Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 00:12

ԼՐԱՀՈՍ

Հագուստի մաքրման նոր տեխնոլոգիաներ

Սպասարկման ոլորտում գործող ընկերությունների նպատակները նույնն են.ապահովել որակյալ ծառայություն, առավելագույն հարմարավետություն, թեթևացնել մարդկանց հոգսերը՝ ունենալով բարի համբավ և գոհ հաճախորդներ: 

«Յունոնա» («Unona») ընկերությունը ստեղծվել է այդ նպատակները իրագործելու մտադրությամբ՝ մատուցելով հագուստի չոր մաքրման, լվացքի, գորգերի, բմբուլ-փետուրե և բրդյա իրերի մաքրման ծառայություններ: 

Ընկերության անվանումը, հնչեղ ու գեղեցիկ լինելով, նաև յուրահատուկ խորհուրդ ունի. «Երկար փնտրտուքներից հետո, թե ինչպես կոչել մեր ծառայությունը, որոշեցինք անվանել Յունոնա, ով հռոմեական աստվածուհի է, առաջին կինը, որ սպիտակ զգեստ է կրել, և որոշվեց մեր ընկերության մաքրության խորհրդանիշը դարձնել Յունոնան»,-մեկնաբանում է ընկերության տնօրեն Լիանա Գալստյանը:

Լիանա Գալստյանը քիմմաքրում-լվացքատուն ստեղծելու գաղափարը կարողացել էր իրագործել երկու տարի առաջ՝ լավ պատկերացնելով, թե ինչ էր հարկավոր տնային տնտեսուհիներին. «Ես մինչ այդ չեմ աշխատել, լինելով տանը, այդ փորձը ունենալով` որոշեցի բացել մի այնպիսի ծառայություն, որն ավելի հոգատար կերպով կապահովի հագուստի խնամքը` անհատական մոտեցմամբ: Ընկերությունը ստեղծվեց այդ նպատակով, որ կանանց հոգսը թեթևացնի»:

Մաքրության ապահովումը այլ խնդիր է, իսկ սպասարկման ոլորտում հաճախորդների հետ հարաբերություններում ճիշտ մոտեցումը՝ այլ: «Պետք է այնպես աշխատել, որ հաճախորդը միշտ ճիշտ լինի. այդ սկզբունքով ենք առաջնորդվում, որ մեր աշխատակիցները բարյացակամ լինեն բոլոր հաճախորդների նկատմամբ: Սակայն մի փոքր բացակայում է մարդկանց իմացությունը սպասարկման ոլորտի հետ կապված,- նշում է Լիանա Գալստյանը, - հաճախորդները լավ տեղեկացված չեն, թե ինչ կարող են պահանջել: Բոլոր քիմմաքրման ծառայությամբ զբաղվող ընկերություններն ունեն նման խնդիր: Երբ կանայք տանը փորձում են հագուստը կա՛մ լվանալ, կա՛մ իրենց ձեռքերով քիմմաքրում կատարել, դրանից հետո, առանց թերությունը նկատելու, կարող են քիմմաքրման ուղարկել, և խնդիր առաջանա հաճախորդ-աշխատակից հարաբերություններում: Կարելի է մեկ անգամ դիմել քիմմաքրման ծառայությանը, քան տանը բազմակի նյութեր օգտագործել և ավելի շատ ծախս անել, դրանից հետո դիմել մեզ»: 

Ցանկացած բարդության և ծավալի աշխատանք ընկերությունը կարող է ապահովել՝ շնորհիվ իր տեխնիկական բարձր հագեցվածության: Այն հանգիստ կարող է բավարարել նաև հյուրանոցների և հիվանդանոցների սպասարկումը: «Շուտով մեր տեխնիկան կհամալրվի նոր սերնդի ապարատով, որ «Ակվա-մաքրում» է կոչվում. հատուկ նախատեսված է բրենդային հագուստի համար, - ասում է Լիանա Գալստյանը, - եթե չեմ սխալվում, Հայաստանում դեռևս գոյություն չունի: Հատուկ բրենդեր կան, որոնք իրենց հագուստը միայն այդ ապարատով են թույլատրում մաքրել»: Այս գործում սակայն միայն սարքավորումները քիչ են, պետք է նաև պրոֆեսիոնալ աշխատակիցներ՝ մասնագետներ ունենալ: «Ունենք փորձառու և դրսում որակավորում ստացած մասնագետներ: Թվում է, թե շատ հեշտ մասնագիտություն է, բայց այդպես չէ: Մեր իտալացի գործընկերը, ով այստեղ սարքավորումներն է տեղադրել, մեր աշխատակիցներին մեկ ամիս սովորեցրել է, թե որ նյութից ինչպես օգտվել, տեխնիկան ինչպես օգտագործել»: 

«Յունոնա» լվացքատանը կատարվում է միայն անհատական լվացք ժամանակակից պրոֆեսիոնալ սարքավորումներով (Techno-Dry, DERMA) և բարձրորակ մաքրող ու լվացող նյութերով (SEITZ, DELTALINE)` ներմուծված Իտալիայից, Գերմանիայից և եվրոպական մի շարք երկրներից: Գործում է առաքման ծառայություն յուրաքանչյուր եղանակին, որն ավելի է հեշտացնում տնային տնտեսուհիների աշխատանքը՝ խնայելով նրանց ժամանակը: Իսկ յուրաքանչյուր պատվեր պետք է կատարվի ճիշտ ժամանակին. սա սկզբունք է, որին անձամբ հետևում է տնօրենը: Ընկերության տնօրենի հավաստիացմամբ՝ անհատական մոտեցումը շատ կարևոր է որոշակի խնդիրներից խուսափելու համար. «Մեկ հագուստը կարող է մեկ լվացքի մեքենայով մաքրվել՝ ալերգիկ դրսևորումներից խուսափելով: Մեզ մոտ անհատական մոտեցում է, երբևիցե ոչ մեկի հագուստը մյուսի հագուստի հետ չի խառնվում: Եթե նախկինում տանը բրդյա իրերը միայն ջրով էին լվանում, ապա մեզ մոտ 4 հեղուկների միջոցով է կատարվում մաքրումը` հակատիզային, հակաոջիլային և այլն, և այդ բուրդը դառնում է մորթու նման փափուկ: Ոչ մի հոտ չկա, հակաալերգիկ է, երեխաների համար՝ անվնաս»: 

Բծախնդիր հաճախորդների հետ համբերատար աշխատել այստեղ նույնպես ստացվում է: «Ունենք նաև հաճախորդներ, ովքեր սիրում են անձամբ հագուստը բերել, իրենց աչքով տեսնել աշխատանքն ու տանել տուն»: 

Որքան էլ մարդիկ գոհ լինեն մատուցվող ծառայությունից, այն պետք է հարմար լինի գրպանին. «Յունոնա»-ն սա նույնպես հաշվի է առել. «Երբ բացում էինք ընկերությունը, փորձեցինք այնպես անել, որ գները մատչելի ու հասանելի լինեն բոլոր խավերին: Մենք չենք ցանկացել աշխատել որոշակի խավի համար: Մարդիկ հաճախ խուսափում են դիմել քիմմաքրման` մտածելով, որ դա թանկ հաճույք է և ամեն մարդու հասանելի չէ: Սակայն տնային պայմաններում ավելի թանկ է ստացվում, և անհաջող փորձեր են կատարվում»: Բացի այս «Յունոնա»-ն իր մշտական հաճախորդներին սիրում է անակնկալներ մատուցել՝ առաջարկելով անհատական գնային համակարգ` կախված պատվերների ծավալից և գործվածքի մշակման բարդությունից. «Մենք ունենք մշտական հաճախորդների մեծ խումբ, ովքեր երկու տարի մեզ հետ են: Մեր ծառայությունից դեռևս ոչ ոք չի հրաժարվել, ինչը մեզ համար շատ կարևոր է: Մենք էլ, գնահատելով այդ, աշխատում ենք գրավիչ զեղչեր անել: Ունենք անձնական ‘’discount’’ քարտեր, որը սկզբնականում տրամադրում է 5%, հետո 10%, իսկ առավել հաճախ օգտվողներին` 15% զեղչեր»: 

Այս բոլոր հնարավորություններն իր հաճախորդներին ավելի մատչելի դարձնելու համար ընկերությունը Երևան քաղաքի տարբեր հատվածներում ունի քիմմաքրման և լվացքի ընդունման կետեր, սակայն, հաշվի առնելով մեծ պահանջարկը, փորձում է իր գործունեությունն ավելի ընդլայնել: Շուտով Լոռու մարզում՝ Վանաձոր քաղաքում, կբացվի «Յունոնա»-յի սպասարկման կետը` առավել հեշտացնելով հագուստի ու իրերի տեղափոխումը: Սա նաև նոր սկիզբ է, այն հաջողված նպատակի արդյունքը, որ բարձրորակ գործունեությամբ վաստակել է ընկերությունը` չշեղվելով իր որդեգրած կարևոր սկզբունքներից:

<Երևակ> ամսագիր




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ