Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:02

ԼՐԱՀՈՍ

Մարտարվեստների միության գործունեությունը

Մարտարվեստների ճիշտ զարգացման համար արդեն անհրաժեշտություն էր ստեղծել մի կառույց, որը կհամակարգեր  և  առաջ կտաներ  Հայաստանում գործող մարտարվեստները: Հենց այդ նպատակով էլ,  ուսումնասիրելով կրթական կառույցներում, դպրոցներում, ընկերություններում մարտարվեստների զարգացումը, 1998 թվականին ստեղծվեց Մարտարվեստների միությունը:  …

Բայց կա մեկ լուրջ խնդիր, որի մասին բազմիցս բարձրացրել է  միության նախագահ Արայիկ Աբրահամյանը: «Եթե Արդարադատության նախարարությունը տալիս է այդ  լիցենզավորումները, ապա   պետք է նաև հետազոտի, թե ինչպիսի ընկերություն է, ուսումնասիրեն տեսնեն ուղղությունը արդյո՞ք մարտարվեստն է, թե ինչ-որ քաղաքական, դիվերսիոն, աղանդավորական»:  Ինչպես Մարտարվեստների միության նախագահն է նկատում կա նաև երկրորդ լուրջ խնդիրը`  ո՞վքեր են  բացում ադ ՀԿ-ները, ինչպիսի՞ մասնագիտություն ունեն, ծանո՞թ են մարտարվեստներին:  «Մարտարվեստը այնքան լուրջ բան է, պետությունը պետք է հսկողության տակ վերցնի մարտարվեստը, որովհետև երեխան  վաղը դուրս է գալու հասարակություն»,-նշում է Արայիկ Աբրահամյանը:

Ըստ Արայիկ Աբրահամանի մարտարվեստում առաջնային է ոչ միայն ինքնապաշտպանությունը, այլ նաև հարձակումը: Գոյություն ունի Ինյան, բարու ու չարի, սևի ու սպիտակի սահման, դրա համար  այնքան ճիշտ ու զգույշ պիտի զբաղվեն իրենց գործով, որ  վաղը այդ երեխաները հանցագործ չդառնան, որովհետև ձևերը  արդեն գիտեն: Իսկ դրան հասնելու համար կրթական թեզ է հարկավոր, հոգեբանական մոտեցում, իսկ  հոգեբանությունը տարբեր ճյուղեր ունի` ընդհանուր, մանկական, թիմային և մարտարվեստի մարտական հոգեբանություն: «Եթե դա չիմանա մարզիչը, նա չպիտի ու չի կարող զբաղվել մարտարվեստով»,- շեշտում է Մարտարվեստի միության նախագահը: Պարտադիր նաև ֆիզիոլոգիա, անատոմիա, փիլիսոփայություն  իմանալը: Աբրահամյանի հավաստմամբ մենք Սովետական միությունից ունենք ժառանգած հարուստ գրականություն այս  ամենի վերաբերյալ: Այդ  գրականության մեջ հստակ ու մանրամասն գրված է, թե ի՞նչ տիպի, ի՞նչ քանակությամբ ֆիզիկական վարժություններ պետք է հանձնարարել երեխային: «Ես ծանր էի տանում, երբ մտնում էի դահլիճ, տեսնում էի մարզիչը տաս տարեկան երեխային ստիպում էր հիսուն հատ ժիմ անել: Ի՞նչ է կատարվում, ծնողը ուրախանում  է դիպլոմներով, մրցանակներով, գոտիների գույներով, ինքը չի խնայում, բայց վաղը երեխան տառապում է գերհոգնածությամբ, անբուժելի հիվանդությամբ, էլ չեմ խոսում ֆիզիկական տրավմաների մասին»:

Արայիկ Աբրահամյանի խոսքով մենք ունենք լավ ֆեդերացիաներ, լավ մարզիչներ, որոնք նաև համագործակցում են միության հետ: Նրանք հասկանում են, որ պիտի տիրապետեն հոգեբանությանը, փիլիսոփայությանը, ֆիզիոլոգիային, անատոմիային, նաև առաջին օգնության անհրաժեշտ հմտություններին: Կան ֆեդերացիայի նախագահներ, որ մասնակցում են հատուկ սեմինարների, դասախոսություննների: Հատուկ հրավիրվում է դասախոսական կազմ: «Ես տարիներ առաջ, ծաղկաձորում հրավիրված   ժողովին, որտեղ արևելյան մարտարվեստի ներկայացուցիչ էի , դիմեցի սպորտի և երիտասարդության  նախարարին առաջարկեցի, որ համընդհանուր նայեն սպորտին, ոչ թե օլիմպիական ձև, զարգացող ձև, որ դեռ շատանալու ենք, զարգանալու ենք, առաջարկում էի, որ սեմինարներ կազմակերպենք, մանավանդ արևելյան մարզաձևերի համար անենք, քանի որ սնկի պես աճում են: Օրենքը չի սահմանափակում, տալիս է Արդարադատության նախարարությունը, բայց չի ուսումնասիրում, թե ինչ գաղափարախոսությամբ է առաջնորդվում: Կամ տա լիցենզիան Սպորտի նախարարությունը  ու դա էլ այն դեպքում, երբ գնա ֆիզկուլտինստիտուտում կուրսեր անցնի, մենք ունենք ինստիտուտ, որ շատ զարգացած է: Որպես միության նախագահ պահանջս  էր: Արդյունքն այն  եղավ, որ ոչինչ չեղավ»,- նշում է Արայիկ Աբրահամյանը և ավելացնում, որ ամեն գործում էլ հետևողականություն է պետք, ինքը դեռ այդ հարցով կզբաղվի:

 Ինչպես նշում է միության նախագահը, այս ամենը հաշվի առնելով, այն ժամանակ Շենգավիթ համայնքի  ղեկավար Մարտին Սարգսյանի հետ, ներկայումս ազգային ժողովի պատգամավոր, միության պատվավոր նախագահ,  որոշեցինք ստեղծել միությունը, և աջակցել մարտարվեստի նվիրյալներին, ովքեր ժամանակին Սովետական միության տարիներին որպես պրոֆեսիոնալներ գործել են, իսկ ներկա դրությամբ լքված են: Պրոֆեսիոնալ սպորտը արդեն առողջություն չէ, չկա այդպիսի բան: Այդ մարդիկ առողջության  հետ խնդիրներ ունեին, մենք սկսեցինք օգնել, լինի ֆինանսական, բարոյական: Միջազգային մրցաշարեր էինք կազմակերպում, և ֆեդերցիայի լավագույն  մարզիկնեին ուղարկում էինք երկրից դուրս, այն  ժամանակ պետությունը էդքան գումար չէր հատկացնում, իսկ դա մեծ բեռ էր, մենք հնարավորինս աջակցում ու օգնում էինք և հիմա էլ: Եթե մարդը եղել է մարտարվեստի մեջ, մինիմալ որկավորում ունի, նա մեր անդամը կարող է լինել: Ժամանակին մարզերում, համայնքներում կային մասնաճյուղեր, հետո պետության վիճակը համեմատաբար լավացավ, կրճատվեցին:

Գնահատելով միութան գործունեությունը`նախագահը ուրախանում է, որ միությունը ավելի է հզորանում, ավելի շատ են մարդիկ ներգրավվում կազմում, շատերին էլ նույնիսկ համապատասխան աշխատանքի տեղավորման հարցում են աջակցել:  , Անվտանգության աշխատակիցների, թիկնապահների  ինստիտուտի ստեղծման միտք էլ կա: «Պետությունը որպես մասնագիտություն չի ճանաչում անվտանգությունը, բայց սա նույնպես լուրջ հարց է: Մեր օրենքը անվտանգության հարցում թերի է, նրանց համար ոչինչ չկա»:  Միությունը նաև հեռանկարներ ունի Պաշտպանության նախարարության հետ, ոստիկանության հետ, հարց են բարձրացրել գործող գրականությունը նորով փոխելու: Նախագահը հավաստիացնում է, որ  միշտ պատրաստակամ են:

Տարիների ընթացքում արդեն 5000 անդամ ունեն, բազմաթիվ անգամներ նույնիսկ այլ մարզաձևերից են դիմումներ եղել: Նախագահի խոսքով նույնիսկ հարց է առաջացել ն վերանվանելու միության անվանումը, որպեսզի սահմանափակում չլինի, ու միայն մարտարվեստը ներգրավված չլինի; Միությունը ունի մասնագիտացված մարզադահլիճ, նիստերի դահլիճ, գրասենյակներ տարբեր տեղերում:

Իսկ որ ամենակարևորն է միությունը երկու ծրագիր ունի իրագործելու՝ Պաշտպանության նախարարությունում մարտարվեստը ճիշտ հիմունքներով զարգացնելու և սահմանամերձ գոտիներում մարտարվեստին տիրապետելու քայլեր ձեռնարկելու: «Սահմանամերձ գոտիներում ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասկաների մարտարվեստներին տիրապետելու քայլեր են արվում, հոգեբանական մոտեցումն էլ շատ կարևոր է, որ ինքն իրեն պաշտպանված ու ինքնավստահ զգա»,- նշում է Արայիկ Աբրահամյանը:

Պարապունքները լինելու են անվճար: Դրա համար պատրաստվում են մասնագետներ: Ինչպես Մարտարվեստների միության նախագահն է նշում` միանգամից չի լինում, փուլերով ընթացքի դնել է պետք, իսկ  պետությունը, Պաշտպանության նախարարաությունը պիտի աջակցի:

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ