Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:23

ԼՐԱՀՈՍ

Արցախ.հետապրիլյան իրավիճակ.Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ

2016 թվականը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարի տեսանկյունից բացարձակա-պես կորսված տարի էր։ Ադրբեջանի զինված ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ի չիք է դարձրել ոչ միայն 2016-ի, այլև անցած ավելի քան երկու տասնյակ տարիների բոլոր ջանքերը։ Ադրբեջանի իշխանությունները բացա-հայտ հայտարարեցին, որ բանակցային գործընթացն իրենց կողմից օգտագործվել է մեկ պարզ նպատակով՝ ժամա-նակ շահել և պատրաստվել պատերազմի։ Եվ անգամ այդ պատերազմում հերթական անգամ պարտություն կրելուց հետո Ալիևի վարչակազմը հրաժարվեց վերանայել իր մոտեցումները։ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները նրանց կողմից մերժվեցին։ Մերժվեցին նաև գոնե բանակցային գործընթացը պահպանելու մասին միջնորդների առաջարկները։ Այս ամենի հետևանքով կողմերը կանգնեցին ավելի գլոբալ մարտահրավերների առջև։


 

Պարզ է, որ այս իրավիճակում հայկական կողմին ոչինչ այլևս չէր մնում, քան Ադրբեջանի մաքսիմալիզմին զուգա-հեռ խստացնել նաև սեփական բանակցային դիրքորոշումը։ Տպավորությունն այն է, որ պաշտոնական Ստեփանա-կերտն ու Երևանը հրաժարվել են մադրիդյան սկզբունքների հիմքում դրված փոխզիջումային մարտավարության նախնական տրամաբանությունից։ Արցախի անկախ կարգավիճակն այլևս չի ընկալվում իբրև մի հարց, որի վերջ-նական որոշումը կարելի է թողնել ապագա ավելի հանգիստ ժամանակներին։ Նույնը վերաբերում է նաև մինչ այդ բազմիցս արծարծված տարածքային զիջումների հնարավորությանը։ Հայկական կողմն արդեն մերժում է այդ զի-ջումների գաղափարը և ակտիվ նախապատրաստվում Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիային։


Այսինքն թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական քաղաքականության մեջ հստակություն է մտցվել։ Այստեղ որոշա-կիորեն անհասկանալի են մնում միայն միջնորդ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը։ Պետք է խոստովանել, որ Ադրբեջանն իր մաքսիմալիզմով ու ագրեսիվ քաղաքականությամբ, իսկ Հայաստանը՝ սկզբունքային մոտեցումով, լուրջ հարված հասցրին վերոնշյալ երեք երկրների միջազգային հեղինակությանը։ Հա-մենայնդեպս պարզ դարձավ, որ Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը ո՛չ համատեղ ջանքերով, ո՛չ էլ առանձին-ա-ռանձին, չեն կարող խաղաղություն երաշխավորել մեր տարածաշրջանի համար։ Եվ դա շատ լուրջ խնդիր է նրանց համար։ Թերևս այդ է պատճառը, որ երեքը փորձում են մեղքը միմյանց վրա բարդել՝ արդյունքում էլ ավելի ապա-կայունացնելով իրավիճակը ողջ Հարավային Կովկասում։


 

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ընթանում են բացառապես ԵԱՀԿ Մինս-կի խմբի շրջանակներում։ Իհարկե, այս տարիների ընթացքում ադրբեջանցիները բազմիցս փորձել են հարցին ավե-լի մեծ հնչեղություն տալ, սակայն դա նրանց չի հաջողվել՝ այդ թվում նաև հայկական կողմի ջանքերով։ Պաշտոնա-կան Երևանը, ինչպես նաև Մինսկի խմբում համանախագահող երկրները, մշտապես փորձել են խոչընդոտել այս հակամարտությունը քաղաքական շահարկումների և առևտրի առարկայի վերածելու Ադրբեջանի մղումներին։ Եվ դա մեզ հաջողվել է։ Բացի այդ, պարզ է, որ ներկայիս բանակցային ֆորմատը չէ այն խնդիրը, որի պատճառով հարցի խաղաղ կարգավորումն անհնարին է դառնում։ Ճիշտ հակառակը՝ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ ա-րել են, որպեսզի ադրբեջանցիների և հայերի միջև պատերազմ չվերսկսվի։ Կարելի է ասել, որ նրանք բանակցող կողմերի ուշադրությանն են ներկայացրել հնարավոր և անհնար բոլոր սցենարները, բայց, միևնույն է, հաջողութ-յան չեն հասել։ Նշանակում է՝ խնդիրը միջնորդների և ձևաչափի մեջ չէ։


 

Անցնող 2-3 տարիները բավական դժվար էին Ադրբեջանի համար։ Սկզբից նավթի գնի անկումը միջազգային շուկա-ներում, հետո նաև մանաթի արժեզրկումը լուրջ խնդիրներ էին առաջացրել։ Այս ամենի ֆոնին Պանամյան փաս-տաթղթերից պարզ դարձավ, թե ինչ ճոխություններ է իրեն թույլ տալիս Ալիևների կլանն արտասահմանում։ Ահա այս և նմանատիպ այլ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով էլ պաշտոնական Բա-քուն ժամանակ առ ժամանակ լարվածություն է ստեղծում հայկական պետությունների հետ սահմանում։ Իսկ երբ այդ գործոններին միանում է նաև աշխարհաքաղաքական հեղհեղուկ իրավիճակը, և հատկապես այդ իրավիճակից օգուտ քաղելու Ալիևի անհագ մղումը, լարվածությունը կարող է վերաճել նաև պատերազմի։ Ապրիլին մենք հենց դրա ականատեսը եղանք։


 

Կարծում եմ՝ ապրիլյան բախումների հիմնական շարժառիթներից մեկը Ադրբեջանը ԵԱՏՄ-ում տեսնելու Ռուսաս-տանի ցանկությունն էր։ Բնականաբար, Ալիևի վարչակազմը, փոխարենը պետք է իրենց համար շատ կարևոր մի բան պահանջեր՝ Արցախը։ Իհարկե, Ռուսաստանը չէր կարող բավարարել Ադրբեջանի այդ պահանջը, բայց կարող էր աչք փակել ռազմական ճանապարհով հարցն իրենց օգտին լուծելու Ալիևի մտադրության վրա։ Չէ՞ որ վերջինս համոզված էր, որ Ադրբեջանի ռազմական պոտենցիալը բավարար է կարճատև պատերազմում հաջողության հաս-նելու համար։ Կարծում եմ՝ ամեն ինչ այդպես էլ եղել է, իսկ մամուլում շատ քննարկված «Լավրովի ծրագիրը» հենց այս էր՝ Ադրբեջանը ԵԱՏՄ-ում տեսնելու փոխարեն որոշ տարածքներ զիջել այդ պետությանը։


 

Իհարկե, այստեղ աշխատել է նաև Թուրքիայի գործոնը։ Բայց, վստահ եմ, որ այն` առաջինի հետ համեմատած, երկ-րորդական նշանակություն է ունեցել։ Կարևորն այն է, սակայն, որ հայ զինվորը կարողացավ տապալել բոլոր այս ծրագրերը։ Արդյունքում տարածաշրջանում մենք հիմա ունենք միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրավի-ճակ և այն կարող է լավագույնս համապատասխանել Հայաստանի արտաքին շահերին։


 

Կարծում եմ՝ բոլոր դեպքերում, թե մինչապրիլյան և թե հետապրիլյան հարցերը հանգում են մեր երկրի կարևորա-գույն հիմնախնդրին՝ անվտանգության ապահովմանը։ Սա մի խնդիր է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ է ընկալվել և իշխանությունների, և ժողովրդի կողմից։ Կուզեի առանձնացնել ևս մեկ կարևոր հան-գամանք. Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հակամարտությունը զուտ հայյ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգի խնդիր չէ։ Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող երկրները, թերևս, մեզանից էլ ուշադիր են հետևում այստեղի զարգացումներին, մեր ձգտումներին ու կարողություններին։ Այսինքն անհրա-ժեշտ է ավելի ուշադիր հետևել մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներին, փորձել ազդել դրանց տրամաբանութ-յան վրա և հայկական պետությունների համար շահեկան հունի մեջ դնել։ Սա կարևոր է։ Ցավոք, ապրիլը ցույց տվեց, որ մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և այլ պետությունների մղումները։


 

Մնացած բոլոր խնդիրները, զորօրինակ ապրիլյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերում բացահայտ-ված թերությունները, Արցախ տանող ճանապարհների վատ որակը, տնտեսական ռեսուրսների սղությունը և այլն, տեխնիկական են։ Դրանք, հեշտ կարելի է շտկել, եթե փոխվի շրջակա աշխարհի ընկալման և այդ միջավայրում մեր գործունեության տրամաբանությունը։ Ի դեպ, պետք է փաստել նաև, որ հիշատակված տեխնիկական այդ խնդիրնե-րի հաղթահարման ուղղությամբ բավական ծավալուն աշխատանք արդեն տարվել է անցնող տարվա երկրորդ կե-սում։


 

Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը վերանայել են իրենց մոտեցումներն Ադրբեջանի հետ հարաբերվելիս։ Այս պահի դրությամբ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու փոխզիջումային նախկին առաջարկ-ները, այդ թվում նաև Մադրիդյան սկզբունքները, այլևս կենսունակ չեն։ Այստեղ, թերևս, ավելի կարևոր է այն փաս-տի նշումը, որ հայկական կողմը բավական ուշ է արձագանքում հակամարտության գոտում իրավիճակի փոփո-խությանը։ Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է դիրքորոշում փոխեինք ոչ թե ապրիլյան պատերազմից հետո, այլ դեռևս 2012 թվականի օգոստոսին, երբ Ադրբեջանում ազատություն պարգևեցին Ռամիլ Սաֆարովին և սկսեցին հե-րոսացնել նրան։ Ահա թե երբ էր իրավիճակ փոխվել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ահա, թե երբ պարզ դարձավ, որ Ալիևը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Իսկ հետո եղավ 2014թ. օգոստո-սը, հետո նաև՝ հայկական ուղղաթիռի խոցումը… Մենք չափազանց ուշ ենք արձագանքում մեր առջև ծառացած մարտահրավերներին, և սա պետք է փոխվի։


 

Բանակցություններ, որպես այդպիսին, երբեք չեն էլ եղել։ Եղել են քննարկումներ այն սկզբունքների շուրջ, որոնք պետք է ընկնեին բանակցությունների հիմքում։ Եվ Արցախը մշտապես մասնակցել է այդ քննարկումներին։ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ այցերը Ստեփանակերտ, Արցախի նախագահի և արտգործնախարարի հետ նրանց հանդիպումները դրա լավագույն վկայությունն են։ Այլ հարց է, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժար-վում են շփվել ԼՂՀ ղեկավարության հետ՝ նախընտրելով հայկական կողմի հետ կապերը պահպանել բացառապես ՀՀ բարձրագույն իշխանությունների օգնությամբ։ Բայց բոլորը հասկանում են, որ Ալիևի նման մոտեցումը ոչ մի տեղ չտանող քաղաքականություն է։ Միջնորդները, ինչպես նաև պաշտոնական Երևանը, բազմիցս հայտարարել են, որ առանց Արցախի մասնակցության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող որևէ լուծում ունենալ։ Եվ դա անհերքելի փաստ է։ Այնպես որ, կարծում եմ, ուշ թե շուտ Ալիևը, կամ նրա հաջորդները, ստիպված են լինե-լու խաղաղության պայմանագիր խնդրել Արցախի իշխանություններից։


 

Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը ընդամենը քաղաքական խնդիր չէ, այստեղ ամեն ինչ շատ ավելի խորն է ու դժվար։ Քաղաքակրթական է մեր մեջ գոյություն ունեցող թշնամությունը։ Դա հեշտ լուծվող խնդիր չէ։ Տասնամյակներ ու դարեր են անհրաժեշտ արժեքային այդ վիհը հաղթահարելու համար։ Այդ իսկ պատճառով, կար-ծում եմ, սա հենց այն դեպքն է, երբ խաղաղություն պահպանելու համար անհրաժեշտ է պատրաստվել պատերազ-մի։ Ինչ վերաբերում է միջազգային խաղացողների կողմից ստացվող ազդակներին, ապա դրանք հաճախ փոխվում են։ Իհարկե, թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Եվրոպան շահագրգռված են տեսնելու խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկաս։ Բայց նրանք դեմ չէին լինի, եթե այստեղ նոր բախումներ լինեն, եթե իհարկե այդ բախումներից որոշ քաղաքական դիվիդենտներ կարողանային քաղել։ Մեծ հաշվով՝ միշտ այդպես էլ եղել է։ Ուստի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում հայկական կողմը պարզապես պարտավոր է ական-ջալուր լինել ոչ թե միջազգային ազդակներին, այլ բացառապես ազգային և պետական շահին։

 

Մխիթար Նազարյան

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ