Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 00:00

ԼՐԱՀՈՍ

Ուսուցողական ծրագիր երեխաների համար. ավազով նկարչություն և արտ-թերապիա

Երեխայի համար  ամենահետաքրքիր ու ուսուցողական ծրագիրը խաղն է, որը պետք է համադրել արվեստի հետ: Մեջիկ Սենդ" ավազով նկարչության և արտ-թերապիայի կենտրոնը, գնահատելով և խրախուսելով երեխաների նախաձեռնողականությունը, կրեատիվ մտածելակերպը, ինքնաարտահայտումը, ինքնատիպությունը, պատասխանատվության զգացումը, աշխարհընկալումը, առաջարկում է նոր և հետաքրքիր զարգացողական դասընթացներ` ավազով նկարչություն, նկարչություն ջրի վրա, անհատական և խմբային հոգեթերապիա, արտ-թերապիա: Այս ծրագրերի նպատակն է ստեղծագործական պոտենցիալի, ճանաչողական գործընթացների և ինքնակարգավորման զարգացումը, հաղորդակցման հմտությունների, դրական ինքնավերաբերմունքի ձևավորումը, մանր մոտորիկայի մարզումը, հոգեհուզական ոլորտի ներդաշնակեցումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրանք իրականացվում են ավազով զարգացնողական խաղերի, ջրային նկարչության, ավազով նկարչության, բամբակաթերապիայի և արտ-թերապիայի միջոցով:
Ծրագրեր երեխաների համար. ներառում է խաղ գունային ավազով, ստեղծագործական դասընթացներ, «Բամբակե աշխարհ» (3-12 տարեկան), «Փոքրիկ ավազե հրաշագործ» (1.5-4 տարեկան), «Մոնտեսորի» (2.5-3.5 տարեկան), «Ես և իմ աշխարհը»  (4-6 տարեկան), «Ես և իմ աշխարհը»  (7-12 տարեկան), «Նախապատրաստում դպրոցին» (5-7 տարեկան), «Ջրային հրաշք» (6-15 տարեկան):


Անշուշտ մեծահասակների համար ևս նախատեսված են ծրագրեր, որոնք ներառում են ավազե և ջրային նկարչություն (“Master glass”), «Առոմա» օճառի պատրաստում, ավազե և ջրային շոու:
Կենտրոնում իրականացվում է նաև ավազով նկարչություն հղի կանանց համար: Նպատակը` հարմարում հղիությանը, նախապատրաստում մայրանալուն, հղիության ընթացքում հոգեբանական աջակցություն:
Իսկ «Ավազով նկարչություն ծնող-երեխա» ծրագրի նպատակը ծնող-երեխա հարաբերությունների բարելավումն է: Կառուցվածքը` ավազով նկարչություն + խաղ ավազի հետ:







ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ