Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:21

ԼՐԱՀՈՍ

Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում, Հայաստանում.Ժան Մարկ Լավեստ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝

ա)աշխարհում, բ) Հայաստանում:

-Իմ կարծիքով կրթության նպատակը համաշխարհային կարևոր հարց է, որի փոփոխություններին պետք է մեծ ուշադրություն դարձնել: Կրթության կարևորագույն նպատակը մարդկանց մակարդակի բարձրացումն է, որ նրանք կարողանան մրցունակ լինել տնտեսական հարաճուն փոփոխությունների պայմաններում: Հաճախ կրթության մասին խոսելիս՝ մոռանում ենք նշել, որ այն պետք է ծառայի լավ քաղաքացիներ դաստիարակելու գործին: Սա, թերևս, բանալին է՝ կրթական գործը կազմակերպելիս:

-Որպես Ֆրասիական համալսարանի ռեկտոր՝ համեմատություններ անցկացնելու հնարավորություն ունեք, ուստի, խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և աշխարհում ընդունված կրթական չափորոշիչ-ների համապատասխանության մասին:

-Հայաստանը մի երկիր է, որն անկախություն է ձեռք բերել ընդամենը 25 տարի առաջ և դեռ անցումային փու-լում է՝ Խորհրդային համակարգից դեպի անկախություն: Այս ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանում շեշ-տը պետք է դրվի հմտությունների վրա: Սակայն ոչ այն և ոչ այնքան հմտությունների, որոնք փոխացվում են մե-կից մյուսին, այլ այնպիսի հմտությունների, որոնք ձեռք են բերվում կրթական պրոցեսում: Նշեմ նաև, որ կրթությունը պետք է ուժեղ կապեր ունենա սոցիալ-տնտեսական ոլորտի հետ. Հայաստանում կրթությունը տալիս է որոշակի արժեքներ և ուսուցում, սակայն դրանք ոչինչ չարժեն, եթե ամուր կապի մեջ չեն նշյալ ոլորտ-ների հետ: Օրինակ՝ մենք ամեն տարի Կրթության և գիտության նախարարության կողմից ստանում ենք չափա-նիշներ, ըստ որոնց՝ մեր համալսարանը պետք է դասակարգվի: Այդ չափորոշիչները պարունակում են 98 հարց, որոնցից ոչ մեկը չի վերաբերում աշխատունակությանը, և չկա մի հարց, որը ցույց տա կապը համալսարանի և սոցիալ-տնտեսական ոլորտի հետ, չկա մի հարց, որով պարզ կլինի՝ այն ուսանողները, որոնք աշխատում են, արդյոք իրենց մասնագիտությամբ են աշխատում: Չկան նաև այնպիսի պարզաբանող հարցեր, որոնք ցույց կտան այն աշխատանքը, որը այս ընթացքում կատարել է համալսարանը: Պետք է ասեմ, որ իմ նկատողությու-նը քննադատություն չի, քանի որ սկզբում նշեցի, որ Հայաստանը դեռ անցումային փուլում է, պարզապես, ես՝ որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պետք է ցույց տամ մեզ համապատասխանող ճանապարհը: Եվ մենք աշխատում ենք այս ուղղությամբ՝ ճիշտ հարցեր տալ և ճիշտ պատասխաններ ստանալ:

-Խոսենք նաև ազգային կրթության մասին. ըստ Ձեզ՝ ո՞րն է ազգային կրթության սահմանումն ու էությունը:

-Երբ ասում ենք ազգային և կրթություն, արդեն շատ բան է ասում: Ըստ իս՝ ազգային կրթության վրա ենք մենք հիմնվում ինչ-որ բան զարգացնելուց առաջ: Մենք հիմա չենք խոսում կրթության մասնավոր օղակների մասին՝ համալսարան, դպրոց և այլն: Ազգային կրթությունը լայն հասկացություն է և, ըստ էության, ներառում է իր մեջ որևէ երկրի կրթական ամբողջ պրոցեսը: Ազգային կրթություն ասելով, մենք նաև պետք է հաշվի առնենք, որ ա-մեն երկիր ունի քաղաքակրթության իր պատմությունը, իր արժեհամակարգը, որոնցով էլ պայմանավորված է տվյալ ազգի ու պետության ազգային կրթությունը: Հաստատ Հայաստանի ու Չինաստանի ազգային կրթություն-ները համեմատելի չեն կամ նույնը չեն:

-Ըստ Ձեզ՝ հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը:

- Կրթությունն այնպիսի որակ պետք է ունենա, որպեսզի սովորողները հետագայում կարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում: Որքանով ես եմ նկատում, հայաստանյան կրթական համակարգն արդեն լուրջ ու-շադրություն է դարձնում աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագետներ պատրաստելու խնդրի վրա: Բայց սա ոչ թե պետք է միայն համալսարանական մակարդակով լինի, այլ՝ կառավարության: Օրի-նակ՝ վիճակագրական ուսումնասիրությունների հիման վրա 2016 թվականի հունիսին մենք հրատարակել ենք շրջանավարտների տեղեկատու, որը պարունակում է տվյալներ բոլոր այն ուսանողների մասին, որոնք ավար-տել են մեր համալսարանը՝ մոտ 1400 շրջանավարտ: Այստեղ Դուք կգտնեք բոլորի անուն ազգանունները, ստա-ցած դիպլոմները և այն վայրերն ու պաշտոնները, որտեղ աշխատում են նրանք: Խոստովանեմ, որ այս ուսում-նասիրությունը շատ բարդ և ժամանակատար աշխատանք էր, որովհետև հետևողական կերպով, հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք գտնել նույնիսկ այն ուսանողին, որից բացարձակ ոչ մի տվյալ ու տեղեկություն չունեինք: Հիմա մենք կարող ենք ասել, թէ յուրաքանչյուրի միջին աշխատավարձը որքան է, որ ոլորտներում են զբաղված, քանի տոկոսն է գնացել արտերկիր աշխատելու կամ սովորելու: Սպառիչ պատասխանելու դեպքում այս հարցին, թե հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը, պետք է ասեմ, որ յուրաքանչյուր համալսարան պետք է ունենա այսպիսի տեղեկատու: Իմ խնդիրն այն չէ, որ ես ցույց տամ, թե Ֆրանսիական համալսարանը որքան լավն է կամ ամենալավն է: Գիտեմ հայկական մի շարք հա-մալսարաններ, որ բարձրորակ կրթություն են տալիս և մրցունակ կադրեր պատրաստում, բայց իմ կարծիքով, աշխատաշուկայի հետ կապված հարցերում, բոլորն էլ անելիք ունեն դեռ: Վերջին հաշվով, ոչ թե համալսարա-նը պետք է գնահատական տա իր կրթական ծրագրին և շրջանավարտին, այլ հենց աշխատաշուկան: Հիմա մեր տեղեկատուն ոչ միայն ցույց է տալիս կատարված աշխատանը համալսարանի կողմից, այլև աշխատաշուկայի պատասխանը մեր կատարած աշխատանքին: Եթե, օրինակ՝ Կենտրոնական բանկում աշխատում է 30 իրավա-բան մեր շրջանավարտներից, ուրեմն նրանք որակյալ մասնագետներ են:

- Առանձնացրեք, խնդրում եմ, Ֆրանսիական համալսարանի կողմից մատուցվող կրթության այն առանձնա-հատկությունները, որոնք հայկական կրթական համակարգում ավելի մրցունակ են դարձնում Ֆրանսիական համալսարանը:

Մեր նման համալսարանի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ պատրաստում է այնպիսի ու-սանող, որը կարողանա ճիշտ հարցադրում կատարել: Ես միշտ ասում եմ, որ համալսարանն ուղեկցողի դեր է կատարում. 18 տարեկան երեխաներին մենք ուղեկցում ենք մինչև 21-23 տարեկան և կրթում ենք այնպիսի մար-դիկ, քաղաքացիներ, որոնք լրացնեն վերնախավը՝ էլիտան, և նպաստեն իրենց երկրի զարգացմանը: Ես կարող ասել այն կետերը, որոնք ես կնշեմ, տարբերակո՞ւմ են մեր համալսարանը, թե՞ ոչ, այլ պարզապես ցույց կտամ այն ուղղությունները, որոնց վրա աշխատում ենք մենք: Առաջինը, որ ես բացատրում եմ և փորձում եմ հաս-կացնել մեր ուսանողներին, այն է, լուրջ չվերաբերվեն կրթական ողջ ընթացքին, երբեք նշանակալի հաջողութ-յունների չեն հասնի: Այս փիլիսոփայությունը օգնում է նրանց ոչ միայն լավ սովորել և մրցունակ լինել մեզ մոտ, այլև հետագա կյանքի ընթացքում, որովհետև նրանց մեջ ձևավորվում է անընդհատ նորը սովորելու, կատարե-լագործվելու այնքան ցանկալի բնավորությունը:

Երկրորդ կարևոր կետը խստությունն է՝ խստությունն առհասարակ՝ թե՛ կառավարման համակարգում, թե՛ ու-սանողների և թե՛ դասախոսների նկատմամբ: Օրինակ՝ մեզ մոտ արտագրություններ չեն լինում, այս արատա-վոր պրակտիկան մեզանում իսպառ բացակայում է: Հետագայում, իհարկե, մեր ուսանողները հասկանում են, որ այն, ինչ անում ենք միայն իրենց համար է, որովհետև տեսնում են, որ իրենց դիպլոմը համապատասխանում է իրենց գիտելիքներին:

Երրորդը, որ գուցե մեզ մի փոքր տարբերակում է, վերլուծություն անելու կարողությունն է: Մենք մեր ուսանող-ներին միշտ ստիպում ենք իրենք իրենց հարցեր տալ՝ ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, որն էլ իր հերթին հանգեցնում է վերլուծության, հետևապես՝ ճիշտ եզրահանգումներ և լուծումներ գտնելուն:

Նշեմ նաև, որ համալսարանի ղեկավարությունն էլ անընդհատ մտածում է ի՞նչ փոփոխություններ անի, որ հա-մալսարանն ավելի լավ համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին և զարգացնի կապը աշխատա-շուկայի հետ:

Եվ վերջում պետք է նկատեմ, որ ունենք փայլուն, ձգտող ուսանողներ: Իսկ երբ մի համալսարանի ռեկտոր ես, որի ուսանողները մոտիվացված են, շատ ավելի հեշտ է աշխատել: Իմ կարծիքով, համալսարանի հաջո-ղությունների մեծ մասը պայմանավորված է հենց մոտիվացված ուսանողներով:


 


 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ


 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ