Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:25

ԼՐԱՀՈՍ

Արցախ.հետապրիլյան իրավիճակ.Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար

Բանակցությունները որպես այդպիսին սպանվել են 2011թ. Կազանում, երբ Իլհամ Ալիևը տապալեց կազանյան փաստաթղթի համաձայնեցման գործընթացը: Դրանից հետո արդեն ընտրական շրջափուլեր էին Հայաստա-նում ու Ադրբեջանում: Այդ ամենից հետո բանակցությունները վերսկսելը պարզապես անհնար դարձավ: Հենց այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Ադրբեջանին այլևս ձեռնտու չէ Լաքվիլայի ու Մուսկոկայի հայտարարութ-յուններում ընդգրկված 6 խնդիրները 3 սկզբունքների հիման վրա համալիր ու համապարփակ լուծելը: Իսկ սկզբունքները հետևյալն էին.

1. ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից հրաժարում,

2. տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունք,

3. ժողովուրդների իրավահավասարություն:

2015-ի տարեվերջին, երբ Ադրբեջանն արդեն վստահ գնում էր դեպի ապրիլյան պատերազմ, փորձ արեց «դի-վանագիտական քննարկում» ստեղծել, իբր հայկական կողմն է հրաժարվում խնդրի խաղաղ կարգավորումից: Ադրբեջանի արտգործնախարարությունը խոսում էր «Լավրովի» պլանի մասին, մինչդեռ պաշտոնական Երևա-նը հայտարարում էր, որ նման պլան գոյություն չունի: Մոսկվան իհարկե գիտեր, որ այդպիսի ստվերային պլան կա, բայց խուսափում էր Մինսկի խմբի մյուս համանախագահներին ի ցույց դնել իր սեպարատ գործունեության «արդյունքը»: Իսկ պլանի էությունը բացարձակ չէր համապատասխանում Լաքվիլայի ու Մուսկոկայի պայմա-նավորվածությունների տրամաբանությանը: Ռուսաստանը դրանցից ուղղակի դուրս էր հանել այն խնդիրները, որոնց միջոցով բացարձակ փոխում էր հակամարտության տարածքային իրողությունները, ասինքն շփման գի-ծը փոխվում էր հայկական կողմի տարածքային միակողմանի զիջումների արդյունքում: Այնտեղ տեղակայվում էր ռուսական զինուժ և հակամարտությունը վերստին գնում էր սառեցման Մերձդնեստրի հակամարտության մոդելով, երբ փաստացի իշխանությունը կլինեին ոչ թե ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունները, այլ ռու-սական «խաղաղապահ» զորքերը: Մոսկվան չէր կարող հաստատել, որ նման ծրագիր է քննարկվել, ուստի ինքը նույնպես ստիպված էր հաստատել Երևանի դիրքորոշումը, որ ռուսական պլան գոյություն չունի:

Այս ամենին հաջորդեց ապրիլյան պատերազմը, որտեղ Ռուսաստանի դիրքորոշումը վերին աստիճանի մտա-հոգիչ ու գրգռող էր հայկական կողմի համար: Տպավորություն կար, որ Մոսկվան լուռ թույլատրում է Ադրբեջա-նին ետ զավթել որոշ տարածքներ, մինչև Հայաստանը համաձայնի ռուսական խաղապահաների տեղակայ-մանն ու ռուսական պլանին: Սակայն հայկական զինուժը ձախողեց և Ադրբեջանի, և Ռուսաստանի հաշվարկ-ները: Նախկին շփման գիծը մեծ հաշվով վերականգնվեց, բայց պաշտոնական Երևանն այլևս անցյալ ժամանա-կով սկսեց խոսել նախկին` կազանյան փաստաթղթի, խաղաղապահների (մասնավորապես` ռուս) տեղակայ-ման մասին ու բանակցությունների վերսկսման միջազգային պայմաններ ու երաշխքիներ պահանջեց: Ապրիլ-յան պատերազմը խոշոր հաշվով փակեց բանակցությունների հեռանկարի փոքրիկ նշույլն անգամ, քանի դեռ Ադրբեջանը չի ապացուցել ուժի կիրառումից հրաժարվելու իր հստակ հանձնառությունը: Եվ որքան էլ լայնա-ծավալ կամ լոկալ պատերազմական գործողությունների հեռանկարը հետաձգվեց, այն տակավին կանխված չէ, քանի որ միջազգային երաշխքիներն այդպես էլ ստեղծված չեն: Իսկ ԱՄՆ-Ռուսաստան աճող դիմակայությունը ավելի քիչ հույսերի տեղ է թողնում, եթե չասեմ, որ այն կարող է հերթական անգամ բերել Կովկասում ուժի ցու-ցադրության ու Մեծ խաղի սրմանը, երբ խոշոր դերակատարները մեկը մյուսին տարածաշրջանից դուրս մղելու բացահայտ նպատակ դնեն ու հետապնդեն…

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ հետայսու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցվի ու բանակցի ԼՂՀ-ի հետ: Իսկ բանակցությունները կշարունակվեն հակամար-տության գոտում խաղաղության ապահովման միջազգային երաշխիքներ ստեղծելու դեպքում միայն: Որքան էլ Հայաստանի նախագահը միջազգային գործոնների կամ նույն Ռուսաստանի ճնշմամբ մասնակցում է տարբեր վայրերում կազմակերպվող նախագահական հանդիպումներին, դա դեռ չի նշանակում, որ ընթանում են բա-նակցություններ: Բանակցությունները չեն կարող զուգակցվել արյունահեղությամբ. Սա մի բան էր, որը հայկա-կան կողմը ավելի վաղ պիտի գիտակցած լիներ, քանի որ 2009-2010թթ.-ից հետո բոլոր հանդիպումներն ուղեկց-վում, նախորդվում կամ հաջորդվում էին արյունալի միջադեպերով:

Բանակցային միակ ձևաչափը Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան ձևաչափն է, որը ցա-վոք վերացված է 1997-98թթ զարգացումների արդյունքում: Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումները երբեք բանակցություններ չեն համարվելու, կամ եթե անգամ համարվեն էլ` երբեք լուծման չեն բերելու: Մյուս կողմից էլ` անցած տասնամյակը ցույց տվեց, որ դժվար թե Ադրբեջանը համաձայնի կորցնել իր դիվանագիտա-կան նվաճումը` բանակցություններից Արցախի դուրս մղումը:

Ապրիլյան քառօրյա պատերազմը չափազանց մեծ թվով գործոնների ու գլոբալ կոնֆլիկտների համակցության արդյունք էր: Առաջին հերթին`Արևմուտք-Ռուսաստան աճող դիմակայության, երբ Ռուսաստանը շահագրգռ-ված էր Կովկասում ավելի մեծ աշխարհագրությամբ ներկայություն ապահովելու հարցում: Ըստ որում նա պատկերացնում կամ հաշվարկում էր, որ Ադրբեջանի հաղթանակի դեպքում Բաքուն վարձահատույց կլինի քառօրյա պատերազմի օրերին իր «լոյալության» ու «լռության» դիմաց` շատ կարևոր ռազմավարական որո-շումներ ընդունելու տեսքով (ասենք` ԵՏՄ-ին անդամակցելը, իր տարածքում ռուսական ռազմական ներկա-յությանը համաձայնելը և այլն), իսկ Հայաստանի ու ԼՂՀ նոր առաջխաղացման դեպքում հանդես կգա Բաքվի փրկարարի դերում: Երկու հնարավոր ելքն էլ Մոսկվային բավարարում էին: Իրականում դա բավական թույլ նշմարվեց, երբ պատերազմի առաջին օրը տարածքային որոշ առավելությունների հասած Ադրբեջանի «առա-ջարկությամբ» Մոսկվան կանխեց հայկական ուժերի առաջխաղացումը: Սակայն Մոսկվային այդ քայլին դրդեց ոչ թե Ադրբեջանին բավարարող տարածքային արդյունքի նշանակալիությունը, որի դիմաց կարող էր ակնկալել ցանկալի որոշումները, այլև այն, որ Հայաստանը սպառնաց ճանաչել ԼՂՀ-ն ու դրանով փակելով խաղը բոլորի, առաջին հերթին Ռուսաստանի համար, ապա` սպառնաց լայնամասշտաբ պատերազմում իր ներգրավումով, ինչը Մոսկվային կանգնեցնում էր հանուն դաշնակցի կողմնորոշվելու պարտադրանքի առաջ: Չլինեին Կովկա-սում իր վարած քաղաքականության տապալման համար վտանգավոր այս երկու նախազգուշացումներն ու վտանգները, Մոսկվան կթողներ հայկական զինուժին այնքան ու այնպես առաջ շարժվել, որպեսզի այս անգամ Ադրբեջանին փրկելու ու դրա դիմաց լուրջ փրկագին պահանջելը իրատեսական լինեին:

Այժմ Ռուսաստանը իր միջնորոդությունը չի կարող է վաճառել ոչ իր քաղաքականությունից դժգոհ ու այն բա-ցահայտ քննադատող Հայաստանի վրա, ոչ էլ մի քանի հենակետ նվաճած, բայց խոշոր խնդիրը չլուծած Ադրբե-ջանի վրա: Ի վերջո, ապրիլան պատերազմի վրա իր դրոշմն ունեցավ նաև ռուս-թուրքական դիմակայությունը, որտեղ Ադրբեջանի գինը թե Անկարայի, թե Մոսկվայի համար բավական աճել էր, ու եթե անգամ նրանցից որևէ մեկը ուղղակիորեն չդրդեր նրան գնալ այդպիսի արկածախնդրության, միևնույնն է, հաստատապես փորձելու էր պատերազմի ընթացքում զորակցել ու սիրաշահել նրա սիրտը:

Ապրիլյան պատերազմից հետո երեք հնարավոր ճանապարհ էր հնարավոր`

1, անցում դեպի ավելի լայնածավալ բախումների,

2. գնալ համակամարտության գոտու ու տարածաշրջանի կայունացմանը,

3. վերսկսել բանակցությունները:

Բարեբախտություն էր, որ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) հա-մար էլ լայնամասշտաբ ռազմական գործողությունները ձեռնտու չէին, ու բոլորի շահերն ու դիրքորոշումները համընկան այն կանխելու հարցում: Սակայն նրանց շահագրգռությունները տարբեր են երկրորդ և երրորդ լու-ծումների հարցում, ինչի վկայությունը դարձան մայիսին Վիեննայում, իսկ հունիսին` Սանկտ-Պետերբուրգում նախագահական հանդիպումները: Վինենայի հանդիպման եզրափակիչ հայտարարության առաջին երկու կե-տերից երևում է, որ Արևմուտքը նախապատվությունը տալիս է տարածաշրջանի ու հակամարտության գոտու կայունացմանը, լայնամասշտաբ կամ լոկալ պատերազմի կանխարգելմանը և նոր միայն բանակցությունների վերսկսմանը: Դա անելու համար թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան համարում են, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումն ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնումը պարտադիր են: Սա մե-ծապես համընկնում է Հայաստանի ու Արցախի շահերի հետ: Սանկտ-Պետերբուրգի հանդիպում նախաձեռնե-լով՝ Ռուսաստանը, հակառակը, ուզում է ցույց տալ, թե նոր հակամարտությունից խուսափելու համար պետք է խնդիրը արագ կարգավորել, գոնե 6 առանձնացված խնդիրներից այն մասով, որով հնարավոր է: Իսկ ավելի ստույգ` բխում են իր շահերից ու հետապնդած նպատակներից. Այն է` ԼՂՀ-ին տալ պարզապես միջանկյալ կարգավիճակ, իսկ դրա դիմաց Ադրբեջանին` որոշ տարածքներ, որի արդյունքում փոխվում է շփման գիծը, իսկ հակամարտության գոտում էլ տեղակայել խաղապահ զորքեր: Արևմուտքը հրաշալի հասկանում է, որ ապրիլ-յան պատերազմից հետո հակամարտության կողմերի մեծացած վախերի պայմաններում նման կարգավորման թիվ մեկ շահառուն լինելու է Ռուսաստանը, բացի այդ` հակամարտությունը չի կարգավորվում, այլ սառեցվում է, որի շահառուն կրկին Ռուսաստանն է: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի լուռ դիմակայութ-յունը շարունակվում է: Որքան էլ նրանք դա շատ ակնառու կամ հրապարակային չեն դարձնում, այդուհան-դերձ Արևմուտքն իր համանախագահներով ու բարձրաստիճան դիվանագետներով հասկացնում է, որ ելքը առ-կա ստատուս-քվոն ամրապնդելն է, կամ հակամարտության համալիր ու համապարփակ կարգավորումը: Սրա մասին էին վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունները, ինչպես նաև` ԱՄՆ համանա-խագահ Ջեյմս Ուրլիքի ծավալուն հարցազրույցները: Արևմուտքը փաստացի դեմ է արտահայտվում Ռուսաս-տանի կողմից հակամարտության «սելեկտիվ-դետալային» կարգավորմանը:


 

Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի դիրքորոշումները կոշտացել են թե բանակցությունների հա-մար անհրաժեշտ պայմանների, թե նաև լուծումների առումով: Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունները մեծ քնադատության տակ հայտնվեցին ոչ միայն որոշ դիրքային կորուստների համար, այլ նաև երկրի անվտան-գության/արտաքին քաղաքականությունները սխալ վարելու, դրանք Ռուսաստանի «ողորմածության» տակ թողնելու, ինչպես նաև բանակցային գործընթացում հին` զիջումային դիրքորոշումների գերին մնալու համար: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ լիարժեք բանակցությունների վերսկսման համար միջազգային ե-րաշխիքներ են պետք, ինչը նշանակում է` Ադրբեջանին զսպել որևէ ռազմական արկածախնդրություն գնալու հարցում, իսկ գնալու դեպքում էլ` պատժել նրան, ինչպես նաև` դադարեցնել Ադրբեջանի սպառազինումը Ռու-սաստանի կողմից: Ապրիլյան պատերազմն իրականում հայկական կողմի համար հնարավորություն բացեց Կոսովոյի մոդելը սեղանին դնելու առումով` երբ հակամարտության մյուս կողմը իրեն ողջամիտ չի պահում, մերժում է բոլոր ողջամիտ առաջարկները, հետևաբար` կարգավիճակի միակողմանի ճանաչումն այլընտրանք չունի: Ադրբեջանն իրեն ավելի վատ է պահել քան Սերբիան Կոսովոյի հարցում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի նշանակմամբ Մառտի Ահտիսարիի պլանի (Կոսովոյի կարգավիճակի գործընթաց) իրականաց-ման ընթացքում Բելգրադը հարձակում չգործեց Պրիշտինայի վրա, մինչդեռ Բաքուն դա արեց: Հայկական կողմը ԼՂՀ կարգավիճակի հարցը հրապարակ բերեց, սակայն չբերեց երկրորդ մասը` որ այդ կարգավիճակի ճանաչ-ման հարցը այլևս չի կարող կախված լինել Ադրբեջանի քմահաճույքներից ու վերջինիս պետք է զրկել այն պա-տանդ պահելու «մենաշնորհից»:


 

Ցավոք, Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հարցը մեկ տասնամյակից ավել է, ինչ չի լուծվում: Հա-կամարտության հայտարարված մեթոդաբանության համաձայն, ձեռքբերված խաղաղությունն ու հակամար-տության կարգավորումը կայուն ու տևական կլինեն առաջին հերթին ԼՂ ժողովրդի աջակցության ու հավա-նության դեպքում: Միջնորդների համար սա լուրջ դիլեմա է, որը պետք է լուծել, եթե ցանկանում են կարգա-վորման հասնել: Բանակցային գործընթացից Ստեփանակերտի բացակայութունը մի կողմից անցանկալի կար-գավորման տարբերակից խուսանավելու հնարավորություն է ստեղծում, սակայն մյուս կողմից էլ` միջնորդնե-րը, որոնք շահագրգռված են խնդրի կարգավորման մեջ, հասկանում են, որ Ստեփանակերտի բացակայությու-նը արդեն իսկ նշան է, որ հակամարտության շուտափույթ լուծում չի գտնվի: Այս պատճառով էլ նրանք լրջորեն շահագրգռված են բանակցային ձևաչափի վերականգնման հարցում, սակայն չեն կարողանում հաղթահարել ոչ միայն Ադրբեջանի «վետոն», այլև Ռուսաստանի չբարձրաձայնվող անշահագրգռությունը:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանն ինքն էլ, թեպետ այլ հեռահար նպատակներով, բացարձակ շահագրգռված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ու գործունեության լիարժեք վերականգնումով, քանի որ ԵԱՀԿ-ին համարում է մի կառույց, որի միջոցով Արևմուտքը ներթափանցում է հետխորհրդային տարածք ու խառնվում իր «ազդեցութ-յան ավանդական գոտիների» ներքին գործերին: Առավել եւս հակամարտության կառավարման մեջ ԵԱՀԿ-ի մասնակցություն ունենալը լուրջ ազդեցության լծակ է տալիս ԱՄՆ-ին ու Եվրոպային: Հետևաբար, այս հար-ցում Ռուսաստանի ու Ադրբեջանի եթե ոչ շահերն ու հետապնդած նպատակները, ապա դիրքորոշումներն ընդդեմ ԵԱՀԿ-ի մեծ դերի, համընկնում են:

Հայաստանն ու Արցախը պետք է մի բան հրաշալի հասկանան ու դաս քաղած լինեն ապրիլյան պատերազմից: Եթե հակառակորդը քո վրա հարձակվելու որոշում է կայացրել/կայացնում, նշանակում է կամ դու թույլ ես/թու-լացել ես, կամ նա այդպիսի տպավորություն ունի: Ըստ որում` թույլ և անպաշտպան ինչպես պաշտպանության ոլորտում, այնպես էլ ներքին քաղաքական առումներով ու միջազգային հարաբերությունների համակարգում: Այս բոլոր հարթությունների վրա Հայաստանն այնքան պետք է ամուր լինի, որ հակառակորդն իր հաշվարկնե-րը կատարելիս միշտ քաջ գիտակցի, որ հարձակվելու դեպքում բացի կորուստներից այլ բան չի ւոնենալու: Այս առումով Հայաստանը բազում վերանայումներ պետք է կատարի իր պաշտպանական, արտաքին ու ներքին քա-ղաքականություններում: Աշխատանքի հաջորդ ուղղությունը պատերազմի` ոչ միայն լայնամասշտաբ, այլ նաև լոկալ, ռիսկերի նվազեցումն է միջազգային շահագրգիռ շրջանակների հետ: Եվ վերջապես, Հայաստանը երբեք չպետք է հրաժարվի Ռուսաստանին իր ներկայացրած արդարացի պահանջից` Մոսկվան չպետք է սպառազինի Ադրբեջանին, ավելին` վերջինիս սպառազինության հարցում պետք է հասնել միջազգային արգելքներ սահմա-նելուն:


Մխիթար Նազարյան

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ