2018թ. հուլիսի 20, ուրբաթ

 20:40

ԼՐԱՀՈՍ

Ինչու է՞ր Ռեմբրանտը նկարում դիահերձման տեսարաններ.ուշագրավ փաստեր

Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու ուշագրավ փաստեր՝ կապված բժշկության հետ:

Հաջորդ հեղինակը, ում գործունեությանը անդրադառնալու ենք մի քանի տարբեր կողմերով, 17-րդ դարի հոլանդացի հանճարեղ նկարիչ Ռեմբրանտ Վան Ռիյնն է, ով ծնվել է 1606թ-ին Լեյդեն քաղաքում: Ռեմբրանտին առնչվող հետաքրքրաշարժ փաստերը սկսվում են նրանից, որ պարզվում է՝ նա 14 տարեկան հասակում ընդունվել է ուսանելու Լեյդենի համալսարանի բժշկական ֆակուլտետում (ուսանողական մատյաններում առկա է 1620թ-ի մայիսի 20-ի լատիներեն գրանցում այդ մասին):

Ավարտե՞լ է Ռեմբրանտը Լեյդենի համալսարանը թե՞ ոչ, պատմաբաններին հայտնի չէ, սակայն կան բազմաթիվ վկայություններ, որ նա առնվազն մեկ տարի ուսանել է արվեստ և բժշկություն:

Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակահատվածը նրա մոտ լուրջ հետաքրքրություն է առաջացրել բժշկության նկատմամբ: Մասնավորապես Լեյդենի համալսարանը առաջիններից մեկն էր Եվրոպայում, ով հիմնեց անատոմիական թատրոն(anatomical theatre): Այստեղ բժիշկները կատարում էին կենդանիների ու մարդկանց ցուցադրական դիահերձումներ:

Ռեմբրանտի կենսագիրներից մեկը գրում է, որ շատ հավանական է՝ մեծանուն նկարիչը անատոմիայի նկատմամբ ունեցած իր մեծ հետաքրքրությամբ, հաճախում էր այդ ուսումնական դիահերձումներին անգամ այն տարիներին, երբ արդեն ճանաչված նկարիչ էր: Այդ մասին են վկայում նրա հայտնի գործերից “Անատոմիական դասեր” շարքը:

Rembrandt Van Rijn. The Anatomy lesson of Dr Nicolaes Tulp (1632)

Նիկոլաես Տյուլպը հոլանդացի հայտնի բժիշկ էր, ով ուսանել է Լեյդենի համալսարանում  1611-1614թթ-ին: Հետագայում նա նույնիսկ եղել է Ամստերդամի քաղաքապետ և հովանավորել է Ռեմբրանտին, երբ նա տեղափոխվել է Ամստերդամ: “Անատոմիական դասերը” նկարում առկա են հետաքրքիր  բժշկա-գիտական մանրամասներ նախաբազկի և դաստակի կառուցվածքի վերաբերյալ, որոնք հնարավոր չէր լինի այդքան ճշգրիտ պատկերել, եթե նա չունենար անատոմիական գիտելիքներ:

Ռեմբրադտն ունի նաև այլ նշանակալի նկարներ “Անատոմիական դասեր” շարքից

Rembrandt Van Rijn. The Anatomy lesson of Dr Joan  Deyman (1656)

Բժշկական տեսանկյունից առանձին հետաքրքրություն են ներկայացնում Ռեմբրանտի ինքնանկարները: Արվեստի այդ գործերի բժշկական վերլուծությունը կներկայացնենք մոտակա հավելվածներում:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ