Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 00:00

ԼՐԱՀՈՍ

Կր­թա­կան ա­ջակ­ցութ­յուն զին­վո­րա­կան­նե­րի ըն­տա­նիք­նե­րին

«­Զին­վո­րի մայր» հկ-ն ստեղծ­վել է 1991թ. հայ­կա­կան բա­նա­կի կա­յաց­մա­նը նպաս­տե­լու հա­մար: Նախ 1992-1994 թթ. 300 կին կա­մա­վո­րա­կան­ներ հա­մախմբ­վե­լով՝  հի­վան­դա­նոց­նե­րում խնա­մե­ցին շուրջ 2.5 հա­զար վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի: Հե­տո հո­գե­բա­նա­կան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն բաց­վեց՝ զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի մայ­րե­րին օգ­նե­լու հա­մար: 1998 թվա­կա­նից կազ­մա­կեր­պութ­յու­նը  զո­րա­կո­չա­յին հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ է: Զին­ծա­ռա­յող­նե­րի և նո­րա­կո­չիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ու նրանց խնդիր­նե­րի հետ ա­նընդ­հատ առնչ­վող այս կազ­մա­կեր­պութ­յու­նը իր ծրագ­րե­րը թի­րա­խա­վո­րում էր հենց այդ խնդիր­նե­րի ուղ­ղութ­յամբ: Վեր­ջին տա­րի­նե­րին կազ­մա­կեր­պութ­յու­նը զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին մե­ծա­պես ա­ջակ­ցում է նաև իր կրթա­կան ծրագ­րե­րով, ո­րոնք հան­գա­մա­նա­լից ներ­կա­յաց­րել է «­Զին­վո­րի մայր» հկ­-ի նա­խա­գահ Ա­նա­հիտ Հով­նան­յա­նը:

«Արտ թե­րա­պիա». նե­րա­ռա­կան ու­սուց­ման կրթա­կան ծրա­գիր

Ծ­րա­գի­րը մեկ­նար­կել է 2015 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից՝  Հայ օգ­նութ­յան ֆոն­դի ա­ջակ­ցութ­յամբ: «­Զին­վո­րի մայր» հկ-ն եր­ևա­նա­մերձ զո­րա­մա­սե­րի զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ցան­կից  ընտ­րել է այդ ըն­տա­նիք­նե­րում մե­ծա­ցող ֆի­զի­կա­կան հա­տուկ կա­րիք­ներ ու­նե­ցող 30՝ 5-13 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի: «­Զին­վո­րի մայր» հկ նա­խա­գահ Ա­նա­հիտ Հով­նան­յանն ա­սում է. «Ըն­թաց­քը ցույց տվեց, որ դա շատ ա­վե­լի խո­րը և կար­ևոր ծրա­գիր է, քան մենք պատ­կե­րաց­նում էինք, ո­րով­հետև մեզ հա­մար նոր բա­ներ,  զար­գաց­ման նոր հե­ռան­կար­ներ բա­ցա­հայ­տե­ցինք»:  Ե­րե­խա­նե­րը սկսե­ցին հա­ճա­խել Հ. Ի­գիթ­յա­նի ան­վան ազ­գա­յին գե­ղա­գի­տա­կան կենտ­րոն և­ անվ­ճար ու­սա­նել նկար­չութ­յան, խե­ցե­գոր­ծութ­յան, ձե­ռա­գոր­ծի, կա­վա­գոր­ծութ­յան, օ­րի­գա­միի, վո­կա­լի, պա­րի, ժող­գոր­ծիք­նե­րի և­ այլ խմբակ­նե­րում: Ծ­րագ­րում նե­րառ­ված ե­րե­խա­նե­րի հա­մար այ­ցե­լութ­յուն­ներ են կազ­մա­կերպ­վում դե­պի Հա­յաս­տա­նի տե­սար­ժան վայ­րեր, ին­չը ե­րե­խա­նե­րին ի­րենց մշա­կույ­թի հետ ծա­նո­թա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս: «­Սա շատ լուրջ աշ­խա­տանք է և լուրջ աշ­խա­տա­կազմ է պա­հան­ջում, ո­րը մենք չու­նենք ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով: Ե­րե­խա­նե­րի հետ աշ­խա­տող մաս­նա­գետ­նե­րը հիմ­նա­կա­նում հա­մա­տե­ղութ­յամբ են աշ­խա­տում ի­րենց ար­ձա­կուր­դի հաշ­վին կամ կար­ճա­ժամ­կետ, սա սահ­մա­նա­փա­կում է մեզ ընդ­լայն­վե­լու, մեր մտահ­ղա­ցում­ներն ի­րա­գոր­ծե­լու հար­ցում: Բայց չնա­յած դժվա­րութ­յուն­նե­րին, ծրա­գի­րը հա­ջող ըն­թացք ու­նե­ցավ, ան­գամ հայտն­վե­ցին ա­ջա­կից­ներ, ով­քեր ա­ռա­ջար­կե­ցին կազ­մա­կեր­պել նաև ե­րե­խա­նե­րի մար­զա­կան կրթութ­յու­նը»,- ա­սում է ՀԿ-ի նա­խա­գա­հը: Ծ­րագ­րին մաս­նակ­ցել ցան­կա­ցող­նե­րի թի­վը աս­տի­ճա­նա­բար մե­ծա­ցավ: Հայ­տե­րի մեջ մեծ թիվ էին կազ­մում փախս­տա­կան­նե­րի ե­րե­խա­նե­րը Սի­րիա­յից, Ի­րա­քից, Ուկ­րաի­նա­յից և Ար­ցա­խից` Թա­լի­շից և Մար­տա­կեր­տից, կազ­մա­կեր­պութ­յու­նը նրանց ևս­ ընդգր­կեց ծրագ­րում: «­Զին­ծա­ռա­յող­նե­րի և փախս­տա­կան­նե­րի ե­րե­խա­նե­րը խիստ տար­բեր­վում են ի­րա­րից՝, և­ ըստ այդմ  մեր ռազ­մա­վա­րութ­յու­նը փոխ­վում է,-ա­սում է Ա­նա­հիտ Հով­նան­յա­նը:- Ի դեպ փախս­տա­կան­նե­րի մեջ էլ ա­ռանձ­նա­նում է 2 խումբ` Մեր­ձա­վոր Ար­ևել­քի և ԱՊՀ երկր­նե­րի ե­րե­խա­ներ: Ծ­րագ­րի շրջա­նակ­նե­րում կազ­մա­կեր­պում ենք  ցու­ցա­հան­դես­ներ, ի դեպ, ոչ միայն Հա­յաս­տա­նում: Ծ­րագ­րում ընդգրկ­ված մի քա­նի ե­րե­խա­ներ պատ­րաստ­վում են Ստ­րաս­բուր­գում կա­յա­նա­լիք ցու­ցա­հան­դե­սին, որ­տեղ հայ­կա­կան ման­րան­կար­չութ­յան ո­ճով ներ­կա­յաց­նե­լու են մեր այ­բու­բե­նի տա­ռե­րը»: «­Զին­վո­րի մայր» հկ-ն իր՝ նախ­կի­նում ի­րա­կա­նաց­րած ծրագ­րե­րի շրջա­նակ­նե­րում փախս­տա­կան­նե­րի հետ աշ­խա­տե­լու փորձ ու­նե­ցել է. «­Փախս­տա­կան­նե­րի խմբե­րը ոչ մշտա­կան խմբեր են. դրանք ձևա­փոխ­վում են, հա­ճախ փո­խում բնա­կա­վայ­րե­րը, մինչև ինչ-որ տեղ կա­յուն հաս­տատ­վե­լը: Սա թույլ չի տա­լիս նրանց հետ եր­կա­րատև կրթա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նել: Այդ պատ­ճա­ռով էլ նրանց հետ կապ­ված կոնկ­րետ կրթա­կան ծրա­գիր չենք մշա­կի: Փո­խա­րե­նը ու­նենք մեկ այլ սո­ցիա­լա­կան խումբ, ո­րը ծա­րավ է այդ­պի­սի ու­սում­նա­կան ծրագ­րի: Դ­րանք սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով և բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­ներն են, որ­տեղ մե­ծա­նում են ա­պա­գա զին­վոր­ներ: Ն­րանք հա­զիվ կա­րո­ղա­նում են ե­րե­խա­նե­րին հան­րակր­թա­կան ուս­ման ու­ղար­կել, էլ ինչ ար­վես­տի, կամ թան­գա­րան ու թատ­րոն հա­ճա­խե­լու մա­սին կա­րող է խոսք լի­նել:  Ու­զում ենք փո­խել ծրագ­րի վեկ­տո­րը դե­պի բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը: Ա­ռայժմ ծրագ­րում ընդգրկ­ված է Եր­ևա­նը : Հույս ու­նենք կկա­րո­ղա­նանք մար­զերն էլ ընդգր­կել»: Մար­զե­րից ա­ռայժմ գոր­ծե­լու հա­մա­պա­տաս­խան դաշտ  ու­նի Շի­րա­կի մարզ­կենտ­րոն Գ­յում­րին: Այս­տեղ գոր­ծում է Հ. Ի­գիթ­յա­նի ան­վան ազ­գա­յին գե­ղա­գի­տա­կան կենտ­րո­նի մաս­նաճ­յու­ղը: Բա­ցի այդ  «­Զին­վո­րի մայր» հկ­-ին հա­տուկ ա­ռա­ջար­կով դի­մել է Գ­յում­րու «­Տեխ­նո­պար­կը»՝ անվ­ճար կազ­մա­կեր­պել պա­տե­րազ­մից տու­ժած ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րի հա­մար դա­սըն­թաց­ներ:

Անվ­ճար նա­խա­պատ­րաս­տա­կան ֆա­կուլ­տետ                               

1994թ. «­Զին­վո­րի մայր» հկ-ն ստեղ­ծել է անվ­ճար նա­խա­պատ­րաս­տա­կան ֆա­կուլ­տե­տը զոհ­ված և վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, երկ­կող­մա­նի ծնո­ղա­զուրկ և բռ­նա­գաղթ­ված ե­րե­խա­նե­րի հա­մար: Ծ­րագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար նախ ա­ջակ­ցել է Թու­ֆենկ­յան հիմ­նադ­րա­մը, 2005 թվա­կա­նից՝ ա­մե­րի­կա­հայ մի բա­րե­րար, ո­րը նաև մի­ջոց­ներ տրա­մադ­րեց ե­րե­խա­նե­րին փո­խադ­րա­մի­ջո­ցով, զին­ծա­ռա­յող­նե­րի ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին ձմե­ռա­յին հա­գուս­տի ծախ­սե­րով, օ­րա­պա­հի­կով ա­պա­հո­վե­լու հա­մար: Այդ մի­ջոց­նե­րը կու­տակ­վել են Սուրբ Վար­դան ե­կե­ղե­ցում և­ այն­տե­ղից էլ Հայ Օգ­նութ­յան Ֆոն­դի մի­ջո­ցով ա­մեն տա­րի  «­Զին­վո­րի մայր» հկ-ն ստա­ցել է ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ գու­մա­րը: «­Մեր դա­սըն­թա­ցի` 1000-ից ա­վե­լի սա­ներ ար­դեն դիպ­լո­մա­վոր­ված մաս­նա­գետ­ներ են և­ ըն­դուն­վել են կշիռ ու­նե­ցող բու­հեր` ԵՊՀ, ԵՊԲՀ և­ այլն: Ծ­րա­գի­րը հի­մա դա­դա­րեց­րել ենք կոն­տին­գեն­տի սպառ­ման պատ­ճա­ռով»,- ա­սում է:

Ի­րա­վա­կան դպրոց­նե­րի ստեղ­ծու­մը մար­զե­րում

«­Զին­վո­րի մայր» հկ-ն բազ­մա­թիվ ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­րել` սպա­նե­րի վե­րա­պատ­րաս­տում­ներ մի­ջազ­գա­յին բու­հե­րում, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դա­սըն­թաց­ներ դպրոց­նե­րում` զո­րա­կո­չի­կե­րի հա­մար: «Ն­պա­տակ ու­նենք ան­գամ կազ­մա­կեր­պել ա­մա­ռա­յին ճամ­բար­ներ, ո­րոնց մի­ջո­ցով կկա­րո­ղա­նանք ա­պա­հո­վել զին­ծա­ռա­յող­նե­րի և նո­րա­կո­չիկ­նե­րի ի­րա­վա­կան տե­ղե­կաց­վա­ծութ­յու­նը»,-ա­սում է Ա­նա­հիտ Հով­նան­յա­նը՝ ընդ­հան­րա­պես կար­ևո­րե­լով քա­ղա­քա­ցու ի­րա­վա­կան պատ­րաստ­վա­ծութ­յու­նը: «Ես ան­գամ մշա­կել էի մի դա­սըն­թաց, ո­րը կոչ­վում է «­Կեն­դա­նի ի­րա­վունք»: Սա ի­րա­վա­կան կրթութ­յան մի հե­տաքր­քիր ձև­ է, ո­րը խա­ղա­յին դա­սե­րի մի­ջո­ցով ներ­կա­յաց­նում է ի­րա­վա­կան նոր­մեր և­ օ­րենք­ներ: Այ­սինքն բա­վա­րար չէ, որ մարդ պար­զա­պես ի­մա­նա օ­րենք­նե­րը, նա պետք է կա­րո­ղա­նա այդ օ­րենք­նե­րից օգտ­վել, դրանք գոր­ծա­ծել հօ­գուտ ի­րեն, ճա­նա­չել իր տեղն ու դե­րը սո­ցիալ-ի­րա­վա­կան դաշ­տում»: «­Զին­վո­րի մայր» հկ­-ի գլխա­վոր ա­ռա­քե­լութ­յուն­նե­րից մեկն է զին­ծա­ռա­յող­նե­րի և նո­րա­կո­չիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ի­րա­վա­կան ի­րա­զեկ­ման ու տե­ղե­կաց­վա­ծութ­յան մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը, զին­վո­րա­կան օ­րենսդ­րութ­յան հիմ­նա­կան դրույթ­նե­րի ի­րա­զե­կու­մը, նրանց հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յա­նը և­ ի­րա­վա­կան կրթութ­յա­նը:
Այդ նպա­տա­կին է ծա­ռա­յում նաև 2014թ. մեկ­նար­կած «Ի­րա­վա­կան դպրոց­նե­րի ստեղ­ծու­մը մար­զե­րում»  ծրա­գի­րը, ո­րի շրջա­նակ­նե­րում Եր­ևա­նի 4 վար­չա­կան շրջան­նե­րում և Լո­ռու, Գե­ղար­քու­նի­քի, Ա­րա­գա­ծոտ­նի, Ար­մա­վի­րի մար­զե­րում ստեղծ­վե­ցին ի­րա­վա­կան դպրոց­ներ, որ­տեղ տե­ղի բնակ­չութ­յու­նը պետք է ստա­նա ի­րա­վա­կան խորհր­դատ­վութ­յուն և կր­թա­կան ա­ջակ­ցութ­յուն զին­վո­րա­կան օ­րենսդ­րութ­յան, զո­րա­կո­չի, զո­րա­կո­չիկ­նե­րի բուժզն­նութ­յան և զին­ծա­ռա­յութ­յան այլ հար­ցե­րի վե­րա­բեր­յալ: «­Մենք ա­մեն ինչ ա­նում ենք կա­յուն բա­նակ ու­նե­նա­լու հա­մար, ո­րով­հետև ա­մե­նա­ծանր պա­հին մենք բա­նա­կի շուրջն ենք հա­մախմբ­վում: Դա է այ­սօր մեր ա­մե­նա­հաս­տա­տուն, ա­մե­նա­կա­յա­ցած և հե­ռան­կա­րա­յին կա­ռույ­ցը, և մենք պար­տա­վոր ենք դրա հետ հաշ­վի նստել և սա­տա­րել մեր բա­նա­կին, բարձ­րաց­նել մեր զին­վոր­նե­րի ու նրանց ըն­տա­նիք­նե­րի ի­րա­վա­գի­տակ­ցութ­յու­նը, օգ­նել խնդիր­ներ ա­ռա­ջա­նա­լու դեպ­քում դրանք լու­ծե­լու հար­ցում, բա­նակ ուղ­ղոր­դել ոչ միայն ա­ռողջ, այլ բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած ու կիրթ տղա­ներ: Մեր կրթա­կան բո­լոր ծրագ­րե­րը հենց այդ նպա­տա­կին են միտ­ված»,-եզ­րա­փա­կում է Ա­նա­հիտ Հով­նան­յա­նը:

 

   Երևակ - Գիտակրթական համակարգ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ