Հրեա պատմաբան. Իսրայելի հասարակությունը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Ես չեմ բացառում մոտ ապագայում Իսրայելիկառավարության կողմից Հայոց ցեղասպանությունըճանաչելու հավանականությունը», -նման կարծիք է հայտնել  Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր,պատմաբան Յաիր ԱուրոնըԸստ նրա`դրա համարբավական հիմք են ստեղծում ներկայիսաշխարհաքաղաքական իրավիճակըԹուրքիայի հետխնդիրները և Հոլոքոստ տեսած Իսրայելիկառավարությունը: «Այնտեղ շատերի համար էկարևոր Ցեղասպանություն և Հոլոքոստ եզրույթներիընդհանրությունը»,-հայտնել է Աուրոնը: Պրոֆեսորն ավելի քան վստահ է, որ կառավարությունից առաջ Իսրայելի հասարակությունն է պատրաստ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը, քանի որ շատ լավ է տեղեկացված, թե ինչ է եղել իրականում 1915թ-ին:

Իսկ այդ հարցում մեծ ներդրում ունի Յաիր ԱուրոնՆրա նախաձեռնությամբ է Իսրայելի բացհամալսարանում Հայոց ցեղասպանություն մասին 2 դասընթաց սկսվելԵվ այսօր շուրջ 1500 ուսանող ներկա է գտնվում այդ դասընթացներին:  

Պատմաբանը գտնում է, որ Իսրայելիում հասարակությունը հակված է ճանաչելՑեղասպանությունը նաև նրա համար, որ վնասի Թուրքիային: «Արդեն մի քանի տարի էհարցն Իսրայելի Քնեսեթում է քննարկվումհենց հիշատակի օրերինբայց երկակիստանդարտներ են կիրառվումԻսրայելի իշխանությունները շարունակում են Հոլոքոստիժխտման դեմ պայքարըբայց Ցեղասպանությունը չեն ճանաչում: 5 անգամ առաջարկներըմերժվել են»,-նշել է Յաիր Աուրոն:

Այնուամենայնիվայս անգամ կարծես թե իրերն այլ կերպ են դասավորվում: «Առաջինձեռքբերումն այն էրոր այս տարիի տարբերություն նախորդներիհարցը չի քննարկվումԱնվտանգության կոմիտեումորտեղ քննարկումները փակ են ու մենք չէինք կարողանահետևել դրանց ընթացքին», - ասել է պրոֆեսորն ու ավելացրելոր ինքն էլ մեզ պես անհամբերնորությունների է սպասում:

Աղբյուրը`Panarmenian.net