2018թ. մայիսի 25, ուրբաթ

 01:15

ԼՐԱՀՈՍ

Դվին փառատոնը՝ ամենասպասված պարային իրադարձություն

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ ամենամյա պարային «Դվին 2017» փառատոնը: Այն կազմակերպվում է երկրագնդում հայկական ամենամեծ՝ Հ. Գասպարյանի անվան պարի ակադեմիայի կողմից, որտեղ վերոնշյալ հաստատությունը ներկայացնում էր համերգային ծրագրի մեծ մասը:

Պարացանկում հիմնականում գլխավոր բալետմաստեր Գագիկ Հայրապետյանի և ժող. բնորոշ ժանրի բեմադրող և պարուսույց Արտակ Ավետիսյանի բեմադրություններն էին, ինչպես նաև իրենց բեմադրությունները ներկայացրեցին Մարիա Պետրոսյանը և Նարեկ Մադյանը: Սակայն ավանդաբար համերգին մասնակցում էին տարբեր պարային համույթներ, որոնց թվում այս անգամ մոսկովյան «Цветы Армении» և «Кавказ ленд» , ինչպես նաև սանկտպետերբուրգյան «Ноян» պարային համույթները : 

Համերգային ծրագիրը գեղեցկացնելու նպատակով Հայաստանից հրավիրված էին նաև հայկական էստրադայի աստղեր Ալլա Լևոնյանը, Լիլիթ Կարապետյանը, Նշան Հայրապետյանը, Սեդրակ Պապյանը: Համերգը վարում էին տաղանդավոր հեռուստահաղորդավարներ Վրույր Թադևոսյանը և Լյուսի Հայրապետյանը: Այդ օրը մոսկովյան բեմը վերածվեց երգի և պարի աղմկոտ խաչմերուկի: Բեմ բարձրացան 300 սան, որտեղ միջմշակութային շփման հարթակ ստեղծվեց տարիքային տարբեր խմբերի երեխաների համար : Այս փառատոնը մրցույթային չէր ինչպես ամեն տարի Երևանում անցկացվող Դվին մրցանակաբաշխությունը, այլ ընկերական և փորձի փոխանակման հանդիպումն էր պարարվեստի աշխարհում: Եվ ինչպես շեշտում է մտահղացման հեղինակ ՝ Հ.Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը «Մոսկվայի սրտում պարին սիրահարված մարդիկ կրկին թևեր ստացան ճախրելու համար»:

Այսպիսով «Դվին» ամենամյա փառատոնը թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում աստիճանաբար ընդլայվում և ձեռք է բերում մեծ լսարան, որով և դառնում է պարային ամենասպասված իրադարձությունը: 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ