Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 23:51

ԼՐԱՀՈՍ

Նոր ստանդարտներ. Ֆլեշ-Թեգետա Մոտորս


Արագ, սահուն և անվտանգ ընթացքը բոլոր վարորդների ցանկությունն է. մեքենան սարքին է, ավտոմասերը գործում են աննկատ ու անձայն, չեն մտահոգում ճանապարհի երկարությունը ու եղանակային աննպաստ պայմանները, մենքենան ընկալվում է ոչ թե որպես առանձին ավտոմասերից հավաքված գործիք, այլ մի ամբողջական հուսալի փոխադրամիջոց քո և հարազատներիդ համար... Հենց այս պարզ ցանկությունը ի կատար ածելու համար էլ Հայաստանում 2012 թ. դեկտեմբերից սկսեց գործել  «Ֆլեշ-Թեգետա Մոտորս»՝ եվրոպական չափանիշերին համապատասխանող մուլտիբրենդային ավտոսերվիսը: Ինչպես հավաստիացնում է ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Մխիթարյանը, մեքենաների քանակական անընդմեջ աճը, համապատասխան մակարդակի և որակի ավտոսպասարկման բացակայությունը (լավագույները որպես կանոն մոնոբրենդային են. սպասարկում են  երաշխավորված ժամկետների մեջ գտնվող մեքենաներ)  վաղուց էին հայկական շուկայում հասունացրել նման լայնամասշտաբ ավտոսպասարկման կենտրոն ունենալու անհրաժեշտությունը: Հայ սպառողի համար լավագույն սպասարկում ապահովելու նպատակով գործընկեր ընտրվեց տարածաշրջանում, նաև Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող վրացական  «Թեգետա Մոտորս» ընկերությունը: Վերջինս հոլդինգային ընկերություն է, միավորում է 14 առևտրային ու մի քանի սպասարկման կենտրոններ, որոնք գործում են Վրաստանի բոլոր մեծ քաղաքներում, և իր գործունեության 17 տարիների ընթացքում Վրաստանում ներդրել է  ավտոսպասարկման նոր ու բարձր կուլտուրա: Ըստ «Թեգետա Մոտորս»-ի PR մենեջեր Դիանա Վելենգուրսկայայի՝ իրենց գլխավոր առաքելություններից մեկը տարիների հաջող զարգացման ընթացքում մշակված «know-how»-ն երկրի սահմաններից դուրս ներդնելն է: Առաջինը Հայաստանն է, ում հետ «Թեգետա Մոտորս» նման համագործակցություն է սկսել:  «Ֆլեշ-Թեգետա Մոտորս»-ի ավտոսպասարկման կենտրոնում «Թեգետա Մոտորս»-ի ներդրած ստանդարտներով կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ցանկացած մակնիշի ավտոմեքենայի լիարժեք ավտոսպասարկում՝ դիագնոստիկա, ընթացային մասի և թափքի վերանորոգման մոտ հազար ծառայություններ մեկ տեղում իրականացնելու համար: Կենտրոնը հագեցած է աշխարհահռչակ ապրանքանիշերի սարքավորումներով, որոնք ավտոսպասարկման բոլոր փուլերում երաշխավորված բարձր արդյունք են ապահովում: Առանձնանում են աշխարհահռչակ «Hazet-Werk» ապրանքանիշի ամբարձիչները, սարքավորումներն ու գործիքները: Ինչպես նշեց «Hazet-Werk»-ի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Մուշնիկովը նման բարձրակարգ ապրանքանիշերի հետ համագործակցությունը պատիվ է բերում ընկերությանը, քանի որ վկայում է նրա բարձր պրոֆեսիոնալիզմը  և խիստ պահանջները:  Ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Մխիթարյանը առանձնացրեց նաև ռուսական հանրահայտ «Belmag» ընկերության հետ համագործակցությունը, որն անմիջապես Մագնիտոգորսկի իր գործարանից Հայաստան կառաքի որակով ու հուսալիությամբ ամբողջ աշխարհին հայտնի դետալներ ռուսական մեքենանների համար: «Ֆլեշ-Թեգետա Մոտորս»-ը ներկայացնում է նաև հետևյալ բրենդերը.  Optima, Energizer, Daewoo մարտկոցներ, Hankook, Goodrich, Bridgestone անվադողեր, Filtron, Hengst զտիչներ և այլն: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել սպասարման կենտրոնին կից գործող խանութ-սրահից: Ցանկացած արհեստավոր գիտի, թե ինչ է նշանակում աշխատել նման ավտոմասերով ու պրոֆեսիոնալ գործիքներով: Իսկ «Ֆլեշ-Թեգետա Մոտորս»-ում զբաղված են հանրապետության լավագույն մասնագետները:

Ընկերության մոտ 80 աշխատակիցներից  10-ը Սիրիայից տեղափոխված հայեր են: Առաջիկայում կբացվեն նաև նոր աշխատատեղեր, քանի որ «Ֆլեշ-Թեգետա Մոտորս»-ը այս նույն չափանիշներով բարձրակարգ մասնաճյուղեր է հիմնելու Հայաստանի տարբեր քաղաքներում: Երևանում ևս մի քանիսը կբացվեն, որոնցից ամենախոշորը նախատեսված է բեռնատար մեքենաների ու ավտոբուսների սպասարկման համար: Իսկ առայժմ նրանք, ում մեքենան խնդիրներ ունի, ովքեր բարձր են գնահատում իրենց ու մտերիմների անվտանգությունը, թող այցելեն Ռուբինյանց 31 հասցե՝ «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ընկերություն:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ