Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:08

ԼՐԱՀՈՍ

Սի­րող ըն­տա­նիք յու­րա­քանչ­յուր ե­րե­խա­յի հա­մար

«Ինձ ծնող­ներս թո­ղե­ցին, երբ հորս մո­տից փող գո­ղա­ցա: Բռն­վե­ցի՛։ Տ­նից հա­նե­ցին… խմե­լու փողն էի տա­րել. սխալ էի, բայց փոքր էի ու ու­տել ու­զում էի։  Եր­ևի ե­թե մի քիչ մեծ լի­նեի՝ էդ­պես չէր լի­նի. եր­ևի… »

Ա­միս­ներ ա­ռաջ ծա­նո­թա­ցա մի ե­րի­տա­սար­դի հետ, ով ման­կա­տանն էր հայտն­վել տա­կա­վին ե­րե­խա հա­սա­կում ու այն­տե­ղից, բա­րե­բախ­տա­բար, ըն­կել մի ըն­տա­նիք, որ­տեղ էլ մե­ծաց­րել են հմա­յիչ, բա­րե­սիրտ ու գրա­գետ այս նկար­չին։ Օգ­նութ­յուն էր փնտրում։ Ու­զում էր կեն­սա­բա­նա­կան ծնող­նե­րին գտնել, ո­րոնց չէր տե­սել ար­դեն տասն­յակ տա­րի­ներ։ Հար­ցին, թե ին­չի՞ հա­մար՝ նա պա­տաս­խա­նեց, որ ինքն էլ չգի­տի։ ՈՒղ­ղա­կի սրտի կան­չին է հետ­ևում…

Ոչ մի ե­րե­խա չպետք է հա­սակ առ­նի միայ­նակ …

Վի­ճա­կագ­րութ­յամբ Հա­յաս­տա­նում շատ են նմա­նօ­րի­նակ դեպ­քե­րը. ծնող­ներ ու­նե­ցող «որբ»-ը մե­ծա­նում է, կա­յա­նում ու ան­լիար­ժե­քութ­յան մեծ բա­ցը լրաց­նե­լու  ցան­կութ­յամբ փնտրտու­քի մեջ հայտն­վում, օգ­տա­գոր­ծում բո­լոր հնա­րա­վոր և­ անհ­նար ռե­սուրս­նե­րը գտնե­լու ու գո­նե մեկ ան­գամ խո­սե­լու իր անց­յա­լի ու անց­յա­լից վա­զող, ա­պա­գան իր խար­խուլ ու­սե­րի վրա պա­հող ներ­կա­յի մա­սին։

            ­Սո­ցիա­լա­կան ծանր վի­ճակ, հար­բե­ցո­ղութ­յուն, բռնութ­յուն, աղ­քա­տութ­յուն… Հա­յաս­տա­նում, ըստ ՄԱԿ-ի ման­կա­կան հիմ­նադ­րա­մի  տվյալ­նե­րի, ե­րե­խա­նե­րի 64%-ն­ աղ­քատ է։ Ե­րե­խա­յի կրթութ­յան ո­րա­կը, ֆի­զի­կա­կան մի­ջա­վայ­րը, արդ­յո՞ք նա ու­նի խա­ղա­լու հա­մար անվ­տանգ պայ­ման­ներ, ե­րե­խա­յի ըն­տա­նե­կան ի­րա­վի­ճա­կը, պայ­ման­նե­րը, կա­ցա­րա­նը… այս ա­մե­նը են­թարկ­վել են եր­կա­րա­ժամ­կետ հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ՄԱԿ-ի ման­կա­կան հիմ­նադ­րա­մի կող­մից։ Ս­րանց գու­մար­վում է տե­ղա­կան սո­ցիա­լա­կան ծայ­րա­հեղ և մի­ջին ըն­չազր­կութ­յու­նը, ինչն էլ իր հեր­թին հան­գեց­նում է ոչ քիչ թվով ե­րե­խա­նե­րի՝ ման­կատ­նե­րում և խ­նա­մա­կա­լա­կան այլ հաս­տա­տութ­յուն­նե­րում հայտն­վե­լուն։ Խնդ­րին, պե­տութ­յան կող­մից նա­խա­տես­ված, սա­կայն ճիշտ ժա­մա­նա­կին չցու­ցա­բե­րած հա­մա­պա­տաս­խան ու­շադ­րութ­յու­նը, մո­տե­ցումն ու լու­ծում­նե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նպաս­տում են ման­կալ­քութ­յան, «վթա­րա­յին» կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի փլուզ­ման և կեն­դա­նի ծնող­նե­րի գո­յութ­յան փաս­տին հա­կա­ռակ որ­բա­ցած­նե­րի մեծ դժբախ­տութ­յա­նը։

Ծայ­րա­հեղ մտա­հո­գիչ խնդիր­ներ, ո­րոնց մա­սին խոս­վում է ան­դա­դար, իսկ կա­տար­վող գոր­ծե­րը ծա­ռա­ցած խնդրի ար­մատ­նե­րի կող­քին ուղ­ղա­կի փոքր ծա­ղիկ­ներ են։ «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղեր» հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամն ու­նի իր մո­տե­ցում­նե­րը:  Այս­տեղ հայտն­ված ե­րե­խա­նե­րից գրե­թե յու­րա­քանչ­յուրն ու­նի ծնող։ Եվ հիմ­նադ­րա­մի  գերն­պա­տակն է, որ ե­րե­խան մե­ծա­նա իր ծնո­ղի կող­քին, և­ որ ըն­տա­նի­քը կա­րո­ղա­նա ճիշտ կա­տա­րել իր գոր­ծա­ռույ­թը։ Մեր երկ­րում ման­կալ­քութ­յունն ու­նի սո­ցիալ-տնտե­սա­կան և մի շարք այլ բա­րո­յա-հո­գե­բա­նա­կան և­ ա­ռող­ջա­պա­հա­կան ծան­րակ­շիռ պատ­ճառ­ներ։  Ըստ վի­ճա­կագ­րու­թան՝ քիչ չեն դեպ­քե­րը, երբ հայ ըն­տա­նի­քում ե­րե­խան զուրկ է մնում ծնո­ղա­կան ու­շադ­րութ­յու­նից և­ այ­նու­հետ նաև խնա­մա­կա­լութ­յու­նից, երբ հայ­րը ֆի­նան­սա­պես ըն­տա­նի­քին ա­ջակ­ցե­լու ի զո­րու չլի­նե­լու պատ­ճա­ռով, իր բա­ցը լրաց­նում է խմիչ­քին կամ թմրան­յու­թին տրվե­լով և հայտն­վե­լով հո­գե­բա­րո­յա­կան ճգնա­ժա­մի մեջ, իսկ մայրն ուղ­ղա­կի հե­ռա­նում է ըն­տա­նի­քից՝ ան­զո­րութ­յու­նից ու ա­նե­լա­նե­լի վի­ճա­կի դեմ պայ­քա­րե­լու մի­ջոց­ներ չու­նե­նա­լու հնա­րա­վո­րութ­յու­նից: Այդ ա­մե­նի արդ­յուն­քում ե­րե­խան սո­ցիա­լա­կան աշ­խա­տող­նե­րի կամ հենց ծնո­ղի միջ­նոր­դութ­յամբ հայտն­վում է խնա­մա­կա­լա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րում։ Ե­րե­խա­նե­րը «ՍՕՍ Ման­կա­կան Գ­յու­ղեր» են գա­լիս  ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րութ­յան կող­մից տրված ու­ղեգ­րով։

            ­Ծա­նո­թա­նանք «ՍՕՍ Ման­կա­կան Գ­յու­ղեր» հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեութ­յա­նը։ 1990 թվա­կա­նին Հա­յաս­տա­նը դար­ձավ աշ­խար­հի 132 երկր­նե­րում գոր­ծող «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղեր» կազ­մա­կեր­պութ­յան ան­դամ և­ իր դռնե­րը բա­ցեց 1988 թ. ա­ղե­տա­լի երկ­րա­շար­ժից տու­ժած ե­րե­խա­նե­րի առջև՝ նպա­տակ ու­նե­նա­լով նրանց տա­լու լիար­ժեք ըն­տա­նե­կան խնամք և դաս­տիա­րա­կութ­յուն։ Գ­յու­ղը եր­բեք չի ըն­կալ­վել որ­պես ման­կա­տուն, ինչ­պես ի­րենց՝ ե­րե­խա­նե­րի, այն­պես էլ ողջ աշ­խա­տա­կազ­մի կող­մից։ Սա տուն է՝ ըն­տա­նիք, որ­տեղ տի­րում է սեր, հար­գանք, հո­գա­տա­րութ­յուն…

            ­Հիմ­նադ­րա­մի ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղութ­յու­նը ըն­տա­նե­կան տի­պի խնամքն է և­ ըն­տա­նի­քի ամ­րապն­դու­մը։ «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղեր» Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յան գերն­պա­տակն է ե­րե­խա­յին չզրկել սե­փա­կան ըն­տա­նի­քի խնա­մա­կա­լութ­յու­նից՝ միև­նույն ժա­մա­նակ ամ­րապն­դե­լով, օգ­նե­լով ու ա­ջակ­ցե­լով ե­րե­խա-ծնող փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի և հո­գե­բա­նա­կան տրա­մադր­վա­ծութ­յան կա­յու­նաց­մա­նը։ Ըն­տա­նի­քի ամ­րապն­դում, անհ­րա­ժեշ­տութ­յան և հ­նա­րա­վո­րութ­յան դեպ­քում՝ ե­րե­խա­յի ժա­մա­նա­կա­վոր, իսկ ան­դառ­նա­լի դեպ­քե­րում՝ եր­կա­րա­ժամ­կետ խնա­մա­կա­լութ­յուն… սրանք են ՍՕՍ Ման­կա­կան Գ­յու­ղեր Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յան ան­փո­փոխ գոր­ծա­ռույթ­նե­րը ար­դեն ա­վե­լի քան վաթ­սուն տա­րի։ Փո­փոխ­վում են միայն դաս­տիա­րակ­չա­կան շեշ­տադ­րում­նե­րը, մո­տե­ցում­ներն ու դրսևո­րում­նե­րը։

Ի տար­բե­րութ­յուն պե­տա­կան ման­կատ­նե­րի և խ­նա­մա­կա­լա­կան այլ հաս­տա­տու­թյուն­նե­րի՝ «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» հա­մար կար­ևոր եր­կու հան­գա­մանք կա ե­րե­խա­յի կրթութ­յան ու դաս­տիա­րա­կութ­յան ա­ռու­մով՝ լիար­ժեք մաս­նա­գի­տա­կան կրթութ­յուն և դ­րա­նից բխող՝ սո­ցիա­լա­կան կրթութ­յուն, ին­չը թույլ կտա ար­դեն ե­րի­տա­սարդ տա­րի­քում լի­նե­լու հա­սա­րա­կութ­յան լիար­ժեք ան­դամ, ու­նե­նա­լու կա­յուն ե­կա­մուտ և վս­տահ լի­նե­լու ա­պա­գա­յի հու­սա­լի հե­ռան­կա­րի հան­դեպ։

Ան­հա­մե­մա­տե­լի են գոր­ծա­զուրկ և, գո­նե, նվա­զա­գույն, բայց կա­յուն ե­կա­մուտ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի կե­ցութ­յու­նը։ Ինչ­քան էլ թե­րա­հա­վատ լի­նենք, միև­նույն է, չենք կա­րող չհա­մա­ձայ­նել այն մտքին, որ լավ մաս­նա­գե­տը կգտնի աշ­խա­տանք, թե­կուզև ցածր ե­կա­մու­տով:

«ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րը» որ­պես կազ­մա­կեր­պութ­յուն՝ խիստ կար­ևո­րում է կրթութ­յան դե­րը ե­րե­խա­նե­րի զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում և­ իր գոր­ծու­նեութ­յամբ ձգտում է ա­ջակ­ցել այն կրթօ­ջախ­նե­րի զար­գաց­մա­նը, որն­ցում ու­սում են առ­նում իր խնամ­քի ներ­քո գտնվող ե­րե­խա­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ Կո­տայ­քի մար­զի Կո­տայք և Նոր գյուղ հա­մայն­քե­րի դպրոց­նե­րը և ման­կա­պար­տե­զը, Իջ­ևա­նի թիվ 3 դպրո­ցը և թիվ 5 ման­կա­պար­տե­զը, Եր­ևա­նի թիվ 84 և 103 դպրոց­նե­րը: 

Նշ­ված կրթա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րում ի­րա­կա­նաց­վել են շա­հա­ռու­նե­րի  կա­րիք­նե­րի գնա­հա­տում և վեր­լու­ծութ­յուն, ո­րի հի­ման վրա մշակ­վել և կազ­մա­կերպ­վել են կրթութ­յան ո­րա­կի բա­րե­լավ­մանն ուղղ­ված կլոր սե­ղան­ներ, վե­րա­պատ­րաս­տում­ներ, քննար­կում­ներ, բա­նա­վե­ճեր` ման­կա­վարժ­նե­րի, ծնող­նե­րի, ա­շա­կերտ­նե­րի և շա­հագր­գիռ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ:

Դա­սըն­թաց­ներ, վե­րա­պատ­րաս­տում­ներ և փոր­ձի փո­խա­նա­կում է ի­րա­կա­նաց­վել «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի»  կրթա­կան ծրագ­րում ընդգրկ­ված տար­բեր կրթա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի անձ­նա­կազ­մի միջև, ինչ­պես նաև սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն է հաս­տատ­վել Իջ­ևա­նի թիվ 5 և «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղեր» ՀԲՀ ման­կա­պար­տե­զի միջև: Կա­տար­վել են այ­ցեր դպրոց­ներ և կապ հաս­տատ­վել ինչ­պես վար­չա­կան, այն­պես էլ ման­կա­վար­ժա­կան անձ­նա­կազ­մի հետ, կրթա­կան ծրագ­րե­րի շրջա­նա­կում կազ­մա­կերպ­վել դա­սալ­սում­ներ: Ա­ջակ­ցութ­յուն է ցու­ցա­բեր­վել նաև դպրո­ցի կա­ռա­վար­ման գոր­ծա­ռույթ­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յան բարձ­րաց­մա­նը: Ո­րո­շա­կի մաս­նակ­ցութ­յուն է ի­րա­կա­նաց­վել  դպրոց­նե­րի և ման­կա­պար­տեզ­նե­րի մշա­կու­թա­յին կյան­քի ակ­տի­վաց­ման գոր­ծում: Պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­վել է մշտա­դի­տար­կում կրթա­կան տար­բեր ծրագ­րե­րի շրջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված ներդ­րում­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը գնա­հա­տե­լու ուղ­ղութ­յամբ:

Կր­թութ­յունն է երկ­րի շար­ժիչ ու­ժը։ Մեր ա­պա­գան կախ­ված է նոր սերն­դից՝ նրա ճիշտ դաս­տիա­րա­կութ­յու­նից, ա­պա­գա­յի նկատ­մամբ նրա հստակ ու ի­րա­տե­սա­կան պատ­կե­րա­ցում­նե­րից։ Այս­պի­սին է «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղեր» մո­տե­ցու­մը և հա­մա­պա­տաս­խան ռազ­մա­վա­րութ­յու­նը։

Հիմ­նադ­րա­մը դի­վեր­սի­ֆի­կաց­նում է իր ծա­ռա­յութ­յուն­նե­րը՝ բազ­մա­զան է դարձ­նում ու հա­մա­պա­տաս­խա­նեց­նում յու­րա­քանչ­յուր հնա­րա­վոր կա­րի­քի։ Ծա­ռա­յութ­յուն­ներ, նոր մո­տե­ցում­ներ, ա­ջակ­ցութ­յուն… այն ա­մենն, ին­չը կաշ­խա­տի ի նպաստ ըն­տա­նի­քի լիար­ժեք դառ­նա­լուն և­ ար­հես­տա­կան որ­բութ­յան վե­րաց­մա­նը։ Երկ­րի ամ­րութ­յան հիմ­քը ա­ռողջ ըն­տա­նիքն է…

 

Երևակ - Գիտակրթական համակարգ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ