Բուժական սպա. նոր ծառայություն Հայաստանում

Մեդիքալ սպա տերմինը մեզ մոտ նոր է շրջանառության մեջ մտնում, քանի որ բժշական սպա կենտրոնները ոչ միայն տարածված չեն, այլ ավելին` այդպիսի ընդամենը մեկ կենտրոն կա մայրաքաղաքում. Golds Spa:

Golds Spa-ի նորարարական ծառայությունները ներկայացնում է կենտրոնի տնօրեն, բժիշկ Քրիստինա Բաբայանը:

 

- Golds Spa-ն առաջին և միակ բժշկական սպա կենտրոնն է մեր երկրում, ո՞րն է նրա առանձնահատկությունը, և ի՞նչ բժշկական ծառայություններ է այն ներառում:

- Այո՛, իսկապես Golds Spa-ն մեր երկրում առաջին բժշկական սպան է և առայժմ միակը: Կենտրոնում աշխատում են միայն վերապատրաստում անցած բժիշկները՝ օգտվելով աշխարհում առաջնակարգ համարվող սարքավորումների հնարավորություններից: Մինչ պրոցեդուրաներին անցնելը, եթե նկատում ենք որևէ խնդիր, այցելուներին հորդորում ենք պարտադիր հետազոտվել: Առանց հետազոտության և համապատասխան բուժում ստանալու՝ մեր ցանկացած գործողություն կդառնա անարդյունավետ: Օրինակ՝ մազակալման կամ ավելորդ քաշի դեպքում հավանական են հորմոնալ խանգարումները: Կզակի ներքևի և կրծքերի հատվածում մազագոյացության դեպքում այցելուն նախ պետք է գինեկոլոգիական հետազոտություն անցնի, որից հետո, նոր դիմում ենք մազահեռացման կոսմետոլոգիական մեթոդներին: Կամ, օրինակ, անոթային խնդիրների դեպքում աշխատում ենք անոթաբան բժիշկների հետ: Նույն կերպ յուրաքանչյուր խնդիր լուծվում է առանձին մասնագիտական մոտեցմամբ:

- Ի՞նչ սարքավորումներով ու նյութերով եքաշխատում, ու ինչ արդյունք են դրանք ապահովում:

- Սարքավորումները, որոնցով ամեն տարի հագեցնում ենք սպան, բացառապես վերջին սերնդի արտադրանք են. դրանք լավագույնն են համարվում ամբողջ աշխարհում: Օրինակ՝ վերջին՝ GentleMax Pro սարքը միակ ապարատն է, որը ներառում է էնդիյակ և ալեքսանդրիտային լազեր: Սրա միջոցով լուծվում են բազմաթիվ էսթետիկական խնդիրներ. կատարվում է լազերային էպիլացիա՝ ցանկացած տիպի, այդ թվում նաև արևայրուքով մաշկի վրա, իրականացվում է մաշկի երիտասարդացում, լիֆտինգ, տարիքի հետ առաջացած պիգմենտների, պեպենների, սափրվելու հետևանքով առաջացած բշտիկների վերացում, վարիկոզի կամ այլ հիվանդագին ախտանիշների բացակայության դեպքում՝ անոթային աստղիկների, անոմալիաների վերացում:

Իսկ ոչ վիրահատական՝ ուլտրաձայնային լիպոսակցիայի համար օգտագործում ենք Ultra shape ապարատը: Պրոցեդուրան տևում է 2 ժամ և 2 շաբաթը մեկ կրկնելու արդյունքում մարմնի ուրվագիծը փոքրանում է կրկնակի: Սարքն ունի որոշ հակացուցումներ. չենք օգտագործում հղիության, կրծքով կերակրման, ինչպես նաև չարորակ ուռուցքների դեպքում:

Golds spa-ում օգտագործում ենք նաև 3D lifting սարքը, որով վերացնում ենք մանր կնճիռները, պիգմենտները, ակնեի հետքերը,  կատարում ծակոտիների նեղացում: Սարքը նաև մաշկը հարստացնում է կոլագենով և հաղորդում առողջ տեսք:

Ի դեպ, աշխատում ենք բացառապես CRC, Emergensy, Morocanoil, Oxygenetix, Glo cosmetics, Obaji և այլ համաշխարհային ճանաչում ունեցող որակյալ խնամքի միջոցներով լավագույն արդյունքի համար:

-Էսթետիկ տեսանկյունից մեծաթիվ կանանց և աղջիկների համար լուրջ է նաև ցելյուլիտի խնդիրը: Ձեզ շա՞տ են դիմում այդ խնդրով:

Այո, իսկապես շատ տարածված խնդիր է. 25 տարեկանից հետո  կանանց ու աղջիկների մարմնում ոչ ճիշտ կեսակերպ վարելու կամ հորմոնալ խանգարումների պատճառով ճարպային կուտակումներ են առաջանում: Իսկ ցելյուլիտը վերացնելու լավագույն միջոցը մեր՝ Հայաստանում միակ, ամբողջ աշխարհում լավագույն Vela shape 3 ապարատն է, որով կատարում ենք նաև մարմնի ուրվագծի շտկում, ճարպային կուտակումների ցրում և մաշկի ձգում:

-Մազահեռացումը մեր՝ կովկասյան տարածաշրջանի ազգերի կանանց ցավալի կողմերից է: Ի՞նչ լուծումներ եք առաջարկում Golds spa-ում:

-Ունենք լազերային մազահեռացման տարբեր սարքեր: Ինչպես նշեցի՝ հորմոնալ խնդիրների բացակայության դեպքում հասնում ենք հիանալի արդյունքների: Մի ապարատով մազահեռացումն իրականացվում է 6-8 անգամյա պրոցեդուրայի արդյունքում: Իսկ մյուս ապարատն ավելի արագ է աշխատում. 4-6 այցելության ընթացքում մազերը վերանում են: Այս տարբերակը կարելի է կիրառել անգամ արևայրուքից 7 օր առաջ և 7 օր հետո, որը հնարավորություն է տալիս մեզ աշխատել տարին 12 ամիս: Բայց պրոցեդուրաները պետք է պարբերաբար կրկնվեն. առաջին անգամից հետո մազերի մեծ մասը վերանում է, սակայն վեց ամսից հետո մազահեռացման գործընթացը կրկնելու դեպքում արդյունքն ավելի ակնառու է դառնում: Պրոցեդուրան կատարվում է շատ արագ. ամբողջ մարմնի մազահեռացումը տևում է ընդամենը մեկուկես ժամ:  Թե որ լազերային սարքով ենք իրականացնում պրոցեդուրան կախված է տվյալ հաճախորդից, յուրաքանչյուրին անհատական մոտեցում ենք ցույցաբերում:

- Հավանաբար մերսումներին ևս լուրջ ուշադրություն եք դարձնում. ի՞նչ տեսակներ եք առաջարկում Golds spa-ում :

- Ունենք երեսունից ավելի մերսում՝ բուժականից մինչև էկզոտիկ: Հասկանալով խնդիրը արդեն որոշում ենք, թե ինչ է տվյալ հաճախորդին անհրաժեշտ: Հետտրավմատիկ, հետվիրահատական խնդիրների առկայության դեպքում մատուցում ենք բուժական մերսման ծառայություններ:

Ունենք ամբողջ մարմնի համար նախատեսված Դու Շարքո մերսում, որը հանգստացնում է նյարդային և սրտանոթային համակարգերը,  ձգում է մաշկը: Դու Շարքոն մերսումը հաճախ հաջորդում է Vela shape 3 ապարատով կատարվող ցելյուլիտի վերացման պրոցեդուրային:Արդյունքը հիանալի է լինում: Golds Spa կենտրոնի գործունեության մեջ մեծ դեր ունի նաև «հարվածային» տիպի շիթային ցնցուղը, որը նպատակահարմար է կիրառել հատկապես մարմնի կոնկրետ հատվածներում՝ ազդեցության գոտում: Ջուրը հոսում է կարճ՝ ագրեգատին միացող խողովակով, որում տաք ու սառը ջրերը միախառնվում են: Խորհուրդ ենք տալիս ջուրը պահել մարմնի կոնկրետ հատվածների վրա, օրինակ՝ ոտնաթաթի, որովայնային հատվածին՝ աղիքային խցանումներից ազատվելու համար: Ցնցուղը ևս  օգտագործվում է ցելյուլիտի և կազմվածքի շտկման անհրաժեշտության դեպքերում, դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի և արյան շրջանառության կարգավորման համար: 

Հատկապես խմբային՝ միաժամանակ մի քանի պրոցեդուրայի անցկացումը շատ արդյունավետ է: Մի մասնագետով չենք սահմանափակվում: Օրինակ՝ նիհարեցման ծրագրերի ժամանակ պարտադիր աշխատում ենք մերսողի հետ:

- Այստեղ կատարվում է նաև շրթունքի ծավալի մեծացում՝ սեփական կոլագենի միջոցով, ի՞նչ է դա նշանակում, և որքա՞ն արդյունավետ պրոցեդուրա է:

- Կոլագենի հարստացման միջոցով շուրթերի մեծացումը տեղի է ունենում աստիճանաբար և պահպանվում է 5-15 տարի: Պրոցեդուրան իրականացվում է ցավազրկման միջոցով և չկան կողմնակի ազդեցություններ: Շրթունքները մեծացնում և կնճիռները հարթեցնում ենք նաև Juviderm կոչվող պրեպարատով: Ցանկալի արդյունքը պահպանվում է ավելի քան ութ ամիս: Կոնտուրային պլաստիկայի՝ կնճիռների վրացման համար օգտագործվում է Դիսպորտ պրեպարատը:

- Պատմեք նաև մյուս ծառայությունների մասին:

Golds Spa-ում արվում է նաև բիոռեվիտալիզացիա, ինչը դեմքի դաշկին, պարանոցին և լանջաբացվածքին հաղորդում է առավել թարմ, խնամված, հարթ տեսք: Ունենք նաև գլխի մեզոթերապիա՝ մազերի աճը խթանելու համար, մարմնի մեզոթերապիա՝ ճարպային ավելցուկների և ցելյուլիտի հարթեցման, մաշկի թոշնածությունը վերացնելու համար, դեմքի մեզոթերապիա, պլազմոլիֆտինգ և այլն: Մի խոսքով՝ լուծում ենք բոլոր խնդիրները, որպեսզի մեր այցելուները մշտապես իրենց զգան առողջ, գեղեցիկ ու երիտասարդ: Պատմել մեր բոլոր ծառայություների մասին, պարզապես անհնարին է: Սիրով սպասում ենք բոլորին:

- Արդյո՞ք մատչելի ու հասանելի են Golds spa–ում ծառայությունների գները միջին խավի այցելուի համար:

- Պետք է զարմացնեմ, բայց մեր կենտրոնում մատնահարդարումը, ոտնահարդարումը, վարսահարդարման ծառայությունները բավականին մատչելի են: Միայն կոսմետոլոգիական ծառայությունների արժեքները կախված են կոնկրետ ծառայությունից և սարքի օգտագործումից: Պարբերաբար ունենում ենք ակցիաներ: Մեր մշտական հաճախորդներն արդեն տեղյակ են, որ բոլոր տոներից առաջ մենք ունենում ենք մինչև 60% զեղչ, իսկ մարտի 8 –ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի լինում են փաթեթային զեղչեր: Մնում է միայն հետաքրքրվել:

- Դուք բավական երիտասարդ եք, բայց և բավական փորձառու, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել:

- Ավարտել եմ Բժշկական համալսարանը, որոշ ժամանակ աշխատել եմ որպես ուլտրաձայնային հետազոտության բժիշկ: Իսկ  դստրիկիս ծնունդից հետո առաջարկ ստացա ղեկավարելու այս կենտրոնը: Բայց ես գրեթե ոչինչ չէի հասկանում սպայից և կոսմետոլոգիայից, ուստի գնացի Ամերիկա՝ մասնավոր կլինիկայում սովորելու: Միացյալ Նահանգներում ուսմանը զուգընթաց շրջում էի բոլոր այն գործարաններում, որտեղ կոսմետոլոգիական սարքեր, քսուկներ են արտադրում. փորձում էի յուրացնել ամեն անհրաժեշտ գիտելիք: Իսկ սրսկումները, որ աշխարհում շատ քիչ թվով մարդիկ են անում,  սովորել եմ հրեա մասնագետից: Հիմա էլ շարունակում եմ սովորել, գրեթե ամեն ամիս վերապատրաստումների, սեմինարների եմ մասնակցում եվրոպական տարբեր երկրներում

Golds Spa-ի տնօրենն եմ 2013 թվականից: