Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 23:45

ԼՐԱՀՈՍ

«Բանալի» ընտանիքի կենտրոն. Հա­ճույ­քով մե­ծա­ցող ե­րե­խա­նե­րը մեր հու­սա­լի ա­պա­գան են…

«Բանալի» ընտանիքի կենտրոնի առաքելությունն է օգնել հոգեբանական խնդիրներ՝ վախեր, ան­հանգս­տութ­յուն­ներ, նե­ղաց­կո­տութ­յուն ձևա­վո­րած ե­րե­խա­նե­րին հաղ­թա­հա­րել դրանք և ն­պաս­տել  նրանց հո­գե­կան ա­ռող­ջութ­յան պահ­պան­մա­նը:   Ու­սում­նա­սի­րե­լով ե­րե­խա­նե­րի հետ արդ­յու­նա­վետ հո­գե­բա­նա­կան աշ­խա­տանք­նե­րի տար­բեր երկր­նե­րի փոր­ձը՝ կենտ­րո­նի հա­մա­հիմ­նա­դիր, հո­գե­բա­նա­կան գծով տնօ­րեն Նա­րի­նե Իս­րա­յել­յա­նը ստեղ­ծել է «­Բա­նա­լի մե­թո­դը»:  «Բանալի»  հա­ճա­խում են   1,5-12 տա­րե­կան ե­րե­խա­ներ:

 Կենտրոնի զարգացման մեթոդների արդյունավետության մասին՝ Նարինե Իսրայելյանի հետ զրույցում:

Տի­կին Իս­րա­յել­յան, ներ­կա­յաց­րեք խնդրեմ  «­Բա­նա­լի» ըն­տա­նի­քի կենտ­րո­նի ա­ռա­քե­լութ­յու­նըին­չո ՞ւ «­Բա­նա­լի»:

 

- Մեր ա­ռա­քե­լութ­յունն է օգ­նել ե­րե­խա­նե­րին հաղ­թա­հա­րել վա­խերն ու ան­հանգս­տութ­յուն­նե­րը,  նե­ղաց­կո­տութ­յու­նը, հո­գե­բա­նա­կան  տար­բեր բար­դույթ­նե­րը, նպաս­տել ե­րե­խա­նե­րի  ինք­նա­ճա­նաչ­մա­նը, օգ­նել ձևա­վո­րել զգաց­մունք­նե­րը կա­ռա­վա­րե­լու ճիշտ հմտութ­յուն­ներ, և­ ա­մե­նա­կար­ևոր  աշ­խա­տան­քա­յին նպա­տա­կը սո­վո­րեց­նել հա­ճույ­քով խո­սել և շփ­վել հա­սա­կա­կից­նե­րի հետ: Արդ­յուն­քում աշ­խա­տան­քա­յին  ծրագ­րե­րը «դե­պի ման­կա­պար­տեզ»  և «դե­պի դպրոց»  ա­վարտ­վում են,  երբ ե­րե­խա­ներն ի­րենց շփման մեջ  զգում են  վստահ, ա­պա­հով, կա­րո­ղա­նում են հա­ճույ­քով  հա­ճա­խել և սո­վո­րել տար­բեր ման­կա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րում:

Կենտ­րո­նը կոչ­վում է «բա­նա­լի», ո­րով­հետև մեր մաս­նա­գետ­նե­րը «բա­նա­լու»  մի­ջո­ցով «բա­ցում են» ե­րե­խա­նե­րի նե­րաշ­խար­հը, իսկ ըն­տա­նի­քի կենտ­րոն,   քա­նի որ  ե­րե­խա­նե­րի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­վում են նաև ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը:

Ե­րե­խա­յի կյան­քում ա­մե­նա­կար­ևոր մար­դը մինչև ո­րո­շա­կի տա­րի­քը մայրն է: Իսկ ըն­տա­նի­քի մյուս ան­դամ­նե­րը օգ­նում են մայ­րի­կին  մայր-ե­րե­խա  զգաց­մուն­քա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ա­վե­լի վստահ լի­նել: Ընդ­հան­րա­պես, շփման ո­րո­շա­կի խնդիր­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի մայ­րե­րին ան­վա­նում են սա­ռը մայ­րիկ­ներ: Բայց իմ կար­ծի­քով դա չի վե­րա­բեր­վում հայ մայ­րե­րին:

Երբ ծնո­ղի զգաց­մուն­քա­յին կա­պը ե­րե­խա­յի հետ իր մեջ կրում է պա­տաս­խա­նատ­վութ­յան վախ, կա­րող է ձևա­վոր­վել 2 ծայ­րա­հեղ մո­տե­ցում՝ գե­րու­շադ­րութ­յուն, և հա­կա­ռա­կը՝ թվաց­յալ ան­տար­բե­րութ­յուն:

Ի պա­տաս­խան այս­պի­սի մայր-մո­դե­լի, ե­րե­խա­նե­րի մոտ ձևա­վոր­վում է ընկճ­վա­ծութ­յուն,  նրանք փակ­վում են, չեն շփվում, դառ­նում են միայ­նակ և­ ագ­րե­սիվ, չեն կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րել բար­կութ­յու­նը, նե­ղաց­կո­տութ­յու­նը, և ձ­ևա­վոր­վում են վա­խեր: 

«­Բա­նա­լի»  կենտ­րո­նի կրթա­կան կար­ևոր ուղղ­վա­ծութ­յուն­նե­րից է նաև  ծնող­նե­րին հո­գե­բա­նա­կան գի­տե­լիք­նե­րով զի­նե­լը,  որ­պես­զի նախ  նրանք կա­րո­ղա­նան ի­րենց զգաց­մունք­նե­րը բա­ցա­հայ­տել ու ար­տա­հայ­տել , ա­պա ե­րե­խա­յի հետ հա­մա­տեղ զգաց­մունք­նե­րով ա­ռաջ­նորդ­վել:  Մենք օգ­նում ենք ծնող­նե­րին ճա­նա­չել ե­րե­խա­յի հո­գե­կա­նի  բնա­կա­նոն զար­գաց­ման օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րը և­ ըստ դրա հաս­կա­նալ՝ արդ­յոք ե­րե­խա­յի մոտ  ձևա­վոր­վել է հո­գե­բա­նա­կան խնդիր, թե ոչ:

 

Մեր նպա­տա­կը ե­րե­խա­յի աչ­քե­րով ըն­տա­նի­քում այն­պի­սի ներ­դաշ­նակ  մթնո­լորտ ստեղ­ծելն է, որ ե­րե­խան ա­սի. «Ինչ լավ է լի­նել ձե­զա­նից մե­կը»: Ե­թե ծնո­ղը միա­նում է մեզ, շատ ա­րագ հաս­նում ենք արդ­յուն­քի:

«­Բա­նա­լին», կա­րե­լի է ա­սել,  Հա­յաս­տա­նում հո­գե­բա­նա­կան ուղղ­վա­ծութ­յամբ ա­ռա­ջին զար­գաց­ման ըն­տա­նի­քի կենտ­րոնն է: Ո՞ւմն էր գա­ղա­փա­րը:

- Գա­ղա­փարն իմ մեջ հղա­ցել է եր­կար տա­րի­ներ ա­ռաջ, երբ ստեղ­ծե­լով և ղե­կա­վա­րե­լով ման­կա­կան հան­րա­պե­տա­կան հո­գե­բու­ժա­կան դիս­պան­սե­րի և քա­ղա­քա­յին նյար­դա­բա­նա­կան  հի­վան­դա­նո­ցի հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յութ­յու­նը, ինձ հա­մար ո­րո­շե­ցի օգ­նել  ե­րե­խա­նե­րին հաղ­թա­հա­րել ի­րենց հո­գե­բա­նա­կան խնդիր­նե­րը և չձ­ևա­վո­րել հո­գե­կան հի­վան­դութ­յուն:­Պի­տի ա­սեմ՝ կրթա­կան հե­տաքր­քիր ճա­նա­պարհ եմ ան­ցել:  Ա­ռա­ջին մաս­նա­գի­տութ­յունս ստա­ցել եմ ԶՈՈ-ՎԵՏ ինս­տի­տու­տում, ո­րից հե­տո ԵՊՀ կի­րա­ռա­կան հո­գե­բա­նութ­յան կենտ­րո­նում, այ­նու­հետև  սո­վո­րել և­ աշ­խա­տել եմ Սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վութ­յան նա­խա­րա­րութ­յա­նը կից Բժշ­կա-սո­ցիա­լա­կան վե­րա­կանգ­նո­ղա­կան հի­վան­դա­նո­ցի նո­րա­բաց հո­գե­բա­նա­կան վե­րա­կանգ­նո­ղա­կան բա­ժան­մուն­քի ֆրան­սիա­կան հո­գե­վեր­լու­ծա­կան դպրո­ցի հո­գե­թե­րապևտ մաս­նա­գի­տաց­մամբ: Իսկ երբ սկսե­ցի աշ­խա­տել ման­կա­կան հի­վան­դա­նո­ցում, ե­րե­խա­նե­րի հետ  հո­գե­բա­նա­կան աշ­խա­տանքն ինձ հա­մար դար­ձավ նա­խա­պատ­վե­լի:

Աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեութ­յունս ինձ տվեց մեծ փորձ՝ ու­սում­նա­սի­րե­լու և վեր­լու­ծե­լու ե­րե­խա­նե­րին, թե ինչ­պես են նրանք ի­րենց վա­խե­րի, լար­վա­ծութ­յան. կոնֆ­լիկ­տա­յին զգա­ցում­նե­րը չկա­ռա­վա­րե­լու պատ­ճա­ռով   դառ­նում «հո­գե­կան հի­վան­դութ­յան կրող­ներ», «ար­տոն­յալ հի­վանդ­ներ», և  ո­րո­շե­ցի օգ­նել նրանց:

Խոսքն այն  ե­րե­խա­նե­րի մա­սին է, ո­րոնց ո­րո­շա­կի ան­կա­րո­ղութ­յու­նը դառ­նում է «մե­ծա­րանք» ի­րենց  ըն­տա­նի­քի կամ հա­սա­րա­կութ­յան կող­մից, և­ երբ այդ­պի­սի ե­րե­խա­նե­րը ա­ռողջ ե­րե­խա­նե­րի հետ նե­րառ­վում են կրթա­կան հաս­տա­տութ­յուն­ներ, ի­րենց նկատ­մամբ պետք է ձևա­վո­րել ճիշտ հո­գե­բա­նա­կան մո­տե­ցում: Իմ կար­ծի­քով  նե­րա­ռա­կան կրթութ­յան նպա­տակն այն է, որ ե­րե­խա­նե­րը ձգտեն  նման­վել և  ին­տեգր­վել ա­ռողջ ե­րե­խա­նե­րին, այլ ոչ թե   ձևա­վո­րել ան­կա­րող մնա­լու ար­տո­նութ­յու­նը, իսկ մենք շատ ու­նենք օ­րի­նակ­ներ,երբ ու­սուց­չու­հին բո­լոր ա­շա­կերտ­նե­րին պար­տադ­րում է կա­տա­րել հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րը, իսկ նե­րա­ռա­կան կրթութ­յան ե­րե­խա­նե­րին ա­զա­տում է այդ ա­ռա­ջադ­րանք­նե­րից:  Երբ վաղ տա­րի­քում վա­խա­յին հո­գե­բա­նա­կան խնդիր ու­նե­ցող  ե­րե­խա­յի մոտ ախ­տո­րո­շում են  «շփման ան­կա­րո­ղութ­յուն», և չեն  ջա­նում իր մեջ զար­գաց­նել  կա­րո­ղութ­յուն­ներ, նրան  թույլ են տա­լիս ապ­րել չսո­վո­րե­լով, լի­նել «ար­տոն­յալ»: Այս պա­րա­գա­յում  բնա­կան է, որ ե­րե­խա­յի  մոտ կա­րող է ա­ռա­ջա­նալ մտա­վոր հե­տամ­նա­ցութ­յուն: Մինչ­դեռ չա­փա­զանց կար­ևոր է խնդրի լու­ծու­մը ի­րա­կա­նաց­նել ճիշտ ժա­մա­նա­կին: Խոսքս հո­գե­բա­նա­կան կոնֆ­լիկ­տա­յին վար­քով ե­րե­խա­նե­րի մա­սին է: «­Բա­նա­լի»  մե­թո­դի ա­ռա­քե­լութ­յունն է վաղ հա­սա­կից օգ­նել ե­րե­խա­նե­րին դառ­նալ ինք­նա­ճա­նաչ, ա­վե­լի պատ­րաստ դրա­կան ըն­կա­լե­լու ի­րենք ի­րենց և շր­ջա­պա­տող աշ­խար­հը:

8 տա­րի  Խն­կո Ա­պոր ան­վան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րա­նում ղե­կա­վա­րե­լով հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յութ­յու­նը  և շփ­վե­լով շատ խե­լա­ցի, գի­տե­լիք սի­րող ե­րե­խա­նե­րի հետ, հաս­տատ­վեց իմ ցան­կութ­յու­նը՝ հիմ­նե­լու «­Բա­նա­լի» կենտ­րո­նը:

Ո՞րն է ՝«­Բա­նա­լի»  յու­րա­հա­տուկ մե­թո­դի գաղտ­նի­քը:

- Այս մե­թո­դը ստեղ­ծել եմ եր­կար տա­րի­նե­րի գոր­ծու­նեութ­յան ըն­թաց­քում­՝ու­սում­նա­սի­րե­լով ե­րե­խա­նե­րի հետ արդ­յու­նա­վետ հո­գե­բա­նա­կան աշ­խա­տանք­նե­րի տար­բեր երկր­նե­րի փոր­ձը: Մե­թոդն ան­վա­նում եմ  ֆրան­սիա­կան հո­գե­վեր­լու­ծութ­յան, սո­վե­տա­կան ման­կա­վար­ժութ­յան և հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մո­դե­լի խառ­նուրդ.  արդ­յու­նա­վետ և ժա­մա­նա­կա­կից մե­թոդ, ո­րը ցույց է տա­լիս,  թե ինչ­պի­սին պետք է լի­նի ե­րե­խան, որ­պես սո­ցիա­լա­կան անձ իր սո­ցիու­մին և­ ար­դի ժա­մա­նա­կին հա­մա­պա­տաս­խան: Մեր հնարք­նե­րի, խա­ղե­րի, մուլ­տե­րի, հե­քիաթ­նե­րի հիմ­քում  ըն­կած են այն բո­լոր մի­ջոց­նե­րը, ո­րի շնոր­հիվ  ե­րե­խա­յին դարձ­նում ենք  հա­սա­րա­կութ­յան ան­դամ,  բայց դրա վրա հե­նում ենք հո­գե­կա­նի ճա­նաչ­ման և կա­ռա­վար­ման մե­թո­դը, ո­րը հենց «բա­նա­լի» մե­թոդն է:  Մենք ե­րե­խա­յին օգ­նում ենք կա­ռա­վա­րել և ճիշտ դրսևո­րել սե­փա­կան զգաց­մունք­նե­րը՝ ու­րա­խութ­յան, բար­կութ­յան, տխրութ­յան, կա­րո­տի և­ այլն: Իսկ հո­գե­բա­նա­կան աշ­խա­տան­քի ա­ռա­ջին կար­ևոր քայ­լը ե­րե­խա­յի վա­խե­րի բա­ցա­հայ­տումն ու հաղ­թա­հա­րումն է:

 

Մեր հա­սա­րա­կութ­յու­նում քիչ չեն ե­րե­խա­նե­րը, ո­րոնք 2.5-3 տա­րե­կա­նում դեռ  չեն կա­րո­ղա­նում ա­զատ խո­սել, շփվել, ինք­նու­րույն խա­ղալ: Որ­պես հո­գե­թե­րապևտ, կնշե՞ք, թե ո­րոնք են պատ­ճառ­նե­րը, ի՞նչ խնդիր­ներ կա­րող են ա­ռա­ջա­նալ դրա արդ­յուն­քում, ինչ­պե՞ս հաղ­թա­հա­րել խնդի­րը:

- Երբ ինչ-որ մե­կը, ա­ռա­վել ևս մ­տե­րի­մը, վա­խեց­նում կամ նե­ղաց­նում  է ե­րե­խա­յին, ե­րե­խան հա­ճախ ա­սում է. «Ես ձեզ հետ չեմ խո­սում»: Եվ, ե­թե փոք­րի­կի  մոտ դեռ չի ձևա­վոր­վել բարձ­րա­ձայն խոս­քը, նա ընդ­հան­րա­պես կա­րող է ո­րո­շել  չխո­սել, այդ թվում՝ նաև իր ծնո­ղի հետ: Երբ 2-2.5 տա­րե­կան ե­րե­խա­նե­րը դեռ չեն խո­սում և ժես­տե­րը չեն բա­վա­կա­նաց­նում ի­րենց ցան­կութ­յուն­նե­րը լիար­ժեք ար­տա­հայ­տե­լու հա­մար, նրանք ստիպ­ված դի­մում են լա­ցի,ճի­չի, և լա­ցում են այն­քան ժա­մա­նակ մինչև հաս­նում են ի­րենց ու­զա­ծին, կամ սպառ­վում, թու­լա­նում, քնում են:

Լացն ու ճի­չը մեզ բնազ­դով տրված է որ­պես ա­սե­լիք մինչև ո­րո­շա­կի տա­րի­քը: Իսկ ե­թե մենք չենք օգ­նում ե­րե­խա­յին, որ նա հա­ճույ­քով մուտք գոր­ծի  բա­նա­վոր խոս­քի դաշտ,  նա կշա­րու­նա­կի օգ­տա­գոր­ծել այն, ինչն ի­րեն տրված է  բնազ­դով: «­Բա­նա­լի» ըն­տա­նի­քի կենտ­րո­նի՝ իմ կող­մից մշտա­կան վե­րա­պատ­րաս­տում անց­նող մաս­նա­գետ­նե­րը  «­Սո­վո­րենք խո­սել հա­ճույ­քով» ծրագ­րի շրջա­նակ­նե­րում հո­գե­վեր­լու­ծո­րեն են մո­տե­նում յու­րա­քանչ­յուր խնդրին և ջերմ խա­ղա­յին մթնո­լոր­տում օգ­նում են ե­րե­խա­նե­րին ձևա­վո­րել ա­զատ խոս­քի մի­ջո­ցով ի­րենց զգա­ցում­ներն ար­տա­հայ­տե­լու կա­րո­ղութ­յուն: Ե­րե­խա­նե­րը սո­վո­րում են բարձ­րա­ձայ­նել ի­րենց մտքե­րը,  բա­նակ­ցել, հա­մո­զել, բա­ցատ­րել, իսկ ծնող­նե­րը ստա­նում են պրակ­տիկ խոր­հուրդ­ներ, թե ինչ­պես շա­րու­նա­կեն մեր աշ­խա­տան­քը տա­նը:

Մեզ դի­մում են նաև Ռու­սաս­տա­նից, Ա­մե­րի­կա­յից,Ֆ­րան­սիա­յից, Հո­լան­դիա­յից և­ այլ երկր­նե­րից  ժա­մա­նած հայ ըն­տա­նիք­ներ, ո­րոնց ե­րե­խա­ներն ու­նեն հա­յե­րեն խոս­քի զար­գաց­ման հա­պա­ղում:

Հա­յաս­տա­նում գոր­ծում են ման­կա­կան զար­գաց­ման մի շարք կենտ­րոն­ներ: Ինչ­պե՞ս կգնա­հա­տեք այս կենտ­րոն­նե­րի զգա­լի ա­ճը մեր երկ­րում:

-Ու­րախ եմ , որ ե­րե­խա­նե­րի հա­մար հե­տաքր­քիր, գի­տե­լի­քով լի զար­գաց­ման կենտ­րոն­նե­րը շա­տա­նում են: Կար­ծում եմ ՝ մեր խե­լա­ցի բա­լիկ­նե­րին օգ­նել ճա­նա­չել ի­րենց և­ ի­րենց շրջա­պա­տող աշ­խար­հը ոչ միայն ցան­կա­լի է, այլ պար­տա­դիր, որ­պես­զի ի­րենք մե­ծա­նան վստա­հե­լով ի­րենց կա­րո­ղութ­յուն­նե­րին և­ ա­պա­գա­յում լի­նեն լիար­ժեք շփվող մե­ծա­հա­սակ: Կու­զե­նամ , որ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն ձևա­վոր­վի հո­գե­բա­նա­կան ուղղ­վա­ծութ­յուն ու­նե­ցող մեր կենտ­րո­նի և զար­գաց­ման այլ կենտ­րոն­նե­րի ե­րի­տա­սարդ մաս­նա­գետ­նե­րի միջև և կր­թա­կան ա­ռու­մով լի­նի շա­րու­նա­կա­կան, որ­պես­զի հե­տաքր­քիր «բա­նա­լի­նե­րը», ո­րոնք օգ­տա­գոր­ծում ենք մենք, երբ վեր­նագ­րում ենք կրթա­կան-հո­գե­բա­նա­կան աշ­խա­տան­քը «­Սո­վո­րում ենք խո­սել հա­ճույ­քով», «­Սո­վո­րում ենք սի­րել սո­վո­րե­լը» ի­րենց հո­գե­վեր­լու­ծա­կան բո­վան­դա­կութ­յամբ հա­սա­նե­լի լի­նեն ի­րենց: Այդ բա­նա­լի­նե­րը օգ­նում են ե­րե­խա­նե­րին զար­գաց­նել ի սկզբա­նե բնութ­յու­նից տրված ի­րենց կա­րո­ղութ­յուն­նե­րը՝ կա­րո­ղա­նալ դրանք ար­տա­հայ­տել լա­վի, գե­ղե­ցի­կի, ու­ժե­ղի մի­ջո­ցով: 

Ես կար­ծում եմ մեր այ­սօր­վա մե­ծե­րիս օգ­նութ­յամբ՝ հա­ճույ­քով շփվող, հա­ճույ­քով խո­սող, հա­ճույ­քով սո­վո­րող, փաս­տո­րեն հա­ճույ­քով մե­ծա­ցող ե­րե­խա­նե­րը մեր հու­սա­լի ա­պա­գան են:   

 

 Երևակ - Գիտակրթական համակարգ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ