բարքերը շարունակում են մնալ: Բոլոր բնագավառներում էլ նույնն է արվում: Այսինքն՝ վարվում է երկրի արժեքների վերացման քաղաքականություն:: Թուլացնում են մեր պետութ-յունը, առաջինը թուլացնում են մեր մշակույթը:

-Բացի կանոնակարգից, կա նաև օրենսդրություն…

Երբ Հայաստանը նոր էր անկախացել, գործի բերումով հանդիպեցի քաղաքաշինության նա-խարարության բաժնի վարիչներից մեկի հետ: Նրա ձեռքին ֆրանսիական օրենսգիրք տեսա, որը վերաբերում էր ճարտարապետության ոլորտին: Ասաց, որ այն պետք է թարգմանվի հայերեն և կիրառվի Հայաստանում: Անցել է ավելի քան 20 տարի, այդ գիրքն այդպես էլ սե-ղանին մնաց և չթարգմանվեց: Եթե մենք չունենք ճարտարապետական ոլորտը կարգավորող օրենքներ, գոնե պետք է լավագույն պետությունների փորձը ձեռք բերենք, ճիշտ համադրենք, և տեղայնացնենք: Օրենսդրական դաշտը գրեթե բացակայում է և՛ քաղաքաշինության, և՛ ճարտարապետության, և՛ շինարարության ոլորտում: Առաջ ճարտարապետները գրում և ստորագրում էին ճարտարապետական առաջադրանքներ, որոնց համար պատասխանատ-վություն էին կրում, իսկ հիմա այդ առաջադրանքը ստորագրում է քաղաքապետը: Ճարտա-րապետը չունի իրավունքներ ու պարտականություններ, փոխարենը կադաստրը, քաղաքա-պետարանը, ԱԻՆ-ը ունեն: Այսօր կադաստրն է որոշում՝ ով և որտեղ շինություն կառուցի, հաճախ հարցին մասնագիտորեն չեն մոտենում:

Ստացվում է՝ ճարտարապետը կառուցում է շինություն և մի կողմ քաշվում, տվյալ կառույցի համար նա որևէ պատասխանատվություն չի կրում:

-Ճարտարապետին ասում են, ենթադրենք, աշխատանքը արժե 100 դրամ, դու 5 դրամով կա-նե՞ս: Քանի որ ճարտարապետն այլ եկամուտ չունի, ճարահատյալ համաձայնվում է և ա-նում անորակ գործ: Նվազագույն չափով հատկացումներ են արվում ճարտարապետի հա-մար: Ճարտարապետը ներկայացնում է նախագիծ՝ բաղկացած 5 էջից: Եթե համեմատենք, Ռուսաստանում նախագծերը բաղկացած են 500 էջից, ունեն 1000 բացատրագրեր: Մեր երկրում այնքան պարզունակ են նախագծերը, որ բոլորը դառնում են ճարտարապետ: Այսօր պետական տենդերներն ավելի բարձր են գնահատվում, քան մասնավոր ներդրումները: Պե-տությունը 3-4 % վճարում է նախագծման համար, իսկ մասնավոր ներդրողները չեն ուզում անգամ 1% վճարել: Իրականում այդ տոկոսային հարաբերությունը պետք է լինի 7-8 % սահմանում:

Երիտասարդ ճարտարապետներն այսօր բողոքում են, որ չկան հավասար պայման-ներ, մրցույթներ չեն հայտարարվում, իսկ անցկացվելու դեպքում էլ կրում են ձևա-կան բնույթ, որքանո՞վ է նրանց մտահոգությունն արդարացված:

-Մրցույթներ հազվադեպ են լինում, կարելի է ասել՝ չկան: Նախագծման գնումներն էլ կո-ռուպցիոն գործարքների մեջ շատ լավ տեղավորվել են: Հաղթողները հիմնականում մասնա-վոր ընկերություններն են: Չկա մասնագիտական առողջ մրցակցություն: Իսկ Հայաստանի Ճարտարապետների միությունը 25 տարիների ընթացքում ոչ մի օգտակար գործունեություն չի ծավալել: Մեր ամենահայտնի ճարտարապետներից Քոչարը 32 տարեկանում է եղել Ճար-տարապետների միության նախագահ, Հարությունյանը՝ 40 տարեկանում, իսկ հիմա 80 անց մարդկանց են ընտրում միության նախագահ: Իսկապես, երիտասարդությանը տեղ չեն տա-լիս: ԱՄՆ-ում ճարտարապետական միությունները, աոսցիացիաները, խմբերը ծառայում են որպես ճարտարապետությունը կազմակերպող, իր անդամների շահերը պաշտպանող կար-ևոր օղակ: Մեզ մոտ երիտասարդներին տեղ չեն տալիս, մեծերը թույլ են: Կրթությունը շատ վատ վիճակում է, 0-ի վրա է:

Էթիկայի կանոնները խախտվում են նաև օրենքի բացակայության պատճառով: Օրենք գրվեց Կենտրոնի համար, բայց ո՞վ գրեց, ի՞նչ եղավ, արդյո՞ք ճիշտ էր 2-3 հոգով օրենք մշակելը: Միլիոնավոր սխալներ ու բացթողումներ կարելի է գտնել: Ճարտարապետը ոչ մի կերպ պաշտպանված չէ: Մինչդեռ պետք է ստեղծել էթիկայի կանոնակարգ, որպեսզի ճարտարա-պետին որոշակի իրավունքներ վերապահվեն՝ և՛ հսկող-հեղինակի, և՛ տեխնիկ-հսկողի և հե-ղինակ-ճարտարապետի: Մեր պետությունն ասում է՝ ուժ չունեմ, բայց ամեն ինչ վերցնում է իր ձեռքը: Երբ հեղինակն ունենա որոշակի լիազորություններ, նա ավելի շահագրգիռ կլինի իր գործը լավ անելու հարցում, քան պետական մարմինները, պատվիրատուները, որոնք անգրագետ են այդ հարցում:

Որպես մասնագետ կնշե՞ք ճարտարապետական տեսանկյունից սխալ կառույցներ, որոնք էթիկայի կանոնների խախտման հետևանք են:

-Մենք հաճախ փոքր խնդիրներն ուռճացնում ենք. օրինակ՝ Օպերայի բակում տեղակայված սուրճի տաղավարի համար շուրջ 2 տարի աղմուկ բարձրացրինք: Բայց երբ կապիտալ շենք է կառուցվում Օղակաձև զբոսայգում, որևէ քաղաքացիական անձ դրա մասին չի խոսում: Սկ-սում եմ մտածել, որ համակարգը ինչպես «վերևում». այնպես էլ «ներքևում» է վատ աշխա-տում: Երևանում ավելի շատ շենք է կառուցվել, քան կար, բնակելի ֆոնդը ավելի մեծ է, քան հինը, մինչդեռ 70-ականներին ամեն ինչ անում էին, որ բեռնաթափվեր: Ճարտարապետները հաշվել էին, որ քաղաքի կենտրոնը արդեն չի բավարարում, հետևաբար այստեղ էլ շենք չպի-տի կառուցվի, համալսարանները բոլոր պետք է դուրս բերվեին քաղաքի կենտրոնից և հա-մալսարանական քաղաք կառուցվեր Ավանում, որպեսզի քաղաքը շնչեր, որպեսզի ստանա-յինք նորմալ քաղաքաշինական իրադրություն: Իսկ մենք ի՞նչ արեցինք, բնակելի շենքերը խցկեցինք հարյուր հազարավոր բնակիչներով: Դա հանցագործություն է, այսօր էլ շարու-նակվում է: Չհասկանալով ասում են՝ ի՞նչ է եղել, որ քանդենք: Շենքերը ենթադրում են կա-նաչ տարածքներ, խաղահրապարակ, դպրոց, մանկապարտեզ: Լավագույն քաղաքներոմ մեկ մարդու շնչով հատկացվում են 10- 20 քմ կանաչ տարածքներ, շատ մեծ քաղաքներում՝ մինչև 1000 քմ: Այս առումով Երևանը զրոյական նիշի վրա է, այստեղ կանաչ տարածքները կիսաանապատային վիճակում են: Սակայն Էթիկական կանոնների խախտումը ճարտարա-պետից անկախ է լինում, պատվիրատուն է թելադրում ոճ, կարող են շինհրապարակ մտնել 25 ընկերներով, և ամեն մեկը մի խորհուրդ տա ճարտարապետին:

էթիկական կանոների պահպանման ի՞նչ ուղիներ կան ճարտարապետության ոլոր-տում:

- Ճարտարապետությունը 1-2 տարվա բան չէ, աստիճանաբար պետք է սրբել վատ շենքերն ու տանել-նետել աղբանոցը: Ժողովրդին էլ պետք է սովորեցնել, որ Հյուսիսային պողոտան աղբ է, «Ռոսսիա» կինոթատրոնը՝ բարձրագույն արժեք: Պետք է ստեղծել բանիմաց ճարտա-րապետների կոմիտե, որն օրենքի ուժ կունենա: Նախկինում մենք բազմաթիվ խորհուրդներ, արվեստանոցներ ունեինք, նախ այնտեղ էինք քննարկումներ ծավալում, հետո գնում էինք ինստիտուտ, նախարարություն և ճարտարապետների միություն: Իսկ հիմա ճարտարապե-տական շենքերը կառուցվում են առանց քննարկումների, ինչը կոպիտ սխալ է: Հարկավոր է նաև կարգավորել օրենսդրական դաշտը, ճարտարապետները պետք է ստորագրման ուժ ու-նենան:

25 տարի մեզ անգործության ենք մատնել, հիմա պտուղներն ենք վայելում: Այս տարիները ճարտարապետության համար կիսակորուսյալ տարիներ էին: Ժամանակը կանցնի, շուտով նոր սերունդն իր խոսքը կասի, իսկ հին սերունդը կօգնի նրանց: Հիմա մեր երկրում մութ տա-րիներ են, մի օր մեր դուռն էլ արև կբացվի…

20-21 դարերի ճարտարապետությունը նախկինում ներհայեցողական ճանապարհով բնութ-յան ընթացքին մասնակից դառնալը փոխարինել է արհեստից-գիտությունից դեպի արվեստ անընդհատ զարգացող, կատարելագործվող գործունեության արգասիքի: Ներկա քաղաքաշի-նությունը հեղափոխական առաջընթացի մասնակցությամբ, ձևի և տարածության համադ-րաման փոխկապակցությունների, ինչպես նաև հասարակական դրվածքի կերպավորում է: Ճարտարապետական արժեհամակարգի գլխավոր հարցը ինքնագիտակցված ինքնահաստա-տումն է կրելով նաև համապատասխան էթիկայի սկզբունքները:

Այդ ժամանակ մարդ ճարտարապետը կձևակերպի իր շրջապատը, կմաքրի և կսահմանի տարածությունը: Ճարտարապետը հայերեն կբնորոշի այն, քանզի ճարտարապետությունը աստվածային երևույթ է իր մտածողությամբ և լեզվով` որպես միջոց գիտական և գեղարվես-տական կերտված միջավայրի...

Այդ ժամ կգործ են էթիկայի կանոնները:


 


 


 


 


 


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ