Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:24

ԼՐԱՀՈՍ

Փորձառություն, հարգանք, պրոֆեսիոնալիզմ

Արտահայտիչ ու գրավիչ արտաքին ունենալ ձգտում են բոլորը: Եթե մարդ բավարարված չէ իր բնատուր գեղեցկությամբ, ա-պա էսթետիկ վիրաբուժությունը առաջարկում է լուծումներ, որոնք կարդարացնեն անգամ ամենապահանջկոտների սպա-սումները: Պլաստիկ վիրահատությունը արվեստ է. այստեղ ստանդարտ լուծումները չեն օգնում: Պետք է ճանաչել պացիեն-տին՝ հասկանալու համար, թե ինչն է դրդել փոփոխելուն իր արտաքինը: Ի վերջո, պլաստիկան շատերի համար նաև հոգեբա-նական բարդույթներից ազատվելու ճանապարհ է: Գաղտնիք չէ, որ հայերի ճնշող մեծամասնությունը դիմում է քթի պլաստի-կայի: Ի՞նչ պետք է իմանա քթի պլաստիկայի դիմելու ցանկություն ունեցողը, ի՞նչ հակացուցումներ կան, ինչպե՞ս ստանալ գո-հացուցիչ արդյունք: Մանրամասները՝ Նյու-Մեդ բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Տիգրան Տոնականյանի հետ զրույցում, ով վերջին 18 տարին ակտիվորեն զբաղվում է նաև պլաստիկ վիրահատություններով՝բազմիցս վերապատրաստում անցնելով Իտալիայում:

-Պարոն Տոնականյան, ի՞նչ սկզբունքով եք աշխատում պացիենտների հետ, ովքեր դիմում են քթի պլաստի-կայի կատարման համար:

-Յուրաքանչուր պացիենտի պետք է առանձնահատուկ մոտենալ՝ հաշվի առնելով նրա դեմքի համամասնութունն ու դիմագծե-րի առանձնահատկությունները: Պլաստիկ վիրահատությունն արվեստի պես է: Այստեղ ստանդարտ լուծումները չեն օգնում: Ի սկզբանե պացիենտը ինչ-որ պատկերացում ունի՝ ինչպիսին պիտի լինի իր արտաքինը վիրահատությունից հետո: Բայց պետք է կարողանալ օբյեկտիվ հիմքերով գնահատել՝ ինչքան են իր սպասումները արդարացված, ինչքան են համապատաս-խան իր դեմքին: Օրինակ՝ կա դեպք, երբ պացիենտը ուղղակի ուզում է վիրահատվել, որպեսզի իր քիթը նման լինի որևէ հայտնի մարդու քթին:

Սակայն այն, ինչն իրեն տեսականորեն կարող է դուր գալ, հնարավոր է՝ իր արտաքինին համապատասխան չլինի: Երբ պա-ցիենտի հետ կարողանում ես ճիշտ շփվել, նա սկսում է վստահել քեզ, ու դու կարողանում ես առաջարկել մասնագիտորեն ճիշտ լուծում, որը և´ նրա սրտով կլինի, և´ կընդգծի դիմագծերի յուրահատկությունն ու գեղեցկությունը:

Կարևոր է նաև պացիենտին մինչ վիրահատությունը իդեալական արդյունք ստանալու խոստումներ չտալը, քանի որ վիրա-հատությունը մոմի վրա չես անում, ու այն, ինչ «ֆոտոշոփով» շատ հեշտ կարելի է գծել, վիրահատության ժամանակ 100 %-ով ապահովելը միշտ չէ, որ հաջողվում է: Որոշակի շեղումներ լինում են անգամ աշխարհի ամենահայտնի պլաստիկ վիրաբույժ-ների մոտ:

-Ի դեպ, պացիենտներ կան, ովքեր սպասում են, որ քթի վիրահատությունը լուծելու է ոչ միայն իրենց էս-թետիկ խնդիրները, այլ նաև կյանքի այլ հարցերում լուրջ շրջադարձ է ապահովելու: Հաճա՞խ եք բախվում այս մոտեցմանը:

Այո, իսկապես այդ խնդիրը կա: Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ հենց վիրահատվեն, իրենց կյանքում լուրջ փոփոխութ-յուններ են լինելու. աշխատանքում հաջողություններ են գրանցելու, անձնական կյանքում են տեղաշարժեր լինելու: Նման սպասումները արդարացված չեն: Չի կարելի է ամեն ինչ կապել քթի հետ: Այս տեսանկյունից շատ կարևոր է նախավիրահա-տական շրջանում պացիենտի հետ հոգեբանական աշխատանքը, որպեսզի նա ազատվի այդ ծայրահեղությունից ու առավել կառուցողական մոտենա հարցին, հակառակ դեպքում հիասթափություն է ապրելու անկախ վիրահատության արդյունքից: Ե-թե իսկապես քիթը գեղեցիկ չէ, վիրահատությունը կազատի որոշակի բարդույթներից, իր արտաքինից բավարարվածության զգացողություն կտա, կվերադարձնի ինքնավստահությունը, բայց ինչպես պացիենտը այդ ամենը կօգտագործի, արդեն մեզա-նից կախված չէ: Հենց այդ պատճառով այս հոգեբանական կողմին հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ հետո պացիեն-տը չձգտի նորանոր վիրահատությունների, երբ իր խնդիրն իրականում ֆիզիոլոգիական չէ:

-Եթե մարդը պլանավորում է կատարել քթի պլաստիկ վիրահատություն, ինչի՞ն պետք է պատրաստ լինի:

-Պլաստիկ վիրահատությունը պլանային վիրահատություն է, հետևաբար մարդու առողջական վիճակը պետք է իդեալական լինի, որպեսզի գնանք վիրահատություն կատարելու ռիսկին: Կատարում ենք մանրակրկիտ հետազոտություններ:Եթե կան առողջական խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել, հետո միայն կատարել վիրահատությունը: Իսկ եթե կան անհաղթահա-րելի հակացուցումներ, ապա այդ դեպքում մենք հրաժարվում ենք վիրահատվելուց, քանի որ առողջությունն ավելի թանկ է ու կարևոր, քան արտաքինին առնչվող կոսմետիկ թերությունները:

Մասնավորապես վիրահատել չի կարելի հետևյալ խնդիրների դեպքում՝ալերգիաների առկայություն, սրտի ռիթմի խանգա-րումներ կամ սրտի արատներ, արյան մակարդելիության ու պակասության հետ կապված խնդիրներ, թոքերի հիվանդություն-ներ, նախկինում հաճախակի տարած թոքաբորբեր, ժառանգական հիվանդություններ, լյարդի ֆունկցիայի ու իմունոդեֆիցի-տային խնդիրներ: Այս խնդիրները ընդհանուր անզգայացման արդյունքում կարող են խորանալ, ու հետո պացիենտի համար լուրջ բարդությունների պատճառ դառնալ:

-Վիրահատության պարագայում ինչպիսի՞ վերջնարդյունքն է գոհացուցիչ Ձեզ համար:

-Կարծում եմ, որ նախ քիթը պիտի շատ համահունչ լինի դեմքին, երկրորդ՝ այն պետք է շատ մոտ լինի բնականին, որպեսզի օտար մարդը չհասկանա, որ քիթը վիրահատված է: Նա պիտի ընկալի դա որպես դիմացինի բնական գեղեցկություն: Ես՝ նաև որպես քիթ-կոկորդ-ականջաբան, մեծ կարևորություն եմ տալիս, որ քթի ֆունկցիոնալությունը չտուժի: Առաջնահերթ իմ խնդիրն եմ համարում նախ ապահովել բնականոն շնչառությունն ու լավ հոտառությունը, և հետո միայն քթի արտաքին տես-քի համար աշխատել: Մասնավորապես՝ եթե կոսմետիկ խնդիրներից զատ կան նաև միջնապատի ծռություն, արտաքին քթի դեֆորմացիա, քթի հարակից խոռոչների խնդիրներ/պոլիպներ, բորբոքումներ/, դրանք վերացնում ենք, ապա կատարում էս-թետիկ վիրահատություն: Այսինքն՝ կատարում ենք զուգակցված վիրահատություններ մեկ անեսթեզիայի ընթացքում:

-Իսկ ինչքան է տևում հետվիրահատական շրջանը , ու ե՞րբ է երևում վերջնական արդյունքը:

-Վերջնական արդյունքը միանգամից պացիենտը տեսնել չի կարող: Լինում են այտուցներ ու ժամանակ է պետք, որ դրանք իջ-նեն, երբեմն մինչև մեկ կամ մեկուկես տարի: Գիպսը հանվում է 7-րդ օրը: Այս ընթացքում չի կարելի է ֆիզիկական ծանրութ-յուն բարձրացնել: Իսկ առհասարակ առաջին 2 ամիսներին պետք է զգուշանալ քթի շրջանում տրավմաների հավանականութ-յունից, արևի ուղիղ ճառագայթներից և ինֆեկցիոն հիվանդություններից, ամռանը պետք է խուսափել ծովում լողանալուց, իսկ ձմռանը՝ քիթը սառեցնելուց, դրսում երկար մնալուց: Այս շրջանում սպիները դեռ վերջնական ձևավորված չեն, ոսկորները զգայուն են, քթի սնուցումը լիարժեք չէ:

-Քթի պլաստիկ վիրահատություններից զատ այլ ի՞նչ էսթետիկ խնդրով մարդիկ կարող են Ձեզ դիմել:

-Մեզ մոտ կատարվում է նաև ականջի պլաստիկ վիրահատություններ, սակայն դիմողները շատ ավելի քիչ են: Կատարում ենք լոշտակության, ականջախեցիների բնածին դեֆեկտների ու կորությունների շտկումների պլաստիկ վիրահատություններ, վերականգնում պատռված ականջի բլթակի արտաքին տեսքը:

Ականջի վիրահատությունները կատարվում են տեղային անզգայացմամբ, քիչ տրավմատիկ են, աճառների փոփոխության միջոցով ստանում ենք այն արդյունքը, որ պացիենտը ուզում է, մաշկի վրա քիչ փոփոխություններ են արվում: 7-րդ օրը քան-դում ենք կարերը: 1-2 ամիս պացիենտը գտնվում է հսկողության տակ, ինչի ընթացքում արդեն ականջը ստանում է իր վերջ-նական տեսքը: Թե քթի ու թե ականջի պլաստիկայի դեպքում կարևոր է, որ պացիենտը գիտակցված մոտենա հարցին ու հստակ հետևի բժշկի ցուցումներին նաև հետվիրահատական շրջանում:


 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ