Մենք հավաստում ենք շինարարության որակը. Փիրուզա Աբաջյան

Վերջին շրջանում հանրապետությունում ծայր առած շինարարական լայնամասշտաբ գործունեությունն իր հետ բերեց շինանյութի որակի հանդեպ առավել խիստ հսկողություն սահմանելու անհրաժեշտություն: Քաղաքաշինական նորմերին համապատասխանող, մարդկանց կյանքի ու առողջության համար անվտանգ  և որակյալ շինություններ կառուցելու համար շատ կարևոր է պարզել, թե որակական ինչ հատկանիշներ ունեն շինանյութերը:  Չնայած շինհրապարակ մուտք գործող շինանյութերին կից միշտ առկա են դրանց որակը հաստատող փաստաթղթեր՝ շինարարական հրապարակում երբեմն բացահայտվում է  դրանց անհամապատասխանությունը:  

Անկախ այն բանից, որ  ՀՀ  նորմատիվային դաշտում գործում են ապրանքի որակը երաշխավորող  միջազգային ISO ստանդարտները, ԱՊՀ  ԳՈՍՏ-երը և  հայկական ՀՍՏ-ները, առկա է շինանյութերի լաբորատոր քննության անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ տվյալ արտադրանքի որակական հատկանիշները համապատասխանում են նորմերին: Կառուցապատումների անվտանգությունն ու որակը  բարձրակարգ շինանյութով ու կոնստրուկցիաներով ապահովելու համար էլ հենց գործում են շինանյութերի  փորձարկման  լաբորատորիաներ և սերտիֆիկացման մարմիններ: «Անկախ նրանից, որ մենք ունենք միջպետական համաձայնագրեր, այդ պետությունների հետ գտնվում ենք, նույն ԳՈՍՏ-ային կամ ISO գոտում, արտադրանքը պետք է լաբորատոր փորձաքննություն անցնի, համոզվելու համար, որ վերջինս համապատասխանում է անհրաժեշտ բոլոր պահանջներին: Կատարյալ որակի ու ճշգրտության համար բարեխիղճ շինարարը պետք է շահագրգռված լինի լաբորատոր փորձաքննություն անցկացնելու համար»,- մանրամասնում է շինանյութերի  փորձարկման  լաբորատորիայի և սերտիֆիկացման  մարմնի տնօրեն Փիրուզա Աբաջյանը:
«Փ.Աբաջյան» լաբորատորիան իրականացնում է շինանյութերի որակի փորձաքննության և հսկողության համալիր  աշխատանքներ, ավելի բարձր որակ ստանալու համար առաջարկում կիրառել նոր տեխնոլոգիաներ՝  օգտագործվող շինանյութերի ավելի բարձր որակական հատկանիշների ապահովման համար: Ներկայում կառուցվող երկաթ-բետոնե միաձույլ շինությունների պատճառով շինարարության լաբորատոր հսկողության հիմնական խնդիրը շինհրապարակ մուտք գործող բետոնի որակի որոշումն է: Բետոնի և այլ շինանյութերի որակը որոշելու համար լաբորատորիան հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, տիրապետում է բոլոր նորագույն տեխնոլոգիաներին:  
«Փ.Աբաջյան» ընկերության կազմում աշխատում են բանիմաց մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կրթություն և երկար տարիների աշխատանքային փորձ: Ներկայումս այն  համագործակցում է մի շարք խոշոր շինարարական կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղում:   Փիրուզա Աբաջյանը հիշեցնում է՝ «Քանի որ սեյսմավտանգ գոտում ենք ապրում, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք միշտ պետք է ձգտենք բարձր չափանիշների ապահովմանը: Օրինակ՝ Ճապոնիան, նույնպես գտնվելով սեսյմիկ ակտիվ գոտում, նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ապահով երկնաքերեր է կառուցում: Վերջապես պետք է գիտակցել, որ շինարարության ապահովությունն ու անվտանգությունը ավելի առաջնային են, քան որոշակի ֆինանսական շահերը:


Ճիշտ է, դեռ կան շինարարություն իրականացնող կազմակերպություններ, որոնք պարտադրված են դիմում փորձաքննության, խուսափում են՝ հիմնավորելով, որ  նպատակ ունեն շինարարությունն ավարտել կարճ ժամկետներում և մեկնարկել իրենց բիզնեսը: Իրոք, կա բետոնի լաբորատոր փորձաքննություն, որը երկար ժամանակ է պահանջում: Այսօր գործում են ԾԻԳ-եր, որտեղ տեխհսկիչի կողմից առանց փորձաքննության արձանագրության կատարված աշխատանքները չեն ընդունվում»:
Հայաստանում գործում են Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, «Հազարամյակների մարտահրավերներ»-ի  հետ և արտասահմանյան  կապիտալի ներդրմամբ իրականացվող ծրագրեր, որոնց դեպքերում  փորձարկումների անցկացման անհրաժեշտությունն ավելի է մեծանում: Չպետք է մոռանանք, որ որպես Եվրամիության անդամության հավակնող երկիր՝ գործող չափանիշները  և սերտիֆիկացիոն մարմինները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու պարտավորություններ ենք ստանձնել:
Ներկայում ՀՀ-ում գործում են շինարարության հսկողության պետական տարբեր տեսչություններ, իսկ կառուցապատումների անվտանգությունն ու որակը  բարձրակարգ շինանյութով ու կոնստրուկցիաներով ապահովելու համար գործում են շինանյութերի  փորձարկման  լաբորատորիաներ և սերտիֆիկացման մարմիններ: Շինարարությունը պետք է իրականացվի ու հսկվի գործող նորմերի շրջանակներում, կատարելագործվեն ոլորտի որոշ օրինական դրույթներ համապատասխան որակ ապահովելու նպատակով: