Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:30

ԼՐԱՀՈՍ

Հայաստանը նման է վատ կառավարվող հիմնարկի. Երվանդ Ֆրանգուլյան

Կառավարությունը ներկայացրեց հարկային նոր օրենսգիրք, որն ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Հարկային այդ նոր փաստաթուղթն առաջացրել է բիզնես շրջանակ-ների դժգոհությունը: Կոնկրետ մտահոգություն կա, որ հարկային նոր փոփոխութ-յունների հետևանքով գները կբարձրանան, կավելանա բիզնեսի հարկային բեռը, ու կնվազեն աշխատավարձերը: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ փոփոխություններ ու ի՞նչ հետևանքներ են սպասվում:

Երվանդ Ֆրանգուլյան.Տրիադա խորհրդատվական ՍՊԸ.

- ՀՀ հարկային համակարգ և բիզնես միջավայր. ինչպե՞ս է այն ազդում:

- Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը իր հարկատեսակների բազմաթիվութ-յան և ավելորդ վարչարարության պատճառով բնավ նպաստավոր չի կարող լինել բիզնեսի խթանման, առավել ևս զարգացման համար: Չկա ոչ մի օժանդակություն կամ թեկուզ կարճա-ժամկետ արտոնություն սկսնակ բիզնեսներին (start up). օրինակ՝ 1 տարի առանց հարկերի աշ-խատելու հնարավորություն տրվեր փոքր բիզնեսին: Ցավոք, չկա նման բան: Դրա համար էլ կազմակերպությունները բացվում են ու ստիպված երկար ժամանակ աշխատում անօրինական, որպեսզի գոնե հարկային ծախսեր չունենան՝ մինչև հասկանան՝ շահույթ ունեն, թե չէ: Ներդրու-մը պիտի կատարվի բիզնեսի զարգացման, ոչ թե հարկերի մուծման համար: Պետք է ուղղակի 1 տարի չմոտենալ ու չխանգարել նոր հիմնված բիզնեսին: Թող նա ինքնակարգավորվի: Վերջին հաշվով հենց ընկավ հունի մեջ ու սկսեց աշխատել, ավելի շատ հարկ կմուծի: Թե չէ start up-երի երևի 90 տոկոսը 1 տարի չի կարողանում դիմանալ: Ջրի վրա մնում է հազիվ 10 տոկոսը: Հիմա երբ մենք մի տարվա մեջ «խեղդում ենք» նրանց, նվազեցնում ենք նաև այդ 10 տոկոսի գոյատև-ման հավանականությունը:

- Ինչո՞վ է տարբերվում հարկային նոր օրենսգիրքը նախկինից:

- Հարկային նոր օրենսգիրքն արդեն ընդունվել է: Որոշ գլուխներ ուժի մեջ են մտել, իսկ որոշ-ներն էլ ուժի մեջ կմտնեն 2018-ին: Այս տարի ուժի մեջ մտավ ոչ ռեզիդենտների շահաբաժիննե-րի հարկման մասին փոփոխությունները: Դե որովհետև երևի բյուջեին շտապ փող էր պետք, դրա համար էլ արագ կյանքի կոչեցին: Նոր օրենսգրքում կարելի է ասել էական ոչ մի փոփո-խություն չկա: Կարծես թե միայն կազմն է փոխվել հին ու նոր օրենսգրքերի: Չկան այնպիսի գլո-բալ փոփոխություններ, որոնք կնպաստեին հարկային համակարգի պարզեցմանը, դյուրացմա-նը, սկսնակներին ինչ-որ արտոնությունների շնորհմանը, բարդ և խրթին օրենքների ձևակեր-պումների մատչելիությանը: Նախկինում եղած բոլոր բարդ ու անհասկանալի ձևակերպումները այդպես էլ մնացել են: Շատ դեպքերում տեսուչները իրենք գլուխ չեն հանում այդ բարդություն-ներից, ասում են՝ չենք կարող հաշվել ձեր հարկը: Իսկապես այնտեղ կան հարկերի հաշվարկ-ման բարդ բանաձևեր, դրանք բոլորը նույնությամբ մնացել են նոր օրենսգրքի մեջ: Չկա ոչ մի կանխատեսելիություն: Դու գործ ես դնում, բայց քո գործունեության վրա գալիք հարկերը շա-րունակում են մնալ անկանխատեսելի այդ նոր հարկային օրենսգրքով:

- Վարչարարության մեջ, գործիքակազմի մեջ փոփոխություններ նկատվո՞ւմ են:

- Փոփոխությունը հիմնականում կատարվել է շահաբաժնի հարկման հարցում: Նախկինում երբ հիմնադիրը շահաբաժնի ձևով գումար էր վերցնում կազմակերպությունից, հին օրենքով չէր հարկվում, հիմա արդեն հարկվում է: Այսինքն նոր հարկատեսակ ավելացավ, եկամուտ, որը հարկվում է: Վարչարարության մեջ ևս արմատական բան չի փոխվել, ուղղակի որոշակի ընթա-ցակարգեր հստակեցվել են: Բայց լուրջ փոփոխություն չեմ տեսել մեթոդիկայի ու գործիքակազ-մի մեջ: Մնացել է նույն այն գործիքակազմը, որով իրականացվում էր վարչարարությունը նախ-կինում: Դա էֆեկտիվ չէ, այդ գործիքակազմը սխալ ուղղության վրա է աշխատում, սխալ մարդ-կանց է հարվածի տակ դնում: Խոշոր բիզնեսը պաշտպանված է իր լծակներով, հնարավորութ-յուններով: Օրենքի շրջանակներում օլիգարխիան կարող է թեթևացնել իր հարկային բեռ: Որով-հետև մեր օրենսդրությունը անկատար է ու ինքն էլ հնարավորություն ունի լավ մասնագետների վարձելու, որպեսզի այդ անկատարությունից օգտվի և հարկերի բեռը թեթևացնի: Այս ամենից տուժողը փոքր և միջին բիզնեսն է: Առաջին հարվածի տակ ընկնողը հենց սկսնակ բիզնեսն է, մինչդեռ այն պիտի աճեր:

- Բիզնեսին ցուցաբերվող պետական մոտեցումը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պիտի լինի:

- Ըստ իս՝ պետությունը պիտի շահագրգիռ լինի, որ բիզնեսը եկամուտ ունենա, իրեն էլ հարկ տա: Բայց խիստ վարչարարություն մտցնելը նշանակում է, որ դու չես թողում բիզնեսը ազատ զարգանա ու քեզ համար էլ եկամուտ ապահովի: Կենցաղային օրինակ բերեմ. ոնց որ կովը ժա-մանակին 10 լիտր կաթ էր տալիս, որից 1 լիտրը՝ հարկ: Ենթադրենք հիմա կովը ընդամենը 2 լիտր է կարողանում կաթ տալ, բայց պետությունն ասում է՝ այդ երկու լիտրի կեսը պիտի ինձ տաս, որովհետև ես իմ առաջվա 1 լիտրի տերն եմ: Մեր հարկային օրենսդրության ամբողջ տրամաբանությունը հենց այդպես է կառուցված: Բիզնեսում եկամուտները կրճատվում են, սրանք հարկերն են բարձրացնում, որպեսզի նույն եկամուտը հավաքեն: Իրենք բնավ չեն հարց-նում, չեն վերլուծում՝ սպասի հասկանանք, ինչո՞ւ է պակասում եկամուտը, ինչո՞ւ այլևս 10 լիտր չի կարողանում տալ: Այսինքն պետության խնդիրը ոչ թե հարկ հավաքելն է, այլ՝ բիզնեսին աճեցնելը: Ոչ ոք չի ուզում վախվորած աշխատել, բոլորն էլ կուզեն օրինական հարկվեն, ցույց տան իրենց շրջանառությունը: Ոչ մեկ չի ուզում սև դաշտում աշխատել, այդպես հարմարավետ չէ: Ստիպված են անում:

- Բանակին նվիրաբերվող 1000-ական դրամները …

- Մեր հարկերի դրույքաչափերը նորմալ են, միջինից բարձր չեն: Խնդիրն այն է, թե ինչպես է կի-րառվում այդ ամենը: Օրինակ՝ բանակի 1000-ական դրամները, որ որպես պարտադիր վճար ամ-րագրվեցին, ինքնին լավ գաղափարը էր, ազգային տուրք էր խորհրդանշում: Բայց օրենք գրողը շատ լավ գիտեր, որ այդ 1000 դրամը քաղաքացին չի վճարելու, այլ՝ գործատուն, քանի որ նա չի ընկնելու իր աշխատողից պահումներ անի: Ու այստեղ ազգային տուրքի գաղափարը միանգա-մից կորավ, քանի որ դա դրեցին գործատուների վրա: Կամ էլ դու չտեսար, որ 1000 դրամ տվե-ցիր, դու ընդամենը իմացար, որ նոր հարկատեսակ է ավելացել ու քեզնից պահում է արվել: Այ-սինքն օրենքի մեջ եղած լոլոները, իբր միասնության գաղափար է և այլն, հօդս ցնդեցին: Դա ըն-դանմենը նոր հարկ էր, ամոթալի հարկատեսակ: Դե պատկերացրեք, եթե դուք 60 հազար դրամ աշխատավարձով աշխատում ես 4 տեղում, այդ 4 տեղից 1000 դրամ է պահվում: Տարեվերջին կարող ես գնալ, դիմում գրել և պետությունից հետ պահանջել քո 3000 դրամը: Բայց օրենք գրող-ները հո լավ գիտեին, որ ոչ մեկ չի գնա այդպիսի դիմում գրի: Արժեզրկեցին գաղափարը իրենց էժանագին ու ամոթալի մոտացմամբ: Վերջին հաշվով դա օրենքով չպետք է անցկացնեին, դա օ-րենքի բան չէր:

- Ընդհանուր առմամբ Հայաստանում մոտիվացիա կա՞ նոր գործ հիմնելու, նոր բիզ-նես սկսելու համար:

- Բիզնես սկսելու համար մարդը պիտի տեսլական ունենա: Նա պետք է պայծառ բան առաջը տեսնի, եթե չտեսավ, երբեք վեր չի կենա անկողնուց կամ բազմոցից: Հասկանո՞ւմ եք Հայաստա-նում մենք չունենք այդ տեսլականը. Ինչի՞ համար, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք ունենալու վերջում: Այդ լույսը, պայծառությունը մեր գործողությունների ավարտին մենք չենք տեսնում: Մենք գործ ենք անում ու «նամռոտում ենք», որովհետև ընդհանուր «նամռոտ» վիճակ է, հարկայինն է զան-գում, կանխավճար է ուզում և այլն: Մոտիվացիա չկա, մոտիվացիայից զրկում են: Մեր երկիրը ոչ էլ գրավիչ է օտարերկրյա ներդրումների համար, ինչն է այստեղ հետաքրքիր: Ոչ էժան աշ-խատուժ ունենք, ոչ որակյալ աշխատուժ ունենք: Հայաստանը նման է վատ կառավարվող հիմ-նարկի՝ «ձեռք չտանք, չքանդվի» մոտեցմամբ: Իրոք, եթե Իրականում հանկարծ մի տեղ մի հատ ռեֆորմ ոցանկացար անել, կարող է ամբողջը քանդվել: Կարիք կա ոչ թե մասնակի ռեֆորմի ու նորոգման, այլ՝ հիմնանորոգման: Այստեղ արդեն ռևոլուցիայի հարց է, ոչ թե ռեֆորմի: Ես գնա-լով համոզվում եմ, որ այստեղ ոչ մի բան չի աշխատում, ոչ մի ենթակառուցվածք: Բոլորը փչա-ցած վիճակում են: Եթե նորմալ բան էլ կա, համակարգը դրան շատ արագ փչացնում է: Համա-կարգում վիրուս կա, որը իրենք չեն կարող մաքրել, պիտի համակարգը փոխվի:


ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ