Վերսկսեց Մատաղիսի գործը

Այսօր` մարտի 4-ին, վերաքննիչ դատարանը վերսկսեց 2003թՄատաղիսի զորամասում սպանված երկու զինծառայողներից Ռոման Եղիազարյանի հարազատների` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ բողոքարկման քննությունը։

Դատարանում այսօր տուժող կողմ է ներկայացել սպանված զինվոր Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը։ Դատը վարում է Եվա Դարբինյանըիսկ 3 արդարացվածների շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ ՍտեփանՈսկանյան և Հայկ Ալումյանը։

Հիշեցնենքոր դատարանն այդ վճռով 2012թդեկտեմբերի 18-ին գործով մեղադրվող նույն զորամասի զինծառայողներ Արայիկ ԶալյանինՄուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին ազատ էր արձակել հենց դատարանի դահլիճից:

Ռոման Եղիազարյանի հարազատները համոզմունք էին հայտնելոր նույն զորամասում սպանված մյուս զինվորի՝ Հովսեփ Մկրտումյանի ծնողները համաձայնության են եկել ամբաստանյալների հետ՝ գումարի դիմաց։

Նրանք լրագրողներին մի տեսագրություն էին ներկայացրելորտեղ նախկին մեղադրյալ ՌազմիկՍարգսյանը քննիչ Արմեն Հակոբյանին դեպքի վայրում պատմում է սպանության մանրամասներըՌոման Եղիազարյանի հարազատները պնդում էինթե ձայնագրությունը ամբողջովին ապացուցում էոր հենց նրանք են կատարել սպանությունը:
Ինը տարվա վաղեմություն ունեցող Մատաղիսի գործով այն ժամանակ փաստաբանայժմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ ասել էրոր Մատաղիսի գործի հիմնական մեղավորը նախկին զինդատախազայժմ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է: