Իրանական խոհանոց, եվրոպական սպասարկում. Արիա

Եթե դուք հիմա քաղցած եք, ավելի լավ է՝ մի կարդացեք այս նյութը: Քանի որ խոսելու ենք “Արիա” սրճարան-ռեստորանի և այնտեղ մատուցվող համեղագույն խորտիկների մասին:

“Արիա”-ն հիմնադրվել է 2004 թ.-ին և հանդիսանում է իրանական խոհանոց ներկայացնող առաջին ռեստորաններից մեկը Հայաստանում: Հետագայում այն համալրվեց հայկական, եվրոպական և արևելյան խոհանոցներին հատուկ ճաշացանկով: “Արիա”-ում կարելի է համտեսել ամեն ինչ՝ տիպիկ արևելյան իշլի-քյուֆթայից մինչև ֆրանսիական կրեմ-ապուրներ, կարելի է պատվիրել կուբայական մոխիտո կամ պարսկական թունդ սև թեյ, և համոզված լինել, որ յուրաքանչյուր ճաշատեսակ կամ ըմպելիք պատրաստված են միմիայն լավագույն մթերքի օգտագործումով և մեծ սիրով, ինչի շնորհիվ արտակարգ համեղ են:

“Արիա”-ում ամեն երեկո հնչում է կենդանի երաժշտություն. կարելի է պարել, կարելի է և պարզապես տեղավորվել հարմարավետ բազմոցներին ու լսել՝ վայելելով մատուցվող բարձրակարգ նարգիլիեն:

Թեև այսօր ռեստորանը ներկայացնում է ինտերնացիոնալ խոհանոց, այն պահպանել է իր արևելյան երանգը. այստեղ հանդես են գալիս արևելյան ոճի պարուհիներ և ներկայացվում է արևելքին հատուկ տպավորիչ շոու-ծրագիր:

Հայաստանում գտնվող իրանցիները կարող են այցելել “Արիա”՝ զգալու տնական ուտեստների համը, իսկ մյուսների համար հիանալի հնարավորություն է՝ իրանական խոհանոցի հարուստ ավանդույթներին ծանոթանալու համար: