Տիրապետող դիրք տուրիստական շուկայում. Գրին Վեյ Թրեվլ

Մեզանից յուրաքանչյուրն իր ճանապարհորդությունից միշտ ակնկալում է առավելագույնը՝ առավելագույն հանգիստ, առավելագույն հարմարավետություն, առավելագույն հիշարժան վայրեր ու վառ տպավորություններ: «Գրին Վեյ» տուրիստական գործակալությունը  կարողանում է արդարացնել այդ ակնկալիքները՝ բոլոր ճամփորդությունները դարձնելով առավելագույնս հաճելի և անմոռանալի: Այս տուրիստական կազմակերպությունը  հիմնադրվել է 2012 թվականին: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 1-ին նա նշում է իր հիմնադրման տարեդարձը, ամփոփում կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները. «Հիմնադրվելուց շատ կարճ ժամանակ անց մեր կազմակերպությունը կարողացավ ուրույն տեղը գրավել տուրիստական շուկայում,- «Գրին Վեյի» անցած ուղին է ներկայացնում մարքեթինգի բաժնի ղեկավար Շուշան Սարգսյանը: - Այս կարճ ժամանակում գրանցել ենք շատ ձեռքբերումներ, մասնակցել թե՛ տեղական, թե՛ միջազգային ցուցահանդեսների, ստացել բազմաթիվ մրցանակներ, որոնցից կարևորագույնը համարում ենք 2015թ-ի ապրիլի 26-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած BID բիզնես կոնվենցիայի շնորհած ոսկե մրցանակը՝ «Որակ և տեխնոլոգիա» անվանակարգում:

Այդ մրցանակն ու հաճախորդների կայուն ու վստահելի բանակ ունենալու փաստը առիթ հանդիսացան, որ 2015 թ. նոյեմբերի 1-ին «Գրին Վեյ» կազմակերպության եռամյա գործունեությանը նվիրված շնորհանդեսը նշվի առանձնահատուկ կերպով: Շնորհանդեսի հյուրերը նույն այն հաճախորդներն էին, որոնց համար «Գրին Վեյը» դարձել է ճանապարհի հուսալի ընկեր: Նրանց համար կազմակերպությունը պատրաստել էր երկու անակնկալ. մեկը՝ երկու անձի համար ամբողջական տուրփաթեթ դեպի միշտ հին ու նոր Եգիպտոս, մյուսը՝ եռօրյա հանգիստ Աղվերանում: Դեպի Եգիպտոս ուղևորության խաղարկությունը անցկացվում էր «Գրին Վեյի» 2015 թ.  բազայում գրանցված բոլոր հաճախորդների միջև, որոնցից ամենահաջողակը դարձավ Քրիստինե Համբարյանը, ով իր շահումի մասին լուր ստացավ հեռախոսով: Մյուս խաղարկությունը անցկացվեց  ներկաների համար, որոնցից ամենահաջողակը  Նարինե Գիգոյանն էր, ով նոյեմբերի 6-ից երեք օր կվայելի Աղվերանի աշնանային գույները: Կազմակերպությունը նաև շնորհակալագրեր շնորհեց իր ամենահավատարիմ 6 հաճախորդներին, ովքեր իրենց հերթին խոստովանեցին, որ առաջին հերթին շահել են ճանապարհի հավատարիմ ընկերոջ հարցում. «Բավական բարեխիղճ աշխատանքային թիմ ունեն, մրցունակ են շուկայում: Նրանց ծառայություններից օգտվում եմ ստեղծման օրվանից, ու պիտի ասեմ, որ միշտ արել են անհնարինը, որ գոհ լինենք, որ թռիչքը հարմար լինի, համապատասխանի իմ պլանավորվող կոնֆերանսին, աշխատանքային կարճ ժամկետին ու տվյալ վայրին»,- ասում է «Գրին Վեյի» հավատարիմ հաճախորդներից մեկը՝ բժիշկ Նորայր Ղուկասյանը:

Թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում և Արցախում «Գրին Վեյը» իր հաճախորդների հանգիստը  կազմակերպում է նրանց նախընտրած ուղղությամբ՝ անդավաճան մնալով իր կարգախոսին. «Ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է»: Կազմակերպության հիմնադիր տնօրեն  Թելման Թադևոսյանը «Գրին Վեյի» բոլոր ձեռքբերումների ու հաջողությունների հիմքը համարում է լուրջ ու պատասխանատու թիմի ձևավորումը. «Ճիշտ է՝ այս երեք տարիների ընթացքում շատ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց մեր գլխավոր ձեռքբերումը համարում եմ մեր թիմի կայացումը, որը չի փոփոխվում ամիսը մեկ, որը ամուր է ընտանիքի պես և չափազանց պատասխանատու իր գործում»: Այս թիմն անում է ամեն ինչ իր հաճախորդների հանգիստը և ուղևորությունները անմոռանալի դարձնելու համար, իսկ յուրաքանչյուր այդպիսի անմոռանալի ճանապարհորդությունը կյանքը դարձնում է ավելի հագեցած ու գունեղ: