Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:21

ԼՐԱՀՈՍ

Արևներ.լուսավոր աշխարհ

Վաղուց ապացուցվել է, որ երաժշտական կրթությունըանփոխարինելի ազդեցություն ունի երեխայի ընդհանուր զարգացման վրա և դաստիարակության ամենաարդյունավետ միջոցներից է: Երաժշտությունն օգնում է զարգացնել լսողությունն ու ռիթմի զգացողությունը, ընկալել ու ճանաչել գեղե-ցիկը, պատուհան բացել դեպի արվեստի գրավիչ աշխարհ, որը հարստացնում է ե-րեխայի անհատականությունը: Դաստիարակության մեջ երաժշտության դերի ու նշանակության մասին է «Արևներ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանի խոսքը:

Երաժշտական կրթությունը մեծ նշանակություն ունի երեխայի աշխարհայացքի ձևավոր-ման հարցում: Բայց ճիշտ երաժշտական ճաշակի ձևավորման և զարգացման համար պետք է երգերը զգուշորեն ընտրել, դրանք ոչ միայն պարտադիր պիտի լինեն բարձրարժեք, մեղե-դային և հաճույք պատճառեն երեխային, այլև պետք է արտահայտեն երեխաներին մատչելի մտքեր, զգացմունքներ և տրամադրություն՝ համապատասխանեն երեխաների տարիքային առանձնահատկություններին: Արփինե Հովհաննիսյանը մանրամասնում է. «Երեխան չպետք է երգի` ինչ պատահի: Երգի տեքստը պետք է համահունչ լինի մանկական խառնվածքին, պարունակի նրան հարազատ ու հասկանալի իմաստ: Երեխան պետք է անպայման հասկա-նա, թե ինչ է երգում, այն պետք է անցկացնի իր գիտակցության պրիզմայի միջով: Չի կարելի վարժեցնելով երգել տալ: Երգելիս երգողը ոչ միայն ձայնով, այլև հոգով, մտքով, աչքերով պիտի արտահայտի իր երգի իմաստը: Միայն այդպես է հնարավոր որոշակի կուլտուրա ձևավորել, սովորեցնել հասկանալ երգերի տեքստերը, տարբերել գեղեցիկն ու ճաշակովը: Դա նաև օգնում է զարգացնել բանավոր վարժ խոսք, մտքերը գեղեցիկ շարադրելու ունա-կություն, մի խոսքով` ձևավորել խոսքի ավելի բարձր կուլտուրա: Մենք խստապահանջ ենք այդ հարցում. փողոցից եկող «ջեբ», «հայաթ», «էթամ» և նման շատ այլ ոչ հայերեն բառեր ար-գելվում են հնչեցնել մեր պարապմունքների ընթացքում: Ես երբեք չեմ զլանում, միշտ ուղ-ղում եմ, կարող եմ մի դասի ընթացքում նույնիսկ տասը անգամ նույն բառը համբերատար ուղղել, որովհետև հասկանում եմ` երեխա է: Այնքան պիտի ասես, որ տեղավորվի ուղեղում, և նա անկախ իրենից սկսի վերարտադրել այն: Ընդհանրապես ճիշտ երգելն ու երգի ճիշտ ընտրությունը մեծ նշանակություն ունեն ազգային, հայրենասիրական դաստիարակության հարցում ևս: «Արևներ» անսամբլում մեծ տեղ ենք տալիս զինվորական, հայրենասիրական երգերին. մեր տղաները վաղ տարիքից պետք է գիտակցեն հայրենիքի գինն ու արժեքը, ու այն պաշտպանելու պատրաստակամություն ունենան»:

Ցավոք, ոլորտն ունի մանկավարժների պակասի խնդիր, որովհետև այլ է լավ մասնագետ, լավ երգիչ կամ երաժիշտ լինելը, այլ է գիտելիքները երեխաներին փոխանցելու հմտություն-ներ ունենալը, դա ևս ինչ-որ առումով արվեստ է, որին չեն տիրապետում անգամ շատ տա-ղանդավոր արվեստագետներ: Մասնագետները պետք է աշխատեն այդ ուղղությամբ, զար-գացնեն մանկավարժական, հոգեբանական գիտելիքները, որպեսզի երեխաների հետ աշխա-տանքը հաճելի զբաղմունք դառնա, ոչ թե հոգնեցնող: Երեխայի դաստիարակությունը ճիշտ հունով զարգացնելու համար պետք է թե՛ ծնողները, թե՛ մանկավարժները ճիշտ վերաբեր-մունք ձևավորեն երեխայի հանդեպ. «Ես մեր ժողովների ժամանակ շատ եմ խոսում ծնողնե-րի հետ: Նրանք հաճախ մոռանում են, որ գործ ունեն երեխաների հետ` պահանջում են ավե-լին: Նրանք կենցաղային հոգսերով տարված «հավեսդ չունեմ», «դրա ժամանակը չի» արտա-հայտություններով վանում են երեխաներին, հետո զարմանում, որ երեխաները մեզ հետ չեն կիսվում, մեզ չեն վստահում, մեզ հետ ընկերություն չեն ուզում անել, գաղտնիքներ ունեն: Ծ-նողներին հորդորում եմ ընկերություն անել իրենց երեխաների հետ, հրամայական տոնով չխոսել: Մենք միշտ համագործակցում ենք ծնողի հետ: Ծնողը ինքն է երբեմն մոտենում, թե խնդիր ունեմ երեխայիս հետ, խնդրում եմ օգնեք, զրուցեք նրա հետ: Դաստիարակության մեջ դրական արդյունքներ ունենալու համար ծնողը շատ պիտի խոսի երեխայի հետ, բա-ցատրի իր «չիկարելիների» հիմնապատճառները: Երեխային պետք է բարություն ներարկել, նրան եսակենտրոն ու եսապաշտ չմեծացնել: Այդ էգոիզմը չարիք է, որ հենց իր դեմ է աշխա-տելու դպրոցում, ուսումնական հաստատությունում, աշխատավայրում, ցանկացած կոլեկ-տիվում: Եվ պատճառը միայն այն է, որ նրա մեջ ժամանակին չի սերմանվել թիմային զգացո-ղությունը, որ պետք է հասկանա կողքինի կարևորությունը, զգա միասնական ուժի հզորութ-յունը: «Արևների ներսում այդ հարցը ենթագիտակցաբար կարգավորվում է,-ասում է Արփինե Հովհաննիսյանը,- չէ՞ որ երգչախմբում միասին են երգում: Ես իրենց ասում եմ` այսստեղ ոչ մեկդ չի կարող առանձնանալ, իրավունք չունեք, որովհետև դուք բոլորդ նույն երգն եք եր-գում, դուք պետք է ձուլվեք, դառնաք մի ձայն: Ես վստահ կարող եմ ասել, որ այստեղ հասա-րակության առողջ մասնիկ է կրթվում: Ցանկաված ոլորտում, ցանկացած կոլեկտիվում մեր սաները հետագայում հեշտ են ինտեգրվում, առավել վստահ են, հանդուրժող և իհարկե տարբերվում են իրենց արտիստիզմով»:

Շատ կարևոր է, որ երեխաները վաղ տարիքից լսեն ու սովորեն ճիշտ երգեր: Այնինչ մանկա-պարտեզների երաժշտական ծրագրերը ոչ միայն թերի են ու թույլ, այլև վնասակար: «Երե-խաները դեռ մսուրից այնպիսի անհեթեթ երգեր են լսում, որ զարմանում ես: Ինչո՞ւ այդ ա-մենը չի վերահսկվում: Խորհրդային տարիներին կար այդ երգերի հատուկ ստուգում ու քննություն էին անցնում, այսօր մեր մանկապարտեզների դաստիարակներն իրենց հորինած երգերն են պրոպագանդում: Ի՞նչ իրավունքով են երեխաների հոգին ու ճաշակը աղավա-ղում»: Վերջին տարիներին Կենտրոն թաղապետարանը մանկապարտեզների շրջանավարտ երեխաների ավարտական հանդեսը մեծ ծավալով կազմակերպում է Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում: «Արևներ» անսամբլն արդեն երրորդ տարին է` մասնակցում է այդ հան-դեսների կազմակերպչական աշխատանքներին. «Ես հիացած էի: Այն մեծ համերգի էր վե-րածվել, ամեն ինչ բծախնդրորեն մշակված էր` ճիշտ հագուստից մինչև բեմական կեցվածք, մանկապարտեզների սաների հետ աշխատում են համապատասխան պրոֆեսիոնալ մաս-նագետներ»:

«Արևներ» անսամբլն ամեն տարի Մշակույթի նախարարության աջակցությամբ Արմեն Դի-վանյանի հիմնած մանկական երգերի մրցույթ-փառատոն է կազմակերպում : Մենք ունենք վաղվա հասարակական ակտիվ քաղաքացու, ապագա հայրենասերի դաստիարակության գերխնդիրներ: Իսկ այդ մրցույթ-փառատոնի շնորհիվ ամեն տարի մի քանի նոր գեղեցիկ մանկական երգ է մտնում կյանք»,-ասում է Արփինե Հովհաննիսյանը: Իհարկե բոլորը երգիչ-ներ չեն դառնա, անգամ անսամբլի երեխաների մի փոքր տոկոսն է իր կարիերան երգի աս-պարեզում շարունակում, բայց կարևոր է, որ երեխաները լսեն լավ երգեր, երգեն լավ երգեր, տարբերեն անճաշակ երգը լավից, որպեսզի հետագայում, երբ արդեն իրենք կստեղծագոր-ծեն, չստեղծեն ցածրորակ մի բան` արդարանալով, թե մասսան է պահանջում: «Երբ մենք ԱՄՆ հյուրախաղերի պիտի մեկնեինք, ծրագիրը կազմելիս մեզ հաճախ էին ասում, թե այն-տեղ ռաբիսն են նախընտրում: Բայց մենք ծրագրում ընդգրկեցինք Կոմիտաս, Խաչատուր Ա-վետիսյան, Եկմալյան և այլն, ու մեծ հաջողություն ունեցանք: Իսկ Ստոկհոլմի եկեղեցում մեր ելույթի ունկնդիրների մեջ հայ չկար, բայց պիտի տեսնեիք, թե ինչպես էին լսում ու ծափ տալիս: Չէ՞ որ երաժշտությունը զգայարաններով է ազդում, ու եթե բարձր մակարդակով ու կատարողականությամբ է մատուցվում, չի կարող դրական չազդել, չհուզել: 2016թ. «Արևնե-րը» հանրության դատին ներկայացրին «Մեր բակը» մյուզիքլը, որը ջերմ ընդունելության ար-ժանացավ, անգամ առաջարկվեց այն շարունակական դարձնել, որովհետև ոգևորել էր թե մասնակից երեխաներին, թե հանդիսատեսին»,- պատմում է Ա. Հովհաննիսյանը, նաև շեշ-տում, որ երաժշտական կրթության մակարդակը բավական բարձրացել է Հայաստանում, կազմակեպվում են փառատոններ, որտեղ ելույթեր են ունենում երաժշտական դպրոցների սաները: Դա օգնում է երեխաներին դուրս գալ դպրոցի ու դասարանի սահմաններից, մրցակցել, ցուցադրել իրենց հնարավորությունները, զարգացման ու ինքնակատարելագործ-ման ազդակներ ստանալ: Սա իհարկե ուրախալի է, որովհետև նոր՝ ավելի բարձր մակարդա-կի է հասցնում գեղագիտական դաստիարակությունը: Արվեստի հետ հանդիպումը երեխա-ներին սովորեցնում է կյանքում և արվեստում տեսնել ու գնահատել հրաշալին ու գեղեցիկը, սովորեցնում է կարեկցել, տարբերել բարին չարից, պատկերավոր արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները: Իսկ երգի միջոցով բարության, գեղեցիկի դասերը ավելի հեշտ է տարածել, որովհետև այն արվեստի տեսակներից ամենահուզական ու ազդեցիկն է: Ստեղ-ծել մանկական ճիշտ ու գեղեցիկ երգեր` նշանակում է ստեղծել ապագա ավելի պայծառ, բա-րի ու հուսալի երիտասարդության ամուր հիմք:

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ