Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:25

ԼՐԱՀՈՍ

Թուրքերը մեր մեջ.Ազգանուններ, տեղանուններ. Սամվել Կարապետյան


«Չունենք գեթ մեկ Հայաստանյան, բայց կա հազար Իսրայելյան, չկա գեթ մեկ Երևանյան, բայց կա հազարավոր Ստամբուլցյան: Մեկ Իշխանյան, տասը Խանոյան, մեկ հովիվյան, բյուր չոբանյան»,- կասեր գուսան Հայկազունը: Ցավոք, դեռ պահպանվել են ոչ միայն թրքաբառ ազգանուններ, այլ նաև տեղանուններ: Պետությունը՝ Հայաստան, հողը՝ հայկական, բնակիչները՝ հայ, պետական լեզուն՝ հայերեն, բայց որոշ բնակավայրերի անունները՝ դեռ թուրք-թաթարական: Օրինակ՝ Ախթալա քա-ղաքի անունը թուրքերեն նշանակում է «սպիտակ բացատ»: Մինչդեռ այդ բնակավայրի հայկական անունը դեռևս միջնադարից եղել է Պղնձահանք:

Մինչև ե՞րբ պիտի հանդուրժենք քոչվորների դրած տեղանուններն ու ազգանունները: Երբ պիտի համոզվենք, որ մեր ապագան սեփական հողի վրա է, մեր հանգիստը՝ սեփական հողի տակ: Իսկ այդ սեփականության իրավունքը տալիս են հենց հայոց պատմական տեղանունները: Հովհաննես Շիրազը ոչ մի կերպ չէր հանդուրժում այս երևույթը. «Ամեն ազգի անուն իր տարազն է, ուրեմն ին-չո՞ւ հագնես ձևն ամենի, երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի»:

Այս հարցերի շուրջ «Երևակ»-ի հետ զրուցեցին ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը և պատմաբան Սամվել Կարապետյանը:

պատմաբան, հուշարձանագետ

Այն, որ անկախ Հայաստանում դեռ կան պաշտոնապես գործող օտար տեղանուններ, նշանակում է պահանջված մոտեցում չենք ցուցաբերում: Եվ ազգային ինքնագիտակցության խնդիր կա, և ցածր ինքնագնահատականի: Ինչ-պե՞ս կարելի է մինչև հիմա հանդուրժել քոչվոր թյուրքական ցեղերից մնացած անունները: Ավշարլու անունով ցեղ կար: Ինչո՞ւ պիտի մենք այդ ցեղի անունը ամբողջ աշխարհով մեկ ներկայացնենք որպես հայկական օղու անվա-նում: Այսպիսի բաներ, ցավոք, դեռ կան: Պիտի տեղանունները հայացվեն, այլ տարբերակ չկա ու չի կարող լինել: Դա նույնն է, թե մարդու հագուստի վրա բծեր լինեն, լաքաներ ու չմաքրես դրանք: Թուրք-թաթարական տեղանուն-ները Արևելահայաստան հիմնականում մուտք են գործել Շահ Աբասի 1604-1605թթ. իրականացրած բռնագաղթից հետո, երբ մոտ կես միլիոն հայություն քշվեց իր բնօրրանից: Նրանց փոխարեն ժամանակի ընթացքում դատարկ-ված բնակավայրերում հաստատվեցին թյուրքական ծագման տարբեր խաշնարած ցեղեր, այդ թվում նաև քրդական ցեղեր: Սրանք զբաղեցրեցին բնիկներից դատարկված ու հատկապես արոտավայրերով հարուստ տարածքները: Եվ բնականաբար, իրենց հետ բերեցին նոր տեղանուններ: Բացի այդ թյուրքերը շատ հաճախ թարգմանում էին տվյալ վայրի հայկական տեղանունը: Օրինակ՝ Հյուսիսային Արցախում Հայաստանին սահմանակից Գետաբեկի շրջանում մի գյուղ կա, որը հիմա կոչվում է Ինեքբողան: 19-րդ դարավերջին երբ քոչվոր ցեղերը նստակեցության անցան հին հայկական բնակավայրի ավերակների վրա, այդ ժամանակվանից այն կոչեցին Ինեքբողան: Այդ տեղանվան բառա-ցի թարգմանությունը նշանակում է «կով խեղդող»: Եվ տեսեք, կաթողիկոս Անանիա Մոկացին, որը նաև պատմիչ էր, հիշատակում է մի ժողովի մասին ու գրում. «Նաև Կովախեղդի վարդապետն էր ներկա»: Ահա խնդրեմ, ստացվել է այնպես, թուրքերի շնորհիվ մենք իմանում ենք մեր այդ տեղանվան վայրը: Ընդանրապես ցանկալի է, որ եթե տվյալ բնակավայրի տեղանվան պատմականը հայտնի է, հենց դա վերականգնվի: Չնայած պիտի նշել, որ ՀՀ բազ-մաթիվ բնակավայրերի համար արդեն արվել է այդ գործը: Օրինակ՝ ինչքան հաճելի է ու բարեհունչ Ծաղկաձորը, քան նախկին Դարաչիչեքը: Բայց և կան բնակավայրեր էլ, որոնց պատմական անունները մեկընդմիշտ մոռացվել են:

Քաղաքը պիտի մաքուր պահես չէ՞, աղբը աղբամանում լինի: Այնպես էլ երկրի տեղանունները պիտի անաղարտ պահպանվեն, զերծ մնան աղավաղումներից: Տեսեք, Ղափանը դարձել է Կապան, լավ է, բայց մեր համարձակութ-յունը չի հերիքում Կումայրին վերականգնենք: Քանի որ թուրքը չէր կարողանում Կումայրի ասել, գյումրու էր ա-սում: Մենք էլ թողեցինք, որ այդ տեղանունը մնա թուրքի արտասանությանը հարմար ձևով: Սա պիտի պետական մակարդակով կարգավորվի: Թե չէ եթե ժողովրդին թողնես, հարցը չի լուծվի: Մինչև օրս չեն դադարում ասել Ղարս հա Ղարս: Փոխանակ Կարս ասեն, էլի հարմարվում են թուրքի արտասանությանը: Անգամ ճաշացանկերում չի գրվում Կարսի խորոված: Պիտի հասկանանք, որ օտար տեղանուններով մենք հաղթաթուղթ ենք տալիս հարևան ժողովուրդներին: Ինչ արած, անփույթ ենք, փնթի ենք: Մեր տան մեջ դարերով փնթի ենք ապրել, տանտիրոջ կեց-վածքով չենք ապրել: Պետք է պետությունը այս խնդիրը լրջորեն գիտակցի, դա առանձնապես ֆինանսի հարց չի: Զուտ վերաբերմունքի, մոտեցման հարց է, ամոթ է, նորմալ ազգը նորմալ տեղանուններ կունենա: Ինչի՞ նման է, ա-ջուձախ տարբեր նվաճողների թողած հետքերն են: Երկրի տեղանունները, մակրո թե միկրո, անհապաղ ենթակա են սրբագրման: Օրինակ՝ Էջմիածնի հարևան դաշտն անվանում են չոբանքյարա: Սա ոչ քաղաք է, ոչ գյուղ, բայց նշանակությունի չունի: Սկսած նույնիսկ հանդամասի անուններից, պիտի կամաց-կամաց մաքրվի էս աղբը:

Անկեղծ ասած՝ մեր ազգային արժանապատվությունը, գաղտնիք չէ, որ շատ ներքևներում մի տեղ է գտնվում: Այ-սինքն դրանով երբևէ չենք էլ փայլել: Մեր ազգային նկարագիրը անաղարտ չի, մեզ համար դա գերագույն արժեք չի, խանդով չենք վերաբերվում մեր տեղանունների մաքրությանը: Մինչդեռ պիտի խանդով վերաբերվեինք: Սա գալիս է ազգային տեսակից, մենք ազգային վահաններ չունենք: Մեր ազգային տեսակը 17 դար առաջ խոտանվել է, ազգա-յինը սպանվել և ներմուծվել է օտարը: Ժամանակի ընթացքում այդ օտարը հարազատի տեղ ներարկվել է, ու մենք մեր արմատին խորթացել ենք: Դիցուք, եթե պատահած 10 հոգու հարցնես իրենց ազգանունների մասին, երկուսի ազգանվան հիմքը հայկական չի լինի: Կլինի հրեական, հունական կամ պարսկաթուրքական, մինչևիսկ ռուսավրա-ցական: Ճիշտ է, վրացականը թույլ թագավորություն էր, բայց դա էլ բավական եղավ, որ շատ հայեր սկսեն կրել Գ-յուրջյան ազգանունը, կամ Սոմխյանը: Երբեմն վրացիները հենց այդ փաստը օգտագործում են մեր դեմ. ասում են՝ տեսեք նա հայ չէր, այլ հայ տերտերի ճանկը ընկած ու հայադավան դարձած վրացի: Անկախ հայրենիքի քաղաքա-ցին չի կարող իր ճակատին ունենալ օտար նվաճողի դրոշմը: Ամոթ է էլի: Պետությունը պիտի նպաստի, որ հասա-րակությունը զգա այդ ամոթը և ազգանունները մաքրելու շարժում ծավալի: Հիշենք ուսանելի օրինակները. Հայաս-տանի առաջին վարչապետ Հովհաննես Իգիթխանյանն իր ազգանունը դարձրեց Քաջազնունի: Չորրորդ վարչապետ Սիմոն Գյուրջյանը՝ Վրացյան:

Մենք Բաստրմաջյան ազգանունով մի աշխատակից ունենք, ամեն անգամ, երբ գնում ենք Արևմտյան Հայաստան, այդ ազգանունը գրանցող թուրքի դեմքին մի հատ ժպիտ է գալիս, հեգնական նայում է, քմծիծաղում: Իսկապես, մենք մեզ վրա ծիծաղեցնում ենք: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ ազգանունները պիտի պարտադրաբար փոխվեն: Ըստ իս՝ դա պիտի կամավոր արվի, իսկ պետությունն էլ խրախուսի, փաստաթղթային ընթացակարգը հեշտացնի: Օրի-նակ՝ Ղարագյոզյանը, եթե թարգմանենք, կսատցվի Սևաչյան: Չեմ կարծում, թե որևէ հայ կասի, որ ինքը հիացած է Ղարագյոզյան ազգանունով ու չի ցանկանա լինել Սևաչյան: Ինչքա՞ն կարելի է թողնել, որ օտարալեզու կազմութ-յամբ ազգանունը խարանի պես մնա տոհմի վրա: Պարզապես պետությունը պետք է մարդկանց հետ բացատրական աշխատանքներ տանի: Մարդկանց պիտի հասկացնել, որ դա թուրքական կայսրութան «սապոգի» հետքն է: Իսկ Խ-լեբնիկյանը, Սերեբյակյանն էլ ռուսական «սապոգի» հետքերն են: Անկախ պետություն ենք, սազական չի:


ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ