Բիզնեսը սկսել ներկայանալի իմիջով

Ի՞նչ է Start-up-ը։

 

Վերջերս շատ մոդայիկ դարձած այս բառը ոմանք հասկանում են պրակտիկորեն՝ ինչպես յուրաքանչյուր բիզնես նախագծի մեկնարկ, իսկ ուրիշները՝ բացառապես ինտերնետային պրոյեկտի բնութագիր։

Որոշ գիտական ձեռնարկներ այս բառը բացատրում են այսպես՝ նորաստեղծ ընկերություն, որը գտնվում է զարգացման փուլում եւ ինքնակառուցվում է նոր ինովացիոն գաղափարների կամ հենց նոր ստեղծվող տեխնոլոգիաների հաշվին։ Սթարթափների համար առավել խա-րակտերային են չբավարարված ֆինանսական միջոցները եւ ոչ կայուն՝ գրեթե «պարտիզանական» հիմքը շուկայում։

Չի կարելի չնշել, որ բառը վերաբերում է ոչ միայն ՏՏ, այլ նաեւ շուկայի ցանկացած այլ ոլորտին։

Ասում են, երբ գաղափարի շուրջ միավորվում են խելացի մարդիկ՝ անհնար է խուսափել հանճարեղ արդյունքից։ Այսպես կարելի է համարձակորեն խոսել հայաստանյան նորաստեղծ ընկերություններից մեկի՝ Startup Factory-ի խելացիների՝ Արթուր Ավետիսյանի, Վահան Բալասանյանի եւ Մայք Լազիեվի ընդհանուր գաղափարի մասին։

Startup Factory. ընկերություն, որն ապահովում է ամենայուրօրինակ ծառայությունների համախումբ հայաստանյան շուկայում։ Ընկերություն, որն ինքը չլինելով սթարթափ, օգնում է հայկական սթարթափներին հասնելու հաջողության միջազգային բոլոր հարթակներում, ներկայանալու ճիշտ եւ գեղեցիկ, ունենալու քայլերի ճիշտ ու հստակ հաջորդականություն, նպատակ․․․

«Ժամանակակից աշխարհում չիրագործվող ոչինչ չկա։ Յուրաքանչյուր ֆանտաստիկ ու տիեզերական գաղափար էլ կարող ես կյանքի կոչել, եթե այն քոնն է», - այսպես է խոսում Startup Factory-ի արտ-տնօրեն Վահան Բալասանյանը։

Որքան մասշտաբային ու գլոբալ է միտքդ, այնքան մեծ է շուկան։ Նոր սթարթափի հիմնա-կան խնդիրը ոչ այնքան գումարն է, որքան այն, թե ինչպիսին կլինի սթարթափիդ մեկնարկը։

Հայաստանում յուրաքանչյուր սթարթափի նորմալ զարգացումն այսպիսին է՝ ծնվում է գաղափար, առաջանում է ցանկություն այն դարձնելու եկամտաբեր բիզնես, սկսվում են գործընթացներ ինվեստորներ գտնելու, ներդրումներ ստանալու ուղղությամբ, եւ սա ստանդարտ մոտեցում է հայաստանյան շուկայի համար՝ առանց ավելորդ բարդությունների։ Համաշխարհային շուկայում այս ամենն արվում է մի փոքր այլ կերպ․ սթարթափների դեպքում եւ հատկապես ՏՏ ոլորտում կան հստակ փուլեր, որոնցով անցնում է յուրաքանչյուր նոր գաղափար։ Սկզբում դիմում են որոշ ֆոնդերի, ինկուբատորների, որոնք դեռ գաղափարային մա-կարդակում օգնում են այն դարձնել շոշափելի եւ իրագործել մտահաղացման առաջնային ու ամենակարեւոր փուլը՝ ձեռք բերել ներկայանալի պրոդուկտ։ Հաջորդ քայլն է լինում արդեն ավելի խոշոր ներդրողներին ներկայանալն ու ներգրավելը՝ ավելի մեծ գումարների համար, արդեն պատրաստի պրոդուկտի օրինակը մասսայականացնելու նպատակով։ Այսպես՝ փուլ առ փուլ մեծանում են ներդրման գումարներն այնքան, մինչեւ սթարթափը չի դառնում ինքնուրույն եւ եկամտաբեր բիզնես։

Startup Factory ընկերության արտ-տնօրենի հետ զրույցից պարզ դարձավ, որ Հայաստանում այս ոլորտն ավելի քան թերի է։ Նորություն չէ, որ հայերն ի վերուստ ունեն մտքի բարձր թռիչք ու ճկունություն, սակայն սա դեռ բավարար չէ լավորակ սթարթափ ունենալու համար։

Մեր սթարթափները շատ դեպքերում ունեն լավ մտքեր, գաղափարներ, բայց երբ գործը հաս-խնում է ներկայանալուն՝ թե ինչպես պատմել գաղափարի, ծրագրի կամ պրոդուկտի մասին, մենք շատ դեպքերում ուղղակի կոպիտ մերժում ենք ստանում միջազգային ինվեստորների կողմից։ Սրա պատճառներից մեկն ամենապարզ ներկայանալու մշակույթի բացակայությունն է մեզ մոտ այնպես, ինչպես սովոր են դա տեսնել արտասահմանյան ներդրողները։ Եթե տեղական ներդրողներին հնարավոր է ուղղակի զրույցի ընթացքում բացատրել այն, ինչ պետք է, ու միաժամանակ ստանալ դրական պատասխան, ապա դրսում ինվեստորին մոտե-նալն անգամ խիստ բարդ աշխատանք կարող է լինել։

Startup Factory-ի շրջանակներում ծառայությունները բաշխվում են այսպես՝ Balasanyan designbureau-ն կատարում է ներկայացման մասը՝ բրենդինգ, պրեզենտացիայի ձեւավորում, IT ձեւավորում եւ այլն, եթե խոսքը առարկայական արտադրանքի մասին է, ապա նաեւ՝ արտադրանքային նմուշի դիզայն։ Անգլիական գործընկերը՝ Ketone ltd-ն, իր վրա է վերցնում մարկետինգային հարցերը, ուսումնասիրությունները, ճիշտ, գեղեցիկ ու գրագետ տեքստերի եւ թարգմանությունների պարտականությունը, իսկ ամերիկյան գործընկերը Silison Valley-ից ստանձնում է իրավաբանական բոլոր խնդիրներով զբաղվելու պատասխանատվությունը՝ սթարթափի գրանցումից մինչեւ դրա ներկայացումն ընկած բոլոր գործընթացները, քանի որ ի տարբերություն սույն ոլորտում հայկական պարզ ու հասարակ օրենքներին՝ դրսում, հատկապես ՏՏ ոլորտին վերաբերվող հարցերում, օրենքները հաճախ կանգնեցնում են բարդ ու դժվար լուծելի խնդիրների առաջ։ Այսինքն արդյունքում ընկերությունը ունակ է զբաղվել գաղափարով մտքային ֆորմատից մինչեւ շոշափելի արդյունք։

Ընկերությունը մեկնարկել է իր գործունեությունը երկար փնտրտուքի եւ շուկայի խոր ու-սումնասիրությունների արդյունքում ծառացած հիմնային խնդրի հետեւանքով։ Մենք հաճախ ունենում ենք առավել քան լավ մտքեր ու գաղափարներ, սակայն երիտասարդ երկրի ու հատկապես առավել երիտասարդ շուկայական հարաբերությունների առայժմ չկազմավոր-ված լինելու հետեւանքով՝ չեն կարողանում ճիշտ ներկայանալ ու հնչել միջազգային դատում։

Ի տարբերություն հայաստանյան առայժմ գերիշխող ապրանքափոխանակմանն ու ապրանք - փող փոխհարաբերությունների հսկայական դերին՝ աշխարհի ավելի զարգացած շուկաներն արդեն վաղուց անցել են գաղափար-փող-գաղափար փոխհարաբերություններին։ Այսինքն դրանք բացարձակ ուրիշ հարթություն են տեղափոխվել եւ փնտրում են ոչ իրագործված պրո-դուկտ, այլ հեռանկարային գաղափար, որը հնարավոր կլինի զարգացնել եւ դարձնել շահու-թաբեր ու պահանջարկ վայելող գործիք։

Ընկերության գործունեությունը եւս մեկ անգամ փաստեց այն, որ «դարեր ի վեր իշխող գեղեցկի նկատմամբ ունեցած գնահատականը» ակտուալ է առ այսօր, եւ թերեւս գեղեցիկ ներ-կայանալու ու պրոդուկտը գեղեցիկ ներկայացնելու հնարավորություններն այս ոլորտում կարելի է արդեն գործի կեսը համարել։

Եթե կա ընտրության հնարավորություն ֆունկցիոնալի եւ հզորի կամ ֆունկցիոնալի, հզորի եւ մեւնույն ժամանակ գեղեցիկի միջեւ, ապա առաջնահերթությունը միանշանակ տրվում է երկրորդ տարբերակին։

Startup Factory-ին աշխատում է գաղափարը հանել միջազգային շուկա, որովհետեւ, ինչպես բացատրեց պարոն Բալասանյանը, ցանկացած ՏՏ ոլորտի գաղափար արդեն միջազգային է իր իսկ բնույթով։ Յուրաքանչյուր ինվեստորին հետաքրքրող առաջին հարցերից մեկը՝ անկախ գաղափարային բովանդակությունից, այն է, թե ինչ տարածում ձեռք կբերի պրոդուկտը, քանի մլն մարդու հետաքրքիր կլինի ու քանիսին՝ անհրաժեշտ։

«Գաղափար։ Իրականում զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը լայնածավալ մտածելու ունակությունն է։ Լավ գաղափարները մակերեսի վրա են, ուղղակի եթե մի քիչ պոկվես հայկական իրականությունից ու մի փոքր ավելի վերեւից նայես՝ միանգամից կտեսնես թե որպեղ են այդ գաղափարները, ինչպես կարելի է երեկ մտքովդ անցածն այսօր մե-ծացնել ու հասցնել համաշխարհայինի ֆորմատին»։

Եթե դադարենք մտածել հաջողության հասնելու մասին հենց հայաստանյան շուկայում ու կենտրոնանանք գաղափարի ավելի գլոբալ ու մասշտաբային դրսեւորումների վրա՝ հավա-նականությունը, որ հաջողությունը կժպտա ու կատարված աշխատանքը կարդարացնի սպասելիքները՝ անհամեմատ ավելի մեծ է։ Առաջարկը ծնում է պահանջարկ, իսկ երբ այն կրում է առաջին հերթին համաշխարհային խոշորագույն շուկաների համակրանքը, ապա շատ արագ կլինի գաղափարի եւ կամ պրոդուկտի տարածումը անհամեմատ ավելի սպեցիֆիկ ու փոքր շուկաներում։

Միշտ յուրաքանչյուր լուրջ ու հետաքրքիր գաղափար իր իրագործման ճանապարհին ունե-նում է օգնության կարիք։ Անհնար է միայնակ հասնել արդյունքի լավագույնին։ Ինչքան էլ լա-վը լինի գաղափարը, ինչ-որ պահի անհրաժեշտ է լինում ուրիշ մարդկանց օգնությունը՝ թե՛ ֆինանսապես, թե՛ գաղափարապես, եւ երբ կան մարդիկ, ովքեր ունեն հավատ քո նկատմամբ, հավատ քո գաղափարի ու աշխատանքիդ նկատմամբ՝ լուծելի են դառնում բոլոր խնդիրները։

«Եթե դու հավատ չունեցար ու այդ հավատի հաշվին չտեսար քո գագաթը՝ թեկուզ մտովի, չպատկերացրիր ինչպես ես ճանապարհն անցնելու ու տեղ հասնելու՝ կանգ կառնես ճանապարհի առաջին իսկ խոչընդոտին հանդիպելիս»,- ասում է Վահանը։

ՈՒնե՞ս գաղափար․ հարցրու՛ ինքդ քեզ «Օգուտ կտա՞ ուրիշ մարդկանց իմ գաղափարը»։ Եթե պատասխանը դրական է, ապա ժամանակն է գործի անցնելու։ Մնացած բոլոր հարցերը տեխնիկական են․ կծագեն ընթացքում եւ յուրաքանչյուր պարագայում, ճիշտ տրամադրվաոծության դեպքում կգտնեն ճիշտ լուծման իրենց տարբերակը։

Այսպիսով․ « Startup Factory․ Մենք ընկերություն ենք, որն ապահովում է ունիկալ ծառա-յությունների համախումբ հայաստանյան շուկայում։ Չլինելով սթարթափ՝ մենք օգնում ենք հայկական սթարթափներին ներկայանալ դրսում՝ Եվրոպա, ԱՄՆ, լուծել նրանց ճիշտ ներ-կայացման խնդիրը ու հենց սա է մեր գերնպատակը՝ զարգացնել ու միջազգային մակարդակի հասցնել մեր սթարթափները, օգնել ճիշտ ու գեղեցիկ ներկայանալ, վերադառնալ միջազգային էքսպոներից լավագույն մրցանակներով, ներդրումներով, համագործակցության պայմանագրերով ու նոր առաջարկներով։

Հիշի՛ր, յուրաքանչյուր ֆանտաստիկ ու տիեզերական գաղափար էլ կարող ես կյանքի կոչել, եթե այն քոնն է»։