Ինքնատիպ տուրեր Հայաստանում

Ուրիշ Հայաստան՝ ուրիշ աչքերով: Սա առաջին տպավորությունն է «Լոռե Թրավել» հայաստանյան զբոսաշրջային օպերատորի հետ շփվելիս: Բայց հետո հասկանում ես, որ Հայաստանն ամենևին էլ ուրիշ չի ներկայացվում: Պարզապես մենք ենք մեր երկիրը վատ ճանաչում: Մենք այնքան անսպասելիորեն հետաքրքիր ու գրավիչ կողմեր ունենք, որոնք նկատելու, ավելին՝ ներկայացնելու համար պետք է պարզապես կարողանանք ընդունված ստանդարտներից ու կաղապարներից դուրս մտածել: Հենց այդպես է «Լոռե Թրավելն» իր տեղը հաստատում ու ավելի տիրապետող դառնում երկար տարիների պատմություն ունեցող տուրիստական ընկերությունների կողքին:

«Լոռե Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին: Այն ներառում է մի քանի կազմակերպություններ, որոնք գործում են սպասարկման ոլորտում, ասել է թե՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներում: Լինելով բազմապրոֆիլ՝ «Լոռե Թրավելն»  առաջարկում է ամենատարբեր ծառայություններ ներգնա և արտագնա տուրիզմի ոլորտում: 

Երկրի քիչ ճանաչելիություն դրսում, մեծ մրցակցություն՝ ներսում: Սա պայմաններն են, որում աշխատում է զբոսաշրջային օպերատորը: Դրանք ավելի նպաստավոր են դառնում, երբ աշխատանքի քաղաքականությունը ճիշտ է ընտրվում. պետք է գնալ ոչ ստանդարտ ճանապարհով և ապահովել սպասարկման առավելագույն բարձր մակարդակ: Իրենց հաջողության գրավականն այստեղ համարում են թիմային աշխատանքն ու համախմբված կոլեկտիվ լինելը,  ինչպես նաև բանիմաց և փորձառու մասնագետների առկայությունը: 

Հայաստանը պետք է սիրել տալ: Սա ներգնա տուրիզմի ամենակարևոր ու նուրբ կետերից մեկն է, որը սկսվում է պատահական անցորդի ժպիտից և հասնում մինչև այս ոլորտում վարած պետական քաղաքականությունը: Այն զբոսաշրջիկներին, որոնք մեկ անգամ արդեն եղել են Հայաստանում, այլևս դժվար է ավանդական տուրերով հրապուրել: Պետք է ավանդական դիտարժան վայրերի, պատմամշակութային կոթողների հետ մեկտեղ պարբերաբար մատուցել «չամչահատիկը» : «Լոռե Թրավել» զբոսաշրջային ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է հազվադեպ հանդիպող ծառայություններ: Մի քանիսն արժե նշել: Ծառայությունների ցանկում ընկերությունն ընդգրկել է գինու համտեսի տուրեր: Առավել յուրահատուկ է կենդանիների ֆոտոդիտարկումը. առանձնացված են հատուկ վայրեր և ժամեր, որտեղ այցելում են զբոսաշրջիկները եւ իրենց տեսանկարահանող սարքերով նկարահանում են հազվադեպ հանդիպող եւ էնդեմիկ կենդանատեսակների: Էքստրեմալ ժամանցի սիրահարների համար «Լոռե Թրավելն» իրականացնում է նաեւ տուրեր ջիպերով` բնականաբար դժվարանցանելի վայրերով, տուրեր ուղղաթիռով եւ զբոսանք օդապարիկներով Հայաստանի ամբողջ տարածքում: Էլ ի՞նչ է պետք վայելքի ու ճանաչողության համար: Իսկ վայելքը կարող են զգալ նույնիսկ նրանք, ովքեր այդ պահին բավարար գումար չունեն: «Լոռե Թրավելը» հնարավորություն է տալիս այդ ամենի համար վճարել նաև ապառիկ կարգով՝ հայաստանյան ցանկացած բանկի միջոցով: 

Շատ կարևոր է, որ հանգստին, հետաքրքիր ժամանցին որևէ կերպ չխանգարի անհարմարավետության զգացողությունը: Իսկ դա ապահովում է դարձյալ չերևացող «ներքին խոհանոցը»: «Լոռե Թրավել»-ն այն քիչ կազմակերպություններից է, որը Հայաստանի բոլոր մարզերում ունի մասնաճյուղեր: Այդպես ավելի հեշտ ու արդյունավետ է դառնում աշխատանքի կառավարումը տեղում մասնագետների միջոցով, և շատ ավելի աննկատ՝ զբոսաշրջիկի համար: 

Այս ամենի հետ մեկտեղ «Լոռե Թրավել»-ն ունի երկու նոր նախագծեր` visitarmenia.travel եւ allhotels.am: Allhotels.am նախագիծը հյուրանոցների առցանց ամրագրման համակարգ է, որի միջոցով զբոսաշրջիկները կարող են հյուրանոցային համարներ ամրագրել ՀՀ և Արցախի տարածքում: Այս նախագիծը հնարավորություն է տալիս դիտել հյուրանոցը 360 աստիճանով: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել նախագծի շրջանակը` ներառելով ամբողջ Կովկասը: Visitarmenia.travel նախագիծը հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկների համար է, որի միջոցով հնարավոր է ամրագրել ամբողջական տուրեր: Կարելի է նաեւ ամրագրել տրանսպորտ եւ հյուրանոց:

Եթե այդչափ կարևորվում է օտարերկրացիների «կոմֆորտը» մեր երկրում (որքան էլ դա բխի բիզնես շահից), ապա շատ ավելի պատասխանատու ու կարևոր է մեր հայրենակիցների ժամանցն ու ապահովությունը արտերկրում: Արտագնա տուրիզմի համար ևս յուրահատուկ առաջարկների պակաս չկա: Օրինակ՝ կազմակերպվում են հարսանեկան արարողություններ եւ հարսանեկան հանգիստ զույգերի համար: Իրենց հանգիստը նրանք կարող են վայելել ինչպես էկզոտիկ երկրներում, օրինակ՝ Դոմինիկյան Հանրապետությունում, Մալդիվյան կղզիներում, Կուբայում, Թայլանդում, Շրի Լանկայում, Բրազիլիայում, այնպես էլ՝ հայերի շրջանում լայն տարածում գտած եվրոպական և այլ տուրիստական կենտրոններում:

Մնում է արժևորել սեփական կյանքն ու երջանկությունը՝ օգտվելով «Լոռե Թրավել» զբոսաշրջային օպերատորի ծառայություններից:

 

 «Երևակ» ամսագիր