Հարություն Քուշկյանի փոխարեն` Գուրգեն Արսենյանը

Ըստ որոշ հավաստի աղբյուների, "Էրեբունի" բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը հրաժարվել է գլխավորել Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը: Նրան անձամբ նման առաջարկ է արել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն Քուշկյանը պատճառաբանել է, որ ավագանին իր տեղը չէ:
Այս իրողությունը լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում այն շրջանառվող լուրերի ֆոնի վրա, թե Քուշկյանը լքելու է ԲՀԿ-ն: Նման խոսակցություններ սկսվեցին շրջանառվել նաեւ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:
Որոշ այլ հավաստի աղբյուրներ տեղեկացնում են նաև, որ Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը ամենայն հավանականությամբ կգլխավորի ՄԱԿ կուսակցության նախագահ, ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանը: