Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 23:59

ԼՐԱՀՈՍ

Չափագիտության ազգային ինստիտուտ. Ներկան և զարգացման միտումները

­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տը մեր երկ­րում չա­փա­գի­տա­կան խնդիր­նե­րի օ­րենսդ­րո­րեն սահ­ման­ված կար­գի ա­պա­հով­ման և­ ի­րա­կա­նաց­ման ե­րաշ­խա­վորն է:

­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տը  ՀՀ կա­ռա­վա­րութ­յան ո­րոշ­մամբ 2012թ.-ին ճա­նաչ­վել է ­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին մար­մին և­ ի­րեն վե­րա­պահ­ված ի­րա­վա­սութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­նում է չա­փա­գի­տութ­յան բնա­գա­վա­ռում պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն, ստեղ­ծում, պահ­պա­նում և ­կա­տա­րե­լա­գոր­ծում է մե­ծութ­յուն­նե­րի միա­վոր­նե­րի ազ­գա­յին չա­փան­մուշ­նե­րը, կա­տա­րում է չափ­ման մի­ջոց­նե­րի ստու­գա­չա­փում­ներ, հետ­ևե­լիութ­յունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով՝ տրա­մա­չա­փար­կում­ներ, չա­փա­գի­տու­թյան բնա­գա­վա­ռում կադ­րե­րի ու­սու­ցում և ­վե­րա­պատ­րաս­տում, ան­դա­մակ­ցում է ո­լոր­տի մի­ջազ­գա­յին և ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին:

­Կար­ևո­րե­լով մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, 2007թ.-ից ­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տը, որ­պես լիի­րավ ան­դամ, ան­դա­մակ­ցում է ­Կենտ­րո­նա­կան և Ար­ևել­յան Եվ­րո­պա­յի, ա­սիա­կան և­ այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րի երկր­նե­րի չա­փա­գի­տա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի  հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ֆո­րու­մին՝ ԿՕՕՄԵՏ-ին:

ԿՕՕՄԵՏ-ին ան­դա­մակ­ցու­մը թույլ է տա­լիս մաս­նա­կից երկր­նե­րին, հա­մա­ձայ­նեց­ված կա­նոն­նե­րի և ­կար­գե­րի շնոր­հիվ, ա­ռա­վել արդ­յու­նա­վետ լու­ծե­լու ի­րենց երկր­նե­րում ազ­գա­յին մա­կար­դա­կով առ­կա չա­փա­գի­տա­կան խնդիր­նե­րը: Ս­րան նպաս­տում է հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը ԿՕՕՄԵՏ-ի Եվ­րա­սիա­կան ­Չա­փա­գի­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի թվով 15 ­Տեխ­նի­կա­կան ­Կո­մի­տեին:

­Հի­շար­ժան է 2016թ.-ին ­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տի կող­մից Եր­ևա­նում կազ­մա­կեր­պած ԿՕՕՄԵՏ-ի 26-րդ ­նիս­տը՝ 12 ան­դամ-երկ­րի չա­փա­գի­տա­կան կա­ռույց­նե­րի, նաև Օ­րենսդ­րա­կան ­Չա­փա­գի­տութ­յան ­Մի­ջազ­գա­յին ­Կազ­մա­կեր­պու­թյան (OIML-МОЗМ) և ­Չա­փի ու կշռի մի­ջազ­գա­յին բյու­րո­յի (BIPM) ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի  մաս­նակ­ցութ­յամբ:

Այս մի­ջազ­գա­յին ֆո­րու­մը ՀՀ-ում անց­կաց­նե­լը մեր եր­կի­րը աշ­խար­հին ճա­նա­չե­լի դարձ­նե­լու և ­մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին ին­տեգր­վե­լու, դրանց հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հա­ջող­ված մի­ջո­ցա­ռում էր:

­Ներ­կա­յումս ­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տի ձեռ­նար­կած քայ­լե­րը և­ ա­պա­գա­յին միտ­ված զար­գա­ցում­նե­րը արժ­ևոր­վում են ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի կոմ­պե­տեն­տութ­յան ա­պա­հով­մանն ուղղ­ված և ­մի­ջազ­գա­յին պա­հանջ­նե­րին հա­մար­ժեք վե­րա­պատ­րաս­տում­նե­րով:

­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տուտն իր Ու­սում­նա­կան կենտ­րո­նի մի­ջո­ցով՝ հա­մա­ձայն «­Չա­փում­նե­րի միաս­նա­կա­նութ­յան ա­պա­հով­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քի (գլուխ 3, հոդ­ված 11, կետ 14) կազ­մա­կեր­պում է չա­փա­գի­տութ­յան բնա­գա­վա­ռում կադ­րե­րի մաս­նա­գի­տա­ցում, վե­րա­պատ­րաս­տում, օ­րենսդ­րա­կան չա­փա­գի­տութ­յան ո­լոր­տում ստու­գա­չա­փող մաս­նա­գետ­նե­րի ու­սու­ցում, ինչ­պես նաև տրա­մա­չա­փարկ­ման և ­փոր­ձարկ­ման լա­բո­րա­տո­րիա­նե­րի անձ­նա­կազ­մի վե­րա­պատ­րաս­տում, հա­վա­տար­մագր­ման փոր­ձա­գետ­նե­րի ու­սու­ցում և շ­նոր­հում է հա­մա­պա­տաս­խան վկա­յագ­րեր՝ 3 տա­րի գոր­ծո­ղութ­յան ժամ­կե­տով:

­Դա­սըն­թաց­ներն անց­կաց­վում են հաս­տատ­ված ու­սում­նա­կան ծրագ­րե­րով, ին­տե­րակ­տիվ մե­թոդ­նե­րով և­ ար­դիա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով՝ ՀՀ բու­հե­րի դա­սա­խոս­նե­րի և­ ո­լոր­տի փոր­ձա­ռու մաս­նա­գետ­նե­րի  մի­ջո­ցով, ո­րոնք վե­րա­պատ­րաստ­վել են ­Գեր­մա­նիա­յի ­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տի (PTB-ֆի­զի­կա-տեխ­նի­կա­կան դաշ­նա­յին ինս­տի­տուտ) օ­ժան­դա­կութ­յամբ և ծ­րագ­րե­րով:

­Դա­սըն­թաց­նե­րի ծրագ­րե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են OIML-МОЗМ-ի հանձ­նա­րա­րա­կան­նե­րին և ­փաս­տաթղ­թե­րին, ISO և ISO/IEC  շար­քե­րի ստան­դարտ­նե­րի պա­հանջ­նե­րին: Թ­րեյ­նինգ­նե­րը հիմն­ված են մո­դու­լա­յին մո­տե­ցում­նե­րի վրա և ­նե­րա­ռում են օ­րենսդ­րա­կան չա­փա­գի­տութ­յան հի­մունք­նե­րի, չափ­ման մի­ջոց­նե­րի ստու­գա­չափ­ման և տ­րա­մա­չա­փարկ­ման պա­հանջ­նե­րի, չա­փում­նե­րի հետ­ևե­լիութ­յան ա­պա­հով­ման, չա­փում­նե­րի ա­նո­րո­շութ­յուն­նե­րի գնա­հատ­ման, փոր­ձարկ­ման և տ­րա­մա­չա­փարկ­ման լա­բո­րա­տո­րիա­նե­րի ի­րա­վա­սութ­յա­նը ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րի ու­սու­ցում­ներ (ISO/IEC 17025, ISO/IEC 17043 ստան­դարտ­նե­րի պա­հանջ­ներ):

Ու­սում­նա­կան ­Կենտ­րո­նը, որ­պես չա­փում­նե­րի միաս­նա­կա­նութ­յան ա­պա­հով­ման ո­լոր­տում մաս­նա­գի­տա­ցած միակ կա­ռույց, ի­րա­կա­նաց­նում է ՀՀ բու­հե­րի դա­սա­խոս­նե­րի և­ ու­սա­նող­նե­րի ու­սու­ցում­ներ և ­վե­րա­պատ­րաս­տում­ներ, օգ­տա­գոր­ծե­լով ինս­տի­տու­տի լա­բո­րա­տո­րիա­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ինչ­պես նաև  ու­սա­նող­նե­րի և ­մա­գիստ­րոս­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պում է ար­տադ­րա­կան և ­նա­խա­դիպ­լո­մա­յին պրակ­տի­կա­ներ, ա­վար­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ձևա­կերպ­ման խորհր­դատ­վութ­յուն և­ ա­ջակ­ցութ­յուն:

Այս պա­հանջ­ված գոր­ծու­նեութ­յամբ և­ ա­պա­գա մաս­նա­գետ­նե­րին ար­դիա­կան գի­տե­լիք­նե­րով զի­նե­լու հո­գա­ծութ­յամբ ­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տը բա­րի համ­բավ է վաս­տա­կել ՀՀ մի շարք բու­հե­րի շրջա­նում:

­Կապ­ված ո­լոր­տում ներգ­րավ­ված մաս­նա­գետ­նե­րի կոմ­պե­տեն­տութ­յան ցու­ցիչ­նե­րի վե­րա­նայ­ման հետ, ­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տի գլխա­վոր տնօ­րե­նի  ո­րոշ­մամբ Ու­սում­նա­կան ­Կենտ­րո­նի մի­ջո­ցով կանց­կաց­վեն հա­մընդ­հա­նուր վե­րա­պատ­րաս­տում­ներ՝ մի­ջազ­գայ­նո­րեն սահ­ման­ված պա­հանջ­նե­րով:

Ու­սում­նա­կան ­Կենտ­րո­նի 3 տար­վա գոր­ծու­նեութ­յու­նը ա­պա­ցու­ցել է, որ զար­գաց­ման մի­տում­ներն ակն­հայտ են, ինչ­պես նաև հայ­տա­տու­նե­րի շրջա­նում կա­տար­ված հար­ցում­նե­րը բա­ցա­հայ­տել են, որ հատ­կա­պես մեծ պա­հան­ջարկ ու­նեն չափ­ման ա­նո­րո­շութ­յուն­նե­րի գնա­հատ­ման և ­չափ­ման հետ­ևե­լիութ­յան ա­պա­հով­ման հար­ցե­րին նվիր­ված թրեյ­նինգ­նե­րը, ո­րոնք ցան­կա­ցած փոր­ձարկ­ման կամ տրա­մա­չա­փարկ­ման լա­բո­րա­տո­րիա­նե­րի կոմ­պե­տեն­տութ­յան գնա­հատ­ման ին­դի­կա­տոր­ներն են: ­Վե­րը նշված դա­սըն­թաց­նե­րը վա­րե­լու հա­մար նա­խա­տես­վում է ­Կենտ­րո­նի անձ­նա­կազ­մի հա­մալ­րում այդ ո­լոր­տում վե­րա­պատ­րաստ­ված մե­թո­դիստ-թրեյ­ներ­նե­րով:

­Կենտ­րոնն ար­դեն ու­նի իր ծա­ռա­յութ­յուն­նե­րից օգտ­վող այն­պի­սի հե­ղի­նա­կա­վոր և ­մեր երկ­րի հա­մար նշա­նա­կա­լի ու պա­տաս­խա­նա­տու կա­ռույց­ներ, ինչ­պի­սիք են «­Հայ­կա­կան ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յան»-ը, «­Հա­րավ-­Կով­կաս­յան եր­կա­թու­ղի»-ն, «Է­ներ­գե­տի­կա­յի գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ»-ը, ՀՀ ԳԱԱ «­Փոր­ձաքն­նութ­յուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո»-ն:

­Կենտ­րո­նը հե­տա­մուտ է իր հիմ­նա­կան կար­գա­խո­սին, այն է՝ եր­բեք հու­սա­խաբ չա­նել հայ­տա­տու­նե­րին:

Օ­րենսդ­րա­կան չա­փա­գի­տութ­յան ո­լոր­տի, մաս­նա­վո­րա­պես «­Չա­փում­նե­րի միաս­նա­կա­նութ­յան ա­պա­հով­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քով սահ­ման­ված պա­հանջ­նե­րին հան­րութ­յան տար­բեր շեր­տե­րին ի­րա­զե­կու­մը, հիմք ըն­դու­նե­լով այն թե­զի­սը, որ յու­րա­քանչ­յուր սպա­ռող պետք է ու­նակ լի­նի սե­փա­կան գի­տե­լիք­նե­րով ո­լոր­տում ծա­գած խնդիր­նե­րը լու­ծե­լու և դ­րանց մի­ջո­ցով ի­րեն պաշտ­պա­նե­լու, ո­րը թույլ կտա բարձ­րաց­նե­լու չա­փա­գի­տութ­յան տե­ղի և ­դե­րի մա­սին հան­րութ­յան վար­կա­նի­շը և գ­նա­հա­տա­կա­նը:

­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տը լուրջ ու­շադ­րութ­յուն է դարձ­նում գի­տա­կան չա­փա­գի­տութ­յան զար­գաց­մա­նը:

­Չա­փա­գի­տութ­յան հիմ­նա­րար ուղ­ղութ­յու­նը՝ գի­տա­կան չա­փա­գի­տութ­յու­նը, հա­մար­վե­լով չա­փիչ տեխ­նի­կա­յի հիմ­քը, զբաղ­վում է չա­փում­նե­րի բազ­մա­կող­մա­նի ու­սում­նա­սի­րութ­յամբ. չա­փում­նե­րի մե­թոդ­նե­րով և ­մե­թո­դի­կա­նե­րով, ֆի­զի­կա­կան մե­ծութ­յուն­նե­րով, չափ­ման միա­վոր­նե­րով, չա­փան­մուշ­նե­րի ստեղծ­մամբ և ­կա­տա­րե­լա­գործ­մամբ, չա­փում­նե­րի արդ­յունք­նե­րով, չա­փում­նե­րի սխա­լանք­նե­րով և­ այլն: Ա­ռանձ­նաց­վում և ­մեծ տեղ է տրվում սար­քա­վո­րում­նե­րի ճշտութ­յա­նը և վս­տա­հութ­յա­նը:

­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տի ու­սում­նա­կան և ­գի­տա­կան բլոկ­նե­րը կա­ռա­վար­վում և հս­կե­լի են դառ­նում ո­րա­կի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ISO 9001:2015 ստան­դար­տով սահ­ման­ված պա­հանջ­նե­րի ներդր­ման և­ արդ­յու­նա­վե­տու­թյան գնա­հատ­ման մի­ջո­ցով: Ար­դեն այս խնդրով բարձ­րա­դիր ղե­կա­վա­րութ­յան հա­մար կազ­մա­կերպ­վել են տե­ղե­կատ­վա­կան սե­մի­նար­ներ:

2017 թվա­կա­նը թեժ է լի­նե­լու. գոր­ծարկ­ված ըն­թա­ցա­կար­գե­րի, մաս­նա­վո­րա­պես ո­րա­կի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի  ստան­դար­տի վեր­ջին վեր­սիա­յի կի­րա­ռու­մը կա­պա­հո­վի ­Չա­փա­գի­տութ­յան ազ­գա­յին ինս­տի­տու­տի գոր­ծա­ռույթ­նե­րի հստակ ի­րա­կա­նա­ցու­մը, թա­փան­ցի­կութ­յու­նը, գոր­ծըն­թաց­նե­րի հետ­ևե­լիութ­յու­նը, ան­հա­մա­պա­տաս­խա­նութ­յուն­նե­րի բա­ցա­հայ­տու­մը, ուղ­ղիչ և ­կան­խար­գե­լիչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը, և­ որ ա­մե­նա­կար­ևորն է՝ կնպաս­տի անձ­նա­կազ­մի պա­տաս­խա­նատ­վութ­յան բարձ­րաց­մա­նը, բա­րե­լավ­ման լու­ծում­նե­րի և­ ա­ռա­ջարկ­նե­րի մի­ջո­ցով չա­փում­նե­րի միաս­նա­կա­նութ­յան ա­պա­հով­ման ո­լոր­տի ա­ռա­ջըն­թա­ցին:

 

 Երևակ - Գիտակրթական համակարգ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ