Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:18

ԼՐԱՀՈՍ

Հաջողված նախագծեր. Վահան Շաքարյան

«Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումնե-րով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևա-նում: Գործակցում է հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնի հետ: Հիմնադրվել է 1998 թ.-ին, հետագայում՝ 2013 թ.-ին, վերանվանվել է «Թի-Էս--Դի»: Հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին՝ ազատ տնտեսական գոտում: «-Թի-Էս-Դի»-ն ապահովում է արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ հետազոտություններ հետևյալ ոլորտներում՝ արդյունաբերական բիոտեխնոլոգիա, բժշկական ճարտարագիտութ-յուն, բիոքիմիա, բիոինֆորմատիկա, բնապահպանական բիոտեխնոլոգիա, Էլեկտրական և է-լեկտրոնային ճարտարագիտություն կրթական գիտություններ, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն, մաթեմատիկա, մաթեմատիկական գիտություն և ճարտա-րագիտություն, մեխանիկա, Նանոտեխնոլոգիաներ, տեղեկատվական գիտություն, քվանտա-յին համակարգչային գիտություն, ֆիզիկա, Forensic (գիտահետաքննչական) գիտություն: Սար-քերի նախագծմանը զուգահեռ՝ «Թի-Էս-Դի»-ն տրամադրում է նաև ծրագրային ապահովման լուծումներ՝ ՏՏ տարբեր ընկերությունների հետ գործակցությամբ: Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավո-րումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները, արևային եւ հեռահա-ղորդակցության սարքերը, կրթական լաբորատորիաները:

-

-Ինչո՞վ է զբաղվում TSD ընկերությունը:

-Առաջինը, որ մարդիկ գիտեն, հեռախոսների (Armphone) և պլանշետների (Armtab) արտադրությունն է: Զբաղվում ենք նաև ֆորենսիկ՝ գիտահետաքննչական գիտությամբ, մասնավորապես թվային ֆորենսիկի զարգացմամբ: Աշխարհում լայն տարածում ունի, մեր տարածաշրջանում նորածին է: Առաջիկա 5-7 տարվա ընթաց-քում հարկ կլինի համաշխարհային շուկայից ինչ-որ մասնիկ բերել: Մեծ ներգրավ-վածություն պետք է ունենան քիմիկոսները, ֆիզիկոսները, ՏՏ մասնագետները: Եթե դիտարկենք նաև զինվորական ուղղությունը, այնտեղ էլ պետք է նույնը անել: Այ-սօրվա դրությամբ սա բիզնես է, ֆինանսապես ինքնաապահովվում է: Այս ճանա-պարհով Հայաստանը կդառնա նորարարությունների կենտրոն: Աշխարհում միայն 6 երկիր է կարողացել ստանձնել այս առաքելությունը, նույն թվում՝ Հարավային Կո-րեան, Ճապոնիան, Միացյալ Նահանգները, Հայաստանը: Օրինակ, Ռուսաստա-նում, Բելգիայում, Ղազախստանում այս ոլորտին չեն մասնակցում: Սա մեր երկրի համար այցեքարտ է:

-Որքանո՞վ են Հայաստանում հնարավոր հաջողված նախագծերը՝ Ձեր դիրքորոշումը.

-Անհնար ոչինչ չկա: Այս սկզբունքով կարող ես հասնել բոլոր նպատակներիդ: Աշ-խարհաքաղաքական պայմանները կարող են խնդիրներ ստեղծել, բայց՝ լուծելի: Երբ 2012-ին եկա, ասացին՝ խենթ ես, բայց սպասելիքներս արդարացվեցին: Նշեմ՝ ոչ միայն ղեկավարության, այլև աշխատակազմի շնորհիվ:

-Ցավոք, տարածվել է նաև այն տեսակետը, թե Հայաստանում անհնար է հաջողության հասնել:

-Ըստ իրենց համոզմունքների, մարդիկ մշտապես 2 խմբի են բաժանվում՝ լավա-տեսներ և հոռետեսներ: Ինչ էլ լինի, հոռետեսը չի փոխի իր դիրքորոշումը, միշտ կդժգոհի ու կբողոքի: Չեմ կարծում, թե Հայաստանում այս երևույթը զանգվածային է: Հանրահայտ <<Տոյոտա>> ընկերությունում յուրաքանչյուր խնդիր լուծելուց ա-ռաջ 5 հարց են տալիս. ինչու՞ այսպես անեմ, ինչու՞ այսպես եղավ… Ինչու-ների սկզբունքը խթանում է գործարարական միտքը:

-Ի՞նչ խնդիրների միջով է անցնում հաջողության ճանապարհը:

-Անձնազոհություն, հետևողականություն, աշխատանք, ամենակարևորը՝ մտածո-ղություն:

-Խնդիրը պահանջարկի՞ մեջ է, թե՞ ճիշտ և որակով մատուցելու:

-Մեր երկիրն ու մարդիկ իրենց ուրույն մշակույթն ու մտածելակերպն ունեն, որ ձևավորվել է պատմությունից, գեներից, առանձնահատկություններից: Այս գործոն-ները հարկավոր է հաշվի առնել: Եվ եթե նաև որակով մատուցվի, բիզնեսը չի տուժի:

-Ձեր մտավախությունները և խորհուրդները՝ նորեկներին.

-Եթե որևէ մեկն ասի, թե մտավախություն չունի, սուտ է: Իմ մտավախությունն էր կարողանալ հրավիրել համապատասխան մասնագետների այն ժամանակ, երբ բիզնեսին հատկապես անհրաժեշտ էր: Նոր մտավախություններ ես ունենում, երբ ծախսերդ ավելանում են, բայց տվյալ փուլում որոշակի սպասելիք չես կարող ունե-նալ: Օրենքների ճիշտ ընկալումն ու մեկնաբանումը ևս շատ կարևոր են: Օրինակ, անդամակցությունը ԵԱՏՄ-ին մեծ հնարավորություն է ընձեռում. 2,5 միլիոնանոց շուկայի փոխարեն ունենք 300 մլն-ը: Մեզ համար առանցքային է դառնում ԵԱՏՄ-ի օրենսդրության ճիշտ մեկնաբանումը: Եթե չես հասկանում քայլերդ, բիզնեսի համար ժամանակի կորուստ է:

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ