Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:23

ԼՐԱՀՈՍ

Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում, Հայաստանում.Արեգ Թադևոսյան

«Թրեյներների ազգային թիմ» հկ-ի նախագահ, կրթության փորձագետ

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝ ա)աշխարհում, բ) Հայաստանում:

-Հայաստանյան կրթական համակարգը, սրտի ցավով եմ ասում, չնայած ունի չափորոշիչներ, ունի ուղղորդիչ, ունի օրենք և այլն, սակայն բոլորիս համար պարզ, հասանելի լեզվով ձևակերպում չկա, ասենք՝ ո՞րն է Ա տիպի մարդկանց այն խումբը, որ պիտի մտնի կրթական համակարգ, և ո՞րն է Բ տիպի մարդկանց այն խումբը, որ պետք է դուրս գա այդ համակարգից: Օրինակ՝ մենք գործ ունե՞նք արդյոք մարդկանց ինտելեկտուալ զարգաց-ման հետ, մենք գործ ունե՞նք մարկանց համահունչ, ներդաշնակ զարգացման հետ, մենք գործ ունե՞նք մարդ-կանց էմոցիանալ զարգացման հետ: Օրինակ՝ ամերիկյան, եվրոպական մի շարք կրթական համակարգերում շատ լուրջ ուշադրություն են դարձնում, էմոցիոնալ պատրաստվածությանը: Մյուս կողմից մեզանում շեշ-տադրվում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը. հոյակապ է, մենք գտնվում ենք պատերազմա-ու դա մեզ շատ պետք է: Բայց թե ի՞նչ է դա, ինչպե՞ս է սահմանվում, ինչպե՞ս պիտի այն մատուցվի կրթական պրոցեսի ընթացքում և վերջնական ի՞նչ արդյունք պիտի ունենա, պարզ չէ: Օրինակ՝ մենք ռազմահեյրենասի-րական դաստիարակությամբ ուզում ենք պատրաստել մոջահեդների նման մի զանգվա՞ծ, որ գնան թշնամա-կան երկրները ավիրեն, թալանեն, թե՞ ուզում ենք ռազմական գործին գիտակ, պրոֆեսիոնալ բանակին հատուկ զինվորներ ու սպաներ պատրաստել: Գուցե երրորդ մի տարբերակով ուզում ենք խաղաղասերների մի սերունդ դաստիարակել, որը, սակայն, պատրաստ է անհրաժեշտ պահին անձնվիրաբար պաշտպանել իր հայրենիքը: Հիմա ո՞րն է այն հիմնական թիրախ-տիպաժը, անհայտ է: Ունենք միայն խոսակցություններ այս թեմայով և ա-նարդյունավետ ծախսված հսկայական գումարներ: Այնինչ, հիմա աշխարհն ապրում է գիտական դարաշրջան և հենց գիտությամբ ամեն բան կարելի է չափելի դարձնել: Վերջին հաշվով, դու պարտավոր ես հաշվետու լինել այն հարկատուներին, որոնց գուամրների հաշվին ինչ որ բան ես անում: Այո՛, կրթական համակարգում կան գորընթացներ, որոնք երկարաժամկետ են, բայց դրանց համար էլ պետք է կիրառել երկարաժամկետ չափման գործակիցներ: Այսինքն, այս իմաստով, մենք բախվում ենք ոչ թե հնարավորության, այլ կամքի բացակայության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ:

Այս ամենով հանդերձ, իմ սահմանումը կրթության նպատակի հարցում հետևյալն է՝ պետք է մարդ պատրաս-տել, մարդկային հատկանիշների վրա պետք է շեշտը դրվի: Այն պետք է բարձրացնի մարդու կյանքի որակը, ո-րի մեջ միայն մի փոքր մասն է ինտելեկտուալ բաղադրիչը և որի կողքին պետք դրվեն էմոցիոնալ, հոգևոր և ֆի-զիկական դաստիարակության բաղադրիչները: Այնինչ, այժմյան մեր կրթական համակարգը գերինտելեկտուա-լիզացված է:


 

-Խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և դրա աշխարհում ընդունված կրթական չափորոշիչնե-րի համապատասխանության մասին: Այստեղ խոսենք, ինչու չէ, նաև ազգային կրթության մասին:

-Պետք է ունենալ ազգային մենտալիտետին համապատասխանող և միջազգային չափորոշիչներին համահունչ կրթություն: Որովհետև հնարավոր չէ միայն ազգային հենքի վրա կառուցել կրթական համակարգ և հաշվի չառ-նել միջազգային փորձը: Վերջին հաշվով, բիզնեսը, տեղեկատվկան հոսքերը, քաղաքական պրոցեսներն այսօր միջազգայնացված են՝ գլոբալիզացիայի պայմաններում: Հետևապես, հնարավոր չէ խուսափել միջազգային չա-փանիշների հետ հաշվի նստելուց: Բայց մյուս կողմից աբսուրդ կլինի, եթե ազգային նպատակների հաշվին ա-մեն կերպ փորձենք ներդնել միջազգային այս կամ այն կրթական համակարգը կամ ծրագիրը: Սակայն ընդհա-նուր առմամբ, ունենք ոչ ադեկվատ կրթական համակարգ, քանի որ կյանքն այնքան արագ է զարգանում, որ կրթությունը չի հասցնում հետևից: Հիմա պարզապես հնարավոր չէ մի ստատիկ համակարգ ստեղծել, որը կաշ-խատի մի հարյուր տարի: Օրինակ՝ արտասահմանյան բուհերում տալիս են կրթության բազային փաթեթ, որը յուրացնելուց հետո, անընդհատ կանչում են վերապատրաստվելու:

- Հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը:

-Եթե խոսենք ընդհանուր պատկերի մասին, վատ է վիճակը: Եթե մասնավորեցնենք, ապա հաջողված ու հե-տաքրքիր օրինակներ կգտնենք: Ամենացայտուն օրինակը ՏՏ ոլորտն է, որտեղ Պոլիտեխնիկի բազային հենքի վրա պահանջված մասնագետներ են պարտաստվում: Կան նաև երեխաների զարգացման հաջողված ու հե-տաքրքիր կենտրոններ: Սակայն միջին վիճակագրական պատկերը բավականին վատ է: Այստեղ էլ, թերևս, պետք է ուսումնասիրել և իրացնել միջազգային փորձը: Այստեղ էլ պետք է խոսել մի առկա մի այլ խնդրի մա-սին. աշխարհում բազմաթիվ ինստիտուտներ են աշխատում, ուսումնասիրություններ են անում, հսկայական նյութեր և գրականություն են հրատարակում, իսկ մենք մնում ենք անհաղորդ այս ամենին, որովհետև թիվ մեկ խնդիրը մնում է թարգմանության հարցը: Պատահակա չէ բնավ, որ մենք ունենք Թարգմանչած տոն, քանի որ ժամանակին մարդիկ հասկացել էին, որ հարկ է աշխարհում ստեղծվող բազմամշակութային տեղեկատվությա-նը հաղորդակցվել և յուրացնել:

- Խնդրում եմ՝ նշեք հայաստանյան կրթական համակարգի կաևոր ձեռքբերումներն ու թերացումները հետան-կախության շրջանում:

-Բացասական երևույթներից առաջինը նախորդ կրթական համակարգի տոտալ ժխտումն էր, որն ակնհայտ ա-պուշություն էր: Ճիշտ է, գաղափարական տեսակետից շատ բան պետք է փոխվեր խորհրդային կրթական հա-մակարգում, բայց ոչ ամբողջապես ժխտման եղանակով: Հաջորդը լեզուների հետողական ուսուցման բացակա-յությունն է: Կամ մի քանի լեզվախմբեր պետք է հիմնարար կերպով ուսուցանվեն, որպեսզի մենք էլ հաղոր-դակցվենք աշխարհի տեղեկատվական հոսքերին, կամ պետք է վերականգնվի ու զարգացվի թարգմանական մշակույթը: Երրորդ մեծ խնդիրը կարծրացած ու կոռումպացված կրթական համակարգի իներցիոն ընթացքն է: -Չորրոդն էլ՝ միջազգային կրթական համակարգերի ոչ ճիշտ ներդրումն է, զորօրինակ՝ բոլոնյան համակարգը, որն, ըստ էության, չի արտացոլում կրթական այս համակարգի արդյունավետությունը:

Հաջողությունների մասին առաջինը պետք է նշեմ վերևում արձանագրված այն փաստը, որ, թեև ոչ համընդհա-նուր, բայց շարունակաբար հաջողված փորձարարական ծրագրեր են իրականացվում՝ կրթական համակարգի տարբեր մակարդակներում՝ մասնավոր դպրոցներ, կրթական տարբեր կենտրոններ, դասախոսներ և այլն, որ-տեղ, սակայն, համախմբվելու, միասնականության խնդիր կա: Հետանկախության շրջանում հաջորդ ձեռքբե-րումը կամ ավելի ճիշտ՝ անկախության հետևանքն այն է, որ տրված է աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու հնարավորություն, որով շատ լուրջ համալսարանների ծրագրեր կարող ենք ինտեգրել կամ պրոյեկտել մեր կրթական համակարգի վրա: Իսկ թե այս լայն հնարավորությունից ինչպես ենք օգտվում՝ ցավոտ խնդիր է: Եվ վերջում անպայման պետք է նշել, որ մեր հիմնական ձեռքբերումը հետանկախության սերունդն է: Ես շփվում եմ մի շարք եվրոպական և ասիական երկների երիտասարդների հետ, համեմատության պարագայում մեծ մա-սամբ մերոնք շատ լավն են, հզոր պոետենցիալ ունեն, և մեծ ցավ է, երբ տեսնում ես, թե այդ պոտենցիալը ինչ-պես է փոշիացվում:

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ


 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ