Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 00:14

ԼՐԱՀՈՍ

Գտնված նյութերը կհանձնվեն դատաբժշկական փորձաքննության

 

Նյու Յորքի իշխանությունները վերսկսել են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի մնացորդների որոնումները: Փորձագետները կուսումնասիրեն տարբեր փլատակներ, հողն ու այլ նյութեր, որոնք հայտնաբերվել են վերջին 2,5 տարում Մանհեթենի ստորին հատվածում, որտեղ կանգնած էին Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերները: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնողական աշխատանքները նախատեսված են 10 շաբաթով: Նյութերի մշակումն իրականացվելու է Սթեյթեն-Այլենդ շրջանի Ֆրեշ-Քիլլզ հատուկ սարքավորված պոլիգոնում:

Այն, ինչ կհաջողվի գտնել մասնագետներին, կհանձնվի  դատաբժշկական ծառայությանը` թեսթերի եւ ինքնության ստուգման համար:

Այժմ փլուզված երկնաքերների տեղում  ընթանում է նոր շենքի` ԱՀԿ-1-ի շինարարությունը, որը դառնալու է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ