Ռուբեն Բաբայան. Աղասի Այվազյանի խոսքը լսելի է բոլոր ժամանակներում

Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը իր կարծիքն է հայտնում «Այվայզանական փառատոն-ի» վերաբերյալ.

Նախորդ  2010թ «Այվայզանական փառատոնը» անդրանիկ փառատոնն էր և իր տեղը գտավ և թատերական և մշակութային սահմաններում,որովհետև իր ուղղությունը Աղասի Այվազյանն էր:Արվեստը և գրականությունը գոյություն ունեն, երբ կա կոնտակտը, շփման հնարավորությունը:Անցած փառատոնի կարևորությունն այն էր,որ բազմաթիվ երիտասարդներ մասնակցեցին : Դասականը այնքանով է դասական,որքանով,որ ժամանակակից է,իսկ Աղասի Այվազյանի խոսքը լսելի է բոլոր ժամանակներում: Հուսով եմ այս փառատոնը կբերի նոր մեկնաբանություն,որովհետև Աղասի Այվազյանը խորը գրող է: Յուրաքանչյուր բեմադրիչ կարող է գտնել իր շերտը:Մաղթում եմ հաջողություն, ամենադժվարը երկրորդ փառատոնն է ,ռեժիսորի համար ամենադժվարը պրեմիերայի երկրորդ օրն է ,այն յուրօրինակ ստուգարք է որակի,չպետք է զիջի,այլև մեկ քայլ առաջ լինի:Մենք մշակութային ազգ ենք ,սա համահայկական փառատոն է:Գուցե գա օր,որ արտասահմանից խմբեր կմասնակցեն,այս փառատոնը ունի իր ձևը,ձևաչափը չի կրկնում ոչ մի այլ փառատոն,մասնակիցներին կմաղթեմ պրոֆեսիոնալիզմ,ինչը դրսևորվում է գործի նկատմամբ լուրջ վերաբերմունքով,այլ ոչ թե պետական ստատուսով: Աղասի Այվազյանը ժամանակակից դրամատուրգ է,բացի նրանից,որ հետաքրքիր մտքեր է առաջարկում,պիեսները դինամիկ են,կերպարները արտահայտիչ են: «Ամենամեծ վնասը հասցնում է հաջողության պարտավորվածությունը»,-ասում էր Չեխովը,-թող, ուղղակի հաճույք ստանան Աղասի Այվազյանի ստեղծագործությունների,կերպարների հետ շփվելուց»:

 

Սիրանուշ Նազլուխանյան