Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:19

ԼՐԱՀՈՍ

Բիզնեսը սկսել ներկայանալի իմիջով

Ի՞նչ է Start-up-ը։

Վերջերս շատ մոդայիկ դարձած այս բառը ոմանք հասկանում են պրակտիկորեն՝ ինչպես յուրաքանչյուր բիզնես նախագծի մեկնարկ, իսկ ուրիշները՝ բացառապես ինտերնետային պրոյեկտի բնութագիր։

Որոշ գիտական ձեռնարկներ այս բառը բացատրում են այսպես՝ նորաստեղծ ընկերություն, որը գտնվում է զարգացման փուլում եւ ինքնակառուցվում է նոր ինովացիոն գաղափարների կամ հենց նոր ստեղծվող տեխնոլոգիաների հաշվին։ Սթարթափների համար առավել խա-րակտերային են չբավարարված ֆինանսական միջոցները եւ ոչ կայուն՝ գրեթե «պարտիզա-նական» հիմքը շուկայում։

Չի կարելի չնշել, որ բառը վերաբերում է ոչ միայն ՏՏ, այլ նաեւ շուկայի ցանկացած այլ ոլոր-տին։

Ասում են, երբ գաղափարի շուրջ միավորվում են խելացի մարդիկ՝ անհնար է խուսափել հանճարեղ արդյունքից։ Այսպես կարելի է համարձակորեն խոսել հայաստանյան նորաս-տեղծ ընկերություններից մեկի՝ Startup Factory-ի խելացիների՝ Արթուր Ավետիսյանի, Վա-հան Բալասանյանի եւ Մայք Լազիեվի ընդհանուր գաղափարի մասին։

Startup Factory. ընկերություն, որն ապահովում է ամենայուրօրինակ ծառայությունների հա-մախումբ հայաստանյան շուկայում։ Ընկերություն, որն ինքը չլինելով սթարթափ, օգնում է հայկական սթարթափներին հասնելու հաջողության միջազգային բոլոր հարթակներում, ներկայանալու ճիշտ եւ գեղեցիկ, ունենալու քայլերի ճիշտ ու հստակ հաջորդականություն, նպատակ․․․

«Ժամանակակից աշխարհում չիրագործվող ոչինչ չկա։ Յուրաքանչյուր ֆանտաստիկ ու տիեզերական գաղափար էլ կարող ես կյանքի կոչել, եթե այն քոնն է», - այսպես է խոսում Startup Factory-ի արտ-տնօրեն Վահան Բալասանյանը։

Որքան մասշտաբային ու գլոբալ է միտքդ, այնքան մեծ է շուկան։ Նոր սթարթափի հիմնա-կան խնդիրը ոչ այնքան գումարն է, որքան այն, թե ինչպիսին կլինի սթարթափիդ մեկնարկը։

Հայաստնում յուրաքանչյուր սթարթափի նորմալ զարգացումն այսպիսին է՝ ծնվում է գաղա-փար, առաջանում է ցանկություն այն դարձնելու եկամտաբեր բիզնես, սկսվում են գործըն-թացներ ինվեստորներ գտնելու, ներդրումներ ստանալու ուղղությամբ, եւ սա ստանդարտ մոտեցում է հայաստանյան շուկայի համար՝ առանց ավելորդ բարդությունների։ Համաշ-խարհային շուկայում այս ամենն արվում է մի փոքր այլ կերպ․ սթարթափների դեպքում եւ հատկապես ՏՏ ոլորտում կան հստակ փուլեր, որոնցով անցնում է յուրաքանչյուր նոր գաղա-փար։ Սկզբում դիմում են որոշ ֆոնդերի, ինկուբատորների, որոնք դեռ գաղափարային մա-կարդակում օգնում են այն դարձնել շոշափելի եւ իրագործել մտահաղացման առաջնային ու ամենակարեւոր փուլը՝ ձեռք բերել ներկայանալի պրոդուկտ։ Հաջորդ քայլն է լինում արդեն ավելի խոշոր ներդրողներին ներկայանալն ու ներգրավելը՝ ավելի մեծ գումարների համար, արդեն պատրաստի պրոդուկտի օրինակը մասսայականացնելու նպատակով։ Այսպես՝ փուլ առ փուլ մեծանում են ներդրման գումարներն այնքան, մինչեւ սթարթափը չի դառնում ինք-նուրույն եւ եկամտաբեր բիզնես։

Startup Factory ընկերության արտ-տնօրենի հետ զրույցից պարզ դարձավ, որ Հայաստանում այս ոլորտն ավելի քան թերի է։ Նորություն չէ, որ հայերն ի վերուստ ունեն մտքի բարձր թռիչք ու ճկունություն, սակայն սա դեռ բավարար չէ լավորակ սթարթափ ունենալու համար։

Մեր սթարթափները շատ դեպքերում ունեն լավ մտքեր, գաղափարներ, բայց երբ գործը հաս-նում է ներկայանալուն՝ թե ինչպես պատմել գաղափարի, ծրագրի կամ պրոդուկտի մասին, մենք շատ դեպքերում ուղղակի կոպիտ մերժում ենք ստանում միջազգային ինվեստորների կողմից։ Սրա պատճառներից մեկն ամենապարզ ներկայանալու մշակույթի բացակայութ-յունն է մեզ մոտ այնպես, ինչպես սովոր են դա տեսնել արտասահմանյան ներդրողները։ Եթե տեղական ներդրողներին հնարավոր է ուղղակի զրույցի ընթացքում բացատրել այն, ինչ պետք է, ու միաժամանակ ստանալ դրական պատասխան, ապա դրսում ինվեստորին մոտե-նալն անգամ խիստ բարդ աշխատանք կարող է լինել։

Startup Factory-ի շրջանակներում ծառայությունները բաշխվում են այսպես՝ Balasanyan designbureau-ն կատարում է ներկայացման մասը՝ բրենդինգ, պրեզենտացիայի ձեւավորում, IT ձեւավորում եւ այլն, եթե խոսքը առարկայական արտադրանքի մասին է, ապա նաեւ՝ ար-տադրանքային նմուշի դիզայն։ Անգլիական գործընկերը՝ Ketone ltd-ն, իր վրա է վերցնում մարկետինգային հարցերը, ուսումնասիրությունները, ճիշտ, գեղեցիկ ու գրագետ տեքստերի եւ թարգմանությունների պարտականությունը, իսկ ամերիկյան գործընկերը Silison Valley-ից ստանձնում է իրավաբանական բոլոր խնդիրներով զբաղվելու պատասխանատվությունը՝ սթարթափի գրանցումից մինչեւ դրա ներկայացումն ընկած բոլոր գործընթացները, քանի որ ի տարբերություն սույն ոլորտում հայկական պարզ ու հասարակ օրենքներին՝ դրսում, հատ-կապես ՏՏ ոլորտին վերաբերվող հարցերում, օրենքները հաճախ կանգնեցնում են բարդ ու դժվար լուծելի խնդիրների առաջ։ Այսինքն արդյունքում ընկերությունը ունակ է զբաղ-վել գաղափարով մտքային ֆորմատից մինչեւ շոշափելի արդյունք։

Ընկերությունը մեկնարկել է իր գործունեությունը երկար փնտրտուքի եւ շուկայի խոր ու-սումնասիրությունների արդյունքում ծառացած հիմնային խնդրի հետեւանքով։ Մենք հա-ճախ ունենում ենք առավել քան լավ մտքեր ու գաղափարներ, սակայն երիտասարդ երկրի ու հատկապես առավել երիտասարդ շուկայական հարաբերությունների առայժմ չկազմավոր-ված լինելու հետեւանքով՝ չենք կարողանում ճիշտ ներկայանալ ու հնչել միջազգային դաշ-տում։

Ի տարբերություն հայաստանյան առայժմ գերիշխող ապրանքափոխանակմանն ու ապրանք - փող փոխհարաբերությունների հսկայական դերին՝ աշխարհի ավելի զարգացած շուկաներն արդեն վաղուց անցել են գաղափար-փող-գաղափար փոխհարաբերություններին։ Այսինքն դրանք բացարձակ ուրիշ հարթություն են տեղափոխվել եւ փնտրում են ոչ իրագործված պրո-դուկտ, այլ հեռանկարային գաղափար, որը հնարավոր կլինի զարգացնել եւ դարձնել շահու-թաբեր ու պահանջարկ վայելող գործիք։

Ընկերության գործունեությունը եւս մեկ անգամ փաստեց այն, որ «դարեր ի վեր իշխող գե-ղեցկի նկատմամբ ունեցած գնահատականը» ակտուալ է առ այսօր, եւ թերեւս գեղեցիկ ներ-կայանալու ու պրոդուկտը գեղեցիկ ներկայացնելու հնարավորություններն այս ոլորտում կարելի է արդեն գործի կեսը համարել։

Եթե կա ընտրության հնարավորություն ֆունկցիոնալի եւ հզորի կամ ֆունկցիոնալի, հզորի եւ մեւնույն ժամանակ գեղեցիկի միջեւ, ապա առաջնահերթությունը միանշանակ տրվում է երկրորդ տարբերակին։

Startup Factory-ին աշխատում է գաղափարը հանել միջազգային շուկա, որովհետեւ, ինչպես բացատրեց պարոն Բալասանյանը, ցանկացած ՏՏ ոլորտի գաղափար արդեն միջազգային է իր իսկ բնույթով։ Յուրաքանչյուր ինվեստորին հետաքրքրող առաջին հարցերից մեկը՝ ան-կախ գաղափարային բովանդակությունից, այն է, թե ինչ տարածում ձեռք կբերի պրոդուկտը, քանի մլն մարդու հետաքրքիր կլինի ու քանիսին՝ անհրաժեշտ։

«Գաղափար։ Իրականում զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը լայնածավալ մտածելու ունակությունն է։ Լավ գաղափարները մակերեսի վրա են, ուղղակի եթե մի քիչ պոկվես հայկական իրականությունից ու մի փոքր ավելի վերեւից նայես՝ միանգամից կտես-նես թե որպեղ են այդ գաղափարները, ինչպես կարելի է երեկ մտքովդ անցածն այսօր մե-ծացնել ու հասցնել համաշխարհայինի ֆորմատին»։

Եթե դադարենք մտածել հաջողության հասնելու մասին հենց հայաստանյան շուկայում ու կենտրոնանանք գաղափարի ավելի գլոբալ ու մասշտաբային դրսեւորումների վրա՝ հավա-նականությունը, որ հաջողությունը կժպտա ու կատարված աշխատանքը կարդարացնի սպասելիքները՝ անհամեմատ ավելի մեծ է։ Առաջարկը ծնում է պահանջարկ, իսկ երբ այն կրում է առաջին հերթին համաշխարհային խոշորագույն շուկաների համակրանքը, ապա շատ արագ կլինի գաղափարի եւ կամ պրոդուկտի տարածումը անհամեմատ ավելի սպեցի-ֆիկ ու փոքր շուկաներում։

Միշտ յուրաքանչյուր լուրջ ու հետաքրքիր գաղափար իր իրագործման ճանապարհին ունե-նում է օգնության կարիք։ Անհնար է միայնակ հասնել արդյունքի լավագույնին։ Ինչքան էլ լա-վը լինի գաղափարը, ինչ-որ պահի անհրաժեշտ է լինում ուրիշ մարդկանց օգնությունը՝ թե՛ ֆինանսապես, թե՛ գաղափարապես, եւ երբ կան մարդիկ, ովքեր ունեն հավատ քո նկատ-մամբ, հավատ քո գաղափարի ու աշխատանքիդ նկատմամբ՝ լուծելի են դառնում բոլոր խնդիր-ները։

«Եթե դու հավատ չունեցար ու այդ հավատի հաշվին չտեսար քո գագաթը՝ թեկուզ մտովի, չպատկերացրիր ինչպես ես ճանապարհն անցնելու ու տեղ հասնելու՝ կանգ կառնես ճանա-պարհի առաջին իսկ խոչընդոտին հանդիպելիս»,- ասում է Վահանը։

ՈՒնե՞ս գաղափար․ հարցրու՛ ինքդ քեզ «Օգուտ կտա՞ ուրիշ մարդկանց իմ գաղափարը»։ Ե-թե պատասխանը դրական է, ապա ժամանակն է գործի անցնելու։ Մնացած բոլոր հարցերը տեխնիկական են․ կծագեն ընթացքում եւ յուրաքանչյուր պարագայում, ճիշտ տրամադր-վաոծության դեպքում կգտնեն ճիշտ լուծման իրենց տարբերակը։

Այսպիսով․ « Startup Factory․ Մենք ընկերություն ենք, որն ապահովում է ունիկալ ծառա-յությունների համախումբ հայաստանյան շուկայում։ Չլինելով սթարթափ՝ մենք օգնում ենք հայկական սթարթափներին ներկայանալ դրսում՝ Եվրոպա, ԱՄՆ, լուծել նրանց ճիշտ ներ-կայացման խնդիրը ու հենց սա է մեր գերնպատակը՝ զարգացնել ու միջազգային մակարդա-կի հասցնել մեր սթարթափները, օգնել ճիշտ ու գեղեցիկ ներկայանալ, վերադառնալ միջազ-գային էքսպոներից լավագույն մրցանակներով, ներդրումներով, համագործակցության պայ-մանագրերով ու նոր առաջարկներով։

Հիշի՛ր, յուրաքանչյուր ֆանտաստիկ ու տիեզերական գաղափար էլ կարող ես կյանքի կոչել, եթե այն քոնն է»։


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ