ITF թաեքվանդոյի ազգային ֆեդերացիա

ITF թաեքվանդոն հիմնադրվել է Կորեայում 1955թ-ին կորեական բանակի գեներալ Չոյ Հոն Հիի կողմից: Այստեղ մարզիկները մրցում են 5 քաշային կարգերում, 4 ձևերում (սպարինգ՝ մենամարտ, բարձրության հաղթահարում, ուժի տեստ և համալիր վարժություններ): Այս մարտարվեստի գոտիներն են սպիտակ՝ 1-ին աստիճան, դեղին՝ 2-րդ, կանաչ՝ 3-րդ, կապույտ՝ 4-րդ, կարմիր՝ 5-րդ , այնուհետև սև գոտի 1-ին Դանից մինչև 6-րդ Դան կոչում ունեցողներ, ովքեր կարող են մասնակցել միջազգային մրցաշարերի, 7-րդ, 8-րդ և 9-րդ Դան կրողները վարպետներն են և չեն մասնակցում մրցումների: Մարզաձևում 75% գործի են դրվում ոտքերը և 25 % ձեռքերը:

ITF  թաեքվանդոյի ազգային ֆեդերացիան Հայաստանում գործող 3 թաեքվանդոյի ձևերից մեկն է :Հիմնադրվել է 1991թ-ին, նախ որպես ակումբ, ապա, 1997թ-ին ՝ գրանցվել  արդարադատության նախարարությունում, որպես Հայաստանի թաեքվանդոյի ITF ֆեդերացիա: Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիան միջազգային ITF ֆեդերացիայի անդամ է 2001թ-ից:Սկսած 1997 թ-ից  Հայաստանի մարզիկները մասնակցում են ITF թաեքվանդոյի միջազգային խոշոր մրցաշարերի: Հայաստանի ITF թաեքվանդոյի ազգային ֆեդերացիայի նախագահն է  Սև գոտի VIII Դան Կարեն Աղաջանյանը: : 1997թ-ին Լենինգրադում անցկացված Եվրոպայի գավաթին մեր մարզիկները վաստակեցին 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ: Հայ մարզիկների հաղթարշավը շարունակվում է մինչ օրս: 2011թ-ին  Մալազիայում անցկացված ITF թաեքվանդոյի աշխարհի առաջնությունում 63կգ քաշային Ռազմիկ Խաչատրյանը դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ  Հովհաննես Վարդանյանը՝ արծաթե մեդելակիր:

 

                                                         2012-2013

2012թ-ի սեպտեմբերին Անապայում անցկացված պատանիների <<Fastival>> կոչվող մրցաշարին Հայաստանը ներկայացնող 8 մարզիկներից 7-ը վերադարձան մեդալներով:  Ներկայումս Հայաստանում նախկին 3000-ի փոխարեն մարզվում է 1500 մարզիկ: Հայաստանում գործում է թաեքվանդոյի 14 մարզադահլիճ: Մարտարվեստը զարգացած է Գյումրիում, Երևանում, Հրազդանում և Հանրապետության տարբեր մարզերում:

2012 թ հունիսին անցկացվել է Հայաստանի թաեքվոնդոյի միջազգային բաց առաջնությունը:

2013 թ ֆեդերացիայի նախագահը ստացել է Արևելյան մարտարվեստների դոկտորի կոչում:

2013 թ փետրվարին անցկացվեց Հայաստանի թաեքվոնդոյի առաջին ձմեռային առաջնությունը:

Ապրիլի 20-30 անցկացվել է ֆեդերացիայի որակավորման քննակլան շրջանը:

Մայիսի 1-10 հավաքականը մասնակցում է Անապայում կայանալիք միջազգային մրցաշարին;

Հունիսի 1-2 անցկացվում է Հայաստանի թաեքվոնդոյի միջազգային բաց առաջնությունը, որից հետո հավաքականը մեկնում է մասնակցելու Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը: