Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:36

ԼՐԱՀՈՍ

Արդյունավետ կառավարում մեկ համակարգի միջոցով. Ինֆո էքսպերտ



Յուրաքանչյուր կազմակերպություն ավելի կամ պակաս ճշգրտությամբ հաշվարկել է իր բիզնեսի ընդլայնման գործոններն ու հնարավորությունները: Դրանց կարևոր բաղկացուցիչն են ներքին կառավարման մեխանիզմները: Ճիշտ կառավարումը մեծապես պայմանավորված է աշխատանքում մասնագիտացված հաշվապահական ծառայության ներգրավմամբ, միևնույն ժամանակ նոր չափորոշիչներին համապատասխան ծրագրային փաթեթների ներդրմամբ: Այն, ինչ առաջարկում է «ԻնֆոԷքսպերտ» ընկերությունը, ընդհանուր առմամբ հենց այս խնդիրների լուծմանն է ուղղված: Ավելի քան 15 տարվա փորձ ունեցող Ինֆոէքսպերտը Հայաստանում 1C ծրագիր ներդնող լավագույն ընկերություններից  մեկն է: 1C ծրագիրն ըստ մասնագետների լավագույն լուծումն է հաշվապահության, առևտրի կազմակերպման և արտադրության համար: Այն այսօր Հայաստանում առկա ծրագրերից ամենաարդիականն է: Յուրաքանչյուր ձեռնարկության ցանկացած առևտրային գործունեության հաշվառումը կարելի է կատարել 1C հաշվապահություն 8 համակարգով: 1C հաշվապահություն 8-ը ունիվերսալ ծրագիր է, որը նախատեսված է հաշվապահական և հարկային հաշվառում վարելու, այդ թվում` պարտադիր հաշվետվությունների պատրաստումն ավտոմատացնելու համար: Ծրագիրը մշակված է ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:
1C հաշվապահություն 8 համակարգը լուծում է ձեռնարկությունների հաշվապահության առջև կանգնած բոլոր խնդիրները: Ծրագիրն ավտոմատացրել է հաշվառման բոլոր հիմնական գործողությունները, աշխատավարձերի հաշվարկը, ծառայությունների և ապրանքների ինքնարժեքի հաշվառումը, դրամական միջոցների շարժը, գործընկեր կազմակերպությունների և հաշվետու անձանց հաշիվները: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում մեկ տեղեկատվական բազայում վարել մի քանի կազմակերպությունների գործունեության հաշվառումը:  Սա հատկապես հարմար է այն դեպքերում, երբ այդ կազմակերպությունների տնտեսական գործունեությունը սերտորեն կապված է: Այս հատկության շնորհիվ 1C հաշվապահություն 8-ը օգտագործվում է ինչպես փոքր ձեռնարկություններում, այնպես էլ մեծ կազմակերպություններում, հոլդինգներում: Այս ծրագիրն աչքի է ընկնում իր պարզությամբ և ուղղորդված գործողությունների ցանկով, որի կետերը խմբավորված են ըստ հաշվառման բաժինների: 1C հաշվապահություն 8-ը հնարավորություն  է տալիս տվյալների հետ աշխատել այնտեղ, որտեղ հարմար է` ձեռնարկության կենտրոնական, թե որևէ ստորաբաժանման գրասենյակում: Նույն համակարգում միաժամանակ կարող են աշխատել բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները: 1C հաշվապահություն 8-ում պահվում է գործընկեր կազմակերությունների` կոնտրագենտների և կազմակերպության աշխատակիցների մասին ամբողջական ինֆորմացիա (կոնտրագենտների վերաբերյալ՝ կոնտակտային ինֆորմացիա, բանկային հաշիվներ, գրանցման կոդեր, աշխատակիցների վերաբերյալ՝ անձնագրային տվյալներ, պաշտոն, աշխատավարձի չափը, աշխատավարձի հաշվառման ժամանակ ծախսագրման անալիտիկան): Հարկ է նշել, որ համակարգի աշխատանքը կարելի է կազմակերպել այնպես, որ ամենածավալուն հաշվարկները և տվյալների մշակումները կատարվեն ամենահզոր համակարգչում, իսկ մյուսները ստանան այդ հաշվարկման արդյունքները: Այս սխեման զգալիորեն մեծացնում է ծրագրի աշխատանքի արագությունը:
«ԻնֆոԷքսպերտ»-ի մասնագետները յուրաքանչյուր կազմակերպության համար ծրագիրը մշակում են ըստ նրա պահանջների, ռազմավարության և վարած քաղաքականության:
Ընկերության ծրագրավորողները, կիրառելով ոլորտի վերջին տեխնոլոգիաները և լեզուները, իրականացնում են մասնագիտացված ծրագրային լուծումների մշակում և ներդրում հետևյալ ոլորտներում`
տվյալների բազայի կառավարման համակարգեր
էլեկտրոնային առևտուր
կառավարման, ֆինանսական և անալիտիկ համակարգեր
ինտերնետային հավելվածներ
ցանցային խնդիրների ծրագրավորում
համակարգչային խաղեր:
 Լինի 1C համակարգի ներդրումներ, սպասարկում, թե  այլ ծրագրեր, «ԻնֆոԷքսպերտ» ընկերությունը երաշխավորում է միայն  բարձրորակ աշխատանք, արդյունավետ խորհրդատվություն, կանոնավոր օգնություն: Ընկերության աշխատանքները շուկայում մրցունակ են ոչ միայն որակի հաշվին, այլև գնային քաղաքականության:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ