Նոր մտահ­ղա­ցու­մը միշտ էլ ձգում է

«­Վա­լան Պրո­ֆ» ըն­կե­րու­թյու­նը մաս­նա­գի­տաց­ած է մե­տա­ղապ­լաս­տե և ա­լյու­մի­նե դռ­նե­րի, պա­տու­հան­նե­րի և ֆա­սա­դային հա­մա­կար­գե­րի, ա­պա­կյա և մե­տա­ղա­կան կոնստ­րուկ­ցի­ա­նե­րի, շար­ժա­կան մե­խա­նիզմ­նե­րի, միջ­սե­նյա­կային փայ­տյա դռ­նե­րի նա­խագծ­ման և պատ­րաստ­ման աշ­խա­տանք­նե­րում: «­Վա­լան Պրո­ֆ» ըն­կե­րու­թյու­նը հիմ­նադր­վել է 2000թ.` իր հետ հայ­կա­կան շու­կա բե­րե­լով եվ­րո­պա­կան հայտ­նի մի շարք բրեն­դեր: Այ­սօր «­Վա­լան Պրո­ֆը» հան­դի­սա­նում է Salamander Industre Produkte, Pimapen, Volhovec, Fenis Aluminium, G-U ըն­կե­րու­թյուն­նե­րի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը Հա­յաս­տա­նում: 2011թ-ից ըն­կե­րու­թյու­նը սկ­սեց զբաղ­վել կա­հույ­քի ար­տադ­րու­թյամբ: Ի­սկ 2012թ. բաց­վեց «Վա­լան Դե­կո­ր» պաս­տառ­նե­րի մաս­նա­գի­տաց­ված սրա­հը, ո­րը զբաղ­վում է հայտ­նի ի­տա­լա­կան Zambiatti Murella, Sirpi և բել­գի­ա­կան Grand Deco պաս­տառ­նե­րի ներ­մուծ­մամբ: 

Շու­կա­յում ա­ռա­ջա­տար դիրք գրա­վե­լու հա­մար ընկերությունից եր­կար ժա­մա­նակ չպա­հանջ­վեց: Ի­սկ դիր­քը պահ­պա­նե­լուն նպաս­տեց ան­ընդ­հատ նոր մտահ­ղա­ցում­նե­րով հան­դես գա­լը:

«­Վա­լան Պրո­ֆ» ըն­կե­րու­թյան գործունեության վերաբերյալ զրուցեցինք ընկերության հիմ­նա­դիր Սարգիս Կարապետյանի հետ:

-Ա­րդյո՞ք ռիս­կային չէր ներ­կա­յաց­նել այն­պի­սի ար­տադ­րա­տե­սակ­ներ, ո­րոնց ա­ռա­ջար­կը շու­կա­յում վա­ղուց ար­դեն քիչ չէր: 

-Այդ տա­րի­նե­րին շու­կան հե­ղեղ­ված էր ա­նո­րակ ու ա­նո­րոշ ծա­գում ու­նե­ցող ապ­րան­քա­տե­սակ­նե­րով: Ման­րա­մասն ու­սում­նա­սի­րե­լով մեր շու­կան և նրա պա­հան­ջար­կը, ի­նչ­պես նաև ծա­նո­թա­նա­լով աշ­խա­րահռ­չակ բրեն­դե­րին` ո­րո­շե­ցինք մտ­նել շու­կա` ա­ռա­ջար­կե­լով այդ բնագավառում լա­վա­գույ­նը:  Քա­նի որ մենք սկ­սե­ցինք հա­մա­գոր­ծակ­ցել եվ­րո­պա­կան լա­վա­գույն ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ, կա­րո­ղա­ցանք թե' մեր ե­րկ­րում ո­րա­կյալ հում­քի շնոր­հիվ զար­գաց­նել ար­տադ­րու­թյու­նը, և թե' սպա­ռո­ղին ա­ռա­ջար­կել լա­վա­գույն տար­բե­րա­կը: Ե­վս մեկ հան­գա­մանք, ո­րն օգ­նեց ա­ռաջ շարժ­վել, այն էր, որ մեր ապ­րան­քա­տե­սակ­նե­րը տար­բեր են,  յու­րօ­րի­նակ ո­ճով ու ի­րենց տե­ղը տա­րի­նե­րի փոր­ձով հաս­տա­տած: Ապ­րան­քա­տե­սակ­նե­րը,  ո­րոնք մենք ներ­մու­ծում ե­նք, հա­մար­վում են բարձ­րա­կարգ ամ­բողջ աշ­խար­հում և ու­նեն բա­վա­կա­նին վս­տա­հե­լի ու եր­կա­րա­ժամ­կետ վար­կա­նիշ:

 

Նաև ռիս­կային չէր այն­քա­նով, որ այդ տա­րի­նե­րին շատ ըն­կե­րու­թյուն­ներ կամ ար­տադ­րա­մա­սեր էին ներ­կա­յաց­նում մե­տա­ղապ­լաս­տե ու ա­լյու­մի­նե ար­տադ­րանք, սա­կայն դրան­ցից գրե­թե  ոչ մե­կը չէր հա­մա­պա­տաս­խա­նում եվ­րո­պա­կան ստան­դարտ­նե­րին: Ը­ստ այդմ` մեր ներ­կա­յաց­րած ապ­րան­քը շատ կարճ ժա­մա­նա­կաշր­ջա­նում գրա­վեց սպա­ռո­ղի ու­շադ­րու­թյու­նը: Եվ նրանք այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում մնա­ցել են մեր հա­վա­տա­րիմ հա­ճա­խորդ­նե­րը: 

-Որ­քա­նո՞վ էր շու­կա­յում մեծ ո­րա­կյալ ար­տադ­րան­քի պա­հան­ջը:

-Այդ տա­րի­նե­րին հայ հա­սա­րա­կու­թյու­նը մի նոր զար­գաց­ման փուլ մտավ. մար­դիկ սկ­սե­ցին դուրս գալ ճգ­նա­ժա­մային տա­րի­նե­րի ազ­դե­ցու­թյու­նից, ժա­մա­նա­կա­կից ապ­րե­լաձ­ևը և նոր ու գե­ղե­ցիկ պայ­ման­նե­րը դար­ձան ա­ռօ­րյա խն­դիր­նե­րից ա­մե­նա­կար­ևո­րը: Բնա­կա­նա­բար, ան­հրա­ժեշտ էր դար­ձել բնա­կա­րա­նի, աշ­խա­տա­վայ­րի և այլ շի­նու­թյուն­նե­րի կա­ռու­ցա­պա­տու­մը ո­րա­կյալ ար­տադ­րան­քով: 

Քա­նի որ, ինչպես ար­դեն նշե­ցի, որ այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում  շու­կա­յում շատ քիչ էր ո­րա­կյալ ար­տադ­րան­քը, ապա պա­հան­ջը ա­վե­լի քան մեծ էր:

-«Վա­լան պրո­ֆ» ըն­կե­րու­թյան ա­նու­նը հա­ճախ նշ­վում է որ­պես ա­ռա­ջա­տար ըն­կե­րու­թյուն այդ ո­լոր­տում: Ո­՞րն է հա­ջո­ղու­թյան ճա­նա­պար­հը:

- Աշ­խա­տանքն  ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Մեր ըն­կե­րու­թյու­նը այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­րո­ղա­ցել է ձեռք բե­րել­ «հա­վա­տա­րիմ հա­ճա­խոր­դ» աս­վա­ծը: Մեր սպա­ռո­ղը վս­տա­հում է մեզ, մենք բո­լորս մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ե­նք մո­տե­նում մեր աշ­խա­տան­քին:

Մեր ստեղծ­ման և զար­գաց­ման պատ­մու­թյու­նը հաշ­վի առ­նե­լով` կն­կա­տեք, որ կանգ չի ե­ղել ա­ռաջ­խա­ղաց­ման մեջ, միշտ փոր­ձել ե­նք հաղ­թա­հա­րել նո­րա­նոր բար­ձունք­ներ ու բա­վա­րա­րել շու­կայի ստ­վար հատ­վա­ծի պա­հանջ­նե­րը: Ը­նդ­հա­նուր առ­մամբ մեր աշ­խա­տան­քային նկա­րա­գի­րը եր­կու բա­ռով ար­տա­հայ­տում է մեր կար­գա­խո­սը` «Միշտ մեկ քայլ ա­ռա­ջ»:

-Ըն­կե­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյունն ը­նդ­լայ­նե­լու ի­՞նչ հե­ռան­կար­ներ կան:

-Հե­ռան­կար­նե­րը բա­վա­կա­նին մեծ են: Նախ պատ­րաստ­վում ե­նք ը­նդ­լայ­նել ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րը պա­հան­ջար­կին հա­մա­պա­տաս­խան: Կատարվում են մեծ աշ­խա­տանք­ներ այս տարի Հա­յաս­տան ար­տա­սահ­մա­նյան բարձ­րա­կարգ ապ­րանք ներ­մու­ծե­լու համար:­

Պատ­րաստ­վում ե­նք բա­ցել մեր կա­հույ­քի սրա­հին` «Վա­լան Կա­հույ­քի­ն», կից նոր մո­նոբ­րենդ ի­տա­լա­կան կա­հույ­քի սրահ, ո­րը կներ­կա­յաց­նի հան­րա­ճա­նաչ Colombini ըն­կե­րու­թյու­նը: Նաև կա­հույ­քի ար­տադ­րու­թյան հա­մար նա­խա­տես­ված ծած­կե­րը ո­րո­շա­կի չա­փով փոր­ձում ե­նք ա­վե­լի նո­րաոճ դարձ­նել`­ նո­րից հա­մա­գոր­ծակ­ցե­լով մեր ար­տա­սահ­մա­նյան գոր­ծըն­կեր­նե­րի հետ: 

Ինչ վե­րա­բեր­վում է «Վա­լան Դե­կո­րին», ապա նա­խա­պատ­րաստ­վում ե­նք հա­մա­գոր­ծակ­ցության տա­րա­ծաշր­ջա­նում գո­յու­թյուն չու­նե­ցող մի ի­տա­լա­կան բրեն­դի հետ, ո­րի ար­տադ­րան­քը կգ­րա­վի բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը իր օ­րի­գի­նա­լու­թյամբ և նր­բա­ճա­շակ օ­րի­նակ­նե­րով: Խոս­քը Studioart ի­տա­լա­կան պա­տի ծած­կե­րի մա­սին է: Այն նախատեսված է բարձ­րա­ճա­շակ հա­ճա­խոր­դի համար, ու կդառնա դրա գրավականը:

Դեռևս այս­քա­նը կա­րող եմ նշել: Ի­հար­կե, կս­պաս­վեն բազ­մա­թիվ նո­րույթ­ներ: