Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:28

ԼՐԱՀՈՍ

Դիվանագիտական անգործություն

Հայկ Մարտիրոսյան քաղաքագետ

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործունեության կամ անգործության հետևանքով մենք այսօր խնդիրներ ունե՞նք միջազգային կազմակերպություններում, և եթե այո, որո՞նք են այդ խնդիրները և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանց լուծման համար:

- Այո՛, ունենք: Բայց ունենք ոչ թե այն պատճառով, որ միջազգային կառույցների հետ աշխատում են վատ դիվանագետներ, այլ այն, որ այդ դիվանագետներին հանձնարարվում է գործել սխալական սկզբունքների շրջանակներում: Միջազգային հեղինակավոր կառույցների հետ աշխատող որակյալ դիվանագետներ կան, բայց ի՞նչ կարելի է ակնկալել անգամ լավագույն դիվանագետից, եթե երկրի դիվանագիտական կուրսն անհեթեթ գավառականությունների և անգործության շուրջ է հյուսված, իսկ ոլորտը ճահճի է վերածվել, որտեղ նապոլեոնական կառավարում է իրականացվում:

Հայաստանի հիմնական խնդիրներն արտաքին դաշտում ոչ թե միջազգային կազմակեր-պությունների հետ սխալ աշխատանքի արդյունք են, այլ արտաքին քաղաքականության՝ որ-պես երևույթի, բացակայության: Հայաստանը կցորդ-պետության է վերածվել և որևէ ինքնու-րույնություն իր արտաքին հարաբերություններում ընդհանրապես չունի: Դե ֆակտո Հայաս-տանը չունի արտաքին քաղաքականություն:

- Արտերկրում գործող ՀՀ դեսպանատների գործունեության մեջ կա վակուում, ի՞նչ ակնկալել առկա իրավիճակից, ինչպե՞ս վերահսկել և ինչպե՞ս շտկել վիճակը, եթե տեսնում եք խնդիրներ:

- Դեսպանատներում վակուում կա, որովհետև աշխատակազմն է փոքր: Մի քանի որակյալ դեսպաններից բացի, ոչ թե դեսպանատներում, այլ դեսպանների գերակշիռ մեծամասնութ-յան գլխում է վակուում: Երբ դիվանագիտությունը վերածվում է անձնական առևտրային շա-հերի ներկայացման, դա արդեն դիվանագիտություն չէ, այլ մանր վաճառականություն: Քու-վեյթում Հայաստանի դեսպանը պատուհանագործ է, Բելառուսում՝ մեծահռչակ գուրման, Վ-րաստանում՝ ծանրորդ, իսկ Վիետնամում՝ հայերենին գրեթե չտիրապետող մի տիկին: Կան գլխավոր հյուպատոսներ, որոնց հայ լինելը միայն նրանց ազգանուններն են հուշում: Եվ ողջ բեռը մնացել է երկրորդ, երրորդ կարգի ԱԳ պաշտոնյաների վրա, որոնցից քչերն են, որ որակ ունեն կամ հասկանում են ինչով են զբաղվում: Եվ, որպես կանոն, լավագույնները կա՛մ չեն վերանշանակվում, կա՛մ էլ ընդմիշտ մնում են երկրորդային պաշտոնների:

- Որքանո՞վ է օգտագործվում Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ ՀՀ արտաքին քաղաքական, դիվանագիտական խնդիրները լուծելու նպատակով, և ի՞նչ անել այս ուղղությամբ:

- Չի օգտագործվում: Կարող եմ Նյու Յորքի և Վաշինգտոնի օրինակով ասել. այստեղ խնդիր-ները, որոնք պետական մոտեցում և պետական լուծում են պահանջում, հետապնդվում են առանձին անհատների կողմից: Իսկ այդ անհատները միշտ չէ, որ հասկանում են միջազգա-յին քաղաքականության նրբությունները, և բոլորը չէ, որ ընդհանրապես հասկանում են, թե իրականում ինչն է օգտակար, ինչը՝ երկրորդային: Եվ դրանում նրանք մեղավոր չեն: Մեղա-վոր է Հայաստանի Հանրապետությունը, որ հրաժարվում է համայնքների հետ նորմալ, ոչ «ա-րի տնային» մակարդակով աշխատելուց և ճիշտ ճանապարհով ուղղորդելուց: Ադրբեջանն ու Թուրքիան լրջագույն լոբբիստական կառույցներ ունեն այստեղ: Նրանք տիրապետում են լծակների, որոնց գոյության մասին անգամ հայերը չեն կռահում: Եվ հայկական կողմում ա-մեն բան գավառական մակարդակով է արվում: Ճաշեր, երգ ու պարի երեկույթներ՝ այո: Լուրջ և անխոնջ աշխատանք՝ գրեթե լիովին ոչ: Հայերն արդեն իրենց երկու լոբբիստական կազմա-կերպություններն էլ են կորցնում՝ դրանց թուլացման արդյունքում: Իսկ Սփյուռքն ամբողջա-կան կամ կազմակերպված մարմին չէ: Այն ընդհանրապես վերացող օրգանիզմ է, որ թարմ ավյուն է ստացել միայն արտագաղթած հայաստանցիների շնորհիվ: Եվ դա ողբերգություն է, ոչ թե ուրախության առիթ: Սփյուռքում նաև ինտելեկտուալ զանգված չկա: Կան առանձին ինտելեկտուալներ, բայց դրանք բացառություններ են, ոչ թե օրինաչափություն: Եվ պետք է հասկանալ մեկ այլ կարևոր հանգամանք. դեռևս երկու-երեք տասնամյակ առաջ հայկական սփյուռքը հենվում էր ազգային խոշոր անունների, դեմքերի, գումարների և գաղափարների վրա: Գյուլբենկյան, Մանուկյան և այլք: Այսօր այդ մարդիկ չկան, իսկ փոխարինողներն ան-գամ հորիզոնին չեն երևում: Նրանց ժառանգներն այլևս հայ չեն, և եթե կան ոմանք, որոնք դեռևս ինչ-որ կապ ունեն հայության հետ, ապա դրանով միայն իրենց անձնական շահերն ու ճաշակն են հետապնդում, ինչպես, օրինակ, Լուիզ Մանուկյան-Սիմոնը:

Իրականությունն այն է, որ հայկական սփյուռքը շատ տարբեր է հրեականից: Այն այլակրոն միջավայրում երկար է գոյատևում, իսկ հարազատ՝ արևմտյան մշակույթում ձուլվում է, ու-ծանում և անհետանում: Հրեաներին դարերի միջով տոտալ ուծացումից փրկում է իրենց և միայն իրենց կողմից դավանվող կրոնը: Քրիստոնեական միջավայրում հայկական համայնք-ները հազիվ են հատում հարյուրամյա շեմը: Գլոբալացված աշխարհում այդ հարյուր տարին քառապատիկ նվազել է: Հիմա հին սփյուռքը գրեթե մեռած է, իսկ նորը թերևս այդպես էլ երբ-ևէ չկայանա: Սա ազգային ողբերգություն է, որի մասին Հայաստանում նախընտրում են չխոսել: Որովհետև Սփյուռքն այն լեգենդներից է, որ, որպես իրականություն, գոյություն է ունեցել, բայց հիմա այդ լեգենդը դառնում է սոսկ լեգենդ: Իսկ լեգենդներ Հայաստանի իշխա-նությանն այսօր շատ են պետք: Եվ այդտեղից՝ Սփյուռքի կերպարի սրբացումն ու անձեռնմ-խելիացումը: Իրականում կա մի ճշմարտություն. եթե Հայաստանում իրական անապատա-ցում է, չի կարող Սփյուռքը գոյություն պաշտպանել: Միայն որակյալ, արդար և ազգային օ-րակարգ հետապնդող Հայաստանով կարող է հայկական սփյուռքը դիմադրել անխուսափելի ուծացմանն ու ծառայել հայրենիքին: Կործանվող հայրենիքի պայմաններում այսպիսի Սփ-յուռքն ամենևին հեռանկար չունի: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Եվ քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել անդունդից, այն իր հետ և իրենից առաջ այդ անդունդն է քաշելու Հայկական սփյուռքին:


 

Արմեն Աղայան

քաղաքական վերլուծաբան


 

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործու-նեության կամ անգործության հետևանքով մենք այսօր խնդիրներ ունե՞նք միջազ-գային կազմակերպություններում, և եթե այո, որո՞նք են այդ խնդիրները և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանց լուծման համար:

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ճիշտ այնպես, ինչպես իրեն հանձնարարում է երկրի ղեկավարությունը: Այլ հարց է, որ վերջինիս ցուցումներով ղեկավարվելը մենք ընկալում ենք որպես արտգործնախարարության անգոր-ծություն: Իսկ իրականությունն այն է, որ մեր քաղաքական վերնախավը երկիրն ու ժողովր-դին դիտարկում են սոսկ որպես թալանի օբյեկտ: Այդ թալանը շարունակելու համար անհրա-ժեշտ է իշխանության պարբերական վերարտադրություն, ինչպես նաև դրան խանգարող հանգամանքների, խնդիրների չեզոքացում:

Գոյություն ունեն արտաքին հանգամանքներ` առանձին հարցերով միջազգային հանրության ճնշումներ, անվտանգության սպառնալիքներ, որոնք կարող են խանգարել իշխանության կա-յունությանը, ազդել թալանի ծավալների և տեմպերի վրա: Արտաքին գերատեսչության խնդիրն է դրանք մի կերպ չեզոքացնելը: Մասնավորապես որդեգրված է արտաքին միջամ-տություններին ոչ մի դեպքում «ոչ» չասելու մարտավարությունը: Երևանը համաձայնվում է իրեն պարտադրվող բոլոր ծրագրերին, ստորագրում է պահանջվող բոլոր պարտավորութ-յունների ներքո, որից հետո, եթե դրանք ուղղակիորեն վնասում են վարչախմբին, փորձ է ար-վում ինչ-որ կերպ շրջանցել կամ թոզ փչել պատվիրատուների աչքերին, իսկ եթե չեն վնա-սում վարչախմբին կամ նույնիսկ ինչ-որ առումով կարող են օգտակար լինել նրան, ապա հոգ չէ, թե դրանք հակասում են ազգային շահերին: Սա վերաբերում է անգամ Արցախյան հիմ-նախնդրին` տարածքներ հանձնելու պատրաստակամության մասին խոստումների քանա-կով մեր արտգործնախարարությունը թերևս հաղթում է Ադրբեջանի արտգործնախարարութ-յան` նույն տարածքները հանձնելու պահանջներին: Այս կրավորական կեցվածքը նաև նշա-նակում է, որ մեր արտգործնախարարությանն արգելված է զբաղվել արտաքին քաղաքակա-նությամբ, նա ընդամենը սպասարկող գործառույթ է իրականացնում, երբ Մոսկվան, Վա-շինգտոնը կամ Բրյուսելը որոշում են մի քիչ մեզանով զբաղվել: Սա էլ մենք ընկալում ենք անգործություն, այնինչ արտգործնախարարությունը պարտաճանաչ կատարում է նախագա-հի ուղղակի ցուցումները:

Նույն կրավորական կեցվածքի պատճառով Հայաստանը, իհարկե, խնդիրներ է ունենում մի-ջազգային կառույցներում: Գլխավոր խնդիրները ծագում են այն դեպքում, երբ պաշտոնական Երևանի գլխին միաժամանակ բամփում են թե՛ Մոսկվայից, թե՛ Արևմուտքից ու հակառակ պահանջներ են ներկայացնում: Բոլորին «այո» ասող մեր վայ դիվանագետները նման դեպքե-րում խառնվում են, կամ հերթով բոլորին «այո» են ասում, կամ էլ մեկին «այո» ասելուց հետո վազում են մյուսին բացատրելու, որ ստիպված էին այնտեղ «այո» ասել: Այդպես պատահեց վերջերս եվրոասոցացման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու եր-կընտրանքի ժամանակ կամ երբ Ղրիմի անեքսիայից հետո լսում էինք մերոնց հակասական հայտարարությունները: Իսկ բոլոր այն տեղերում, երբ Հայաստանի անվտանգության հետ կապված հարցեր են քննվում, մեծ խնդիր է ծագում այն պատճառով, որ պաշտոնական Եր-ևանը «այո» է ասում իրեն ներկայացված այնպիսի ծրագրերի, որոնք հայ ժողովուրդը տեղում մերժում է, ինչպես դա պատահեց հայ-թուրքական թուրքական կամ մադրիդյան սկզբունքնե-րի ընդունման դեպքերում:

- Արտերկրում գործող ՀՀ դեսպանատների գործունեության մեջ կա վակուում, ի՞նչ ակնկալել առկա իրավիճակից, ինչպե՞ս վերահսկել և ինչպե՞ս շտկել վիճակը, եթե տեսնում եք խնդիրներ:

- Եթե հանրությունն է տեսնում խնդիրներ, ապա նա պետք է հստակ գիտակցի, որ դրա հաս-ցեատերը արտգործնախարարությունը կամ դեսպանատները չեն, այլ նրանց քաղաքական պատվեր իջեցրած իշխանական վերնախավը, ուստի Հայաստանի բոլոր խնդիրների լուծումը միասնական է` այդ իշխանական վերնախավից ազատվելը, իրական ազգային ընտրանի ձևավորելը, որն ունակ կլինի երկրում հեղափոխական ծավալի ազգային-պետական բարե-փոխումներ իրականացնել, այդ թվում՝ արտաքին քաղաքական ոլորտում: Այլ տարբերակ չկա: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը շարունակելու է դեսպաններ նշանա-կել անորակ նախկին պաշտոնյաների կամ ԽԾԲ-ների, որոնք պատկերացում անգամ չունեն իրական արտաքին քաղաքական խնդիրներից: Միամտություն է կարծել, թե Էդվարդ Նալ-բանդյանը վատ է աշխատում ու Սերժ Սարգսյանը մարդ չի գտնում նրան փոխարինելու հա-մար: Անգամ երբ մի օր փոխի նախարարին, դա էլ չի նշանակի, թե նախկինում նա վատ է կատարել շեֆի հանձնարարականները: Պարզապես իշխանությունը միշտ սովորություն ու-նի քավության նոխազների վրա ուղղորդել քննադատությունների սլաքը, որպեսզի ինքը չհայտնվի թիրախում:

- Որքանո՞վ է օգտագործվում Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ ՀՀ արտաքին քաղաքական, դիվանագիտական խնդիրները լուծելու նպատակով, և ի՞նչ անել այս ուղղությամբ:

- Նախ հասկանալ է պետք, թե ինչ է նշանակում արտաքին քաղաքականություն: Արտաքին քաղաքականություն չէ այն, երբ ուրիշները զբաղվում են քո խնդիրներով ու քո դիվանագետ-ները նրանց օգնում են այդ հարցում: Օրինակ` Մինսկի խմբի շրջանակներում բանակցութ-յուններին մասնակցելը, մեր ազգային անվտանգության կարևորագույն հարցերից մեկի լու-ծումը օտարներին պատվիրակելը և այդ հարցում նրանց օժանդակելը, Հայաստանի դիրքից բոլորովին էլ արտաքին քաղաքականություն չէ: Արտաքին քաղաքականութունը մեր մաս-նակցությունն է միջազգային, համամարդկային, տարածաշրջանային, այսինքն՝ ոչ թե մեր, այլ ուրիշների խնդիրների լուծմանը: Անկախության օրվանից որդեգրվել է մի մոտեցում, որ Հայաստանը խեղճ երկիր է, միջազգային հարցերին խառնվելու ներուժ չունի, ընդամենը կա-րող է ընտրել իր արտաքին կողմնորոշումը` արևմտաեվրոպականը, ռուսականը, կամ եր-կուսի համադրումը կոմպլիմենտարիզմ կոչվող խորամանկությամբ: Իսկ իրականում արտա-քին քաղաքականություն ունենալը ինքնիշխանության կարևոր դրսևորում է և դրանով զբաղ-վելու համար նյութական կամ ռազմական ներուժի կարիք ընդհանրապես չկա: Ընդամենը պետք է հստակ դիրքորոշումներ ունենալ տարաբնույթ միջազգային հարցերի վերաբերյալ ու ազնվորեն արտահայտել դրանք: Իսկ մենք դա ե՞րբ կարող ենք անել. միայն ա՛յն ժամանակ, երբ ինքներս մեզանից ինչ-որ արժեք ներկայացնենք և աշխարհին մատուցելու դրական օրի-նակ ունենանք: Այդ դեպքում Հայաստանի և Սփյուռքի ներուժը կօգտագործվեր ոչ թե Արցա-խի անջատումը Հայաստանից միջազգայնորեն վավերացնելու անհեթեթ լոբբինգի վրա, այլ Հայաստանի, որպես միջազգային հարցերում պարկեշտ արբիտրի, հեղինակության բարձ-րացման համար:


 


 


 

Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործու-նեության կամ անգործության հետևանքով մենք այսօր խնդիրներ ունե՞նք միջազ-գային կազմակերպություններում, և եթե այո, որո՞նք են այդ խնդիրները և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանց լուծման համար:

- Իհարկե, կան այդպիսի խնդիրներ, բայց ես չէի ցանկանա արտգործնախարարությանը որ-պես առանձին օղակ առանձնացնել, որովհետև արտգործնախարարությունը, ըստ էության, կատարում է նախագահի հրահանգները: Արտգործնախարարը ոչ թե քաղաքականություն մշակող է, այլ այս դեպքում ընդամենը կատարող, իսկ ամբողջ քաղաքականությունը որոշում է նախագահը: Դրա համար արտգործնախարարին, դեսպաններին չեմ առանձնացնի, իմ խոսքն ամբողջության մեջ կվերաբերի Հայաստանի Հանրապետության դիվանագիտությանը: Իհարկե, մեր դիվանագիտությունը շատ-շատ է կաղում և չի էլ կարող չկաղել, որովհետև դի-վանագիտության համար առաջին կամ ամենակարևոր հենքն ուժեղ պետությունն է, ուժեղ իշխանությունն է: Քանի որ ժամանակակից աշխարհում բոլոր հզոր պետությունները, բացա-ռությամբ երևի Չինաստանի, ժողովրդավարական երկրներ են (Չինաստանում կառավար-ման համակարգը մի փոքր այլ ձևով է, Չինաստանը բռնապետություն չէ, այդ երկրում միա-կուսակցական համակարգ է, բայց ֆրակցիոնիզմը զարգացած է այնտեղ), ուստի նաև իշխա-նության լեգիտիմությունը և ժողովրդավարական լինելն են կարևոր ուժեղ դիվանագիտութ-յան համար:

Վերադառնալով Հայաստանի պարագային, ասեմ, որ մենք, ցավոք սրտի, ոչ ռեսուրսային այդ հզոր կարողություններն ունենք, ոչ էլ իշխանության այդ ժողովրդավարական, լեգիտիմ հենքն ունենք, որպեսզի կարողանանք առաջ մղել մեր շահերը: Ասում եմ՝ ցավոք սրտի, ո-րովհետև, անկախ նրանից, ինչ վերաբերմունք ունեմ իշխանության նկատմամբ, ես միանշա-նակ չէի ցանկանա, որ իմ երկիրը թույլ արտաքին քաղաքականություն իրականացներ:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտության թերությունների, սխալների, բացթո-ղումների հետևանքով, մենք, ըստ էության, հետևյալ խնդիրներն ունեցանք. եթե մի քանի տարի շարունակ Հայաստանի դեմ որևէ բանաձև, օրինակ, Եվրախորհրդում չէր ընդունվում, մենք ունեցանք Հայաստանի դեմ բանաձև: Մի բանաձևը կարծես թե կարողացանք կասեց-նել, բայց Սարսանգի ջրամբարի հետ կապված բանաձևը, որը, որոշակիորեն քաղաքական հենք հանդիսացավ ապրիլյան պատերազմի համար ընդունվեց: Եղան տարբեր քվեարկութ-յուններ, որտեղ Հայաստանի շահը չպաշտպանեցինք, որից հետո այն երկրները, ում դեմ դուրս եկավ մեր քվեարկությունը, սկսեցին Հայաստանի դեմ աշխատել: Այսինքն՝ եթե մենք պետք է չեզոքություն պահեինք այդ դեպքում, չպահեցինք: Ակնհայտ է, որ Ղրիմի առնչութ-յամբ Հայաստանը քվեարկության մասնակցեց և հայտնվեց շատ փոքրաթիվ երկրների շրջա-նակում: Նախօրոք հայտարարվել էր, որ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկի, գոնե ձեռնպահը հասկանալի կլիներ, քանի որ և Ռուսաստանի՝ որպես գործընկեր պետության խնդիրը կար, և միջազգային հանրության, ամբողջության մեջ, գործընկեր լինելու խնդիրը կար: Դրա համար, կարծում եմ, ձեռնպահ լինելն ամենաճիշտն էր, բայց Հայաստանը նույ-նիսկ այդ հայտարարությունից հետո, վերջին օրով, մի քանի պետության հետ միասին, դեմ քվեարկեց այդ բանաձևին և հայտնվեց որոշակի շրջանակում: Պատահական չէ, որ հետագա-յում Հայաստանի դեմ ուրիշ բանաձևեր եղան, որտեղ Հայաստանն աջակցություն չստացավ: Այդ բանաձևերը, հայտարարությունները կամ քայլերը, բարեբախտաբար, դեռևս վճռորոշ չեն, բայց ակնհայտ է, որ մենք անընդհատ խնդիր ենք ստեղծում մեզ համար:

Անդրադառնամ նաև ձեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այդ խնդիրների լուծ-ման համար: Իհարկե, երբևիցե չեմ ասի, թե արտգործնախարարի փոփոխություն է պետք, ո-րովհետև հարցը հիմնարար է: Եթե մենք չենք կարողանում լեգիտիմ իշխանություն ձևավո-րել, եթե չենք կարողանում համակարգային կոռուպցիան վերացնել երկրում, եթե չենք կարո-ղանում մեր տնտեսությունը հզորացնել, բնականաբար, ով էլ լինի արտգործնախարարը, թույլ է լինելու: Դրա համար ես խնդրի լուծումն ավելի համակարգային եմ տեսնում:

- Արտերկրում գործող ՀՀ դեսպանատների գործունեության մեջ կա վակուում, ի՞նչ ակնկալել առկա իրավիճակից, ինչպե՞ս վերահսկել և ինչպե՞ս շտկել վիճակը, եթե տեսնում եք խնդիրներ:

- Դեսպանատները պետք է վարեն այն քաղաքականությունը, որը կհրահանգի արտգործնա-խարարությունը: Եթե արտաքին քաղաքականությունը ոչ թե նախաձեռնողական է, այլ ըն-դամենն իրավիճակային, եթե մեր արտաքին քաղաքականությունը հենված է ոչ թե, առաջին հերթին, Հայաստանի շահերի պաշտպանության վրա, այլ նրա, թե Ռուսաստանը կամ, նա-յած իրավիճակի, որևէ այլ պետություն ինչ հրահանգներ կտա և ըստ դրանց առաջ կշարժ-վենք, բնականաբար, կունենանք այս իրավիճակը: Հայաստանի իշխանություններն իրենցից այլևս սուբյեկտայնություն չեն ներկայացնում, հետևաբար այդ ինքնիշխանության, սուբյեկ-տայնության վերականգնումն իսկապես շատ կարևոր է: Վերադառնալով դեսպանատների գործունեության խնդրին, ասեմ, որ չկա նախաձեռնողական քաղաքականության պահանջ: Եթե չկա այդ պահանջը, դեսպանատներն արտաքին առումով խորհրդանշելով, որ պետութ-յուն, պետականություն ունենք, ցավոք սրտի, ընդամենը դառնում են, չգիտեմ, տեղի հայերի տեղեկանքների, ինչ-որ բիզնես խնդիրների հետ կապված կամ այստեղից պատվիրակութ-յունների և, երբեմն կամ հաճախ, նրանց տիկնանց ընդունման և հրաժեշտի գրասենյակներ: Մինչդեռ, մենք իսկապես կարևորագույն խնդիրներ ունենք այդ ճակատում: Համապատաս-խան իրավիճակի առկայության պարագայում ունենք և՛ այն կադրերը, որոնք կարող են շատ լավ դիվանագիտական ծառայություններ մատուցել, մեր արտաքին շահերը պաշտպանել, նախաձեռնողական լինել, տեղերում մեր նախաձեռնողական արտաքին քաղաքականության գործիքները լինել, բայց ունենք այն, ինչ ունենք:

- Որքանո՞վ է օգտագործվում Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ ՀՀ արտաքին քաղաքական, դիվանագիտական խնդիրները լուծելու նպատակով, և ի՞նչ անել այս ուղղությամբ:

- Կարծում եմ, շատ չնչին տոկոսն է օգտագործվում, եթե չասեմ, որ այլևս գրեթե չի օգտա-գործվում: Եթե նախկինում գոնե որոշ շրջանակներ աջակցում էին իշխանություններին, ա-պա Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո այդ դաշտը խիստ սահ-մանափակվեց:

Երկրորդ. նկատի ունենանք նաև իշխանության ոչ լեգիտիմ լինելը, Հայաստանից այսպիսի արտագաղթի ծավալները… Չէ՞ որ դրանք նաև տեղեկությունների տարածում են հենց Սփ-յուռքում, հին Սփյուռքում, որը և կարող է ազդել գործընթացների վրա, որովհետև հին Սփ-յուռքն է, որ ունի համապատասխան լծակներ, կապեր, կարողություններ՝ այն երկրներում, որտեղ գտնվում են, լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար: Բայց քանի որ նոր Սփյուռքն ինֆորմացիա է փոխանակում, քանի որ ինքը տեսնում է, թե այստեղ ինչպիսի վարչակազմ է, մենք նկատում ենք, որ Սփյուռքը հեռանում է Հայաստանից: Պատահական չէ, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների հետ կապված իրավի-ճակը. որտեղից են գումարները գալիս և որքան են նվազել… Դա, այսպես ասած, ազդակնե-րից մեկն է:

Ինչպես գիտենք, Հայ-թուրքական արձանագրությունները բացարձակապես չեն բխում ոչ միայն Սփյուռքի շահերից, այլև Հայաստանի, որովհետև այնտեղ նախապայմաններ կային, որքան էլ չհայտարարեն, բայց երկուսը գրավոր կար, և մեկը բանավոր էր, որը նույնիսկ գրա-վորներին գերիշխեց: Նկատի ունեմ Արցախի հետ կապված Թուրքիայի պահանջը, որ մի քա-նի շրջան վերադարձվի: Այդ ամենը, բնականաբար, պետք է ազդեր և ակնհայտ է, որ Սփյուռ-քը չէր կարող այլևս մեծ օգտակարություն բերել: Եթե մենք այստեղ ունենայինք միասնական հասարակություն, լեգիտիմ իշխանություն, որն իսկապես նախաձեռնողական քաղաքակա-նություն էր վարում, Սփյուռքը, բնականաբար, կաշխատեր, բայց Սփյուռքը հիմա ինչի՞ վրա աշխատի… Որ ոչ լեգիտիմ իշխանությունների քայլե՞րն արդարացնի, միջազգային հան-րությանը համոզի, թե Հայաստանը ժողովրդավարական երկի՞ր է, այստեղ մենատնտեսութ-յուն չկա՞, բիզնես խլել գոյություն չունի՞, հանգիստ կարող եք ներդրումնե՞ր կատարել… Ի՞նչ պետք է անի Սփյուռքը, չի կարող, չէ՞… Չէ՞ որ բոլորը գիտեն, չէ՞ որ արդեն տարբեր հեղինա-կավոր կազմակերպություններ գրում են, որ Հայաստանն արդեն կամաց-կամաց ավտորի-տար երկիր է դառնում, այսինքն՝ ակնհայտ է, որ հենքը պետք է լինի, որը և Սփյուռքի մեր հայրենակիցները կկարողանային օգտագործել: Ակնհայտ է, որ Սփյուռքը կարող է շատ օգ-նել, որովհետև երևի թե հրեական լոբբիից հետո ամենաուժեղներից մեկը հայկական լոբբին է, որ կա աշխարհում:


 

Արթուր Հովհաննիսյան


 


 


 


 


 


 


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ