Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:00

ԼՐԱՀՈՍ

ԵՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Միքայել Մելքումյան

           ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ 

Բոլորը ԵՏՄ ասելով պատկերացնում են, որ 170 մլն-անոց շուկայի դռները բացվում են: Դա մեզ համար հնարավորություններից մեկն է: Եթե հիմա գինի կամ կոնյակ արտադրողները, գյուղատնտեսական հումք վերամշակողները պրոբլեմ ունեն ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված, մեր դրամը արժեզրկվել է 18.5-19 տոկոսով, ռուսական ռուբլին՝ 37 տոկոսով՝ դոլարի նկատմամբ: Այսինքն, ձեռք չի տալիս: Երբ ռուբլին տալիս են, դա վերածում ես դոլարի կամ դրամի, արդեն շահութաբեր չի: Բայց մոռանում ենք, որ եթե նախկինում պետք էր եւ տեղի եւ դրսի սերտիֆիկատ, հիմա այդ սերտիֆիկատը պետք չի: Քո սերտիֆիկատը անցնում է:Այսինքն, այդ հարցը լուծվում է ԵՏՄ արտահանելիս: Դա կարեւոր հարց է, որը լուծվել է: Երկրորդ հանգամանքը կապված է աշխատուժի հետ: Օրինակ, եթե դու շինարարական ընկերություն ես, ուզում ես աշխատել Մոսկվայում, քեզ պետք չի, որ դու գնաս եւ այնտեղ նորից ձեւակերպվես: Այստեղի շինարարական խումբը կարող է առանց որեւէ  ձեւակերպման տնտեսվարող  սւբյեկտի, այնտեղ աշխատի: Այսինքն, ընդհանուր պարզեցված միջավայր է: 

Եթե նայեք արտահանման կառուցվածքը, հիմնականում Եվրոպա արտահանում ենք պղնձի խտանյութ, մոլիբդեն, կիսաթանկարժեք, թանկարժեք քարեր: Եվ դա կազմում է մեր արտահանմա մոտ 55 տոկոսը: Իսկ ՌԴ-ում մենք ավելի շատ արտահանում ենք գյուղատնտեսական մթերքներ, ծառայություններ եւ այլն: Քանի որ եվրոպական ստանդարտները շատ ավելի բարձր են, պահանջկոտ են, մեր՝ այս պահին արտադրված  ապրանքների որակական, ֆիզիկաքիմիական, տեխնոլոգիական պարամետրերն ավելի համահունչ են այդ շուկային: ԵՏՄ-ում միջնաժամկետում պահանջները բարձր չեն; Իհարկե, երկարաժամկետ կտրվածքով մենք ուզում ենք, որ մեր արտադրական ներուժն այնքան աճի, որ եվրոպական շուկաներ տանենք: Եվրոպայի հետ մենք ունենք GSP+ համակարգը: Մեր ամբողջ թեթեւ արդյունաբերական արտադրանքը՝ մոտ 7000 անուն, կարող է մտնել «GSP+ե-ի մեջ եւ գնա Եվրոպա: Մենք ունենք ազատ առեւտրի համաձայնագրեր, որ շատերը չունեն: Դիվերսիֆիկացման առումով եվրասիական շուկան մեզ համար ընդունելի է, քանի որ ցածր պահանջներ ունի, ավելի նվազ որակական պարամտրերի:

Նաեւ միգրացիայի խնդիրը կա: Հայերն աշխատում են ՌԴ-ում, ՌԴ-ի գործընթացներից Հայաստանը շատ է կախված: Ինչքան ՌԴ-ում տնտեսական վիճակն ավելի բարվոք կլինի, այնքան դա ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ-ն լավ ազդեցություն կունենա՝ նկատի ունենալով նաեւ տրանսֆերտները: Հաշվի առնենք, որ Հայստանի հիմնական արտադրական ենթակառուցվածքները՝ էներգետիկ, գազամատակարարման համակարգը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, Բաշխիչ ցանցերը, Հայկական երկաթուղին եւ այլն, դրանք բոլորը ռուսական կապիտալով ընկերություններ են: 1200 ռուսական կապիտալով ընկերություններ կան այսօր ՀՀ-ում: Եթե ենթակառուցվածքները ռուսական են, մենք ամբողջապես ինտեգրված ենք իրենց հետ:

ԵՏՄ-ի ստեղծած հնարավորությունները Հայաստանի համար ավելի շատ են, քան բացասական ազդեցությունը: Մենք կկորցնենք, եթե ընդհանուր արժույթ լինի, որոշումները չկարողանանք տեղում լուծել: Դրա համար սա տնտեսական միություն է, քաղաքական չի: Հենց որ սա վերածվի քաղաքական կառույցի, ես վերապահումներ կունենամ: Հիմա մենք մեր ոտքը մեր վերմակի չափով ենք տարածում, որը համապատասխան է ԵՏՄ-ին: Իսկ քաղաքական կառույցը, ինչպիսին ԵՄ-ն է, իրենք մինչեւ իրենց ազգային պառլամենտներ բյուջե ներկայացնելը Եվրոպառլամենտ են ներկայացնում, պատկերացնո՞ւմ եք: Դա քաղաքական միություն է, ես դեմ եմ, որ  մենք դառնանք քաղաքական միության մաս: Այսինքն, բյուջեն այնտեղ հաստատենք, հետո բերենք մեր խորհրդարա՞ն: Իսկ տնտեսական հարցերի շուրջ միասին որոշում ընդունելը նորմալ է՝ սակագնային քաղաքականություն, մրցակցային տեղեկատվական ընդհանուր համակարգ եւ այլն:

Այս պահին ԵՏՄ մտնելով՝ մենք մեր ինքնիշխանությունը չենք կորցնում: Բայց եթե գա միասնական արժույթի ստեղծման պահանջը, այստեղ պետք է մտածենք: Եթե դու փող տպելու քո հնարավորությունը կորցնում ես, դա լուրջ կորուստ է:

 

«Երևակ» ամսագիր

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ