Հաջողված նախագծեր. Վահրամ Մարտիրոսյան

«Զանգի» հեռախոսային հավելվածի հիմնադիր

 

«Զանգի» հեռախոսային հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ընկերության հաջողությունը կապում է միջազգային գործունեության հետ: Արտաքին միջավայրում դերակատարում և կշիռ ունենալու համար հարկ է ամրանալ ու կայանալ տեղական սպառողի շրջանում:

- Պատմեք ընկերության մասին:

- Զբաղվում ենք նոր սերնդի հեռահաղորդակցության համակարգերի նախագծմամբ և ստեղծմամբ: Որպես արտադրանք ներկայացնում ենք <<Զանգի>> ապրանքանիշը: Իրենից ներկայացնում է վիրտուալ օպերատորի համակարգ, որը գալիս է փոխարինելու ներկա օպերատորներին: Պատրաստվում ենք այն ներկայացնել Բարսելոնում կայանալիք <>-ում, որն այս ոլորտի ամենամեծ ցուցահանդեսն է:

- Ո՞րն է հաջողության հայաստանյան բանաձևը:

- Հայաստանում միանգամայն հնարավոր են հաջողված նախագծերը: Ի թիվս մյուսների՝ մեր ընկերությունը ևս լավ օրինակ է: Մեկը կամ երկուսը չեն: Հաջող-ված նախագծերը օրինաչափություն են կազմում Հայաստանում: Նոր գործ սկսելու և հաջողելու պայմաններ կան:

- Այդ դեպքում ինչու՞ է տարածվել հակառակ տեսակետը, թե Հայաստանում անհնար է նոր նախագծերով հաջողության հասնել:

- Հիմնահարցերի տարբերություն կա. բիզնես սկսել հայկական շուկայի համար նախատեսված արտադրանքով, թե այն միջազգային շուկայում մատուցելու նպատակով: ՏՏ ոլորտին ներգրավվածների գերակշիռ մասի ուղղությունը միջազգային հարթակն է: Բացառություններ լինում են: Մեզ համար Հայաստանը հետաքրք-րությունների և թեստավորումների միջավայր է, իսկ բիզնեսի իրականացման տեսանկյունից գերակա է միջազգային շուկան: Ձեր նշած տեսակետը տարածվել է մենաշնորհային իրականության և շուկայի հագեցվածության պատճառով: Կան նույնիսկ բնական մենաշնորհներ, որոնք, կարծում եմ, կարող են և չլինել: Օրինակ, էլետրացանցերն ու գազը Եվրոպայում մենաշնորհ չեն, ինչու՞ պետք է այս-տեղ հակառակը լինի: Եթե հեռահաղորդակցության ոլորտում նոր օպերատորներ հայտնվեն, իրենց համար շատ դժվար կլինի, օրենսդրությունը նպաստավոր չի: Հագեցած բնույթը ևս խոչընդոտում է փոքր շուկայի պայմաններում: Փորձեք բիզնես սկսել սպասարկման ոլորտում, չափազանց մեծ մրցակցությունը խանգարում է և միջավայրը դարձնում գերզգայուն: Եթե մի սխալ թույլ տաս, ամբողջը տանուլ կտաս, հարմարավետության գոտի չկա, սխալվելու իրավունքն իսպառ բացակայում է: Ռուսաստանի հայերը ցանկանում են համեմատել ռուսական և հայկական բիզնես դաշտը, բայց այնտեղ բիզնեսի պայմանները շատ ավելի հար-մարավետ են: Ինքնարժեքի և ավելացված արժեքի՝ ավելի մեծ հարաբերակցությունը հնարավորություն է տալիս սխալվելու դեպքում նորից փորձել: Սա տնտեսական քաղաքականության հարց է: Հայաստանում մշտապես գների աճի զսպման խնդիր կա: Դիլեմայի առջև ենք. լուծել սոցիալական խնդիրը, թե զարգացնել տնտեսությունն ու բիզնեսը: Մեր երկրում աղքատության շեմի նկատմամբ ուշադրությունը ևղել և մնում է առաջնահերթ:

- Ի՞նչ խնդիրների միջով է անցնում հաջողության ճանապարհը:

- Հաջողության ճանապարհը միշտ անցնում է անհաջողությունների միջով: Համընդհանուր մրցակցային միջավայրում ենք: Եթե արբանյակ ուղարկենք Մարս, այնտեղ էլ լուրջ մրցակիցներ կունենանք: Մրցակցությունը բերում է դժվարության, դժվարությունն էլ՝ շատ դեպքերում անհաջողության: Պետք է ստեղծագործես և մտածես առաջադիմելու եղանակների մասին:

- Հիմնական խնդիրը պահանջարկի՞ մեջ է, թե՞ ճիշտ ու որակով մատուցելու:

- Թե մեկում, թե մյուսում: Խորհրդային տարիներին ունեինք լավ արտադրություն, բայց իրացման մշակույթ չկար: Ինժեներական միտքը գործում էր: Արտադրանքը միջազգային շուկային մատուցելու փորձը քիչ էր: Մենք էլ անհաջողություն ենք ունեցել այդ փորձի պակասի հետևանքով:

- Որո՞նք են Ձեր մտավախությունները: Ի՞նչ խորհուրդ ունեք նոր սկսվող նախագծերի համար:

- Ռիսկերը անընդհատ բնույթ են կրում. միջազգային կապակցության փոփոխություններ, սխալ որոշումների հավանականություն: Մյուս կողմից, սա բիզնեսի հետաքրքրությունն է, կանվանեի բիզնեսի ռոմանտիկա: Փորձում ենք լինել կռահող, ժամանակակից, կիրառել մարքեթինգի լավագույն գործիքակազմը: Ռիսկերը նվազեցնելու համար պետք է խուսափել պատահական որոշումներից և ներդնել որո-շումների կայացման մեխանիզմ: Մեր ընկերությունն արագ տեմպերով զարգա-նում է: Սկսնակները պակաս հավակնոտ են: Խորհուրդ կտայի լինել ավելի հա-մարձակ և հետապնդել ավելի մեծ նպատակներ:

- Ինչու՞ Զանգի և ոչ Զանգի՛ր:

- Սա ապրանքանիշ է, միջազգային շուկայում ավելի ընկալելի և տպավորվող: