Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:19

ԼՐԱՀՈՍ

Հարմարավետ միջավայր բիզնեսի համար

«Երևան պլազան» առաջին Ա դասի բիզնես կենտրոնն է Հայաստանում, որը հագեցած է առա-ջադեմ ինժեներական համակարգերով և «խելացի շենք» տեխնոլոգիաներով: Նոր սերնդի գործարար շենքի ճարտարապետական լուծումներն ու բարենպաստ պայմաններն ապահո-վում են աշխատանքի հարմարավետություն աշխատակիցների, վարձակալների, այցելունե-րի համար: Ժամանակակից 8 հարկանի շենքում գործում են ռեստորանային համալիր, ստոր-գետնյա կայանատեղի, որի տարածքում՝ նաև ավտոլվացման կետ, ինչի շնորհիվ հաճախորդ-ները խնայում են իրենց ժամանակն ու միջոցները: Առաջադեմ գործարար միջավայրի հնա-րամիտ լուծումների մասին զրուցել ենք բիզնես կենտրոնի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ:

-«Երևան Պլազա» Հանրապետության սրտում, մայրաքաղաքի անունով… Ինչո՞վ է պայմանավորված տեղի և անվան ընտրությունը:

- Ճիշտ նշեցիք, բարձրահարկ շենքը գտնվում է մայրաքաղաքի սրտում, քաղաքապետարանի դիմաց, կանաչ գոտու հարևանությամբ, շրջապատված է այգիներով, հարակից է շատրվան-ներին: Ընդհանրապես, նպաստավոր բիզնես հիմնելու համար կա 3 նախապայման՝ վայրը, վայրը, ու կրկին վայրը, որը պետք է հարմարավետ լինի տեղաշարժվելու համար: Այդ առու-մով «Երևան պլազան» համապատասխանում է ժամանակակից չափորոշիչներին: Բիզնես կենտրոնի հարմարավետ դիրքը ապահովում է հեշտ հասանելիություն դեպի տարբեր պե-տական հասարակական հիմնարկներ, դեսպանություններ, միջազգային կազմակերպութ-յուններ, բանկեր, զբոսաշրջային վայրեր: Ինչ վերաբերում է անվան ընտրությանը, տեղակայ-ված լինելով մայրաքաղաքում, ծառայելով երևանցիներին՝ որոշեցինք այն կոչել քաղաքի ա-նունով:

«Երևան պլազան» ի սկզբանե նախատեսված է եղել որպես յուրահատուկ շինություն, որն այսօր ոչ միայն ճարտարապետական լուծումներով, այլև ծառայությունների որակով համա-պատասխանում է բարձրագույն մակարդակին:

«Երևան պլազան» առաջին Ա դասի բիզնես կենտրոնն է Հայաստանում և հիմնվել է 10 տարի առաջ: Արդյո՞ք այդ ժամանակ կար պահանջարկ՝ ստեղծելու գործա-րար միջավայր, թե՞ առաջարկն է թելադրում պահանջարկ:

-Պահանջարկն արդեն իսկ նկատվում էր: 2000-ականներին որպես այդպիսին բիզնես կենտ-րոններ քիչ կային: Շատ կազմակերպություներ վարձակալում էին բնակարաններ կամ հյու-րանոցային սենյակներ: Սակայն ծավալել բիզնես գործունեություն բնակելի շենքում՝ խան-գարելով բնակիչների անդորրը, մեղմ ասած, անհարմար էր: Երևանում ստեղծվել էր վակո-ւումային իրավիճակ, և մենք որոշեցինք լրացնել այդ բացը՝ ղեկավարվելով ամենաբարձր կատեգորիայի բիզնես կենտրոն ստեղծելու շարժառիթով: Շենքի կառուցումը վստահեցինք իտալական «Ռենկո» ընկերությանը: Կառուցապատման ամբողջ գործընթացը նույնիսկ կա-րելի է ներառել բուհերի ուսումնական ձեռնարկներում, քանզի շենքը նախագծվել է ժամա-նակակից ճարտարապետական-ինժեներական նորմերի պահպանմամբ:

Բիզնես կենտրոնը հագեցած է «խելացի շենք» տեխնոլոգիաներով: Կմանրամաս-նե՞ք:

- «Խելացի շենք» ասվածը վերաբերում է ավտոմատ կառավարման համակարգերին, որոնք ապահովում են առավելագույն հարմարավետություն և ապահովություն: Մեր տարածքում առկա է առողջ միկրոկլիմա: Շենքը ջերմամեկուսիչ է, վակուումային. պանորամային և է-լեկտրախնայող պատուհանները չեն բացվում, օդափոխությունը ամբողջությամբ կատար-վում է շենքում տեղադրված սարքավորումների միջոցով, որպեսզի փոշի և աղմուկ չներ-թափանցի, և աշխատանքային միջավայրը լինի մաքսիմալ հարմարավետ:

Շենքի ընդհանուր օգտագործման տարածքը՝ շուրջ 14000 քմ, հատուկ սարքավորումների միջոցով ապահովում ենք թթվածնով (սարքն ավտոմատ կերպով հեռացնում է օգտագործ-ված օդը, դրսից կլանում թթվածին, զտում և խոնավեցնում): Յուրաքանչյուր տարածք օդը մղվում է առնվազն 40-50% խոնավությամբ, 20 աստիճան ջերմաստիճանով: Ցանկացած սենյակում գտնվող աշխատակից, ըստ ցանկության, կարող է պատի վրա գտնվող կառա-վարման վահանակների միջոցով 4 աստիճանով ավելացնել կամ նվազեցնել օդի ջերմաս-տիճանը:

Ջեռուցվում են ոչ միայն գրասենյակային տարածքները, այլ ընդհանուր օգտագործման մա-կերեսը, որպեսզի շենք մտնելուց վերարկու, տաք բաճկոններ, գլխարկներ կրելու անհրա-ժեշտություն չառաջանա:

Իսկ եթե թթվածինը ամբողջությամբ տրվում է հոսանքի օգտագործմամբ, հարց է առաջա-նում՝ ինչ կլինի հոսանքի անջատման պարագայում: Մենք հոգացել ենք նաև այդ խնդրի մասին: Ունենք շատ հզոր գեներատորներ, որոնք էլեկտրաէներգիայի ընդհատման դեպքում ընդամենը 30-40 վայրկյանների ընթացքում շենքն ամբողջությամբ ապահովում են էլեկտրա-մատակարմամբ: Այս առավելության շնորհիվ մեր տարածքում գործում են նաև բանկեր, քանզի էլեկտրականության անխափան սնուցումը բանկային համակարգում պարտադիր պայման է, ինչը մենք կարողանում ենք ապահովել:

Մենք անչափ կարևորում ենք նաև շենքում գտնվող մարդկանց անվտանգությունը, ինչի հա-մար նույնպես պարբերաբար միջոցառումներ և դասընթացներ են կազմակերպվում:

Գործարար կենտրոնի շենքը զինված է բազմաստիճան ինտեգրված անվտանգության համա-կարգով: Եթե Դուք հիմա վերցնեք մի քիչ գազ և փչեք սենսորի վրա, ամբողջ շենքը կստա-նա ձայնային ազդանշաններ, բոլոր դռները կապաբլոկավորեն, բոլորը կէվակուացվեն:

Հավանաբար լրատվամիջոցներում հանդիպել եք՝ <<Երևան պլազան հրդեհվել է>> հայտա-րարությանը: Իրականում դա հրդեհ չէ, ընդամենը ուսուցում է, որ մենք անցկացնում ենք ամռան ամիսներին: Համագործակցելով Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների, <<Շտապօգնություն>> ՓԲԸ-ի հետ՝ կազմակերպում ենք պրակտիկ դասընթացներ՝ մեր աշխատակիցներին զինելու զգոնությամբ, որ, Աստված մի արասցե, վտանգավոր դեպքերի ժամանակ խուճապի չմատնվեն, արագ միջոցառումներ ձեռնարկեն: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ընդամենը 4 րոպեների ընթացքում ամբողջ անձնա-կազմն էվակուացվում է անվտանգ աստիճանավանդակներով:

Անվտանգության հարցը ինչպե՞ս եք կազմակերպում:

- Շենքում տեղակայված բազմաթիվ կազմակերպությունների անվտանգության ապահո-վումն առաջնային է մեզ համար: Անվտանգության համակարգն իր մեջ ներառում է ժամա-նակակից տեխնիկական լուծումներով շուրջօրյա պահպանության մի քանի մակարդակ: Բա-ցի անվտանգության աշխատակիցներից, որոնք հսկում են մուտքերը, մենք ունենք նաև տե-սահսկողություն (60-ից ավել տեսախցիկների միջոցով), որը վստահված է կին աշխատա-կիցներին: Փորձը ցույց է տալիս, որ կանայք ավելի աչալուրջ են, նրանց աչքից ոչինչ չի վրի-պում: Քաղաքային իշխանությունները, պետական մարմինները, ԱՊԱ-ները նույնպես ավ-տովթարների, հակաիրավական դեպքերի ժամանակ որևէ գործ քննելիս դիմում են մեզ՝ օգտվելու մեր տեսագրութուններից, որը մենք սիրով տրամադրում ենք: Անվտանգության տեսախցիկներն այստեղ նախատեսված են ոչ միայն հակաօրինական գործունեություն ար-ձանագրելու, այլև մեր վարձակալներին օգնելու, օժանդակելու համար:

Ովքե՞ր են ձեր գործընկերները, վարձակալները, ի՞նչ հիմունքներով, չափորոշիչ-ներով եք տարածքը հանձնում վարձակալության:

-Մենք առաջարկում ենք հարմարավետ միջավայր կայացած ընկերությունների համար: Ու-նենք հեղինակավոր գործընկերներ՝ Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, «Ամերիա» բանկը, Համահայկական բանկը, «Ռոսնեվթ Արմենիա» ընկերութ-յունը, «Շուկո» գերմանական ընկերության ներկայացուցչությունն Հայաստանում, Ucom գլխամասային գրասենյակը. մեծ հեղինակություն ունեցող գործընկերներ, որոնց համար մեր բիզնես կենտրոնում գտնվելը բարձր վարկանիշի ցուցանիշ է: Գրասենյակային տա-րածքները կարող ենք նախագծել անհատական ծրագրերով՝ հաշվի առնելով պատվիրատուի նախասիրությունները, շենքի յուրահատկությունները:

10 տարվա գործունեության հիմնական նվաճումը…

-Առաջին հերթին կայունությունը: Բիզնես կենտրոնն ամբողջությամբ զբաղեցված է վարձա-կալների կողմից՝ գործի դնելով ամբողջ ներուժը: Խոսելով նվաճումների մասին՝ պետք է նշեմ, որ հավաքագրել ենք ինժեներական, մենեջերական պրոֆեսիոնալ թիմ, ձևավորել ա-ռողջ մթնոլորտ:

<<Երևան պլազան>> փորձում է օժանդակել նաև բարեգործական կազմակերպություններին, արվեստագետներին՝ հաճախ ընդհանուր օգտագործման տարածքները տրամադրելով անվ-ճար: Մենք հնարավորություն ենք տալիս նկարիչներին, քանդակագործներին իրենց աշխա-տանքները տեղադրել մեր բիզնես կենտրոնում, տարածքներն անվճար օգտագործել որպես ցուցասրահ:


ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ