Պետությունը կանգնած է Միքայել Բաղդասարովի թիկունքին

«Ժոդովուրդ»-ը դեռևս 2012թ. նոյեմբերի 23-ի համարում անդրադարձել էր Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում ստեղծված խնդրին: Թերթի հիշեցմամբ` գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն առանց որևէ բացատրության 35 բանվորի ազատել էր աշխատանքից, որից հետո ազատված աշխատակիցներից շատերը դիմել էին աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայության գրասենյակ` հայտնելով, որ ոտնահարվել են իրենց իրավունքները: Գրասենյակից ասել էին, որ պատասխանը կլինի 1 ամսից ոչ շուտ: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայությունը շարունակում է անգործություն ցուցաբերել: Ազատված բանվորներին պատասխանել են, թե տնօրենը դեռ արձակուրդի մեջ է, իսկ օգնականներին որևէ կերպ հնարավոր չի եղել գտնել: Մի խոսքով` պետությունը կանգնած է Միքայել Բաղդասարովի թիկունքին, իսկ քաղաքացիների իրավունքները երկրորդական արժեք են: