Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 23:54

ԼՐԱՀՈՍ

Զրպարտություն, թե ազատ մամուլ. Հայկ Գևորգյան

Դեռևս դարեր շարունակ է որոշվել, որ խոսքի, արտահայտության վիրավորական կամ ոչ վիրավորական լինելը պետք է որոշի դատարանը, բայց դատարանը պիտի լինի արդար, անաչառ, որևէ մեկին կամակատար չլինող դատարանը: Միայն այդ դեպքում կարելի է որոշել որն է կարծիք, որն է վիրավորանք: Իրականում օրենքի մեջ չէ սխալը, այլ դատարանի: Այսօր դա մեր երկրում որոշում է այսպես ասած ՙհայաստանյան դատարանը՚, այն դատարան կոչող մարդկանց ես համարում եմ առնվազն միամիտներ, դասական առումով դատարան գոյություն չունի, Հայաստանում կա մի խմբավորում, որը իշխանությանն էու դատարանը էնտեղ ուղղակի ՙզակազներ՚ է կատարում, ինքը էնտեղ ՍՊԸ է բացել, ու փող է աշխատում: Գնաք տեսնեք դատավորների ունեցվածքը, արդեն ամեն ինչ պարզ կլինի: Օրենքում չկա, թե որ բառը կարող է վիրավորել, որը չէ: Դա ինքը լրատվամիջոցն է որոշում ինչ գրի, որ բառը օգտագործի: Մի նրբություն կա. լրատվամիջոցին ընդհանրապես ձեռնտու չէ անտեղի մարդուն վիրավորել, իմաստ չունի, շահագրգռվածություն չունի անկապ տեղը վիրավորել որևէ մեկին, որովհետև դրանք արդեն իրենց կյանքով մեկ վիրավորված են, էլ ԶԼՄ-ն վիրավորի ինչ անի: Որտեղ է գիծը վիրավորանքի ու կարծիքի դա որոշողը միայն դատավորը կարող է լինել:

Մեր հրապարակման մեջ կային կոնկրետ տեղեկություններ, այնտեղ ընդհանրապես վիրավորանք չկար: Կային տեղեկություններ, որոնք պատգամավորները համարում էին զրպարտություն, թեև այդ տեղեկությունները մեզ հայտնող մարդը արրդեն  մի 40 անգամ հնարավոր ամենալայն հրապարակային ձևով ասել է ախպե°ր, ե°ս եմ ասել էդ, բան ունեք ասելու ինձ ասեք, ի°նձ դատի տվեք: Էդ մարդն արդեն ճաքել է մեջտեղից, ասում է եկեք ինձ դատի տվեք, ես ձեզ կապացուցեմ իմ ասածը: Իսկ իրենք որոշում են լրատվամիջոցին դատել, ինչն աբսուրդ է: Բոլորին է հայտնի, թե ովքեր են մեզ դատի տվել, կամ մյուս թերթերին: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, դա էն նույն մարդն է, որը ժամանակին, նախագահի պաշտոնը զբաղացնելով, ասում էր կլիզմա-մլիզմա, ու էդ մարդը այսօր ինչ-որ բառից իրեն վիրավորված է համարում, պատկերացնում եք:

Իսկ վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված պատժի չափը, ճիշտ է, բարձր է, բայց իմ կարծիքով դա չէ մեր խնդիրը: Հիմա ասում են եկեք տուգանքի չափն իջեցնենք, բայց դա որևէ օգուտ չի տա: Այսօր ակնհայտ է, որ օլիգարխները, նախկին պաշտոնյաները, դատի են տալիս կոնկրետ ամենամեծ տուգանքի չափով միայն մի նպատակ ունենալով թերթը սնանկացնելու: Եթե հիմա մենք, ասենք, տուգանքի չափը 3 մլն-ից իջեցնենք, օրինակ, 3000 դրամի, միևնույն է, լրատվամիջոցներին էլի փաստի առաջ են կանգնեցնելու, որովհետև հաշվի առնելով, որ այսօր 2 ամիսը մեկ թերթերին դատի են տալիս ու միլիոն են ուզում, այնքան դատի կտան, որ էդ 3 միլիոնի չափը շուտ կլրանա: Տարբերություն չի լինելու: Խնդիրը միակն է արդար, անկաշկանդ դատարան ունենալը: Եթե ունենանք անկախ դատարան, թող զրպարտության տուգանքը լինի 3 միլիոն դոլար, ես համաձայն եմ: 

Ինչ վերաբերում է վիրավորական բառերին, եթե ես իմանամ, որ մարդը դեգեներատ է, ես նրան համարում եմ դեգեներատ, ուրեմն ես պիտի գրեմ, որ ինքը դեգեներատ է: Կան այդպիսի թեկնածուներ իմիջիայլոց: Դատավորը պիտի հարցնի ինչի ես գրել այս մարդու հասցեին դեգեներատ, ես էլ պիտի ապացուցեմ, որ էս բաներն է արել, էնպիսի բաներ, որ մենակ դեգեներատը կարող է անել, դատավորն էլ պիտի կանգնի ասի ճիշտ ես ասում, եղբայր: Դա է խնդիրը: Եթե մարդը դեգեներատ է, ոնց չասես ախր, կլինի, որ քո ընթերցողի առաջ կեղծիք ես թույլ տալիս: Դու կեղծում ես, դա վիրավորանք է ընթերցողի նկատմամբ: Ճիշտ տեղեկություններ չես տալիս, քո ընթերցողին:

Հռիփսիմե Ջեբեջյան
Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ