Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:21

ԼՐԱՀՈՍ

Ավտոբուսով ճամփորդելն առավել մատչելի և հետաքրքիր է

Հարցազրույց “Բոն Վոյաժ” ընկերության գործադիր տնօրեն Նարեկ Մուրադյանի հետ

-Ինչպե՞ս ստեղծվեց “Բոն վոյաժ” նախագիծը և հատկապես մարդկանց՝ Եվրոպայի տարբեր քաղաքներ տեղափոխելու և ետ բերելու մտահղացումը:

-Մենք փորձեցինք մեր քաղաքացիներին առաջարկել մի այնպիսի բան, որը դեռևս գոյություն չուներ՝ տեղափոխման այլընտրանքային տարբերակ, որն իրենց հարմար կլինի  բոլոր առումներով՝ և՛ շահավետության, և՛ ճամփորդությունը հետաքրքիր անցկացնելու, և՛ հաճելիության տեսանկյունից: Այս ամենը սկիզբ հանդիսացավ “Բոն վոյաժ” նախագծի ստեղծման համար, որի հիմքը դրվեց մոտ երկու ամիս առաջ:

-Մի քանի օր ճանապարհին անցկացնելն ինքնին դժվար և հոգնեցուցիչ է: Ի՞նչ հնարավորություն ունեն ավտոբուսները, որպեսզի ուղևորները շատ չհոգնեն առանց այդ էլ երկար ճանապարհին:

-Ավտոբուսներն ունեն բոլոր հնարավորությունները, նունիսկ՝ մանկասայլակներ կան՝ նախատեսված երեխաների հետ ճամփորդող ուղևորների համար: Ամեն ինչ արել ենք, որպեսզի այդ մի քանի օրն իրենց համար անցնի բավականին թեթև և հաճելի: Կանգ ենք առնելու եվրոպական քաղաքների տեսարժան վայրերում, որպեսզի ուղևորները կարողանան լուսանկարվել՝ այդպիսով հավերժացնելով ճամփորդությունից ունեցած իրենց գեղեցիկ և հետաքրքիր հուշերը: Ավտոբուսներում գործում է անվճար WiFi ինտերնետ: Նստատեղերը բավականին հարմարավետ են: Մեր ուղևորներին հյուրասիրելու ենք թեյ, սուրճ և քաղցրավենիք:

-Ինչպե՞ս ընդունվեց այս նորությունը հանրության կողմից:

-Մարդիկ, ովքեր արդեն տեղյակ են, ողջունեցին մեր առաջարկը, քանի որ նման հնարավորություն առայժմ չկար: Արձագանքը դրական էր, բայց դեռ շատերը տեղյակ չեն դեպի Եվրոպա ճամփորդելու այս նոր հնարավորության մասին:

-Առաջին երթուղին ե՞րբ  եք նախատեսել:

-Առաջին երթուղին կմեկնարկի դեկտեմբերի 16-ին: Սկզբում կգնանք Վրաստան, հետո՝ Ռուսաստան, Բելոռուսիա, Լեհաստան, Գերմանիա, իսկ այնուհետև վերջնակետը՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքը: Ուղևորներին Բելոռուսում կտրամադրենք 10-ժամյա հանգիստ որևէ հոսթելում, որտեղ նրանք կարող են կազմակերպել իրենց հանգիստը՝ իրենց նախընտրած ձևով:

-Մտադրություն կա՞ հետագայում Եվրոպայի այլ քաղաքներ ևս ներառել այս նախագծում:

-Այո, կա: Մտադիր ենք երթուղին բաժանել ևս 2 մասի՝ դեպի Բելգիա և Հոլանդիա գնացող ուղղությունների: 

-Առջևում Ամանորն է: “Բոն վոյաժ” ընկերությունն այդ առթիվ ի՞նչ անակնկալներ  ունի իր հաճախորդների համար:

Ամանորին ընդառաջ ունենք զեղչեր. երկու և ավելի տոմս գնելու դեպքում 10 տոկոս զեղչ ենք տրամադրում մեր ուղևորներին, իսկ մինչև 7 տարեկան երեխաներին՝ 50 տոկոս զեղչ:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ