Նոր մշակույթ շինարարության մեջ

«Մելինեթ» ընկերությունը «Բոշ» էլեկտրական գործիքների միակ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ներկայացվող տեսականին լայն է` շինհրապարակում, տանը, այգում յուրաքանչյուր տղամարդուն անհրաժեշտ ցանկացած էլեկտրական գործիք, անգամ ավելին: Ավելին, որովհետև հնարավոր չէ մեկ էջի սահմանում ներկայացնել «Բոշ» արտադրության` տարեկան հարյուրից ավելի նոր գործիքներով համալրվող արտադրատեսականին: Հենց այդ նորարարական մոտեցումն ու որակի անսասան պահպանվող նշաձողը գրավեցին «Մելինեթին», որ իր բազմաթիվ գործընկերների շարքից (Polycom, Messerschmitt, Avaya, Amp Netconnect, Net Up և այլն ), որոնք ևս աշխարհահռչակ ու բարձրակարգ ընկերություններ են, որպես իր գլխավոր ռազմավարական գործընկեր ընտրեց «Բոշին»: Պատճառը երկու ընկերությունների ընտրած մարտավարության նույնությունն է. ոչ մի դեպքում չկորցնել հաճախորդի վստահությունը և առաջարկել միայն բարձրորակը: «Բոշը» «Մելինեթի» գլխավոր գործընկերն է նախ անվտանգության համակարգերի տեղադրման գործում, որտեղ վերջինս զուտ անվտանգության համակարգեր տեղադրող ընկերություն չէ, այլ յուրաքանչյուր նոր խնդրի հետ, ըստ գործունեության նշանակության և տեղանքի, նոր համակարգերով ու նոր տեխնոլոգիաներով լուծումներ առաջարկող պրովայդեր է, որի ոչ մի նախագիծը նման չէ մյուսին: Թերևս հենց այս առավելությունն է Հայաստանում խոշոր ընկերությունների հետ աշխատելու պայմանը: Իսկ բարձր նշաձողի մասին կարող է խոսել միայն այն փաստը, որ «Մելինեթը» ընկերությանն է հանձնարարվել ՀՀ Կենտրոնական բանկի անվտանգության և հակահրդեհային ողջ համակարգի նախագծումը և տեղադրումը: Այժմ «Բոշը» «Մելինեթի» գլխավոր գործընկերն է նաև էլեկտրական գործիքների դաշտում: Այստեղ էլ «Մելինեթը» պարզապես էլեկտրական բարձրորակ գործիքների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություն չէ, այլ շինարարության ոլորտի համար բարձրակարգ աշխատուժ պատրաստող և դրանով ոլորտում նոր որակ և կուլտուրա ներդնող ընկերություն: «Մելինեթի» և ԿԳՆ աջակցությամբ Նոր Նորքի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում 2012 թ. բացվել է «Բոշ» էլեկտրական գործիքների ռեսուրս-կենտրոնը, որն առաջինն էր Անդրկովկասում և ամենամեծը աշխարհում: Ապագա արհեստագործներն այսպիսով հենց սկզբից են զգում ու հասկանում բարձրորակ գործիքով և նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու առավելությունը: Այստեղ էլ է «Մելինեթը» խնդրին խորքային մոտենում, բարձրորակ գործիքով աշխատելու հմտություն պատանին պիտի ձեռք բերի դեռ դպրոցական նստարանից և հենց այդ նպատակով էլ Վ. Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցի տեխնոլոգիայի դասասենյակը համալրել է «Բոշ» ֆիրմայի 30 էլեկտրական գործիքներով: Ծրագիրը կշարունակվի Երևանի մի քանի դպրոցներում ևս: «Մելինեթը» նոր կադրեր պատրաստելուն զուգահեռ զբաղվում է նաև աշխատող արհեստագործ վարպետների վերապատրաստման ու վերաորակավորման խնդիրներով: Նոր Նորքի ռեսուրս-կենտրոնում գերմանացի մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են թրեյնինգներ ու վարպետաց դասեր ինչպես ուսանողների, այնպես էլ «Մելինեթի» հետ համագործակցող շինարարական ընկերությունների արհեստագործների համար, որոնց ընթացքում նրանք ծանոթանանում են երկաթ, քար ու փայտ մշակող նոր գործիքների ու սարքավորումների կիրառման հմտություններին: Հայաստանի շինարարների միության և ԿԳՆ օժանդակությամբ «Մելինեթը» նպատակ ունի աշխատող արհեստագործ-վարպետների համար կազմակերպել նաև մի քանի ամիս տևողությամբ հավաստագրման դասընթացներ` ավարտական քննություններով, որոնց մասնակցող շինարարական ընկերությունների ղեկավարները կկարողանան նաև ընտրել բարձր որակավորմամբ մասնագետներ: Ավարտական քննությանը ներկա պետք է լինեն նաև ԿԳ նախարարության, Շինարարների միության, «Բոշի» ներկայացուցիչները: Նույն սկզբունքով պետք է կազմակերպվի նաև ռեսուրս կենտրոնում ուսանող սաների ավարտական քննությունը: «Մելինեթի» տնօրեն Սամվել Դովլաթյանը համոզված է` ցանկացած բնագավառում հաջողության հասնելու գրավականը լավ կրթություն ունենալն է և դրանից ելնելով նաև բարձրորակ ծառայություններ ու գաղափարներ առաջարկելը: Այդ համոզմունքը իրականություն է դառնում ոչ միայն արհեստագործական դպրոցի, այլ նաև «Այբ» հիմնադրամի շնորհիվ, որի անդամ է Սամվել Դովլաթյանը. «Մեր առջև դրված գլխավոր խնդիրը ոչ թե ժամանակի տվյալ հատվածում որոշ գումար վաստակելն է, այլ այն, որ լուրջ ներդրում ունենանք հասարակության կյանքում, նրա կյանքն ու աշխատանքը ավելի բարձր որակով կայացնելու գործում: Եվ շնորհակալ եմ մեր թիմից, որ գիտակցում է մեր առջև դրված խնդրի կարևորությունն ու առաջնորդվում այդ սկզբունքով»: 

 

<Երևակ> ամսագիր