Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:29

ԼՐԱՀՈՍ

Էկոայգի. Մեր բնության համը

Տարեցտարի ամբողջ աշխարհում մեծանում է էկոլոգիապես մաքուր մթերքի պահանջարկը: Մարդիկ ավելի լրջորեն են անհանգստանում, թե ինչով են սնվում, և որքանով է խանութներում և շուկաներում առաջարկվող մթերքը անվնաս իրենց օրգանիզմի համար: Վերջին շրջանում լայն զարգացում ստացած օրգանական գյուղատնտեսությունը առաջարկում է այն, ինչը փնտրում են հազարավոր մարդիկ. էկոլոգիապես մաքուր սնունդ: Գյուղատնտեսության այս տե-սակը, առայժմ փոքր ծավալներով, սկսել է զարգանալ նաև Հայաստանում: «Էկոայգին» մեր երկ-րում հիմնված նմանատիպ առաջին այգիներից է: Օրգանական գյուղատնտեսությունում առկա խնդիրների և միջազգային շուկայում հայկական մրգի պահանջարկի մասին՝ «Էկոայգու» հիմնա-դիր Սպարտակ Մուրադյանի խոսքում:


 

Հայաստանը էկոլոգիապես մաքուր գյուղմթերք արտադրելու մեծ ներուժ ունի. արևոտ օրերի քանակը, հողի և ջրի որակը և մի շարք այլ գործոններ դրական են ազդում այստեղ աճեցված արտադրանքի որակի վրա: Հայ-կական միրգը միշտ առանձնացել է իր յուրահատուկ համ ու հոտով, պահանջարկ ունեցել նաև միջազգային շուկայում: Գաղտնիքը առավելապես «հայկական» արևի մեջ է. այն մրգին պարգևում է այնպիսի համ ու բույր, որն անհնար է համտեսել մեկ այլ երկրում, համտեսել «արևի համը»: Մենք հպարտանում ենք հայկական մրգի համով ու որակով, սակայն եթե շարունակենք այն մշակել ավանդական գյուղատնտեսությունում ընդունված թունաքիմիկատներով, անդառնալիորեն կնվազեցնենք նրա որակական ու համային ցուցանիշները:

Սակայն օրգանական գյուղմթերքի արտադրության ու սպառման ոլորտում կան այնպիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են նրա զարգացմանը: Նախ տեղական սպառողը չի վստահում հայկական արտադրության բնամթերքի «էկո», «բիո» և նմանատիպ մակնշումներին. դա ընդամենը կոմերցիոն խորամանկ հնարք է, որով-հետև էկոլոգիապես մաքուր, օրգանական բնամթերքը ավելի թանկ է վաճառվում: Եվ իրոք ուսումնասիրութ-յունները պարզել են, որ այդ մակնշումները հաճախ չեն համապատասխանում իրականությանը: Ոլորտի մաս-նագետները սպառողին հորդորում են անպայման մակնշման մեջ փնտրել սերտիֆիկացնող մարմնի անունը. օրգանական մթերք արտադրողները պարտադիր տարին մեկ անգամ փորձաքննություն են անցնում և համա-պատասխան սերտիֆիկատ ստանում:

Էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալու առաջին նախապայմանը գյուղմթերքի արտադրությունում թու-նաքիմիկատների կիրառությունը բացառելն է: Նոր դարաշրջանը պահանջում է օրգանական գյուղատնտեսա-կան մեխանիզմների ներդրում: Արմավիրի մարզի Արտամետ համայնքում գտնվող «Էկոայգում» այգու տնկման օրվանից ոչ մի գրամ քիմիական պարարտանյութ չի գործածվել. Վստահեցնում է այգու հիմնադիր Սպարտակ Մուրադյանը:-Իսկ 2016 թվականից այգին կմշակվի Իտալիայից ներկրված «Իտալպոլինա» (ITALPOLLINA) օր-գանական պարարտանյութով: Այն ունի ակտիվ օրգանական բաղադրություն, նպաստում է հողի ֆիզիկական և քիմիական հատկությունների բարելավմանը: Փաստորեն «Էկոայգին» այն բացառիկ այգիներից է, որտեղ մշակվում է օրգանական բնամթերք՝ առանց թունաքիմիկատների, կայուն պեստիցիդների և քիմիական պա-րարտանյութերի: Հետևաբար այստեղ աճող խաղողը, ծիրանը, դեղձը, սև սալորը, կեռասը և ընկույզը չեն պա-րունակում թունավոր նյութեր ու ծանր մետաղներ, որոնք փոքր կամ մեծ քանակությամբ առկա են սովորական սպառման շուկայում առաջարկվող գյուղմթերքի մեջ: Այդ են վկայում նաև այգուն տրվող սերտիֆիկատները: Ամենևին պատահական չէ, որ Էկոայգում մշակվող խաղողը այսուհետ հումք կլինի հայկական կոնյակագոր-ծության մեջ: Արարատի կոնյակի գործարանը իր արտադրանքի որակի պահպանման ու կատարելագործման համար ընտրում է լավագույն հումքը, մթերում տեղական լավագույն արտադրանքը: Միայն այդպես է հնարա-վոր պահպանել հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները, իսկ էկո արտադրանքը անփոխա-րինելի հումք է դրա համար: <Մեր այգում մշակված խաղողը համապատասխանել է գործարանի կողմից ներ-կայացվող բարձր պահանջներին և այսուհետ կմթերվի որպես հայկական լեգենդար կոնյակի բարձրորակ հումք>,-նշում է Սպարտակ Մուրադյանը:

Ի դեպ հայ արտադրողը, գործելով գյուղատնտեսության օրգանական ճյուղում, այսօր հնարավորություն ունի սերտիֆիկացում անցնել և իր արտադրանքն արտահանել միջազգային շուկա: Այս հնարավորությունն ընձե-ռում է ՀՀ-ում օրգանական արտադրության սերտիֆիկացնող մարմինը՝ «Էկոգլոբ»-ը: Էկոգլոբը միջազգային ճա-նաչում ունեցող օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության սերտիֆիկացման մարմին է: Այն գործում է Հայաստանում, ԱՊՀ, ԱրևելյանԵվրոպայի, Կովկասի, ՄիջինԱսիայի, ինչպես նաև այլ զարգա-ցող շուկաների տարածաշրջանում և աջակցում է տեղական օրգանական շուկաների զարգացմանը՝ բացելով դռները դեպի միջազգային օրգանական սննդամթերքի շուկաներ:

Էկոայգին՝ որպես «Էկոգլոբ» հավաստագիր ունեցող ընկերություն, նպատակ ունի իր էկոլոգիապես մաքուր միրգը՝ ծիրանը, դեղձը, սև սալորը, կեռասը, ընկույզը և խաղողը արտահանել միջազգային շուկա: Իսկ հայկա-կան միրգը միջազգային շուկայում (հիմնականում ԱՊՀ երկրներում) արդեն ճանաչված է և ունի կայուն պա-հանջարկ: Սակայն Սպարտակ Մուրադյանը նշում է, որ իրենց գլխավոր նշանակետը Եվրոպան է, որովհետև այնտեղ ավելի մեծ է էկոլոգիապես մաքուր բնամթերքի պահանջարկը, ավելի տիրապետող է առողջ սնվելու մշակույթը, քան ԱՊՀ տարածքում: Այնտեղ հաջողությամբ կսպառվի ոչ միայն էկոլոգիապես մաքուր հայկական միրգը, այլև դրանով պատրաստված չիրը. էկոլոգիապես մաքուր ու անվտանգ հումքը և <Էկոգլոբի> տրամադ-րած սերտիֆիկատը հայկական չիրը մրցունակ կդարձնեն եվրոպական շուկայում, որտեղ առավել կարևոր-վում է գյուղմթերքի էկոլոգիական մաքրությունն ու անվնաս լինելը: «Մեր երկրում այդ կարևորությունն ու գի-տակցությունը դեռ չկա, քչերն են փնտրում էկոլոգիապես մաքուր արտադրանք մակնշումը: Բացի այդ նաև պե-տական մակարդակում պետք է խրախուսվի օրգանական գյուղատնտեսության զարգացումը»,-ասում է Սպար-տակ Մուրադյանը՝ հիշեցնելով ավանդական գյուղատնտեսության բացասական հետևանքների մասին: Ա-վանդական գյուղատնտեսությունում կիրառվող թունաքիմիկատները, շրջակա միջավայրի աղտոտվածությու-նը ժամանակի ընթացքում բացասական ազդեցություն ունեցան նաև գյուղմթերքի վրա՝ նվազեցնելով նրա հա-մային ու որակական հատկանիշները, դարձնելով պակաս օգտակար, երբեմն անգամ վնասակար մարդու հա-մար: Արդեն ապացուցվել է, որ էկոլոգիապես ոչ մաքուր սննդի օգտագործման արդյունքում հաճախանում են թունավորումները, նյութափոխանակության խանգարումները, հիպերվիտամինոզը, ալերգիկ ռեակցիաները, նյարդային, արյունատար, մարսողական, վերականգնողական, էնդոկրին և այլ խանգարումները, և որ ամենա-տարածվածն է՝ քաղցկեղածին երևույթները: Տարատեսակ հիվանդությունների տարածվածությունը, մթերքի մեջ վնասակար գենային մոդիֆիկացված միկրոօրգանիզմների և վտանգավոր ծանր մետաղների, նիտրատնե-րի և այլ նյութերի առկայությունը չանհանգստացնել չեն կարող: Այս բացասական զարգացումները կանխելու համար պետք է զարկ տալ օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:

Առողջ, էկոլոգիապես մաքուր սնունդը մարդու նորմալ կենսագործունեության հիմքն է և կյանքի տևողությունը երկարացնելու հնարավորություն է ընձեռում: Տարեցտարի մեծանում է էկոլոգիապես մաքուր սննդի պահան-ջարկը: Մարդիկ նախընտրում են սնվել որակյալ և առողջ սնունդով: Օրգանական սննդամթերքում սննդարար նյութերի քանակը 3 անգամ ավելի շատ է, քան թունանյութերի կիրառմամբ աճեցված բերքի մեջ: Էկոլոգիապես մաքուր, օրգանական չափանիշներով աճեցված միրգը անվտանգ է առողջության համար, ավելի շատ վիտա-միններ, հանքային աղեր և այլ սննդարար տարրեր է պարունակում, զերծ է վնասակար քիմիկատներից: Այս միրգն օգտագործելիս ավելի քիչ է վտանգավոր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, քանի որ դրանցում չկան վնասակար միկրոօրգանիզմներ: Նախընտրելով էկոլոգիապես մաքուր սնունդը՝ աջակցում ենք դրա արտադրությանը: Հակառակ դեպքում ընդամենը խրախուսում ենք հիվանդությունների ու թունավորումների շարունակականությունը:


 


 


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ