Մեր ներդրումային հնարավորությունները չեն օգտագործվում

ՀՀ ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին աջակցությունը Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են և ամրագրված են նրա գործունեության ծրագրում: Ներդրումների համար շահավետ ոլորտներ են տուրիզմը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիանե-րը, լեռնահանքային արդյունաբերությունը: Բայց ներդրումները Հայաստանում չեն ավելանում, այս ռեսուրսը շարունակում է մնալ չօգտագործված: Հայկական ներդրումային ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին «Երևակը» զրուցել է Վերաժ Աբրամյանի հետ, որի «Նոյան տապան քաղաքը Հայաստանում» ծրագիրը 2014-ին ներկայացվել է Նոբելյան մրցանակի՝ խաղաղության անվանակարգում։

 

-Հայաստանում ներդրումների բացակայությա՞ն, թե՞ այդ միջոցները ճիշտ ուղղելու խնդիր կա:

 

-Այո´, ֆինանսական ներդրումները մեր երկրում բացակայում են: Հակառակ դեպքում ինչու՞ ենք մեր նախագահին Արաբական Միացյալ Էմիրություններ ուղարկում և խնդրում հա-րուստ շեյխերին մեր երկրում ներդրումներ անել: Եթե Հայաստանն ուզում է մրցունակ դառնալ, հաջորդ 10 տարվա համար ամենաքիչը տարեկան մեկ միլիարդ դոլարի ներդրումներ պետք է ունենա: Ներդրումները լինում են երկու տեսակի: Մեկը վարկային ներդրումներն են, որոնք արվել են մոտ 4 միլիարդ դոլարի չափով: Թողնենք` այս վարկերի քանի տոկոսն է փոշիացել: Մյուսը պրիվատ ներդրումներն են` ներքին և արտասահմանյան ներդրողների կողմից: Ներքին ներդրողների քանակն ու կապիտալը շատ քիչ են: Բայց գոնե ստեղծվում են սահմանափակ թվով աշխատատեղեր: Հայաստանն ավելի շատ արտասահմանյան խոշոր ներդրումների կարիք ունի, և կարիքը շատ ունի: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր անում են նախագահը, Արտաքին գործերի նախարարությունը և Սփյուռքի նախարարությունը:

 

-Ո՞ր ուղղություններում կարիք կա միջոցներ ներդնելու:

 

Այստեղ պետք է բաժանենք պետական ու մասնավոր ոլորտները: Կառավարության ներդրումների ուղղությունը երբեք չի վերջանում. ինչքան երկիրն առաջադիմի, այնքան ներդրումների կարիք կառաջանա: Կարծում եք, թե Հյուսիս-հարավ մայրուղի կառուցելով՝ գործը վերջանու՞մ է: Պետք է կառուցվեն զուգահեռ նոր մայրուղիներ մեծ քաղաքները իրար միացնելու համար: Ինչքան շատ կառուցվի, մենք այնքան շատ կպահանջենք: Արդյունաբերության աճը իր հետ բերում է էլ ավելի շատ պահանջներ կառավարությունից, չէ՞ որ նրանք բյուջե են լրացնում: Ինչ վերաբերում է մասնավոր ոլորտին, ապա ի՞նչ եք կարծում՝ մեկ <Գրանդ քեն-դիով>, մեկ <Գրանդ տոբակոյով>, 10 մսամթերք արտադրող ընկերություններով կամ 20 հյու-րանոցներով ներդրումների բոլոր ուղիները փակվու՞մ են: Իհարկե ոչ: Հայաստանը մասնա-վոր ոլորտում ներդրումների բազմաթիվ բաց տեղեր ունի: Դե, իհարկե, եթե ուզում ես մեկ օ-րում միլլիոնատեր դառնալ, կարելի է զբաղվել կոռուպցիայով: Իսկ արդար քրտինքով վաս-տակողների համար հարյուրավոր ուղիներ կան այստեղ:

Վերցնենք գյուղատնտեսությունը: Ուրախ եմ, որ այս տարի ավելի մեծ քանակությամբ գյուղմթերք` պոմիդոր, ծիրան և այլն, կարողացանք արտահանել: Բայց եթե 10-20 ջերմոցի փոխարեն, 500-1000 ջերմոց ստեղծենք, բեռնատար մեքենաները բերքը ոչ միայն Ռուսաստանի շուկա, այլև Հոլանդիա կհասցնեն: Եթե մասնավոր ոլորտի ներդրումային հնարավոր բոլոր ուղիները նշեմ, թուղթը չի բավականացնի: Բայց մեկ բան այստեղ պետք է ասեմ: Ոչ մի երկիր մեկ կամ երկու մեծ գործարանով չի բավարարվում: Ինչու՞ մենք չենք ստեղծում նոր մեծ գործարաններ, ինչու՞ չենք ավելացնում տեղական արտադրության ծավալները:

 

-Ի՞նչ կոնկրետ պրոդուկտ եք առաջարկում դուք, ի՞նչ կտա դա մեր երկրին , եթե հնարավոր լինի կյանքի կոչել:

 

-Մենք պետք է նախ և առաջ տեսնենք` Հայաստանը և համաշխարհային շուկան ինչ պահանջարկ ունեն: Հայաստանում պետք է ընդլայնենք ներքին արտադրությունը. այն, ինչ ներկրում ենք, հնարավորինս արտադրենք մեր երկրում: Համաշխարհային շուկային Հայաստանը կարող է առաջարկել բարձր տեխնոլոգիական սարքեր, համակարգիչներ, եթե մոտակա տասնամյակում այդ ուղղությունները զարգացնի, որովհետև ունենք մասնագիտական ներուժ: Իսկ մինչ այդ՝ ներկայում, մենք ունենք հանքարդյունաբերական պաշարներ` մոլիբդեն, պղինձ, ոսկի, քար, շինանյութ: Այստեղ էլ ավելի արագ արդյունքի հասնելու համար կարելի է թանկարժեք մետաղները տեղում մշակել ու մետաղը արտահանել՝ հումքը արտահա-նելու փոխարեն:

 

Համաշխարհային շուկա կարող ենք ուղղել նաև գյուղատնտեսական արտադրանք: Այս ուղղությամբ որոշակի առաջընթաց կա, բայց էլի քիչ եմ համարում: Ինչպես ասացի՝ պիտի մեծացնենք ծավալները, ջերմոցների քանակը` առնվազն մինչև 1000: Ինչու՞ չէ, մեծ հաջողութ-յամբ կարող ենք արտահանել նաև կաթնամթերք, պահածոներ, հանքային ջուր, կոնյակ, գի-նի, էկզոտիկ պտուղներից պատրաստված խմիչքներ: Կա ռուսական հսկայական շուկա, որը պատրաստ է դրանք ընդունել:

 

-Իսկ արդյոք չունե՞նք հայկական արտադրանքը համաշխարհային շուկայում ներկայացնելու խնդիր:

 

Իհարկե հաջողություն ունենալու համար պետք է մարկետինգ իմանալ: Մենք՝ հայերս, նախ-քան արտադրելը պետք է ՄԱՐԿԵՏԻՆԳ և ՄԵՆԵՋՄԵՆԹ սովորենք: Ի՞նչ եղավ հայկական պլանշետի հետ: Արտահանու՞մ են, տեղյակ չեմ: Մենք հայկական պլանշետ արտադրեցինք և մոռացանք այդ մասին: Պատճառն այն էր որ համաշխարհային մարկետինգին և մենեջմենթին ծանոթ չենք: Լավեմաղափարը բավական չէ, պետք է այն նաև լավ ներկայացնել: «Սմարթ» ժամացույց ենք պատրաստում սահմանափակ քանակով: Ու՞մ համար, միայն Հա-յաստանի շուկայի՞ համար: 100.000-ը գնեցին, հետո՞: Վաճառքը կկանգնի: Ի՞նչ անենք: Չինացիներին հետևելով կարելի է ներկայացնել ինտերնետի միջոցով, այն ժամանակ կշարու-նակվի, կհաջողվի, և հաջորդ նորության մասին կմտածենք:

 

-Իսկ ի՞նչ ներդրումներ են հնարավոր տուրիզմի ոլորտում:

 

Տուրիզմը ներդրումների լավագույն ու մեծ պոտենցիալ ունեցող դաշտերից մեկն է մեր երկրում: Իհարկե նրա շահավետության մասին խոսքերն ավելի շատ են, քան գործը: Որովհետև այս ուղղությամբ արվող պետական քայլերը պարբերական բնույթ չեն կրում: Տուրիզմով զբաղվողներին թվում է՝ զբոսաշրջիկին հետաքրքրում է հնությունը: Եթե գնում են տեսնելու հին, պատմական վայրեր Հռոմում, Փարիզում, Լոնդոնում, Հայաստանում էլ միակ պահ-պանված հնությունը քանի որ եկեղեցին է, դա ենք ցույց տալիս: Իհարկե դա էլ է հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջիկի համար, բայց ինչու կողքին ինչ-որ նոր բան էլ ցույց չտանք: Չէ՞ որ -Փարիզն ունի Էյֆելյան աշտարակ, որի կողքին կառուցեց Դիսնեյ լենդ, որպեսզի մեծանա զբոսաշրջիկների հոսքը: Իհարկե Հայաստանում Դիսնեյ կամ Ֆանտազի լենդ չենք կառուցի, դրանով չենք զարմացնի արտասահմանցի զբոսաշրջիկին: Իսկ եթե մենք Հայաստանում Նոյան տապան քաղաքը կառուցենք, որ որևիցե տեղ գոյություն չունի, կկարողանանք մեծ թվով զբոսաշրջիկների գրավել: Ամբողջ աշխարհին է հայտնի Նոյի լեգենդը, և շատերը կցանկանան ճանաչել Նոյի երկիր համարվող Հայաստանը և լինել մի քաղաքում, որտեղ կարող են տեսնել Աստվածաշնչի նկարագրությամբ ու չափսերով, Իսրայելից բերված բնափայտով կառուցված նոյյան տապանը` արհեստական Արարատ լեռան վրա: Իհարկե մի քանի նախադա-սությունով այս` երևակայության սահմաններն անցնող նախագծի նկարագրությունը անհնար է տալ /մանրամասն այստեղ http://www.yerevaklur.am/category/news_id/530 /: Ահա ևս մեկ թարմ գաղափար հայկական տուրիզմը զարգացնելու համար: Ինչու՞ չօգտագործել այն, ինչու՞ հայկական տուրիզմի ապագան ավելի գրավիչ չդարձնել, այնինչ զարգացման այս տեմպերով ու սահմանափակ ներդրումներով մենք կկորցնենք նաև այս ոլորտում ունեցած ձեռքբերումները: Գնալով կպակասի նաև զբոսաշրջիկների հոսքը:

Եթե ամփոփենք՝ մենք լիարժեք չենք օգտագործում մեր ունեցած ներուժը: Դեռ պետք է ձևավորվի ներդրումների համար գործարար բարենպաստ միջավայր, բացահայտվեն ու ներկայացվեն երկրի մրցակցային առավելությունները համաշխարհային շուկայում: Ու պարտավոր ենք դա անել հնարավորինս արագ տեմպերով, եթե ուզում ենք տնտեսական զարգացման խնդիր լուծել: