2018թ. հուլիսի 20, ուրբաթ

 20:40

ԼՐԱՀՈՍ

Բացահայտումներ Ռուբենսի կտավներում

Կրծաքագեղձի ուռուցքները կանանց մոտ ամենահաճախակի հանդիպող առողջական խնդիրներից են, ինչպես և ուռուցքներից ամենահաճախ հանդիպողն են կանանց մոտ:

Միջնադարյան նկարիչների առասպելաբանական և կտակարանային թեմաներով ստեղծագործություններում հերոսուհիների մոտ հաճախ են հանդիպում կրծքագեղձերի ու անութափոսի դեֆորմացիաներ:

Հանրահայտ նկարներում բժիշկների և արվեստագետների կողմից կրծագեղձի ուռուցքների ռետրոսպեկտիվ ախտորոշումը բարդ, բայց և հետաքրքրաշարժ թեմա է: Վերածննդի ու դրան հաջորդող դարաշրջանների հեղինակների գործերում հետևողականությունը ռեալիզմին հիմք են տալիս ենթադրելու, որ նրանց գործերում հայտնաբերված հիվանդությունների արտահայտումները իրականության հավաստի արտացոլումն են, այլ ոչ թե գեղարվեստական հնարք:

Մի խումբ ավստրալիացի ու իտալացի արվեստագետներ և բժիշկներ գտնում են, որ ֆլամանդական բարոկոյի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի առնվազն 5 հայտնի կտավներում հերոսուհիների մոտ առկա են կրծքագեղձի ուռուցքի նշաններ/"The Three Graces ", "Diana and her nymphs pursued by satyrs", " Orpheus and Euridice", " Dalilah... etc/

  

   Peter Paul Rubens, Judith with the head of Holofernes, /1609/

Այս նկարում Ռուբենսը Յուդիթի ձախ կրծքի դրսային քառորդում նկարել է գոյացություն, որն անցնում է վերանրակային ու անութային շրջան: Մաշկի գունափոխություն կամ խոցոտում առկա չէ, չկա նկատելի կարմրություն կամ այտուցվածություն: Ուռուցքը փափուկ է երևում, բազմահանգուցավոր, չկա ներքաշված մաշկի նշան կամ արյունազեղման հետքեր:

Հիմք ընդունելով այս նշանները և հաշվի առնելով, որ Ռուբենսը հայտնի է որպես նկարիչ, ով չափազանց բծախնդիր է եղել իր բնորդուհիների արտաքինը առավելագույնս ճշգրիտ արտացոլելու հարցում, արվեստի պատմաբաններն ու բժիշկները գտնում են, որ նրա պատկերածը բարորակ ուռուցք է։

Այս մասին է վկայում նաև այն ենթադրությունը, որ նկարում պատկերված բնորդուհին Ռուբենսի առաջին կինն է՝ Իզաբելլա Բրանտը, ով մահացել է 1629թ-ին ժանտախտից՝  այսինքն Յուդիթի կերպարին բնորդ ծառայելուց 12 տարի անց:

Judith with the head of Holofernes/1609/              Portrait of Isaebelle Brant /1625/                

Իսկ այդ դարաշրջանում չարորակ ուռուցք ունեցող մարդը չէր կարող 12 տարի ապրել: Բացի այդ չկա ոչ մի հիշատակություն, որ Ռուբենսի կողմից այդ նկարը նկարելու տարիներին Իզաբելլա Բրանտը լուրջ հիվանդ է եղել։

Կրծագեղձի չարորակ նորագոյացության (Պեջետի հիվանդություն) հստակ նշաններ կան մեկ այլ հանճարեղ հոլանդացու՝ Ռեմբրանդտի /Rembrandt Van Rijn/ հայտնի կտավում:

 Ռեմբրանդի՝ արվեստում բժշկության դերի ու արտահայտման մասին կխոսենք հաջորդ անդրադարձում։

Rembrandt, Van Rijn, Bathsheba at her bath (1654)



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ