Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:21

ԼՐԱՀՈՍ

Հաճելի նորույթ «Էրուդիտ» ուսումնական համալիրի կողմից


Կան ուսումնական կենտրոններ, որոնք կարող են ապահովել լիարժեք կրթություն և’ երեխաների, և’ մեծահասակների համար` կազմակեպելով տարաբնույթ դասընթացներ ժամանակակից մեթոդներով: Այդպիսի ուսումնական կենտրոն է «Էրուդիտ» համալիրը, որն այս անգամ ներկայանում է հաճելի նորույթով՝ առաջարկելով անհատական դասապատրաստումներ 1-9-րդ դասարանցիների համար, որոնք անցկացվում են հարմարավետ պայմաններում, արտոնագրված մասնագետների կողմից ` ներառելով նաև սնունդ: Ամսական վարձը կազմում է 1-3-րդ դասարան` 20.000 դրամ, 4-6-րդ դասարան` 40.000 դրամ և 7-9 րդ դասարան` 60.000 դրամ: 

«Էրուդիտ» համալիրում գործում է քոլեջ-գիմնազիա` 3-5 տարեկանների համար, գիմնազիա` 4. 5-6.5 տարեկանների համար և ուսումնական կենտրոն` բոլորի համար: Այստեղ յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Քոլեջում ամեն առարկային տրամադրվում է 20 րոպե /գիմնազիայում` 25րոպե/, և  խաղերի ու հեքիաթների միջոցով երեխաները տեղափոխվում են դասարանից դասարան` պարզ և բարդ առարկաների հաջորդականությամբ:

Դասասենյակները լուսավոր են, կահավորված մանկական ժամանակակից գույքով: Ծնողների համար նախատեսված է սպասասրահ, ուր կա հեռախոս, հեռուստացույց, երաժշտություն, սուրճ, ինտերնետ, կարող են նաև մասնակցել բազմազան դասընթացների` նախատեսված մեծահասակների համար: Քոլեջում ուսուցումը խմբավորված է ըստ տարիքի` նախատեսված 14–18, իսկ գիմնազիայում` 8-12 երեխայի համար:
Եթե գիտեք, թե ինչ եք ցանկանում սովորել, ապա գիտեք նաև որտեղ` «Էրուդիտ» ուսումնական համալիրում, ուր միշտ սիրով սպասում են ձեզ:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ